
ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Շուտով պատրաստ կլինի նոր ամսագրի առաջին համարը
Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում հայաստանյան «Playboy»-ի լույսընծայման մասին: «Առավոտը» պարզեց, որ խոսքը «X-WISH» ամսագրին է վերաբերում: Վերջինիս հիմնադիր, գլխավոր խմբագիր Գեորգի Ասատրյանը պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին:
- Հայաստանյան շուկայում արդեն կան իբր «Playboy»-ական ամսագրեր, ձեր հիմնածը ինչո՞վ է առանձնանալու եղածներից:
- «X-WISH»-ը, որը թարգմանաբար նշանակում է գաղտնի ցանկություն, չափահասների համար է: Այն կհայտնվի Հայաստանում առաջին անգամ՝ հոլոգրաֆիկ փականով՝ անչափահասը գրախանութում կամ կրպակում չի կարող թերթել, տեսնել ինչ կա ներսում... կլինեն նաեւ անգլերեն եւ ռուսերեն հավելվածներ, որովհետեւ մտադիր ենք դուրս գալ միջազգային շուկա: TV-ներից մեկի հետ էլ բանակցություններ են ընթանում հեռուստահաղորդում բացելու շուրջ: Ձեր նշած «Playboy» հանրահայտ ամսագրի հետ, անկասկած, նմանություններ կան: Շոու-բիզնեսի հայտնի կանանց, երգչուհիների, մոդելների մերկ կամ կիսամերկ նկարները մեր ամսագրում կներկայացվեն իբրեւ արվեստի գործեր: Նշեմ, որ աշխատելու ենք միայն հայուհիների հետ. ամեն համարում ներկայացնելու ենք երեք «անկեղծ» լուսանկար: Մեր հիմնական խնդիրն է Հայաստանում բարձրացնել սեռական կուլտուրան: Մեծ տեղ ենք տրամադրելու բժշկական էջին, որտեղ կլինեն սեքսապաթոլոգների, գինեկոլոգների, հոգեթերապեւտների եւ այլ մասնագետների խորհուրդներ, վերլուծություններ: Ունենք նորաձեւության բաժին, նաեւ ընդհանուր ճանաչողական բաժին՝ սեքսի դասերով: Տղամարդ երգիչներին, մոդելներին եւս բաց լուսանկարելու առաջարկներ են եղել, սակայն առայժմ մերժել ենք, թեեւ հետագայում չենք բացառում:
- Ելնելով մեր մենտալիտետից, հայ երգչուհիները, մոդելները երեւի դժվարությա՞մբ են համաձայնում մերկ լուսանկարվել:
- Մեծ հաշվով, շատերը դրական են տրամադրված, բայց, կոնկրետ երգչուհիները, խուսափում են ամսագրի առաջին համարում հայտնվելուց: Նրանցից յուրաքանչյուրը սպասում է, թե ով է լինելու առաջին համարձակը, որ հետո հետեւի նրան: Ասում են՝ համաձայն եմ էրոտիկ լուսանկարվել, բայց միայն ամսագրի երկրորդ համարում: Եղել են դեպքեր, երբ ֆոտոսեանսի ժամանակ տվյալ երգչուհու ընկերը, նշանածը, հարազատը կամ ընտանիքի անդամներից մեկը ներխուժել է տաղավար՝ թույլ չտալով լուսանկարվել: Կամ եղել են այնպիսիք, որոնք նշել են, թե մերկանալու խնդիր չունեն, միայն լուսանկարում աչքերի մասը պետք է փակ լինի, ինչին էլ մենք ենք դեմ, որովհետեւ սովորաբար նման տեսքով թերթերում, ամսագրերում «հանդես են գալիս» հանցագործները:
- Ինչքա՞ն է վճարվելու երգչուհուն կամ մոդելին ֆոտոսեսիայի համար:
- Մեկ ֆոտոսեսիան մեզ արժենում է մոտավորապես $1500, որի մեջ մտնում է ինտերիերը, հագուստը, լուսանկարչի վարձը եւ այլն: Ի սկզբանե որոշել ենք վճարել միայն մոդելներին: Նրանց վճարը սկսվում է $150...: Իսկ, այ, երգչուհիներին որոշել ենք չվճարել: «X-WISH»-ը դեռ նոր է եւ կայանալու խնդիր ունի: Ի դեպ, հայտնի «Playboy» ամսագրի տերն էլ մի առիթով հայտարարեց, որ սկզբում իրենք էին վճարում, իսկ հիմա իրենց են վճարում: Անպես որ, մենք եթե մեկին վճարենք՝ անխուսափելի կդառնա մյուսներին նույնպես վճարելը:
- Հասկանալի է, որ չեք ասի «X-WISH»-ի առաջին համարի եռյակում հայտնվածների անունները: Եվ եթե գաղտնիք չէ, ովքե՞ր են հրաժարվել նկարվել եւ ի՞նչ պատճառաբանություններով:
- Երգչուհի Աննա Խաչատրյանի համար մտածել էինք բիզնես-լեդիի կերպար: Լուսանկարում պետք է ընդգծված երեւար նրա ներքնազգեստը, ինչի պատճառով Աննան հրաժարվեց: Նույն պատճառով հրաժարվեց նաեւ Հասմիկ Կարապետյանը, որին որոշել էինք ներկայացնել թափանցիկ ներքնազգեստով: Արմինկան «ոչ» չասաց եւ համաձայնեց երկրորդ համարում տպագրվել: Իսկ, օրինակ, Շպռոտը պահանջեց $2000, որը մեր սկզբունքին դեմ է՝ երգչուհիներին չենք վճարում...
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Քննարկում
karen գրել է:
Էստեղ նմանատիպ ժուռնալներում նկարվում են հիմնականում երգչուհիներ,դերասաններ,մանեկեններ ...Եվ գրում են,որ վարձատրում են ամենաքիչը 5000 դոլլար:Չհասկացանք լավ էլ աֆերիստիկ եք հա,ձեզ դրել եք անմեղիկի տեղ վանքի հավերն եք ուզում ուտել:
Vahram գրել է:
Բա հո անբարոյական Արևմուտքից ետ չեն մնալու...
ARMEN գրել է:
Իրականությունը այն է, որ հենց առաջինը նկարվեց, բոլորը հերթով կգնան... Փող աշխատելու հեշտ ու պարզ ճանապարհ....
Հայտնի է, որ հայերը "ֆիլտր" հասկացողություն չունեն, ինչ տեսնում են դրսում՝ ուրախանում են: Ես Հունաստանում տեսնում եմ, թե ոնց ամեն մի պոռնիկ մի օրով հայտնի է դառնում ու հազարներ աշխատում՝ իր մարմինը և հոգին վաճառելով: Աշխարհով մեկ այդ է կատարվում: Բայց ինձ համար այն է կարևոր, որ Հայաստնաը ետ կենա նման բաներից, դրանք ո՛չ պատիվ են մեզ բերելու, ո՛չ՝ փառք: 20 տարուց նոր սերունդը մեզ նման չի լինելու, շատանալու են գոմոները, լեսբիները, հայ տռանսսեքսուալները ի հայտ կգան... Ահա այդ է "Պլեյբոյ" ամսագրի ֆինանսավորողների նպատակը՝ քանդել հայ ժողովրդի հիմքը՝ ազգային արժեքները: Եթե մեր պետությունը նրանց վրա աչք փակի, ապա նշանակում է, որ նպաստում է հայ ժողովրդի բարոյական հետընթացին:
Պայքարելու մի ձև էլ համապատասխան օրենքների ընդունելն է, տուգանումը, խորամանկությամբ և ժամանակը ձգձգելով արգելել նման ամսագրերի տպումը, բարձր մաքսեր, դժբախտ պատահարներ տպարանում և այլն:
Հայե՛ր, ուշքի եկեք, հետո լացելու եք, բայց ուշ ա լինելու:
Vahram գրել է:
Բա հո անբարոյական Արևմուտքից ետ չեն մնալու...
ARMEN գրել է:
Չարը դանդաղ է աշխատում, կամաց-կամաց է մտնում մեր ենթագիտակցության մեջ՝ մի օր անդրավարտիքդ ցույց կտաս, մի օր՝ քամակդ, մի օր էլ կհամոզեն աղջիկը աղջկա հետ նկարվի, մի օր էլ լեսբիյանկա կսարքեն, մի օր էլ թմրամոլ կդառնաս, մի օր էլ Արմենիկումի կարիք կզգաս:
Ախր, հայերը միամիտ ու սահմանափակ են՝ այ ձեր տունը շինվի, մի հատ գնացեք նայեք դրսի համապատասխան ամսագրերը, ինչ են նկարում, ովքեր են, ինչ են գրում: Բա հետո կասեն՝ հայերս նամուս ունենք: Ասեմ, թե ինչ ունենք՝ շողոքորթություն:
Հայ աղջիկները ազատությունը շփոթել են մարմնավաճառության հետ: Հայ տղաներն էլ "տաղավար են" ներխուժում: Գնացեք, անասուններ, Ազգային Ժողովի դեմը ցույցի, մի 5000 հոգով, պահանջեք, որ Հայաստանից սիկտիր անեն այդ անտերներին: Եթե չեք անելու նման բան, ապա 20 տարուց հետո չզարմանաք, որ մեկիդ երեխեն 12 տարեկանում արդեն կույս չի լինի, ոնց որ Անգլիայում ա հիմա, կամ Հունաստանում:
Levon գրել է:
Հառկավոր ա պարզել այդ Գեորգի Ասատրյան կոչվածի ով և ինչացու լինելը:
ARMEN գրել է:- Levon
Հառկավոր ա պարզել այդ Գեորգի Ասատրյան կոչվածի ով և ինչացու լինելը:
Հարկավոր է այնտեղ ուղարկել մարդկանց մաքսային ծառայությունից, ԱԱԾ, քաղմասից, ռազմական ոստիկանությունից, ինչպես նաև հայկական "Ալֆա" խումբը:
Իսկ մինչև այդ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՄԻԱՁԱՅՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՕՐԵՆՔ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԺԵՔՆԵՐԸ ՎԱՐԿԱԲԵԿՈՂ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՄԻՁՈՂՆԵՐԻ:
Եթե ներքևից ցույց չաննենք ու վերևները չշարժվեն, մի խեռս էլ չի լինի...- Levon
Levon գրել է:
Այս տեսակ անուղեղ ղեկավարներ ունենալով, հազիվ թե կարողանանք իրականացնել մեր այս բարձր իղձերը: Սրանց նմաններն իրենց փորից ու փառքից բացի ուրիշ բաների մասին ի վիճակի չեն մտածելու:
Q... գրել է:
hegine bisharyanin knkarek? kam asenk tigran torosyani knoj@, axchkan, serji axchkan, vat cher lini asenk bela kocharyanin el tesneink yev imanaink inch ptsits e durs yekel sedrak kocharyan@.
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ
36
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Առավոտը» խնդրեց հակիրճ թվարկել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տարբերությունները եւ ընդհանրությունները. «Չէի ցանկանա ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 15
Սամվել Բաբայանը վստահ է, որ ձերբակալվածները ազատ կարձակվեն, բայց՝ ոչ միանգամից
- 2006 թվականի հունվարի 9-ին տված հարցազրույցում Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցին պատասխանելիս ասել էիք. «Իրավիճակը ...ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ 2ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության այն անդամների մասին, որոնք ընդունում են Հայաստանում խնդիրների առկայությունը՝ ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը Ստրասբուրգում հանդիպել էր նաեւ մեր պատվիրակությանը: ...ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸստ ԲՀԿ խմբակցության քաղաքական քարտուղար Արամ Սաֆարյանի՝ ոչ Կառավարության կազմն արդեն կիսապատրաստ է եւ կամաց-կամաց պաշտոնական տեղեկություններ են հաղորդվում այս կամ այն նախարարի նշանակման կամ վերանշանակման ...ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ, ՉԵՆ ՀՈՐԻՆՎՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով կոալիցիոն սկզբունքով պաշտոնների բաժանմանը՝՝ ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն ասաց. «Քանի որ այս կոալիցիան շատ ավելի լայն է, ուստի ճիշտ չեմ համարում, ...ԿԱՇԽԱՏԵՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքապետը պահանջում է բնակչությանը քիչ անհարմարություններ պատճառել
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեց մայրաքաղաքի տրանսպորտային վիճակը: Արձանագրելով, ...ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԸ ՑՆԴԵԼ Է
ՀԱՍՄԻԿ ՍԱՅԱՄՅԱՆՈռոգման ջուր չունենալու պատճառով գյուղացին բերքից զրկվում է Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Հարություն Գեւորգյանի 8 հոգանոց ընտանիքն ապրում է փոքր բնակարանում՝ սոցիալապես վատ պայմաններում, չնայած ...ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ 9Շուտով պատրաստ կլինի նոր ամսագրի առաջին համարը Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում հայաստանյան «Playboy»-ի լույսընծայման մասին: «Առավոտը» պարզեց, որ խոսքը «X-WISH» ...«ԳԱԼԱ»-Ն ՓԱԿԵԼԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՄԻՋԻՆ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրկօրյա այցով Գյումրիում գտնվող ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենիգտոնը խիստ գնահատական տվեց ինչպես հեռուստաընկերության դեմ կիրառվող հալածանքներին, այնպես էլ ՀՀ հետընտրական զարգացումներին: ...ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՂԵԿԱՎԱՐ Է ՊԵՏՔ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ R
Մայիսի 4-ին կայանալիք համայնքապետի ընտրություններում ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը սատարում է առաջադրված թեկնածու Գագիկ Սահակյանին:
Իր այս նախընտրությունը պատգամավորը հիմնավորում ...«ՆՈՐ ԶԱՐԿ ՍՊԻՏԱԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»
Ն. ՎԱՆՅԱՆ RԱյսպիսին է Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու Գագիկ Սահակյանի նախընտրական կարգախոսը Չնայած երիտասարդ տարիքին, Գագիկ Սահակյանն անցել է աշխատանքային երկար ուղի, զբաղեցրել տարբեր պատասխանատու պաշտոններ: ...ԻՆՉՊԵՍ ԱՌԱՏՈՒԹՅԱՆ ԵՂՋՅՈՒՐԻՑ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Իտալիայի Լիգնանո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի համար վատ չի ընթանում:
Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյան:
Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյան:
Եվրոպայի չեմպիոն ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Տ. Հ.Վերահաստատվեցին Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից ստացված հաղորդագրության, նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 17-ի հրամանագրերով Հասմիկ Պողոսյանը նշանակվել է մշակույթի նախարար, Լեւոն Մկրտչյանը՝ կրթության ...
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

