
«ՍԵՐԻԱԼԻ ԱՆՆԱՆ»՝ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ
Դերասանուհին խոստովանում է, որ թատրոնն ավելի հոգեհարազատ է
Լուիզա Ղամբարյանին հանդիսատեսը ծանոթ է իբրեւ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հաջողված դերասանուհի: Մի քանի ամիս հեռուստատեսությամբ ցուցադրվող «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալից հետո նա ավելի հանրահայտ է դարձել: Բոլորը Լուիզային ճանաչում են որպես «սերիալի Աննա»: «Առավոտի» հետ զրույցում դերասանուհին նշեց, որ թատրոնն իրեն ավելի հոգեհարազատ է: Նա խոստովանեց, թե ցավում է այն բանի համար, որ ոչ թե թատրոնի, այլ սերիալի միջոցով է լայն հանրության շրջանում ճանաչում վաստակել. «Դա ինձ համար ե՛ւ հաճելի է, ե՛ւ ցավալի: Այն, ինչ հիմա մենք ենք անում, արվեստի հետ քիչ կապ ունի՝ կինո չէ, թատրոն չէ, այլ դրանց միջին մասում գտնվող վիճակ: Ու երբ ասում են՝ ի՜նչ լավ ես խաղում, մեկ-մեկ մտածում եմ՝ իսկ թատրո՞նը, էն հոգեվիճակները, գլխապտույտները, էներգիան, որ տալիս ես, կամ հանդիսատեսի հետ շփումը: Ինչ խոսք, հեռուստատեսությունը հզոր ուժ է...»: Լուիզայից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վերջաբան է ունենալու այդ սերիալը: «Որոշակի նկատառումներից ելնելով՝ սցենարիստը չի ասում, այնպես որ, ինքներս էլ դեռ չգիտենք: Մյուս կողմից էլ, կարծում եմ, լավ ավարտ կունենա, որովհետեւ, ի վերջո, այդպիսի սկզբունքների վրա են հիմնվում բոլոր սերիալները»,- պատասխանեց Լ. Ղամբարյանը: Մեր զրույցին ներկա էր նաեւ Լուիզայի 2,5-ամյա դուստրը՝ Գաբրիելան, որը ուշիուշով հետեւում էր մայրիկին: Լուիզան ասաց, որ նա արտիստիկ երեխա է, հաճախ է սանրը վերցնում եւ իբրեւ միկրոֆոն «գործածելով» երգում «Արեւիկ» անսամբլի եվրատեսիլյան «Բարի փերին». «Գաբիի մեջ արտիստիկ բաներ եմ տեսնում, չնայած հայրիկի մասնագիտությունից էլ շատ բաներ կան՝ սիրում է սրսկել: Հետաքրքիրն այն է, որ ես չեմ ուզում աղջիկս դերասանուհի դառնա, հայրիկն էլ՝ իր նման բժիշկ: Ամուսինս ասում է՝ աղջիկը պետք է հեշտ ապրի, բժշկությունը բարդ ոլորտ է»: Գաբիին թույլ չեն տալիս սերիալը դիտել, որովհետեւ նա լաց է լինում, երբ հեռուստացույցով տեսնում է հուզված մայրիկին:
Դառնալով թատրոնին, մեր զրուցակիցն ասաց, որ պատահաբար է հայտնվել այնտեղ եւ երբեք չի երազել դերասանուհի դառնալ: «Հիմա շուրջ 10 տարի թատրոնում եմ: Լինելով թատրոնի մարդ, կարողանում եմ թատրոնին կողքից էլ նայել ու թատրոնի հետ կապված ամեն բան հիվանդագին ու սուբյեկտիվ չընկալել»,- նշեց նա: Խոսելով թատրոնի հանդեպ հասարակության ներկայիս վերաբերմունքի մասին, Լ. Ղամբարյանն ասաց. «Նախկինում երիտասարդությունն ավելի կապված էր թատրոնին, հիմա ժամանակները փոխվել են, բոլորն այնքան խնդիրներ ունեն, այնպես որ՝ չեմ մեղադրում որեւէ մեկին, որ թատրոն չի գնում: Մյուս կողմից էլ, այն մարդը, որ թատրոն չի հաճախում, ճիշտ է անում, զոռով-ստիպելով բերելը սխալ է... Ժամանակին կար թատերական հասարակություն, գուցե տարիներ անցնեն եւ այն կրկին ձեւավորվի: Դրա համար թատրոնն էլ պիտի շատ բան անի, ի վերջո 21-րդ դարում ենք ապրում՝ հեռուստատեսություն, համակարգիչներ, ինտերնետ... թատրոնի մարդիկ պիտի ժամանակի շունչը զգան եւ ամեն ինչ անեն, որ հանդիսատեսին չկորցնեն»:
Լուիզան սիրով է հիշում իր առաջին դերը՝ արքայադստեր կերպարը տոնածառային ներկայացման մեջ, որին հետեւել են շատ դերեր. «Հիմա գերծանրաբեռնված եմ ե՛ւ թատրոնում, ե՛ւ թատրոնից դուրս: 30 տարեկան եմ, դեռ Ջուլիետ եմ խաղում: Բոլորովին վերջերս ինձ համար մի շրջադարձային դեր խաղացի՝ Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրան» ներկայացման մեջ՝ Այծեմնիկի, որը մեծ աղմուկ հանեց ու լավ ընդունվեց թատերասեր հասարակության կողմից: Խաղում եմ դերեր, որոնք յուրաքանչյուր դերասանուհու կենսագրության մեջ էական նշանակություն ունեն՝ Լեդի Մակբեթ, Ջուլիետ... »: Պարզվեց՝ Լ. Ղամբարյանը ժամանակին երազել է մարմնավորել մեքսիկացի աշխարհահռչակ նկարչուհի Ֆրիդա Կալոյին:
Երբ անդրադարձանք դերասանուհու գեղեցիկ հայերենին, այս առիթով էլ ասաց. «Դրա համար շատ շնորհակալ եմ 135-րդ դպրոցի իմ ուսուցիչներին: Կարծում եմ, ականջ է ծակում, երբ իրենից ինչ-որ բան ներկայացնող արվեստագետը եթերից հնչեցնում է վատ հայերեն: Լեզվի հետ կապված հավելեմ, որ հայերենը բարդ լեզու է, օրինակ՝ մեր սերիալում կարողացել ենք ապահովել խոսակցական այնպիսի մակարդակ, որ ո՛չ գռեհիկ լինի եւ ո՛չ էլ քանզի-վասնզիով խոսեն: Թե չէ՝ երբեմն մտածում եմ, որ հայկական հեռուստաալիքներն իրար հետ կարծես կռիվ են տալիս՝ ով ավելի անճաշակ հաղորդումներ կանի»:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի զեկուցող Ջոն Պրեսքոտին հարցրեց, թե ինչո՞ւ է Հայաստանում ...«ԱՄԵՆ ԻՆՉՈՎ ԿՕԳՆԵՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Իր ասուլիսում խոստացավ Վազգեն Մանուկյանը «Իհարկե, նախագահական ընտրությունները մաքուր չեն եղել: Ես ընդդիմադիր եմ, բայց ես ամեն ինչով կօգնեմ, որ այս կառավարությունը հաջողակ լինի: Ես կուզենամ, որ ...ԱՅՍ ԲԱՆԱՁԵՎՆ ԷԼ ԿԻՍԱՏ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ՛
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՍտրասբուրգԵԽԽՎ 109 պատվիրակներից 93-ը երեկ կողմ քվեարկեցին «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւին, 8-ը դեմ էին, 8-ն էլ՝ ձեռնպահ: Մարդու իրավունքները խախտված են ...«ԳԵՂԱՐԴԸ» ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆԵ՞Ր Է ՍԱՀՄԱՆԵԼ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՉնայած «Գեղարդի» մսամթերքը խանութներում կտրուկ թանկացել է, այնուամենայնիվ, ընկերության ղեկավարները հավաստիացնում են, որ իրենք այդտեղ ոչ մի մեղք չունեն: Ընդամենը 1-2 օրվա ընթացքում «Գեղարդ ...ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱ՞ՆԿ Է ԱՆԵԼՈՒ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱրմավիրի մարզպետը իր մարզի մի քանի բյուջեները չկատարած գյուղապետերի սպառնում է պաշտոնանկ անել: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որոշմամբ, անցյալ տարվանից իր մարզի բոլոր համայնքապետերն իրենց ընտրողների ...ՄԵՂԱԴՐՈՂԸ ՊԱՀԱՆՋԵՑ ԵՐԵՔ ՈՒ ԿԵՍ ՏԱՐԻ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸնտրելով Սերժ Սարգսյանին՝ հայտնվել է ոստիկանությունում Երեկ մայրաքաղաքի Կենտրոն Եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Ա. Պետրոսյան) սկսվեց «Մարտի 1-ի գործով» ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ 1Մարտի 1-2-ի դեպքերի նախաքննության արդյունքներից ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ «պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում ...«ՍԵՐԻԱԼԻ ԱՆՆԱՆ»՝ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԴերասանուհին խոստովանում է, որ թատրոնն ավելի հոգեհարազատ է Լուիզա Ղամբարյանին հանդիսատեսը ծանոթ է իբրեւ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հաջողված դերասանուհի: Մի քանի ամիս հեռուստատեսությամբ ...ԱԿՈՐԴԵՈՆԸ՝ «ԴԱՍԱԿԱՆ» ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻտալացի վիրտուոզ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիի մեկնաբանությունները «Առավոտը» տեղեկացրել էր երեկվանից Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում մեկնարկած «Ազգային պատկերասրահ» ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՊՀ բակում «Մշակութային եղեռն» էր, իսկ դահլիճում՝ հանդիպում Մետաքսեի հետ «Ժամանակն է սթափվելու...»,- երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական ...ՄՇԱԿՈՒՅԹ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը դերասան Միքայել Պողոսյանն ու կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էին: «Վերջին տարիներին թատերական կյանքում արտառոց պոռթկումներ չկային: Թատրոնը հանդարտ եւ ոչ ...ՄԻ ԱՅԼ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆՄարդը զարմանալիորեն կարճ հիշողություն ունի, չնայած աշխարհի երկար ու փոշոտ ճանապարհներին: Երբեմն, նույնիսկ հաճախ, թվում, է թե մեր՝ մարդու խնդիրը ոչ միայն ինքնաբավության տարածք ստեղծելն է եւ այնտեղ հարմարավետ ...
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԵՐԿՐԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

