
ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության այն անդամների մասին, որոնք ընդունում են Հայաստանում խնդիրների առկայությունը՝ ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը Ստրասբուրգում հանդիպել էր նաեւ մեր պատվիրակությանը:
- Ինչո՞ւ եք կարծում, թե քաղբանտարկյալներ բնորոշման փոխարեն «քաղաքական հիմքերով ձերբակալված» արտահայտությունը Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւում օգտագործելն արվել է հայկական պատվիրակության հուշումով:
- Այո՛. դա արվել է Հայաստանի լոբբինգով, որ հանկարծ չօգտագործվի նման բնորոշում: Մեր պատվիրակության մեծ մասը, չգիտես ինչու, մի բարդույթ ունի, որ եթե հանկարծ բանաձեւում օգտագործվի «քաղբանտարկյալ» բնորոշումը՝ մենք մեր վարկը, հեղինակությունը կիջեցնենք Ադրբեջանի մակարդակին, եւ ամոթ է Հայաստանի համար, որ մենք համարվենք Ադրբեջանի նման պետություն: Սակայն ես սխալ եմ համարում այն մարդկանց մոտեցումը, որոնք գտնում էին, որ եթե այստեղ ընդունվի «լավ» բանաձեւ՝ օգտակար է Հայաստանի համար: (Նշենք, որ պրն Իգիթյանի հետ զրույցը կայացել է մինչեւ Ստրասբուրգից նրա մեկնելը՝ ապրիլի 15-ին. –Ա.Ի.): Երկու տիպի հակաժողովրդավարական երկրներ կան. առաջինը՝ երկրներ, որոնք խնդիրներ ունեն եւ փորձում են դրանք շտկել, 2-րդը՝ երկրներ, որոնց շարքին այժմ դասվում է Հայաստանը. նրանք փորձում են քողարկել իրենց ունեցած խնդիրները եւ իմիտացիա անել, թե մեզ մոտ ավելի լավ է: Ահա սա շատ լավ հասկանում են այստեղ՝ հատկապես արեւելյան ճամբարի երկրների ներկայացուցիչները:
- Դուք չե՞ք հավատում մեր պատվիրակության իշխանական անդամների անկեղծությանը, երբ նրանք հայտարարում են, թե իրենք էլ են ընդունում, որ մեր երկրում խնդիրներ կան, որ Հայաստանում առկա է ժողովրդավարական դիրքերից նահանջ ու չեն փորձելու կոծկել դա՝ ուղղակի խնդիրը միայն ձեւակերպումներն են:
- Ես հավատում եմ, թե որպես անհատներ՝ պատվիրակության անդամները հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել ու նույնիսկ փորձում են ինչ-որ բան անել: Բայց գտնում եք, թե Հայաստանում ընդհանրապես ԱԺ-ն որեւէ դե՞ր ունի: Այս խորհրդարա՞նը, որը, ըստ էության՝ առանց քննարկելու ընդունեց, թե իրենց գործընկերները, որոնք 10 տարի իրենց կողքին էին՝ հանկարծ մի օրում դարձել են հանցագործներ, ապօրինի զենք պահեստավորողներ եւ այլն: Ես չեմ կարծում, թե այս մարդիկ կա՛մ ինքնուրույն են, կա՛մ գոնե հնարավորություն ունեն ազդելու:
- Ի դեպ, մարտի 1-ից հետո Դուք կարծես նույնպես թաքնվում էիք: Ինչո՞ւ որոշեցիք, որ Ստրասբուրգից չեք վերադառնալու Հայաստան:
- Համարում եմ, որ ես ու բոլոր իմ ընկերները չունենք օրենքի հետ որեւէ խնդիր: Բայց Հայաստանի ներկա իրողությունների պայմաններում՝ երեւի 2 տարբերակ կար. կա՛մ ես պետք է հայտնվեի բանտում՝ իմ ընկերների հետ, եւ երեւի դա բարոյապես ավելի ճիշտ էր, կա՛մ էլ հայտնվեի Եվրոպայում եւ օգտագործեի իմ բոլոր կապերը, որոնք ունեցել եմ այստեղ՝ այս հարցն արծարծելու համար: Այս պահին ընտրել եմ երկրորդ տարբերակը, իսկ առաջինը՝ վերադառնալը, միշտ էլ կարելի է: Թեկուզ հենց հիմա կարող եմ վերադառնալ Հայաստան ու հայտնվել ընկերներիս կողքին: Բայց դեռ անելիք ունեմ այստեղ ու շարունակելու եմ: Այն բոլոր կապերը, որոնք ժամանակին օգտագործել եմ Ղարաբաղի հարցը հայանպաստ տարբերակով լուծելու համար՝ հիմա օգտագործում եմ իմ ընկերներին ազատելու համար:
- Ինչպե՞ս եք բացատրում այն իրողությունը, որ հետապնդումների սլաքն ուղղվեց գերազանցապես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավում ընդգրկվածների վրա, եւ ոչ այնքան այն անձանց, ովքեր առիթից օգտվելով՝ մարտի 1-ին խանութներ էին կողոպտում եւ այլն:
- Այո, դա փաստ է: Ես առիթ չեմ ունեցել «ընդհատակից» դա ասելու եւ այժմ մի քիչ ուշացումով նշեմ այն, ինչ ասում էի նաեւ Ստրասբուրգում: Մարդիկ հարցնում էին՝ ինչո՞ւ եղավ մարտի 1-ը, ինչո՞ւ իշխանությունը գնաց այդ քայլին: Ես բացատրում եմ, որ նախագահական ընտրություններից հետո հանրահավաքներին մասնակցող մարդկանց քանակն ամեն օր ավելանում էր, եւ մարտի 1-ից մի քանի օր առաջ ստացվեց, որ Երեւանի փողոցներում եղած մարդկանց քանակն ավելի շատ էր, քան Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտոնապես տրված ձայները: Պատկերացնո՞ւմ եք, եթե դա շարունակվեր՝ ի՞նչ պետք է աներ իշխանությունը: Եվ չկա 10 հազար մարդ, որոնք ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՝ իրենց կամքով կգային հանրահավաքի: Պարզ է, որ պետք է հորինեին մի բան: Հորինեցին այդ սարսափելի՝ Սովետական Միությանը կամ Գեբելսին բնորոշ ձեւը: Եվ պարզ է, որ պետք է նույնիսկ ամենավատ ձեւով դա լիներ, որ առիթ ունենային արտակարգ դրություն մտցնելու: Ու պարզ է, որ այս մարդկանց պետք է այժմ պահեն բանտում, քանի որ հասարակության մեջ չի պակասել այս ամենին դեմ անձանց թիվը, հակառակը՝ ավելացել է: Այսօր Հայաստանը մի երկիր է, որտեղ հասարակության մեծ մասը դեմ է իշխանությանը:
- Ձեր կարծիքով, ԵԽԽՎ այս բանաձեւի պահանջները՝ ազատ արձակել հանցագործություն չկատարած անձանց եւ այլն, կունենա՞ն ազդեցություն, թե՞ Հայաստանի իշխանությունները կպնդեն, թե իրենք են որոշելու նման հարցերը եւ ստրասբուրգներից իրենց չպիտի թելադրեն:
- Ես զարմանում եմ, որ անգամ բարձրաստիճան անձինք են հաճախ նման բաներ ասում, թե Ստրասբուրգից թելադրո՜ւմ են...… Մենք կամավո՛ր ենք անդամակցել Եվրոպայի խորհրդին: Ինչպես ազնիվ են իրենց ագրեսիայի եւ հակաժողովրդավարական արարքների մեջ, այնպես էլ թող այստեղ ազնիվ լինեն մինչեւ վերջ ու դուրս գան ԵԽ-ից. Ռուսաստանը միայն ուրախ կլինի, քանի որ Հայաստանը կդառնա ավելի ռուսամետ: Բայց եթե այս կազմակերպությունում ենք՝ ուրեմն պետք է հարգենք ԵԽ սկզբունքները:
Թե ինչ կանի Հայաստանը՝ 2 տարբերակ կա: Կա՛մ կշարունակեն «ոտքը մի կոշիկի մեջ» դնելով՝ փորձել ապացուցել անապացուցելին, թե մարդիկ, ովքեր հետընտրական իրադարձությունների հետեւանքով հայտնվել են բանտում՝ բանդիտներ են, մարդասպաններ, նռնակներ են նետել կամ զավթել են իշխանությունը (հետաքրքիր է, չէ՞, իշխանությունը զավթել են՝ այսինքն երեւի նախարար են դարձել կամ Անվտանգության խորհրդի քարտուղար, բայց հիմա բանտում են): Կա՛մ էլ պետք է իբր ընդառաջելով ԵԽ-ին՝ Սերժ Սարգսյանը ժեստ կանի, թե ահա, տեսեք՝ ներում եմ շնորհում այդ մարդկանց, ես հանդուրժող եմ: Եթե առաջին տարբերակով շարունակեն գործել՝ էլի նորանոր գործեր սարքել, ավելացնել քրեական հոդվածներն ու կեղծ վկաներ բերել, թե այս մարդիկ ինչե՜ր են արել՝ սա Հայաստանին կբերի դեպի բռնապետություն:
- Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ
Քննարկում
ArMan գրել է:
• Կոչ եմ անում իմ հայ ազգին այս և այլ հայալեզու թուրքական թերթերը չկարդան եթե բավական տեղեկացված չեն իրականությանը:Հակահայկական լրատվական հզոր պռոպագանդա է տարվում :և այն տարվում է մեր պետության ներսում .մենք թույլ ենք տվել թշնամին գործի մեր թիկունքում,օգտվելով -1.ծախու շներին,որոնց սրբությոինը փողն է.2.չարացածներին,որոնց ձեռքը թալանի ժամանակ բռնել է պետությունը.3.մոլորվածներին, որոնց հիշողությունը շատ կարճ է մոռացել են լ.տ.պ.-ի ոհմակի թալանը մեր ժողովրդի և պետությանը, քաղաքական հալածանքները,գործարարներին ռեկետը......4.օտար գործակալներին,որոնք իրենց հակապետական գործն են անում:
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ
36
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Առավոտը» խնդրեց հակիրճ թվարկել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տարբերությունները եւ ընդհանրությունները. «Չէի ցանկանա ...«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 15
Սամվել Բաբայանը վստահ է, որ ձերբակալվածները ազատ կարձակվեն, բայց՝ ոչ միանգամից
- 2006 թվականի հունվարի 9-ին տված հարցազրույցում Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցին պատասխանելիս ասել էիք. «Իրավիճակը ...ՆՐԱՆՔ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Ստրասբուրգ 2ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության այն անդամների մասին, որոնք ընդունում են Հայաստանում խնդիրների առկայությունը՝ ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը Ստրասբուրգում հանդիպել էր նաեւ մեր պատվիրակությանը: ...ՆԵՂԱՑԱ՞Ծ Է, ԱՐԴՅՈՔ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸստ ԲՀԿ խմբակցության քաղաքական քարտուղար Արամ Սաֆարյանի՝ ոչ Կառավարության կազմն արդեն կիսապատրաստ է եւ կամաց-կամաց պաշտոնական տեղեկություններ են հաղորդվում այս կամ այն նախարարի նշանակման կամ վերանշանակման ...ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ, ՉԵՆ ՀՈՐԻՆՎՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով կոալիցիոն սկզբունքով պաշտոնների բաժանմանը՝՝ ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն ասաց. «Քանի որ այս կոալիցիան շատ ավելի լայն է, ուստի ճիշտ չեմ համարում, ...ԿԱՇԽԱՏԵՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքապետը պահանջում է բնակչությանը քիչ անհարմարություններ պատճառել
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեց մայրաքաղաքի տրանսպորտային վիճակը: Արձանագրելով, ...ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԸ ՑՆԴԵԼ Է
ՀԱՍՄԻԿ ՍԱՅԱՄՅԱՆՈռոգման ջուր չունենալու պատճառով գյուղացին բերքից զրկվում է Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Հարություն Գեւորգյանի 8 հոգանոց ընտանիքն ապրում է փոքր բնակարանում՝ սոցիալապես վատ պայմաններում, չնայած ...ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ 9Շուտով պատրաստ կլինի նոր ամսագրի առաջին համարը Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում հայաստանյան «Playboy»-ի լույսընծայման մասին: «Առավոտը» պարզեց, որ խոսքը «X-WISH» ...«ԳԱԼԱ»-Ն ՓԱԿԵԼԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՄԻՋԻՆ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԵրկօրյա այցով Գյումրիում գտնվող ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենիգտոնը խիստ գնահատական տվեց ինչպես հեռուստաընկերության դեմ կիրառվող հալածանքներին, այնպես էլ ՀՀ հետընտրական զարգացումներին: ...ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՂԵԿԱՎԱՐ Է ՊԵՏՔ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ R
Մայիսի 4-ին կայանալիք համայնքապետի ընտրություններում ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը սատարում է առաջադրված թեկնածու Գագիկ Սահակյանին:
Իր այս նախընտրությունը պատգամավորը հիմնավորում ...«ՆՈՐ ԶԱՐԿ ՍՊԻՏԱԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»
Ն. ՎԱՆՅԱՆ RԱյսպիսին է Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու Գագիկ Սահակյանի նախընտրական կարգախոսը Չնայած երիտասարդ տարիքին, Գագիկ Սահակյանն անցել է աշխատանքային երկար ուղի, զբաղեցրել տարբեր պատասխանատու պաշտոններ: ...ԻՆՉՊԵՍ ԱՌԱՏՈՒԹՅԱՆ ԵՂՋՅՈՒՐԻՑ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Իտալիայի Լիգնանո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի համար վատ չի ընթանում:
Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյան:
Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյան:
Եվրոպայի չեմպիոն ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Տ. Հ.Վերահաստատվեցին Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից ստացված հաղորդագրության, նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 17-ի հրամանագրերով Հասմիկ Պողոսյանը նշանակվել է մշակույթի նախարար, Լեւոն Մկրտչյանը՝ կրթության ...
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ
ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԳՈՀ ՉԵՆ ԻՐԵՆՑ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻՑ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Ստեփանակերտ-ԵրեւանԴԱՏԱՎՈՐԻ «ԱԳՐԵՍԻԱՆ» ՑՆՑԵԼ Է ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՉՀԱՄԵՄԱՏԵՑ, ԲԱՅՑ ԱՍԱՑ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿԻՆ ԿՈՒՌՔ ՍԱՐՔԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԳՑԵԼ ՆԵՐՔԵՎ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԿՄԵՐԿԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «PLAYBOY»-Ի ԷՋԵՐՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

