
«ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ»
Երեկ սովետական առաջնորդի այս պատգամը Սերժ Սարգսյանին հղեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը. «Խորհուրդ կտայի լրջորեն կարդալ Լենինին: Նրա տված խորհուրդները եթե ճիշտ օգտագործես, անկախ նրանից՝ կոմունիստական է, թե՝ ինչ է, այդ գաղափարների մեջ հատիկներ կան, որոնք այսօր էլ արդիական եւ օգտակար են»: Երեկ, առաջնորդի ծննդյան 108-րդ տարեդարձի առիթով, ՀԿԿ ղեկավարությունն այցելել էր Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղ՝ ծաղիկներ դնելու այնտեղ գտնվող Լենինի կիսանդրուն: ՀԿԿ տեղական կազմակերպությունը լավագույնս պատրաստվել էր առաջնորդի տարեդարձին եւ կուսակցական վերնախավին ընդունելուն. գյուղի մուտքից փողփողում էին սովետական կարմիր դրոշները, օրակարգում էր՝ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» կարգախոսը, նույնիսկ պիոներական վզկապներով աշակերտներ կային, ովքեր «պատիվ առած» կանգնել էին Լենինի կիսանդրու աջ ու ձախ կողմերում: Երեխաները, իհարկե, չկարողացան բացատրել կարմիր վզկապների խորհուրդը, բայց «Լենին պապիկին» ճանաչում էին ու խոստացան, որ մինչ հաջորդ տարի լավագույնս կսերտեն պիոներիայի դասերը: «Այն Եվրոպան, որ այսօր մեզ խորհուրդ է տալիս ինչպես ապրել ու շնչել, որ օրենքն է ճիշտ, որը՝ սխալ, Հայրենական պատերազմի տարիներին ընդամենը 116 օրում ծնկի եկավ Հիտլերի առջեւ»,- խոսելով սոցիալիստական հեղափոխության, նրա ձեռքբերումների մասին՝ ընդգծեց ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանն ու եզրակացրեց. «Սոցիալիստական գաղափարախոսությունը մարդկության գաղափարախոսությունն է: Այսօր էլ շատ ու շատ երկրներ գնում են Իլյիչի նախանշած ուղով»: Վերջին քսանամյակում կոմունիստական գաղափարախոսության նահանջն ընկեր Թովմասյանը ժամանակավոր է համարում եւ իբրեւ ասվածի փայլուն ապացույց՝ վկայակոչում է այն, որ 1990 թվականին թողնելով իշխանությունը, կոմունիստները 44 միլիարդ ռուբլի հարստություն թողեցին երկրին, եւ, որ ավելի կարեւոր է՝ «Ոչ մեկի քթից արյուն չեկավ, ժողովուրդը ցանկանում էր՝ կոմունիստները չընդդիմացան. ամեն ինչ ստեղծված էր եւ արվում էր մարդու համար, դրանից էլ ժողովրդավար ու ազատ երկի՞ր»:
- Ն. Գ.
Քննարկում
syuoi գրել է:
Սիրելի և հարգելի Թովմասյան,շատ ճիշտ խոսքեր եք ասում
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
11Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շուրջ մեկ շաբաթ առաջ ծեծի է ենթարկել Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12 տարեկան որդուն: Պատճառն այն է, որ այդ տղան կռվել է մարզպետի զավակների հետ: Ահա եւ Սուրեն Խաչատրյանն ...ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀամենայնդեպս, հանրապետական Սամվել Նիկոյանը այս կարծիքին է Արդեն ձեւավորված է կոալիցիոն նոր կառավարությունը, եւ այս կառավարության առաջին քայլը, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, պետք է լինի սովորելը: Սովորելը՝ ...ՊԱՏԻԺ՝ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 4Նախաքննության մարմինն անտեսել է այն տեսագրությունը, որն ապացույց է, որ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ոչ թե բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել, այլ ...«ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ» ԵԽ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՔաղաքական գործիչների կալանքը երկարացնելով 2 ամսով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւում բավականին հստակ նշված է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ միջոցառումներ ...«ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ»
Ն. Գ. 1Երեկ սովետական առաջնորդի այս պատգամը Սերժ Սարգսյանին հղեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը. «Խորհուրդ կտայի լրջորեն կարդալ Լենինին: Նրա տված խորհուրդները եթե ճիշտ օգտագործես, անկախ նրանից՝ ...ՆՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐՎԱԾՈՎ ՉԵՆ ՏԱՊԱԼՎՈՒՄ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 2Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը - Մեկուսարանից ազատ արձակվելուց հետո Ձեր առաջին հարցազրույցում կարծիք էիք հայտնել, թե ընդդիմությունը «որոշ ...ԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 1«Սկսել ա»-ն անակնկալ կմատուցի պատգամավորներին Առաջիկա օրերին, սկսած այսօր առավոտից, երիտասարդական «Սկսել ա» շարժման եւ «Հիմա» ֆորումի մի խումբ ակտիվիստներ կազմակերպելու ...ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՓաստում են մասնագետները «2008-ի հունվարի 1-ի տվյալներով՝ ՀՀ բնակչության թիվը 3 միլիոն 229 հազար 900 է: 2001-ից հետո հաջորդ մարդահամարը կլինի 2011-ին»,- երեկ «Հայելի» ակումբում ...ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ Քաղաքագիտության թեկնածու, ՀՀ ԳԽ, ՀՀ ԱԺ 1֊ին եւ 2֊րդ գումարումների պատգամավոր, ՀՅԴ անդամ 1Ո՞րն է ելքը Փետրվարի 19֊ի նախագահական ընտրությունից եւ դրան հաջորդող հայտնի ողբերգական դեպքերից հետո բոլորիս մտատանջում է երկու հիմնական հարց. Ինչո՞ւ այսպես եղավ եւ որտե՞ղ է թաքնված չարիքի բուն արմատը: ...ԾԾԿԵՐ ՎԵՀԱՆՈՒՇԸ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 1Նորետա Էլոյանի բազմանդամ ընտանիքը ոչ տուն, ոչ հողամաս, ոչ էլ աշխատանք ունի Երեկ կառավարության շենքի առաջ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Նորետա Էլոյանն իր 8 անչափահաս երեխաների հետ հացադուլի ...ՄԱՐԶԱԶԳԵՍՏԻ ՊԱՏԻՎԸ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՄիջազգային մրցասպարեզներում Հայաստանի դրոշի պատիվը բարձր պահած մարզիկների մեծարումն սկսվում է նրանց հենց «Զվարթնոց» օդանավակայանում պատշաճ դիմավորելով: Վերջին տարիներին նման առիթները մեզանում ...
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԼԻՑԿԱՅԻ ՆՈՐ «ՔԱՋԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱՌԱՋԻՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄՈՏ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

