
ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԵՐԻ ԴԱՇԻՆՔՆ ՈՒՇԱՑԱԾ ՉԷ
Համոզված են կազմակերպությանն անդամակցող՝ եղեռն տեսած ազգերի ներկայացուցիչները
«Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Նահատակ ազգերի միջազգային դաշինքի հիմնադիր, համանախագահ, «Հայոց հաղթական ուղի» հ/կ-ի ղեկավար Ավետիս Քալաջյանը, Երեւանի «Բոնցո» հունական կազմակերպության նախագահ Ֆրունտիկ Նիկոլայիթին եւ Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Կասպարյանը: Թեման՝ Նահատակ ազգերի վերջերս ստեղծված դաշինքն էր:
Ա. Քալաջյանի փոխանցմամբ, 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին եղեռն տեսած ժողովուրդները՝ հայերը, ասորիները, հույները, եզդիները, քրդերը եւ այլք, պետք է միավորվեն ու հասնեն ցեղասպանության ճանաչմանը: Նա նաեւ նշեց, որ դաշինքի ստեղծման նպատակը նահատակ ազգերի միջեւ բարեկամական կապերի ամրապնդումն է: «Դաշինքի նպատակը նաեւ ժողովրդական դիվանագիտության շնորհիվ պայքարը շարունակելն է, որպեսզի մեր ցեղասպանությունը ոչ միայն ճանաչվի ու ընդունվի, այլեւ հատուցվի թրքական պետության կողմից»,- ասաց Քալաջյանը: Նա հույս ունի, որ իրենց կմիանան այլ ազգերի ներկայացուցիչներ: Բանախոսը հայտնեց, որ ծրագրել են մի շարք ակցիաներ, որոնք կմեկնարկեն մայիսին: Դաշինքի հիմնադիրը տեղեկացրեց, որ իրենց ծրագրերի մեջ մտնում է նաեւ թուրքական ապրանքատեսակների ու Թուրքիայի զբոսաշրջային վայրերի, նույնիսկ՝ Արեւմտյան Հայաստանի, բոյկոտը. «Արեւմտյան Հայաստան այցելելով՝ մենք կտխրենք: Կարծում եմ, Արեւմտյան Հայաստանն ավելի ուրախ կլինի, եթե այցելենք այնտեղ ոչ թե իբրեւ տուրիստներ, այլ՝ ազատագրիչներ: Թե չէ՝ գնում ենք իբրեւ տուրիստ ու տեսնում մեր քանդված եկեղեցիները, որոնց վրա անգամ խաչեր չկան, մի մասն էլ վերածվել է մզկիթների: Նահատակ ազգերն են կառուցել Թուրքիան ու այժմ էլ գնելով նրանց ապրանքները, քաջալերում ու ամրապնդում ենք այդ երկիրը: Նրանք մեզանից խելացի են, որովհետեւ դեռ 1913 թվին իրենց ժողովրդին կոչ էին անում չհամագործակցել հայ եւ հույն առեւտրականների հետ, անվանելով թշնամիներ: Մենք, ցավոք, շարունակում ենք գնել թուրքական ապրանքներ, գնում Անթալիա հանգստանալու... Երիտասարդներին կոչ եմ անում գնալ ոչ թե Թուրքիա, այլ Կիպրոս, Աթենք, Մոսկվա, Քոբուլետի...»: Ա. Քալաջյանը փաստեց, որ Թուրքիայի հետ երկխոսությունները դեռեւս ոչ մի արդյունք չեն տվել. «1990 թվից Թուրքիայի հանդեպ զիջողական քաղաքականություն ենք վարում, այն հույսով, որ սահմաններ կբացվեն, բարիդրացիական հարաբերություններ կստեղծվեն: Արդեն 18 տարի է անցել, եւ մենք համոզվել ենք, որ թուրքերը մեզ Ձմեռ պապի չեն ուղարկելու, որ սահմանները բացեն... Այժմ Անկարայի ռազմատեխնիկական գործարանները օրական 24 ժամ աշխատում են: Փաստեր կան, որ Թուրքիան պատրաստվում է ռազմարշավի...»:
Ֆրունտիկ Նիկոլայիթիի խոսքերով էլ՝ աշխարհում քչերը գիտեն, որ թուրքերը կոտորել են հույներին. «Երբ պատմություն ես կարդում, շատ ցավալի փաստերի ես հանդիպում՝ հույների հետ կապված: Ինչքան հնարավոր է՝ պետք է բոլորին տեղեկացնենք կատարվածի մասին: Կարծում եմ՝ Նահատակ ազգերի միջազգային դաշինքի ստեղծումն այնքան էլ ուշացած չէ, որ հասնենք մեր ուզածին»:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿԱՊԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պորտֆելների վերաբաշխման «բազմաքայլ» գործընթացի արդյունքում Անդրանիկ Մանուկյանը ազատվեց տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնից եւ նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական: Ենթադրվում է, որ նրա պատասխանատվության ...«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ... ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում են արտակարգ դրությունից հետո արտոնված առաջին հանրահավաքի մասնակից երիտասարդները Շաբաթ օրը Երեւանի Կիրովի մանկական զբոսայգում տեղի ունեցավ մարտի մեկից հետո արտոնված առաջին հանրահավաքը: Միջոցառման ...«ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸԱսում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որի խափանման միջոցը՝ կալանքը, ապրիլի 18-ին փոխարինվեց քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: - ԱԺ այն պատգամավորները, ...ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՔաղաքական ուժերը գնահատում են ԵԽԽՎ բանաձեւը Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում գրեթե նույնաբովանդակ միտք արտահայտեց եւ առաջարկեց ընդդիմադիր ուժերին՝ եթե ...ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է
Ա. Ի.«Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւից ելնելով՝ ՀՀ իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմադիրների հետապնդումն «առերեւույթ արհեստական ու քաղաքական ...Ո՞ՒՐ ԵՆ ՑԵՄԵՆՏՆ ՈՒ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Տիգրան Ուրիխանյանն ընդդիմություն է դառնում «Հետընտրական շրջանում իշխանությունը կորցրեց ավելի շատ վստահության քանակ, քան վաստակել էր այս տարիների ընթացքում: Ինչպե՞ս կարելի էր մեկ-երկու ամսվա ընթացքում ...ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՕՐԻՆԱԿԱ՞Ն ԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾԵԼ
Ա. ԽԵՉՈՅԱՆԹեեւ մաքսատան ղեկավարները պնդում են, որ ապրանքների մաքսավճարները չեն ավելացել, բայց առեւտրականները պետք է ավելի շատ գումար մուծեն: Երեկ «Այրարատ», «Հրազդան», «Մալաթիա» ...ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴԱՍԵՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՌեպորտաժ տարեկան ընդհանուր ժողովից Հայաստանի ամերիկյան համալսարանի նիստերի դահլիճում ապրիլի 19-ին տեղի ունեցած ՀՀ փաստաբանների պալատի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցեց 374 փաստաբան: Լսվեց ՀՀ փաստաբանների ...«ԱՆԲԱՎԱՐԱՐՆԵՐԸ» ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ՝ «ԵՐԵ՞Ք»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՄանկավարժական համալսարանի վճարովիից չեն հեռացնում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի, ինչպես նաեւ ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետների տարբեր կուրսերի ...ՊՈՒՉԻՆԻԻ «ԾԻԾԵՌՆԱԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻսկ իտալացիների՝ հայկական թեմատիկայով գործերը «կմեկնե՞ն» Իտալիա Վերջին տարիներին հայ-իտալական կապերը վառ արտացոլված են նաեւ մշակութային ոլորտում, կոնկրետ՝ օպերային արվեստում: Օրինակ, Երեւանի ...ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԵՐԻ ԴԱՇԻՆՔՆ ՈՒՇԱՑԱԾ ՉԷ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՀամոզված են կազմակերպությանն անդամակցող՝ եղեռն տեսած ազգերի ներկայացուցիչները «Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Նահատակ ազգերի միջազգային դաշինքի հիմնադիր, համանախագահ, «Հայոց հաղթական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
18.04.08Ներկայացնելով Երեւանում մարտի 1-ին ծայր առած ողբերգական իրադարձությունների ամփոփ գնահատականը, Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը կրկին իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին ...
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՏՈՄՍԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ձերբակալությունների մասին պրն Կարապետյանի տեսակետը՝ վաղվա համարում:
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

