
ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է
«Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւից ելնելով՝ ՀՀ իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմադիրների հետապնդումն «առերեւույթ արհեստական ու քաղաքական շարժառիթներով պայմանավորված» մեղադրանքներով: Սակայն դատարանը երեկ եւս 2 ամսով երկարաձգեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի կալանքը: Վերջինիս պաշտպանը՝ փաստաբան Հովիկ Արսենյանն «Առավոտին» հայտնեց. «Ես մինչ օրս չեմ ասել, բայց հիմա ուղղակիորեն եւ միանշանակ պնդում եմ, որ Սմբատ Այվազյանի նկատմամբ իսկապես իրականացվում է քաղաքական հետապնդում, եւ նա քաղբանտարկյալ է: Այնքանով, որքանով որ դեռեւս 2008-ի փետրվարի 24-ին նրա նկատմամբ ընդամենն իրականացվել է դիմադրության շատ վատ բեմադրություն: Այդ հիմքերով կալանքի էին վերցրել: Եվ վարույթն իրականացնող մարմինն առանց որեւէ հիմքի այժմ նորից միջնորդել էր նրան 2 ամիս ժամկետով կալանքի տակ պահելու վերաբերյալ: Այս անգամ մեջբերում էին արել այն տրաֆարետից, որ Քր.օր.-ի 300 հոդվածով՝ պետական իշխանությունը յուրացնելը, մյուսների համար էլ էին մեղադրանք առաջադրել»: Փաստաբանը մի քանի մեջբերում արեց այդ միջնորդությունից. «Պատճառաբանում են, թե նախաքննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ Ս. Այվազյանը «ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ պարտություն կրելուց հետո, ներգրավվելով նրա համախոհների խմբում եւ նրանց հետ համաձայնության գալով», ՀՀ-ում պետական իշխանությունը փորձել են յուրացնել՝ Սահմանադրության խախտմամբ: Ըստ այս միջնորդության՝ Սմբատ Այվազյանն այլ անձանց հետ համատեղ իրականացրել է նշված հանցավոր մտադրություններն իրագործելուն ուղղված ակտիվ գործողություններ»:
Ըստ Հովիկ Արսենյանի՝ «Ինձ համար շատ տարօրինակ է. եթե իսկապես այսպիսի բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս այդ հոդվածով մեղադրանք չեն առաջադրել Սմբատ Այվազյանին: Է, առաջադրե՛ք: Գրում են, թե այսպիսի բաներ է արել՝ համախոհների հետ հանցավոր համաձայնությո՜ւն, պետական իշխանությունը յուրացնե՜լ եւ այլն, բայց ինչո՞ւ մեղադրանք չեն առաջադրում, այլ միայն 316 հոդվածի առաջին մասով են մեղադրում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն»:
- Ա. Ի.
ԿԱՊԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պորտֆելների վերաբաշխման «բազմաքայլ» գործընթացի արդյունքում Անդրանիկ Մանուկյանը ազատվեց տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնից եւ նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական: Ենթադրվում է, որ նրա պատասխանատվության ...«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ... ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում են արտակարգ դրությունից հետո արտոնված առաջին հանրահավաքի մասնակից երիտասարդները Շաբաթ օրը Երեւանի Կիրովի մանկական զբոսայգում տեղի ունեցավ մարտի մեկից հետո արտոնված առաջին հանրահավաքը: Միջոցառման ...«ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸԱսում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որի խափանման միջոցը՝ կալանքը, ապրիլի 18-ին փոխարինվեց քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: - ԱԺ այն պատգամավորները, ...ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՔաղաքական ուժերը գնահատում են ԵԽԽՎ բանաձեւը Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում գրեթե նույնաբովանդակ միտք արտահայտեց եւ առաջարկեց ընդդիմադիր ուժերին՝ եթե ...ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է
Ա. Ի.«Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւից ելնելով՝ ՀՀ իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմադիրների հետապնդումն «առերեւույթ արհեստական ու քաղաքական ...Ո՞ՒՐ ԵՆ ՑԵՄԵՆՏՆ ՈՒ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Տիգրան Ուրիխանյանն ընդդիմություն է դառնում «Հետընտրական շրջանում իշխանությունը կորցրեց ավելի շատ վստահության քանակ, քան վաստակել էր այս տարիների ընթացքում: Ինչպե՞ս կարելի էր մեկ-երկու ամսվա ընթացքում ...ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՕՐԻՆԱԿԱ՞Ն ԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾԵԼ
Ա. ԽԵՉՈՅԱՆԹեեւ մաքսատան ղեկավարները պնդում են, որ ապրանքների մաքսավճարները չեն ավելացել, բայց առեւտրականները պետք է ավելի շատ գումար մուծեն: Երեկ «Այրարատ», «Հրազդան», «Մալաթիա» ...ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴԱՍԵՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՌեպորտաժ տարեկան ընդհանուր ժողովից Հայաստանի ամերիկյան համալսարանի նիստերի դահլիճում ապրիլի 19-ին տեղի ունեցած ՀՀ փաստաբանների պալատի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցեց 374 փաստաբան: Լսվեց ՀՀ փաստաբանների ...«ԱՆԲԱՎԱՐԱՐՆԵՐԸ» ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ՝ «ԵՐԵ՞Ք»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՄանկավարժական համալսարանի վճարովիից չեն հեռացնում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի, ինչպես նաեւ ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետների տարբեր կուրսերի ...ՊՈՒՉԻՆԻԻ «ԾԻԾԵՌՆԱԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻսկ իտալացիների՝ հայկական թեմատիկայով գործերը «կմեկնե՞ն» Իտալիա Վերջին տարիներին հայ-իտալական կապերը վառ արտացոլված են նաեւ մշակութային ոլորտում, կոնկրետ՝ օպերային արվեստում: Օրինակ, Երեւանի ...ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԵՐԻ ԴԱՇԻՆՔՆ ՈՒՇԱՑԱԾ ՉԷ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՀամոզված են կազմակերպությանն անդամակցող՝ եղեռն տեսած ազգերի ներկայացուցիչները «Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Նահատակ ազգերի միջազգային դաշինքի հիմնադիր, համանախագահ, «Հայոց հաղթական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
18.04.08Ներկայացնելով Երեւանում մարտի 1-ին ծայր առած ողբերգական իրադարձությունների ամփոփ գնահատականը, Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը կրկին իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին ...
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՏՈՄՍԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ձերբակալությունների մասին պրն Կարապետյանի տեսակետը՝ վաղվա համարում:
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

