
«ՄՈԴԵՌՆԱՑՎԱԾ» «ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ»
Գ. Սունդուկյանի հայտնի գործը՝ «մինուսներով» եւ «պլյուսներով»
Այս օրերին շատ է խոսվում Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի մասին, ոմանք արդեն նշանակումներ եւ ազատումներ են արել, ոմանք էլ «լուծարել» են գլխավոր խաղացանկային թատրոնն ու տեղը show-club բացել: Չնայած ասեկոսեների ալիքին, Մայր թատրոնը շարունակում է ներկայացնել պրեմիերաներ: Ժամանակին աղմկալի ընդունելություն ունեցած եւ բազմաթիվ վեճեր ծնած «Կտակից» հետո սունդուկյանցիները կարծես չէին ցանկանում մոտենալ սունդուկյանական այս կամ այն գործին, հավանաբար գիտենալով, որ ամեն մի անդրադարձ նոր վեճերի ու կրքերի առիթ է դառնալու: Օրերս թատրոնն ու բեմադրիչ Աիդա Հովհաննիսյանը ներկայացրին Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհը», որի պրեմիերային ներկա էր նաեւ «Առավոտը»:
Փաստ է, որ դասականների «մոդեռնիզացիան» մեր օրերում համընդհանուր բնույթ է կրում: Հասկանալի է նաեւ, որ անիմաստ է դասականներին (տվյալ դեպքում՝ Սունդուկյան) բեմադրել այն գեղագիտությամբ, որն ընդունված էր 19-րդ դարավերջին կամ 20-րդ դարի սկզբին: Բեմադրիչ Աիդա Հովհաննիսյանը, ջանացել էր հեռանալ թատերագրական կաղապարներից, այդպիսով կապեր հաստատելով ստեղծագործության ու ժամանակի մտածողության միջեւ, բեմադրիչ-նկարիչ Կարեն Գրիգորյանն էլ գնացել էր դեպի բեմանկարչական «մոդեռնը», բայց այդպես էլ բեմադրության մեջ նրա աշխատանքը ընդգծված իմաստավորում չէր ստացել:
Նշենք, որ դռան բանալու անցքն ու դրա միջից երեւացող Սունդուկյանի դեմքը հետաքրքիր էր: Բայց ինչի՞ն էր այդպես նայելու «բատոնո» Սունդուկյանը, երբ բեմադրության մեջ իրար էին բախվել երկու տարբեր բեմադրական մոտեցումներ: Այսպես, առաջին գործողության որոշակի հստակությունը, օրինակ՝ Մուրաթովների տան գունային «կադրը» ամենեւին հարիր չէր Բրիլիանտովի որդու ու դստեր «գերժամանակակից» պահվածքին՝ երկրորդ գործողությունում: Նշենք, որ բեմադրության ընթացքում դեկորները չփոխվեցին: Ոչ մի կերպ չընկալվեց, թեեւ պրոֆեսիոնալ, բայց այս պիեսի հետ կապ չունեցող կորդեբալետի ներկայությունը: Մի խոսքով՝ հետաքրքիր լուծումներն ու շաբլոնը միախառնվել էին բեմադրության մեջ: Այս առիթով որոշ թատերագետներ «Առավոտին» խորհուրդ տվեցին հապշտապ եզրակացություններ չանել, չշտապել դատավճիռ գրել, հիմնավորելով, թե կոնկրետ այս բեմադրությունը ստիպում է մի կողմ թողնել ավանդական շատ ընկալումներ եւ մտածել նոր թատրոնի գեղագիտական պրպտումների մասին...
«Էլի մեկ զոհում» իրենց խաղով առանձնացան Ժենյա Ավետիսյանը (Սալոմե), Աիդա Բաբաջանյանը (Բարբարա), Ալբերտ Սաֆարյանը (Սարգիս): Վերջին շրջանում որպես շնորհալի երիտասարդ դերասաններ շատ է խոսվում Ծովինար Մարտիրոսյանի ու Անդրանիկ Խաչատրյանի մասին: Ա. Խաչատրյանին մասնագետները նույնիսկ տաղանդավոր են համարում: Իսկ «Առավոտի» հետ զրույցում թատերագետներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, նշում էր, որ «երիտասարդ արտիստների կերտած Անանի ու Միքայելի կերպարները ռեժիսորական ճիշտ բանալիով չէին բացված»:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ
2Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում Կարապետ Ռուբինյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Սմբատ Այվազյանի, Սուրեն Սուրենյանցի եւ անազատության մեջ գտնվող մի շարք այլ անձանց փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարել է, որ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏ Է
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը վստահ է, որ այդ համաձայնությունը կկայանա նաեւ 2-րդ եւ 3-րդ էշելոնների մակարդակում: - Արդեն ակնհայտ է, որ քառակողմ կոալիցիայի շրջանակներում եւս Դաշնակցությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ ԵԽԽՎ-ՈՒՄ ՎՃՌԱԿԱՆ ՁԱՅՆԻՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՍտրասբուրգԵթե մինչեւ հունիս բարեփոխումներ չիրականացվեն՝ ՀՀ պատվիրակները չեն կարողանա ԵԽԽՎ-ում քվեարկել եւ ելույթներ ունենալ: Ապրիլի 15-ի երեկոյան հրապարակվել է ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐՋՈՐԵՆ ՎՆԱՍՎԵՑ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Կարծում եմ, մենք շատ ենք կենտրոնանում այն ամենի վրա, ինչ կատարվում է քվեարկության օրը, եւ ոչ այնքան ...Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1«Ինքս որոշակի կողմնորոշում չեմ ակնկալում: Ամեն ինչ թողնվելու է Հայաստանի քաղաքական ուժերի հայեցողությանը: Կարծում եմ՝ որեւէ միջազգային կառույց այսօր ռադիկալ կերպով չի միջամտելու Հայաստանի գործերին: ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԸՆԹԱՑԱՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Խորհրդարանական ուժերը անմասն եւ անտեղյակ մնացին եվրոպական փորձագետների հետ շփումներից: Արդեն երկու օր է, ինչ Հայաստանում են գտնվում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները, որոնք ԱԺ նախագահ ...«ԲԻԼԱՅՆԸ» «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՎՐԱ ՉԵԿԱՎ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԲաժանորդները բողոքում են, որ ապրանքանիշը փոխվելուց հետո կապի որակը վատացել է Ապրիլի 7-ին «ԱրմենՏելը», հանդես գալով նոր՝ «Բիլայն» ապրանքանիշով, իր բաժանորդներին խոստացավ էլ ավելի ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵ՞Ր ԵՆ ԿՐՃԱՏՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյս ծրագրի իրականացումը բազում տարաձայնությունների տեղիք է տալիս Օրերս ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը խոսեց կառավարության կողմից հաստատված ավագ դպրոցների ռազմավարական ծրագրի եւ ...ԴԱՏԱՎՈՐԸ ԳՈՐԾԻ ԵԼՔՈՎ ՇԱՀԱԳՐԳՌՎԱ՞Ծ Է
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆա ամեն կերպ պաշտպանում է կողմերից մեկին, ինչը կասկածի տակ է դնում արդարադատության հաղթանակը: Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում, դատավոր Վահագ Մելիքյանի ...«ՄՈԴԵՌՆԱՑՎԱԾ» «ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳ. Սունդուկյանի հայտնի գործը՝ «մինուսներով» եւ «պլյուսներով» Այս օրերին շատ է խոսվում Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի մասին, ոմանք արդեն նշանակումներ եւ ազատումներ ...«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 4Ներքաղաքական իրավիճակի մասին այսպես է արտահայտվում ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը «Ես չեմ ուզում, որ ժողովրդին բանտերը նստացնեն, բայց եթե կարող են 150 հոգու իրենց քաղաքական հայացքների համար նստացնել, ...ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՆԱԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸԽաղատների գործունեության նպատակը պետք է լինի ոչ թե այցելուների գրպանը մինչեւ վերջ դատարկելը, այլ նրանց բազմակողմանի ազատ ժամանցը կազմակերպելը: Բացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում տարածաշրջանում ...«ԵԹԵ ՈՉ ԱՅՍՕՐ, ԱՊԱ՝ ՎԱՂԸ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԵրեկ մի խումբ իրավապաշտպան հ/կ-ներ հրավիրել էին քննարկում՝ ՀՀ իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունների, մարդու իրավունքների հիմնարար ազատությունների սահմանափակումների ու հետապնդումների ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՄՈՒՏ ՂԵԿԱՎԱՐԸ
Ավան֊Առինջ թաղամասի բնակիչ ԱՐԱՐԱՏ ԼԵՎՈՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ RԱվան համայնքը 28-30 տարեկան է, մոտավորապես այնքան, որքան նրա երիտասարդ, խելացի ու գործունյա համայնքի ղեկավար Տարոն Անդրանիկի Մարգարյանը: Վերջերս Ավանը Հայաստանում ճանաչվել է 2007 թվականի լավագույն քաղաքային ...
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

