
ՄՇԱԿՈՒՅԹ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը դերասան Միքայել Պողոսյանն ու կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էին: «Վերջին տարիներին թատերական կյանքում արտառոց պոռթկումներ չկային: Թատրոնը հանդարտ եւ ոչ տագնապային վիճակում էր, սակայն արդեն աշխուժություն է նկատվում: Ապշած եմ, օրինակ, Վահան Բադալյանի աշխատանքներից, մեկը մյուսից լավն է: Ուրախալի է, որ այժմ տեղի են ունենում փառատոններ»,- ասաց Մ. Պողոսյանը: Վ. Չալդրանյանի համոզմամբ, թատրոնն ավելի ճգնաժամային վիճակում է, քան կինոն. «Ճգնաժամը բավականին երկարեց, իսկ պատճառները տարբեր են: Միգուցե լավ դերասաններ, բեմադրիչներ կամ դրամատուրգնե՞ր չկան, թեեւ բոլորն ասում են, որ ունենք: Կոնկրետ ինձ համար չկան վատ դերասաններ, կան դերասաններին քիչ սիրող ու փայփայող ռեժիսորներ: Տաղանդավոր դերասաններ ունենք, որոնք մնացել են հայկական շրջանակներում եւ հայտնի են միայն հայկական շուկայում: Ես ամենայն պատասխանատվությամբ կասեմ, որ մենք ունենք համաշխարհային պոտենցիալ ունեցող արտիստներ»: Վ. Չալդրանյանը ափսոսանք հայտնեց, որ այդ տաղանդավոր դերասաններն այսօր անում են այն, ինչը պահանջում է սպառողը. «Արդեն թեւավոր ճշմարտություն է դարձել, թե՝ անցան լավ տարիները, չկան Ներսիսյաններ, չկան Փափազներ..., բայց եթե անգամ չկան, կա՛ նրանց գենը, չի՛ վերացել: Հայոց արգանդը միշտ էլ տաղանդներ տվել է, պարզապես պահանջարկի խնդիր է: Երբ իսկապես Փափազների ու Ներսիսյանների պահանջ լինի, նրանք մեջտեղ կգան»: Մ. Պողոսյանը կարծում է, որ մերօրյա ղեկավարները լավ չեն գիտակցում, թե ինչ է բան է մշակույթը. «Պարզապես իրենց ճառերի մեջ ասում են՝ մեր դեմքը մեր մշակույթն է: Իսկ այդ արտահայտություններն ընդամենը հնամաշ ու անհետաքրքիր լոզունգներ են»: Բանախոսներն անդրադարձան նաեւ ներքաղաքական իրավիճակին: Չալդրանյանի խոսքերով, մարտի 1-ը երկար պատմություն ունի. «Եկավ մի պահ, երբ որոշեցինք ճշմարտություն քարոզել, բայց ճշմարտությունն էլ երկու տեսակ ունի. ճշմարտություն՝ ընդդեմ եւ ճշմարտություն՝ հանուն, իսկ մեր քարոզածը ընդդեմ էր, այսինքն այն, ինչ քարոզվում էր Ազատության հրապարակում: Կատարվածը ոչ թե ինը օրվա, այլ տասնամյակներ քարոզվածի արդյունք էր: Երկիրը բաժանվեց մեկը մյուսի դեմ թայֆաների, մենք կորցրինք մեր միաբանությունը: Այսօր էլ ունենք անբարոյական մթնոլորտ ունեցող երկիր, որի պատվիրանները դարձել են քցելը, խաբելը եւ այլն»: Մ. Պողոսյանն էլ ասաց, թե տեղի ունեցած իրադարձությունների հեղինակը բոլորն են. «Այս քաղաքից գնացել են բարոյական նորմերը: Չէ՞ որ հնարավոր չէ տասը տարի լռությունից հետո արդարության մասին ինչ-որ պոռթկումներ լինեն: Ուշքի եկեք, մարդիկ... Այս ինչ կռվելու տենդենց է մտել ձեր մեջ»: Դերասանն անդրադարձավ նաեւ երգչուհի Նունե Եսայանին. «Եթե նրան ընդունում եք որպես երգչուհի, իսկ նրա տեսակը՝ ոչ, մի՛ գնացեք նրա համերգներին... Մարդը իրավունք ունի սխալվելու, ներողամիտ եղեք»:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի զեկուցող Ջոն Պրեսքոտին հարցրեց, թե ինչո՞ւ է Հայաստանում ...«ԱՄԵՆ ԻՆՉՈՎ ԿՕԳՆԵՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Իր ասուլիսում խոստացավ Վազգեն Մանուկյանը «Իհարկե, նախագահական ընտրությունները մաքուր չեն եղել: Ես ընդդիմադիր եմ, բայց ես ամեն ինչով կօգնեմ, որ այս կառավարությունը հաջողակ լինի: Ես կուզենամ, որ ...ԱՅՍ ԲԱՆԱՁԵՎՆ ԷԼ ԿԻՍԱՏ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ՛
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՍտրասբուրգԵԽԽՎ 109 պատվիրակներից 93-ը երեկ կողմ քվեարկեցին «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւին, 8-ը դեմ էին, 8-ն էլ՝ ձեռնպահ: Մարդու իրավունքները խախտված են ...«ԳԵՂԱՐԴԸ» ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆԵ՞Ր Է ՍԱՀՄԱՆԵԼ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՉնայած «Գեղարդի» մսամթերքը խանութներում կտրուկ թանկացել է, այնուամենայնիվ, ընկերության ղեկավարները հավաստիացնում են, որ իրենք այդտեղ ոչ մի մեղք չունեն: Ընդամենը 1-2 օրվա ընթացքում «Գեղարդ ...ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱ՞ՆԿ Է ԱՆԵԼՈՒ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱրմավիրի մարզպետը իր մարզի մի քանի բյուջեները չկատարած գյուղապետերի սպառնում է պաշտոնանկ անել: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որոշմամբ, անցյալ տարվանից իր մարզի բոլոր համայնքապետերն իրենց ընտրողների ...ՄԵՂԱԴՐՈՂԸ ՊԱՀԱՆՋԵՑ ԵՐԵՔ ՈՒ ԿԵՍ ՏԱՐԻ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸնտրելով Սերժ Սարգսյանին՝ հայտնվել է ոստիկանությունում Երեկ մայրաքաղաքի Կենտրոն Եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Ա. Պետրոսյան) սկսվեց «Մարտի 1-ի գործով» ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ 1Մարտի 1-2-ի դեպքերի նախաքննության արդյունքներից ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ «պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում ...«ՍԵՐԻԱԼԻ ԱՆՆԱՆ»՝ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԴերասանուհին խոստովանում է, որ թատրոնն ավելի հոգեհարազատ է Լուիզա Ղամբարյանին հանդիսատեսը ծանոթ է իբրեւ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հաջողված դերասանուհի: Մի քանի ամիս հեռուստատեսությամբ ...ԱԿՈՐԴԵՈՆԸ՝ «ԴԱՍԱԿԱՆ» ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻտալացի վիրտուոզ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիի մեկնաբանությունները «Առավոտը» տեղեկացրել էր երեկվանից Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում մեկնարկած «Ազգային պատկերասրահ» ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՊՀ բակում «Մշակութային եղեռն» էր, իսկ դահլիճում՝ հանդիպում Մետաքսեի հետ «Ժամանակն է սթափվելու...»,- երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական ...ՄՇԱԿՈՒՅԹ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը դերասան Միքայել Պողոսյանն ու կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էին: «Վերջին տարիներին թատերական կյանքում արտառոց պոռթկումներ չկային: Թատրոնը հանդարտ եւ ոչ ...ՄԻ ԱՅԼ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆՄարդը զարմանալիորեն կարճ հիշողություն ունի, չնայած աշխարհի երկար ու փոշոտ ճանապարհներին: Երբեմն, նույնիսկ հաճախ, թվում, է թե մեր՝ մարդու խնդիրը ոչ միայն ինքնաբավության տարածք ստեղծելն է եւ այնտեղ հարմարավետ ...
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՏՈՄՍԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

