
«ԳԵՂԱՐԴԸ» ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆԵ՞Ր Է ՍԱՀՄԱՆԵԼ
Չնայած «Գեղարդի» մսամթերքը խանութներում կտրուկ թանկացել է, այնուամենայնիվ, ընկերության ղեկավարները հավաստիացնում են, որ իրենք այդտեղ ոչ մի մեղք չունեն:
Ընդամենը 1-2 օրվա ընթացքում «Գեղարդ մսամթերքի կոմբինատի» արտադրանքի ողջ տեսականու գինը 1 կիլոգրամի դիմաց բարձրացավ 700-800 դրամով: Եթե օրեր առաջ մայրաքաղաքի սուպերմարքեթներում եւ «Գեղարդի» ֆիրմային խանութներում, ասենք՝ բավարական նրբերշիկը վաճառվում էր 1 կիլոգրամը 1250 դրամով, ապա այսօր այն վաճառվում է 1900-2000 դրամով, կաթնային նրբերշիկը թանկացել է ավելի քան 800, իսկ պանրով նրբերշիկը եւ ֆիլեն որոշ խանութներում թանկացել են մինչեւ անգամ հազար դրամով: Թե ինչով է պայմանավորված նման անակնկալ գնաճը, «Գեղարդի» մասնագիտացված խանութների մի քանի վաճառողներ ու առաքիչներ մեկնաբանեցին նրանով, որ թանկացել է երշիկի հումքը եւ, բացի այդ, ընկերությունը բարձրացրել է իր աշխատողների աշխատավարձը: Ստացվում է, որ բացի այն, որ սպառողները գնելով «Գեղարդի» մսամթերքը՝ ֆինանսապես բավականին տուժում են, դեռ մի բան էլ պետք է իրենց գրպանի հաշվին ընկերության աշխատակիցներին բարձր աշխատավարձ ապահովեն:
Նկատենք, որ վերջին ամիսներին հանրապետությունում թանկացել են պարենային ու ոչ պարենային գրեթե բոլոր ապրանքները՝ հացը, բուսական եւ կենդանական յուղերը, բանջարեղենը, միրգը, բենզինը, հեղուկ գազն ու լայն սպառման այլ ապրանքներ: Սակայն երեկ Երեւանի մի քանի խոշոր սուպերմարքեթներ մեր շրջայցի ժամանակ պարզեցինք, որ Հայաստանում արտադրվող այլ մսամթերքների գները կամ չեն թանկացել, կամ թանկացել են չնչին չափով՝ 1 կիլոգրամը 50-100 դրամով:
«Լինդա» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենց ընկերության արտադրանքի գինը չի փոփոխվել ու դեռեւս հաջողվում է զսպել հնարավոր գնաճը: Նրա խոսքերով. «Նախկինի համեմատ, երշիկեղենի հումքը բավականին թանկացել է: Այժմ մեր արտադրանքի գինը պահպանվում է միայն մեր շահույթների հաշվին, այսինքն՝ վաճառքից անհամեմատ ավելի քիչ եկամուտ ենք ստանում»: Ըստ Կ. Մարգարյանի, դոլարի փոխարժեքի տատանումները եւ հումքի թանկացումն առաջիկայում կանդրադառնան արտադրանքի գնի վրա:
«Մուշ» մսամթերքի արտադրամասի փոխտնօրեն Նորայր Ավետիսյանը եւս մեզ հետ զրույցում հաստատեց, որ չնայած երշիկեղենի հումքը թանկացել է, բայց առայժմ ամեն ինչ արվում է ներկրողներից էժան հումք ձեռք բերելու եւ հնարավոր թանկացումներից խուսափելու համար. «Մեր հիմնական տեսականին չի թանկացել, հումքի գնաճը կանդրադառնա մեր արտադրանքի վրա թերեւս առաջիկա ամիսների ընթացքում»: Ըստ Ն. Ավետիսյանի, 1 կիլոգրամի մեջ առավելագույնը 150-200 դրամից ավելի իրենց արտադրանքի գինը չի թանկանա:
«Աթենք» մսամթերքի կոմբինատի փոխտնօրեն Սիլվա Աղաջանյանը եւս «Առավոտին» տեղեկացրեց, որ չնայած միջազգային շուկայում նկատվող բավականին մեծ գնաճին, վերջին 2 տարիներին իրենց ընկերության արտադրանքը ոչ մի կոպեկով դեռեւս չի թանկացել:
Իսկ թե ինչո՞ւ է մայրաքաղաքի սուպերմարքեթներում եւ իրենց ֆիրմային խանութներում «Գեղարդի» արտադրանքը վաճառվում նախկինից անհամեմատ թանկ գնով, ընկերության արտադրության պետ Հրաչիկ Ավագյանն «Առավոտին» այսպես պարզաբանեց. «Մեր արտադրանքը թանկացել է 1 կիլոգրամը 100-ից մաքսիմում 300 դրամով, ինչն ուղղակիորեն կապված է մսի թանկացման հետ: Իսկ որոշ արտադրատեսակներ ընդհանրապես չեն թանկացել: Բացի այդ, մենք ներկրողներից ձեռք ենք բերում միայն բարձր որակի միս եւ, ի տարբերություն այլ արտադրողների, մեր արտադրությունում անորակ միս չենք օգտագործում»: Այն, որ ընկերությունը բարձրացրել է իր աշխատողների աշխատավարձը, ինչը եւս որոշ չափով ազդել է մսամթերքի գնի վրա, ըստ Հ. Ավագյանի՝ «բացարձակ սուտ է», իրենք ոչ մի կոպեկ աշխատավարձի բարձրացում չեն արել, առավել եւս՝ սպառողի հաշվին: Մեզ հետ զրույցում պարոն Ավագյանն ասաց նաեւ, որ բավարական կամ, այլ կերպ ասած՝ «ցելոֆանով» նրբերշիկը իրենք խանութներին են հանձնում կիլոգրամը 1600 դրամով, սակայն հաշվի առնելով սպառողների դժգոհությունները, այդ նրբերշիկի գինը երկուշաբթի օրվանից կիջնի 200 դրամով:
Ստացվում է, որ, ըստ «Գեղարդի» պատասխանատուների, իրենց ընկերությունը գների չհիմնավորված բարձրացում չի արել: Այսինքն, մեղավորը վերավաճառողներն ու սուպերմարքեթների տերերն են, որոնք ինչքան ուզում՝ ապրանքի գնին հավելյալ արժեք են ավելացնում:
Նշենք նաեւ, որ մեզ հետ զրույցում մսամթերքի արտադրությամբ զբաղվողները դժգոհում էին, որ մսի ներկրման բիզնեսում ազատ մրցակցություն չկա, ու Հայաստանում գործող տասնյակ երշիկեղենի արտադրամասերը հումքը ձեռք են բերում ընդամենը 2-3 ներկրողից, որոնք էլ հենց մսամթերքի շուկայում, այսպես ասած, եղանակ են ստեղծում:
Նշենք նաեւ, որ «Գեղարդի» մսամթերքի թանկացման հետ կապված ներկայումս ուսումնասիրություններ է անում նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
- ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի զեկուցող Ջոն Պրեսքոտին հարցրեց, թե ինչո՞ւ է Հայաստանում ...«ԱՄԵՆ ԻՆՉՈՎ ԿՕԳՆԵՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Իր ասուլիսում խոստացավ Վազգեն Մանուկյանը «Իհարկե, նախագահական ընտրությունները մաքուր չեն եղել: Ես ընդդիմադիր եմ, բայց ես ամեն ինչով կօգնեմ, որ այս կառավարությունը հաջողակ լինի: Ես կուզենամ, որ ...ԱՅՍ ԲԱՆԱՁԵՎՆ ԷԼ ԿԻՍԱՏ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ՛
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՍտրասբուրգԵԽԽՎ 109 պատվիրակներից 93-ը երեկ կողմ քվեարկեցին «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւին, 8-ը դեմ էին, 8-ն էլ՝ ձեռնպահ: Մարդու իրավունքները խախտված են ...«ԳԵՂԱՐԴԸ» ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆԵ՞Ր Է ՍԱՀՄԱՆԵԼ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՉնայած «Գեղարդի» մսամթերքը խանութներում կտրուկ թանկացել է, այնուամենայնիվ, ընկերության ղեկավարները հավաստիացնում են, որ իրենք այդտեղ ոչ մի մեղք չունեն: Ընդամենը 1-2 օրվա ընթացքում «Գեղարդ ...ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱ՞ՆԿ Է ԱՆԵԼՈՒ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԱրմավիրի մարզպետը իր մարզի մի քանի բյուջեները չկատարած գյուղապետերի սպառնում է պաշտոնանկ անել: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որոշմամբ, անցյալ տարվանից իր մարզի բոլոր համայնքապետերն իրենց ընտրողների ...ՄԵՂԱԴՐՈՂԸ ՊԱՀԱՆՋԵՑ ԵՐԵՔ ՈՒ ԿԵՍ ՏԱՐԻ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸնտրելով Սերժ Սարգսյանին՝ հայտնվել է ոստիկանությունում Երեկ մայրաքաղաքի Կենտրոն Եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Ա. Պետրոսյան) սկսվեց «Մարտի 1-ի գործով» ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ 1Մարտի 1-2-ի դեպքերի նախաքննության արդյունքներից ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ «պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում ...«ՍԵՐԻԱԼԻ ԱՆՆԱՆ»՝ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԴերասանուհին խոստովանում է, որ թատրոնն ավելի հոգեհարազատ է Լուիզա Ղամբարյանին հանդիսատեսը ծանոթ է իբրեւ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հաջողված դերասանուհի: Մի քանի ամիս հեռուստատեսությամբ ...ԱԿՈՐԴԵՈՆԸ՝ «ԴԱՍԱԿԱՆ» ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԻտալացի վիրտուոզ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիի մեկնաբանությունները «Առավոտը» տեղեկացրել էր երեկվանից Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում մեկնարկած «Ազգային պատկերասրահ» ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՊՀ բակում «Մշակութային եղեռն» էր, իսկ դահլիճում՝ հանդիպում Մետաքսեի հետ «Ժամանակն է սթափվելու...»,- երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական ...ՄՇԱԿՈՒՅԹ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը դերասան Միքայել Պողոսյանն ու կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էին: «Վերջին տարիներին թատերական կյանքում արտառոց պոռթկումներ չկային: Թատրոնը հանդարտ եւ ոչ ...ՄԻ ԱՅԼ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆՄարդը զարմանալիորեն կարճ հիշողություն ունի, չնայած աշխարհի երկար ու փոշոտ ճանապարհներին: Երբեմն, նույնիսկ հաճախ, թվում, է թե մեր՝ մարդու խնդիրը ոչ միայն ինքնաբավության տարածք ստեղծելն է եւ այնտեղ հարմարավետ ...
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՏՈՄՍԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

