
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՑ
«Ինքս որոշակի կողմնորոշում չեմ ակնկալում: Ամեն ինչ թողնվելու է Հայաստանի քաղաքական ուժերի հայեցողությանը: Կարծում եմ՝ որեւէ միջազգային կառույց այսօր ռադիկալ կերպով չի միջամտելու Հայաստանի գործերին: Կկարողանա՞նք հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը, թե՞ ոչ՝ հայաստանցիներիս վերապահված հարց է. այլ բան, որ կողմերը, գուցե, սպասելիքներ ունեն»,- այս օրերին ԵԽԽՎ-ում ընթացող ՀՀ վերջին ընտրությունների վերաբերյալ քննարկումներից նման տպավորություն ունի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: Այն, որ ԵԽԽՎ-ում այդ հարցի վերաբերյալ ընդունվելիք բանաձեւի նախագծով երեք ամիս ժամկետ է տրվում ՀՀ իշխանություններին՝ ԵԽԽՎ–ի բարձրացրած հարցերին լուծումներ ակնկալելով, մեր զրուցակցին չի ոգեւորում. «Գուցե այդ երեք ամիսը հետո երկարաձգվի նորից երեք ամսով... Վերջին հաշվով, այդ ժամկետն էլ պատահական ընտրված չէ. այդ ընթացքում իրավիճակը կամ կսրվի, կամ կհարթվի: Այսինքն՝ էլի թողնվում է մեր հայեցողությանը»: Ա. Մելիքյանը կարծում է, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ցանկանում են իրավիճակի շտկում, սակայն դրա համար որեւէ քայլ չեն անում. «Փոխհարաբերվելու համատեղ ուղիներ փնտրելու ցանկությունը պետք է վերածվի գործի, բայց երկխոսության եզրերը գտնված չեն: Ես չեմ տեսնում դրա վերաբերյալ ռացիոնալ մոտեցում որեւէ կողմից: Երկուսն էլ փորձում են վերահաստատել իրենց ճշմարիտ եւ արդարացի լինելը: Դա հասարակության մեջ ճեղքվածքը պահպանելու լավագույն ձեւն է»: Ի դեպ, Սերժ Սարգսյանի երդման արարողության նախօրեին Արման Մելիքյանը տվել էր իրավիճակից դուրս գալու իր առաջարկները, որոնք մինչ օրս անարձագանք են մնացել թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից, բայց նա նկատել է, որ վերջին շրջանում երկու ճամբարներից էլ հնչում են մտքեր, որոնք մոտ են իր արտահայտած տեսակետներին. «Եթե ցանկանում ենք ներքին հաշտեցման ուղին բռնել՝ իմ առաջարկած ճանապարհն անխուսափելի է, այլապես՝ դա կործանարար հետեւանքներ կունենա ՀՀ-ի համար»:
ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը ԵԽԽՎ-ի քննարկումները որակում է «նորմալ քննարկումներ», որովհետեւ. «Գնահատականները դրական են եղել, առաջարկներ էլ, բնական է, կլինեն՝ ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ: Մյուս ելույթներով եվրոպացիները մեր իրականությունը շոու են սարքում: Առաջարկություններ կլինեն, որոնք մեզ համար ընդունելի կլինեն՝ այդ ուղղությամբ էլ կաշխատենք: Նորմալ քննարկումներ են, չեմ կարծում, որ մտահոգությունների տեղիք կա»:
ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մի քիչ անհասկանալի է՝ «էդ ի՞նչ 3 ամսվա մասին է խոսքը»: Նա, իհարկե, համաձայն է, որ երկխոսություն սկսվի իշխանության եւ ընդդիմության միջեւ, քաղաքական գործընթացներում մեծացվի ընդդիմության դերը, քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, մարտի 1-ի դեպքերի առիթով անկախ հետաքննություն իրականացվի, վերացվեն երթերն ու հանրահավաքներն արգելող օրենսդրական սահմանափակումները, բայց իր կարծիքը կձեւավորի բանաձեւի ընդունումից հետո: Նա գտնում է, որ նախագծի տեքստը բավականաչափ չի հրապարակայնացվել, իսկ շահագրգիռ կողմերը միակողմանի են ներկայացնում. «ԵԽԽՎ-ն պիտի ամեն քայլ ձեռնարկի, որպեսզի հետխորհրդային երկրներում ժողովրդավարությունը ճաքեր չտա: Նրանք պետք է հասկանան, որ իրենց ընդունած բանաձեւերն ազդեցություն ունենում են այդ երկրների վրա»:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
ARAM գրել է:
Ես մի դասախոս ունեի, Եվրոպա չէր ասում առանց "պոռնիկ" էպիտետի.
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ
2Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում Կարապետ Ռուբինյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Սմբատ Այվազյանի, Սուրեն Սուրենյանցի եւ անազատության մեջ գտնվող մի շարք այլ անձանց փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարել է, որ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏ Է
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը վստահ է, որ այդ համաձայնությունը կկայանա նաեւ 2-րդ եւ 3-րդ էշելոնների մակարդակում: - Արդեն ակնհայտ է, որ քառակողմ կոալիցիայի շրջանակներում եւս Դաշնակցությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ ԵԽԽՎ-ՈՒՄ ՎՃՌԱԿԱՆ ՁԱՅՆԻՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՍտրասբուրգԵթե մինչեւ հունիս բարեփոխումներ չիրականացվեն՝ ՀՀ պատվիրակները չեն կարողանա ԵԽԽՎ-ում քվեարկել եւ ելույթներ ունենալ: Ապրիլի 15-ի երեկոյան հրապարակվել է ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐՋՈՐԵՆ ՎՆԱՍՎԵՑ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Կարծում եմ, մենք շատ ենք կենտրոնանում այն ամենի վրա, ինչ կատարվում է քվեարկության օրը, եւ ոչ այնքան ...Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1«Ինքս որոշակի կողմնորոշում չեմ ակնկալում: Ամեն ինչ թողնվելու է Հայաստանի քաղաքական ուժերի հայեցողությանը: Կարծում եմ՝ որեւէ միջազգային կառույց այսօր ռադիկալ կերպով չի միջամտելու Հայաստանի գործերին: ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԸՆԹԱՑԱՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Խորհրդարանական ուժերը անմասն եւ անտեղյակ մնացին եվրոպական փորձագետների հետ շփումներից: Արդեն երկու օր է, ինչ Հայաստանում են գտնվում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները, որոնք ԱԺ նախագահ ...«ԲԻԼԱՅՆԸ» «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՎՐԱ ՉԵԿԱՎ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԲաժանորդները բողոքում են, որ ապրանքանիշը փոխվելուց հետո կապի որակը վատացել է Ապրիլի 7-ին «ԱրմենՏելը», հանդես գալով նոր՝ «Բիլայն» ապրանքանիշով, իր բաժանորդներին խոստացավ էլ ավելի ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵ՞Ր ԵՆ ԿՐՃԱՏՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյս ծրագրի իրականացումը բազում տարաձայնությունների տեղիք է տալիս Օրերս ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը խոսեց կառավարության կողմից հաստատված ավագ դպրոցների ռազմավարական ծրագրի եւ ...ԴԱՏԱՎՈՐԸ ԳՈՐԾԻ ԵԼՔՈՎ ՇԱՀԱԳՐԳՌՎԱ՞Ծ Է
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆա ամեն կերպ պաշտպանում է կողմերից մեկին, ինչը կասկածի տակ է դնում արդարադատության հաղթանակը: Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում, դատավոր Վահագ Մելիքյանի ...«ՄՈԴԵՌՆԱՑՎԱԾ» «ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳ. Սունդուկյանի հայտնի գործը՝ «մինուսներով» եւ «պլյուսներով» Այս օրերին շատ է խոսվում Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի մասին, ոմանք արդեն նշանակումներ եւ ազատումներ ...«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 4Ներքաղաքական իրավիճակի մասին այսպես է արտահայտվում ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը «Ես չեմ ուզում, որ ժողովրդին բանտերը նստացնեն, բայց եթե կարող են 150 հոգու իրենց քաղաքական հայացքների համար նստացնել, ...ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՆԱԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸԽաղատների գործունեության նպատակը պետք է լինի ոչ թե այցելուների գրպանը մինչեւ վերջ դատարկելը, այլ նրանց բազմակողմանի ազատ ժամանցը կազմակերպելը: Բացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում տարածաշրջանում ...«ԵԹԵ ՈՉ ԱՅՍՕՐ, ԱՊԱ՝ ՎԱՂԸ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԵրեկ մի խումբ իրավապաշտպան հ/կ-ներ հրավիրել էին քննարկում՝ ՀՀ իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունների, մարդու իրավունքների հիմնարար ազատությունների սահմանափակումների ու հետապնդումների ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՄՈՒՏ ՂԵԿԱՎԱՐԸ
Ավան֊Առինջ թաղամասի բնակիչ ԱՐԱՐԱՏ ԼԵՎՈՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ RԱվան համայնքը 28-30 տարեկան է, մոտավորապես այնքան, որքան նրա երիտասարդ, խելացի ու գործունյա համայնքի ղեկավար Տարոն Անդրանիկի Մարգարյանը: Վերջերս Ավանը Հայաստանում ճանաչվել է 2007 թվականի լավագույն քաղաքային ...
ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԱՐԴՅՈ՞Ք ԿԲԱՑՎԵՆ «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ»
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը՝ «ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԻ՞Ն Է
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ«ՉԵՄ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ»
R
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

