
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵՊՀ բակում «Մշակութային եղեռն» էր, իսկ դահլիճում՝ հանդիպում Մետաքսեի հետ
«Ժամանակն է սթափվելու...»,- երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած «Մշակութային եղեռն» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ուսանողներին բաժանվեցին այս կոչով հայտարարություններ: Ցուցահանդեսին ներկայացված էին Արեւմտահայաստանի, Նախիջեւանի, ԼՂՀ-ի տարածքում գտնվող հայկական հուշարձանների՝ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության» երեւանյան գրասենյակի տրամադրած լուսանկարները: Դրանցում հայկական հուշարձանները պատկերված էին նախկին վիճակում՝ բարվոք, երբ դրանք դեռ տնօրինում էին հայերը, եւ ներկա տեսքով: Շատերի տեղում էլ այժմ ամայի տարածություններ են: Օրինակ՝ «Հաշվեհարդար հայկական գերեզմանաքարերի հետ» խորագրով լուսանկարում ներկայացված էր, թե ադրբեջանցիներն ինչպես են ոչնչացնում Ջուղայի գերեզմանաքարերը, «Ադրբեջանի պատմությունը կերտելու՝ նախագահ Իլհամ Ալիեւի պատգամը» խորագրով լուսանկարում՝ ադրբեջանցիները քանդում են հուշարձանները: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Վահե Սարգսյանն այս կապակցությամբ ասաց. «Ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը, որը փորձում է քաղաքակիրթ երեւալ, ցեղասպան Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդն է եւ ոչնչով չի տարբերվում նրանից: Իսկ այս լուսանկարները նրանց անձնագիրն են, որոնք կարող են աշխարհին ցույց տալ Թուրքիայի իրական դեմքը: 1-ին փուլում փորձեցին հայերին ձուլելու միջոցով ստեղծել թուրքական մեծ պետություն՝ չհաջողվեց: 2-րդը ֆիզիկական ոչնչացման փուլն էր, երիտթուրքերի ծրագրի իրականացումը: Դա էլ միայն մասամբ հաջողվեց թուրքերին: Այսօր հայ ժողովուրդը ստեղծել է պետություն եւ աղաղակում է այդ ամենի մասին: Իսկ հիմա Թուրքիան 3-րդ փուլն է իրականացնում, կրկին ոչնչացնում է հայկական հետքը: Սա եղեռնի շարունակությունն է»: Ցուցադրված էին նաեւ Իրանի եւ Վրաստանի հայկական հուշարձանները: Իրանի տարածքում գտնվողները քաղաքակիրթ ձեւով վերանորոգված են, իսկ Վրաստանում՝ ոչ: «Վրաստանը, որին բարեկամ պետություն ենք համարում, պիտի գիտակցի այս ամենը եւ հարեւանին վայել վերաբերմունքի արժանացնի իր հարեւան երկրի պատմաճարտարապետական հուշարձանները»,- նշեց Վ. Սարգսյանը: Կային որոշ ուսանողներ, որոնց չհետաքրքրեց ցուցահանդեսը, պաստառների կողքով անցան՝ «դե լավ, է՜» բացականչությամբ: Բայց շատերը խորը վրդովմունք հայտնեցին «Առավոտին»: «Սա ադրբեջանական հերթական սարդրանքն ու լկտիությունն է: Ցավոք, ՀՀ-ում էլ հուշարձաններ կան, որ ոչնչացված կամ ուղղակի գցված են փողոցի անկյուններում, օրինակ՝ Երեւանի հին խաչքարերը»,- ասաց ԵՊՀ ուսանող Վարուժանը: Իսկ Վ. Սարգսյանն այս կապակցությամբ մեզ հայտնեց. «Դա մեր պետական-քաղաքական գործիչների «պատշաճ» վերաբերմունքի եւ «ազգային մտածելակերպի» արդյունք է»: «Մշակութային եղեռնը» կշրջի Երեւանի տարբեր բուհերով, ապա «կմեկնի» Գյումրի:
Երեկ ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ էլ ուսանողները հանդիպեցին գյումրեցի բանաստեղծուհի, արձակագիր Մետաքսեին: «Առավոտի» հետ զրույցը նա այսպես սկսեց. «Երիտասարդների մասին ոչ մի վատ խոսք չասեք: Թուլություն ունեմ նրանց հանդեպ: Մեջները շատ խելոքներ կան: Իհարկե, մեկ-մեկ ծուլանում են կարդալու մեջ, բայց կկարդան, դեռ կհասցնեն»: Հետո էլ մի քանի խորհուրդ տվեց նրանց. «Աղջիկներին խորհուրդ կտամ շուտ ամուսնանալ եւ իրենց կուրսից փեսացու ընտրել: 5 տարի հետը կսովորեն, բնավորությանը կընտելանան: Տղաներին էլ խորհուրդ կտամ իրենց թեւերի տակ հասունացնեն ապագա հարսնացուներին: Մեկ էլ, թող աղջիկները պորտերը չբացեն: Գիտե՞ք, որ Արարատը հողագնդի պորտն է: Աղջիկների մարմնի այդ հատվածն էլ է նման Արարատին: Դրա համար էլ պետք չէ բացել, չէ՞ որ դա նաեւ երեխաների բնակատեղին է: Մյուս կողմից էլ, տղամարդը որոնումներ է սիրում»: ԵՊՀ ուսանողները բեմադրեցին գրական կոմպոզիցիա՝ Մետաքսեի բանաստեղծությունների հիման վրա, իսկ գրականագետ Սամվել Մուրադյանը ներկայացրեց նրա ստեղծագործության առանձնահատկությունները:
- ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի զեկուցող Ջոն Պրեսքոտին հարցրեց, թե ինչո՞ւ է Հայաստանում ...«ԱՄԵՆ ԻՆՉՈՎ ԿՕԳՆԵՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Իր ասուլիսում խոստացավ Վազգեն Մանուկյանը «Իհարկե, նախագահական ընտրությունները մաքուր չեն եղել: Ես ընդդիմադիր եմ, բայց ես ամեն ինչով կօգնեմ, որ այս կառավարությունը հաջողակ լինի: Ես կուզենամ, որ ...ԱՅՍ ԲԱՆԱՁԵՎՆ ԷԼ ԿԻՍԱՏ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ՛
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՍտրասբուրգԵԽԽՎ 109 պատվիրակներից 93-ը երեկ կողմ քվեարկեցին «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւին, 8-ը դեմ էին, 8-ն էլ՝ ձեռնպահ: Մարդու իրավունքները խախտված են ...«ԳԵՂԱՐԴԸ» ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆԵ՞Ր Է ՍԱՀՄԱՆԵԼ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՉնայած «Գեղարդի» մսամթերքը խանութներում կտրուկ թանկացել է, այնուամենայնիվ, ընկերության ղեկավարները հավաստիացնում են, որ իրենք այդտեղ ոչ մի մեղք չունեն: Ընդամենը 1-2 օրվա ընթացքում «Գեղարդ ...ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱ՞ՆԿ Է ԱՆԵԼՈՒ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱրմավիրի մարզպետը իր մարզի մի քանի բյուջեները չկատարած գյուղապետերի սպառնում է պաշտոնանկ անել: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որոշմամբ, անցյալ տարվանից իր մարզի բոլոր համայնքապետերն իրենց ընտրողների ...ՄԵՂԱԴՐՈՂԸ ՊԱՀԱՆՋԵՑ ԵՐԵՔ ՈՒ ԿԵՍ ՏԱՐԻ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸնտրելով Սերժ Սարգսյանին՝ հայտնվել է ոստիկանությունում Երեկ մայրաքաղաքի Կենտրոն Եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Ա. Պետրոսյան) սկսվեց «Մարտի 1-ի գործով» ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ 1Մարտի 1-2-ի դեպքերի նախաքննության արդյունքներից ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ «պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում ...«ՍԵՐԻԱԼԻ ԱՆՆԱՆ»՝ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԴերասանուհին խոստովանում է, որ թատրոնն ավելի հոգեհարազատ է Լուիզա Ղամբարյանին հանդիսատեսը ծանոթ է իբրեւ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հաջողված դերասանուհի: Մի քանի ամիս հեռուստատեսությամբ ...ԱԿՈՐԴԵՈՆԸ՝ «ԴԱՍԱԿԱՆ» ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻտալացի վիրտուոզ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիի մեկնաբանությունները «Առավոտը» տեղեկացրել էր երեկվանից Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում մեկնարկած «Ազգային պատկերասրահ» ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՊՀ բակում «Մշակութային եղեռն» էր, իսկ դահլիճում՝ հանդիպում Մետաքսեի հետ «Ժամանակն է սթափվելու...»,- երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական ...ՄՇԱԿՈՒՅԹ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը դերասան Միքայել Պողոսյանն ու կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էին: «Վերջին տարիներին թատերական կյանքում արտառոց պոռթկումներ չկային: Թատրոնը հանդարտ եւ ոչ ...ՄԻ ԱՅԼ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆՄարդը զարմանալիորեն կարճ հիշողություն ունի, չնայած աշխարհի երկար ու փոշոտ ճանապարհներին: Երբեմն, նույնիսկ հաճախ, թվում, է թե մեր՝ մարդու խնդիրը ոչ միայն ինքնաբավության տարածք ստեղծելն է եւ այնտեղ հարմարավետ ...
«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՄԵՐ «ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ»
ՍԵՐԳԵՅ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երկրաբան, հանքաբանական գիտությունների թեկնածուՕՊԵՐԱՆ ՕՂԱԿՎԱԾ Է ԳՈՎԱԶԴՆԵՐՈՎ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ«ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱՅՍՊԵՍ Է ԽՈՍՈՒՄ ԳՅՈՒԼԸ
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԵՐԿՐԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

