
«ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որի խափանման միջոցը՝ կալանքը, ապրիլի 18-ին փոխարինվեց քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:
- ԱԺ այն պատգամավորները, որոնց Դուք դիմել էիք նամակով՝ պնդում էին, թե սերունդների համերաշխության սկզբունքից ելնելով եւ մի քանի այլ հիմնավորումներով էիք առաջարկել միջնորդել փոխել Ձեր խափանման միջոցը: Մինչդեռ Ձեր պաշտպան Հովիկ Արսենյանը մամուլին հայտնել էր, թե իրականում նամակն ունեցել էր այլ բովանդակություն. խոսք է եղել այն մասին, որ նրանցից ոմանց հետ ժամանակին դարձյալ ցույցեր եւ անգամ հացադուլ եք արել ու չեք հետապնդվել: Ի՞նչ էիք գրել իրականում:
- Ես դիմել էի ԱԺ այն պատգամավորներին, որոնց հետ ճանապարհ եմ անցել՝ Էդուարդ Շարմազանովին, Արմեն Աշոտյանին եւ Կարեն Ավագյանին: Նրանց ասել եմ, որ հետապնդվում եմ մեկ ելույթի համար, ու քաղաքական հանդուրժողականության կոչ եմ արել իմ ընկերներին եւ ակնկալել եմ, որ նրանք հանդես կգան միջնորդությամբ՝ խափանման միջոցը փոխելու հարցում: Իսկապես՝ խնդրանք չի եղել, քանի որ կարծում եմ՝ ընկերներին պետք չի խնդրել. Էդիկի եւ Արմենի հետ վերջին տարիներին, անկախ քաղաքական բոլոր իրավիճակներից՝ մենք պահպանել ենք մարդկային նորմալ հարաբերություններ: Եվ նույնիսկ չեմ կարծում, թե խնդրել-չխնդրելու շահարկումն իրենց կողմից է եղել: Այո, ես նրանց հիշեցրել եմ, որ քաղաքական հանդուրժողականությունը եւ նոր սերնդի գործիչներին բնորոշ մոլեռանդությունը շատ ավելի կարեւոր է, ու հիշեցրել մեր անցած ուղին՝ ուսանողական շարժման տարիները:
- Հիշատակեցիք, թե հետապնդվել եք մեկ ելույթի համար: Պնդումներ են հրապարակվել, որ ընդամենը «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկելն է դրվել Ձեզ առաջադրված առաջին մեղադրանքի հիմքում: Այդպե՞ս է իրոք: Ու թերեւս նաեւ հարկ է բացահայտեք, թե ինչպե՞ս էիք հաջողեցրել մարտի իրադարձությունների ժամանակ գտնվելով բանտում՝ նաեւ իշխանությունը յուրացնել, ինչի համար մեղադրվեցիք ավելի ուշ:
- Առաջին անգամ, երբ քննիչի կողմից դատարանին ներկայացվեց միջնորդություն, որ ինձ ենթարկեն 20 օրվա նախնական կալանքի՝ այն ժամանակ մեղադրվում էի միայն մեկ հոդվածով՝ 225 պրիմ առաջին մաս, ըստ որի՝ կազմակերպել եմ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում, որը ենթադրում էր ընդամենը տուգանք կամ առավելագույնը 2 ամսվա կալանք: Եվ այդ միջնորդության մեջ, այո՛, գրված էր, թե ի շարս այլ կարգախոսների՝ ես բացականչել եմ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Ինչն իսկապես անհեթեթ էր: Բայց դատավոր Գագիկ Ավետիսյանն ուղղակի որեւէ փաստարկ չլսեց՝ ո՛չ իմ, ո՛չ իմ շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի: Մարտի 14-ին, երբ ակնհայտ էր, որ եթե նոր հոդված չառաջադրեն՝ հայտնվելու եմ ազատության մեջ, ինձ առաջադրեցին միանգամից 3 նոր մեղադրանք՝ այդ թվում նաեւ իշխանություն յուրացնելը: Սա վկայում է այն մասին, որ պետական մի մարմինն անում է գործողություն, որով վտանգի տակ է դնում պետական մեկ այլ մարմնի հեղինակությունը: Այսինքն՝ եթե ես «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից մարտի 1-ին իսկապես կարող էի յուրացնել իշխանությունը՝ նշանակում է, դատախազությունը կասկածի տակ է դրել արդարադատության նախարարության կոմպետենտությունը: Այսինքն՝ նշանակում է, որ ես բանտում կարող էի ունենալ կապի միջոցներ եւ այլն: Սա, իհարկե, աբսուրդ է:
Երկու դեպքում էլ, կարծում եմ, գլխավոր պատասխանատուներից մեկը դատավոր Գագիկ Ավետիսյանն է, որն ուղղակի ապացուցեց, թե Հայաստանում դատավոր չկա, եւ ինքն ընդամենն ինչ-որ կցորդ է՝ դատախազության, քննիչների եւ իշխանության ձեռքին:
- Ձեզ այս խոսքերի համար նոր մեղադրանք կառաջադրեն՝ իշխանության ներկայացուցչին վիրավորելը:
- Ամեն դեպքում, ես նրան դատարանում՝ մարտի 14-ի դռնփակ դատավարության ժամանակ ասել եմ, որ ինքն ապօրինի դատավճիռ է կայացրել: Եվ չեմ ափսոսում ասածիս համար: Նաեւ ասել եմ, որ օրինական Հայաստանում անպայման պատասխանատվության է ենթարկվելու նման վճռի համար:
- Ինչպիսի՞ն է եղել Ձեր նկատմամբ վերաբերմունքը մեկուսարանում՝ նաեւ հացադուլի ընթացքում:
- Ես նախ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարանի եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ադմինիստրացիային, որոնք մարդկային նորմալ վերաբերմունք էին դրսեւորում կոնկրետ իմ հանդեպ: Հացադուլավորների համար էլ ստեղծում էին անհրաժեշտ պայմանները: Այսինքն՝ զուտ բանտում որեւէ հոռի վերաբերմունք չի եղել: Եղել է շատ պատշաճ վերաբերմունք, իրենց պահել են օրենքի շրջանակում: Եվ կարծում եմ՝ «Նուբարաշենում» գտնվող մյուս կալանավորներն էլ առանձնապես չպիտի ունենան բողոքի առիթներ:
Ավելին ասեմ՝ ես հացադուլն անցկացրել եմ 5-րդ հարկում, որտեղ պահվում են ցմահ ազատազրկվածները: Շատ ավելի նորմալ են այնտեղ պայմանները, քան 1-ին հարկի խցում, որը նախատեսված է հացադուլավորների համար: Ավելի քիչ է խոնավ եւ այլն:
Միայն ուզում եմ հիշել մի բարձրաստիճան սպայի վերաբերմունք, որը հեռու էր նորմալ ոստիկանի պահվածքից: Դա եղել է ինձ բերման ենթարկելուց անմիջապես հետո, երբ Կենտրոնի ոստիկանության աշխատակիցներն ինձ ուղղակի առեւանգեցին Ազատության հրապարակի մերձակայքից: Ֆիզիկական որեւէ բռնություն չի եղել: Բայց կարծում եմ, որ Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը պիտի ձեռնպահ մնար ինձ բարոյախրատաբանական դասեր տալուց, մանավանդ որ՝ դա որեւէ ձեւով չի մտնում նրա լիազորությունների մեջ: Նա փորձում էր իրենց նույնացնել պետության հետ ու բացատրել, թե պետության հետ նման բաներ անել չի կարելի: Ես պատասխանեցի, որ պայքարել ու պայքարելու եմ հանուն ազատ Հայաստանի, ու չեմ կարծում, թե ինձ պետք է տրվեն նման դասեր:
Հ. Գ. Սուրեն Սուրենյանցի քաղաքական գնահատականները ԵԽԽՎ բանաձեւի, ընդդիմության թերացումների եւ ապագա քայլերի մասին՝ վաղվա համարում:
- Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԿԱՊԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Պորտֆելների վերաբաշխման «բազմաքայլ» գործընթացի արդյունքում Անդրանիկ Մանուկյանը ազատվեց տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնից եւ նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական: Ենթադրվում է, որ նրա պատասխանատվության ...«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՊՐԵԼ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ... ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում են արտակարգ դրությունից հետո արտոնված առաջին հանրահավաքի մասնակից երիտասարդները Շաբաթ օրը Երեւանի Կիրովի մանկական զբոսայգում տեղի ունեցավ մարտի մեկից հետո արտոնված առաջին հանրահավաքը: Միջոցառման ...«ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՄ ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸԱսում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որի խափանման միջոցը՝ կալանքը, ապրիլի 18-ին փոխարինվեց քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: - ԱԺ այն պատգամավորները, ...ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՔաղաքական ուժերը գնահատում են ԵԽԽՎ բանաձեւը Իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում գրեթե նույնաբովանդակ միտք արտահայտեց եւ առաջարկեց ընդդիմադիր ուժերին՝ եթե ...ՄԻԱՆՇԱՆԱԿ՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է
Ա. Ի.«Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւից ելնելով՝ ՀՀ իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմադիրների հետապնդումն «առերեւույթ արհեստական ու քաղաքական ...Ո՞ՒՐ ԵՆ ՑԵՄԵՆՏՆ ՈՒ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Տիգրան Ուրիխանյանն ընդդիմություն է դառնում «Հետընտրական շրջանում իշխանությունը կորցրեց ավելի շատ վստահության քանակ, քան վաստակել էր այս տարիների ընթացքում: Ինչպե՞ս կարելի էր մեկ-երկու ամսվա ընթացքում ...ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՕՐԻՆԱԿԱ՞Ն ԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾԵԼ
Ա. ԽԵՉՈՅԱՆԹեեւ մաքսատան ղեկավարները պնդում են, որ ապրանքների մաքսավճարները չեն ավելացել, բայց առեւտրականները պետք է ավելի շատ գումար մուծեն: Երեկ «Այրարատ», «Հրազդան», «Մալաթիա» ...ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴԱՍԵՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՌեպորտաժ տարեկան ընդհանուր ժողովից Հայաստանի ամերիկյան համալսարանի նիստերի դահլիճում ապրիլի 19-ին տեղի ունեցած ՀՀ փաստաբանների պալատի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցեց 374 փաստաբան: Լսվեց ՀՀ փաստաբանների ...«ԱՆԲԱՎԱՐԱՐՆԵՐԸ» ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ՝ «ԵՐԵ՞Ք»
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՄանկավարժական համալսարանի վճարովիից չեն հեռացնում Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի, ինչպես նաեւ ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետների տարբեր կուրսերի ...ՊՈՒՉԻՆԻԻ «ԾԻԾԵՌՆԱԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻսկ իտալացիների՝ հայկական թեմատիկայով գործերը «կմեկնե՞ն» Իտալիա Վերջին տարիներին հայ-իտալական կապերը վառ արտացոլված են նաեւ մշակութային ոլորտում, կոնկրետ՝ օպերային արվեստում: Օրինակ, Երեւանի ...ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԵՐԻ ԴԱՇԻՆՔՆ ՈՒՇԱՑԱԾ ՉԷ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆՀամոզված են կազմակերպությանն անդամակցող՝ եղեռն տեսած ազգերի ներկայացուցիչները «Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Նահատակ ազգերի միջազգային դաշինքի հիմնադիր, համանախագահ, «Հայոց հաղթական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
18.04.08Ներկայացնելով Երեւանում մարտի 1-ին ծայր առած ողբերգական իրադարձությունների ամփոփ գնահատականը, Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը կրկին իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին ...
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՏՈՄՍԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ձերբակալությունների մասին պրն Կարապետյանի տեսակետը՝ վաղվա համարում:
- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

