
ՊՈՒՉԻՆԻԻ «ԾԻԾԵՌՆԱԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Իսկ իտալացիների՝ հայկական թեմատիկայով գործերը «կմեկնե՞ն» Իտալիա
Վերջին տարիներին հայ-իտալական կապերը վառ արտացոլված են նաեւ մշակութային ոլորտում, կոնկրետ՝ օպերային արվեստում: Օրինակ, Երեւանի պետկոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի խաղացանկը տարիների ընթացքում հարստացել է իտալացի կոմպոզիտորներ Չիմարոզայի «Դիրիժորը», Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի», Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերաների ներկայացումներով, իսկ 2006թ., առաջինը ԱՊՀ-ում, ստուդիան իրականացրեց Պուչինիի մեկ գործողությամբ երեք օպերաների՝ «Թիկնոցը», «Ջանի Սկիկի», «Քույր Անժելիկա» բեմադրությունները: Ընդ որում, բոլոր օպերաները իրականություն դարձան Հայաստանում Իտալիայի դեսպանության շնորհիվ:
Օրերս էլ Ազգային օպերային թատրոնում Պուչինիի ծննդյան 150-ամյակի առիթով ստուդիան ներկայացրեց կոմպոզիտորի «Ծիծեռնակը»: Այս օպերան, որ Պուչինիի վերջին գործերից է, ոչ ԽՍՀՄ-ի տարիներին ու ոչ էլ այժմ այդ տարածքի երկրներից ոչ մեկում չի բեմադրվել, աշխարհում էլ քչերն են անդրադառնում: «Առավոտի» հետ զրույցում օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը հայտնեց, որ «Ծիծեռնակի» պարտիտուրան ՀՀ-ում Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիի միջնորդությամբ ձեռք է բերվել Իտալիայի Պուչինիի անվան փառատոնի ֆոնդից. «Մեր մշակույթին ձեռք մեկնելը, այս դեպքում՝ Իտալիայի ներկայիս եւ նախկին դեսպանների կողմից, կարճ ճանապարհ է նախ բարեկամներ ձեռք բերելու, երկրորդը՝ երիտասարդներին իտալացի բարձրարվեստ կոմպոզիտորների գործերին ծանոթացնելու համար»: Փաստենք, որ կոնսերվատորիայում ուսանող վոկալիստները, մասնակցելով ներկայացումներին, բեմական դասընթացներ են անցնում, ձեռք բերելով գիտելիքներ, փորձ, հմտություն, մի խոսքով՝ կյանք են մտնում արդեն պատրաստ՝ օպերային թատրոնի բեմին: Ստուդիայի բեմադրությունները, որոնց «Առավոտը» ժամանակին անդրադարձել է, միայն զուտ երաժշտական ստեղծագործությունների մատուցումներ չեն: Դրանք աչքի են ընկնում ռեժիսորական հետաքրքիր լուծումներով (ստուդիայի գլխավոր ռեժիսոր՝ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյան), թարմ հայացքով, ինչի օգնությամբ անցյալ դարերում ստեղծված օպերաները արդիական շունչ են ստանում: Անդրադառնալով «Ծիծեռնակին», ասենք, որ բարձրության վրա էր ստուդիայի նվագախումբը (դիրիժոր՝ Հ. Միրզոյան), երեք գործողության ներկայացման մեջ իրենց դերերգերով առանձնացան Անի Սարգսյանը (Մագդա), Պերճ Քարազյանը (Ռուջերո), Սարգիս Աղամալյանը (Պրուներ):
Փաստենք, որ Ազգային օպերային թատրոնում Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ օպերային թատրոնի համատեղ աշխատանքից հետո (Վերդի՝ «Ռիգոլետո») Պուչինիի «Ծիծեռնակը» երկրորդ բեմադրությունն էր՝ օպերային արվեստում բեմադրիչի նորամուծություններով: Օպերայի երեք գործողություններում, որոնք տեղի էին ունենում կուրտիզանուհի Մագդայի տանը, փարիզյան «Բուլյերում» եւ ծովափնյա հյուրանոցում, դեկորներին օգնության էր եկել բեմում տեղադրված էկրանը (նկարիչ՝ Արմեն Աթանյան), որը, անխոս, ստեղծելով համապատասխան «ֆոն», սակայն երբեմն շեղում էր ունկնդրին, փոխանակ ստեղծելու մեղմ տրամադրություն, չխանգարելով երաժշտությանն ու դրամատուրգիային: Մեկ դիտարկում. քանի որ Ազգային օպերային թատրոնի խաղացանկում են իտալացի կոմպոզիտորների հայկական թեմաներով գործերը (Վիվալդիի «Տիգրան Մեծը», Դոնիցետիի «Պողիկտոսը»), գուցե Իտալիայում Հայաստանի դեսպանատունը այս դեպքում հետեւի իրենց իտալացի գործընկերների օրինակին եւ աջակցի Իտալիայում հիշյալ օպերաները ցուցադրելու գործում:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԿԱՊԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պորտֆելների վերաբաշխման «բազմաքայլ» գործընթացի արդյունքում Անդրանիկ Մանուկյանը ազատվեց տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնից եւ նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական: Ենթադրվում է, որ նրա պատասխանատվության ...«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ... ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում են արտակարգ դրությունից հետո արտոնված առաջին հանրահավաքի մասնակից երիտասարդները Շաբաթ օրը Երեւանի Կիրովի մանկական զբոսայգում տեղի ունեցավ մարտի մեկից հետո արտոնված առաջին հանրահավաքը: Միջոցառման ...«ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸԱսում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որի խափանման միջոցը՝ կալանքը, ապրիլի 18-ին փոխարինվեց քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: - ԱԺ այն պատգամավորները, ...ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՔաղաքական ուժերը գնահատում են ԵԽԽՎ բանաձեւը Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում գրեթե նույնաբովանդակ միտք արտահայտեց եւ առաջարկեց ընդդիմադիր ուժերին՝ եթե ...ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է
Ա. Ի.«Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւից ելնելով՝ ՀՀ իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմադիրների հետապնդումն «առերեւույթ արհեստական ու քաղաքական ...Ո՞ՒՐ ԵՆ ՑԵՄԵՆՏՆ ՈՒ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Տիգրան Ուրիխանյանն ընդդիմություն է դառնում «Հետընտրական շրջանում իշխանությունը կորցրեց ավելի շատ վստահության քանակ, քան վաստակել էր այս տարիների ընթացքում: Ինչպե՞ս կարելի էր մեկ-երկու ամսվա ընթացքում ...ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՕՐԻՆԱԿԱ՞Ն ԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾԵԼ
Ա. ԽԵՉՈՅԱՆԹեեւ մաքսատան ղեկավարները պնդում են, որ ապրանքների մաքսավճարները չեն ավելացել, բայց առեւտրականները պետք է ավելի շատ գումար մուծեն: Երեկ «Այրարատ», «Հրազդան», «Մալաթիա» ...ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴԱՍԵՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՌեպորտաժ տարեկան ընդհանուր ժողովից Հայաստանի ամերիկյան համալսարանի նիստերի դահլիճում ապրիլի 19-ին տեղի ունեցած ՀՀ փաստաբանների պալատի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցեց 374 փաստաբան: Լսվեց ՀՀ փաստաբանների ...«ԱՆԲԱՎԱՐԱՐՆԵՐԸ» ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ՝ «ԵՐԵ՞Ք»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՄանկավարժական համալսարանի վճարովիից չեն հեռացնում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի, ինչպես նաեւ ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետների տարբեր կուրսերի ...ՊՈՒՉԻՆԻԻ «ԾԻԾԵՌՆԱԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻսկ իտալացիների՝ հայկական թեմատիկայով գործերը «կմեկնե՞ն» Իտալիա Վերջին տարիներին հայ-իտալական կապերը վառ արտացոլված են նաեւ մշակութային ոլորտում, կոնկրետ՝ օպերային արվեստում: Օրինակ, Երեւանի ...ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԵՐԻ ԴԱՇԻՆՔՆ ՈՒՇԱՑԱԾ ՉԷ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՀամոզված են կազմակերպությանն անդամակցող՝ եղեռն տեսած ազգերի ներկայացուցիչները «Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Նահատակ ազգերի միջազգային դաշինքի հիմնադիր, համանախագահ, «Հայոց հաղթական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
18.04.08Ներկայացնելով Երեւանում մարտի 1-ին ծայր առած ողբերգական իրադարձությունների ամփոփ գնահատականը, Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը կրկին իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին ...
«ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԶԵԿՈՒՅՑ ԵՄ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ 2010 Թ.
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՏՈՄՍԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ձերբակալությունների մասին պրն Կարապետյանի տեսակետը՝ վաղվա համարում:
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

