
ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏ Է
ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը վստահ է, որ այդ համաձայնությունը կկայանա նաեւ 2-րդ եւ 3-րդ էշելոնների մակարդակում:
- Արդեն ակնհայտ է, որ քառակողմ կոալիցիայի շրջանակներում եւս Դաշնակցությունը պահպանելու է մինչ այժմ ունեցած նախարարական պորտֆելները: Ինչո՞վ է տարբերվելու ձեր կուսակցության դերակատարությունը նոր կոալիցիայում մինչ այժմ ունեցած դերակատարումից: Այդ ի՞նչ է, որ նախկինում չեք հասցրել անել եւ հիմա ձգտելու եք իրականացնել նոր կոալիցիայում:
- Կոալիցիայի համաձայնագրի յուրաքանչյուր քաղաքական կողմ, կարծում եմ, խնդրին պետք է մոտենա հետեւյալ տրամաբանությամբ՝ կարեւորն այն չէ, թե ինչքան լծակներ ունես կառավարության մեջ՝ այս կամ այն գերատեսչության ղեկավարման հարցում, այլ՝ ինչքանով են ձեւավորված կոալիցիոն համաձայնագրի դրույթները ճիշտ եւ ինչքանով է իրատեսական դրանց իրականացումը: Դաշնակցությունը մտնելով կոալիցիոն համաձայնագրի մեջ՝ բավականին լավատեսական է նայում այս խնդիրներին: Մեր առաջադրած դրույթների մեծ մասը, որոնք մինչ այդ արտացոլված էին մեր հայտարարության մեջ, կան նաեւ կոալիցիոն համաձայնագրում: Դրանք վերաբերում են թե տնտեսությանը, թե սոցիալական խնդիրներին: Այստեղ ուզում եմ շեշտել կենսապահովման նվազագույն բյուջեի արտացոլումը համաձայնագրի մեջ, մենաշնորհների դեմ պայքարի առաջնահերթությունը, օրենքի առաջ բոլորին հավասար դիրքերի մեջ նայելու խնդիրը, քաղաքական եւ տնտեսական դաշտերի սերտաճման բացառումը, նաեւ լավատեսություն է ներշնչում թե՛ վարչապետի նշանակումը եւ թե՛ նոր կառավարության ձեւավորման ընթացքը: Այսօր պատասխանատու պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք առնվազն պետք է լավատեսություն ներշնչեն, որ իրենց վստահված ոլորտներում կհաջողեն: Առիթ ունեցել եմ խոսել Դաշնակցությանը վստահված ոլորտների վերաբերյալ: Հայտնի է, որ դրանք այն ոլորտներն են, որոնք երկրի համար ամենազգայունն են՝ սոցիալական ոլորտ, կրթություն եւ գյուղատնտեսություն: Այս ոլորտներում 4 կամ 5 տարվա ընթացքում հնարավոր չէ բոլոր ծրագրերն իրականացնել, եւ սրանից է բխում այն իրողությունը, որ ոլորտների առումով պատասխանատվությունները մնացել են նույնը: Այսօր նաեւ Ազգային անվտանգության խորհրդի ակտիվ աշխատանքի անհրաժեշտություն է առաջացել, մանավանդ՝ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է ղեկավարել այն հանձնաժողովը, որը, փաստորեն, ամրագրեց ազգային անվտանգության ռազմավարական դրույթները: Կարծում եմ, նորընտիր նախագահը մեծ դերակատարություն է տալու ԱԱԽ-ի գործունեությանը:
- Սակայն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել է մի մարդ, որի մասին ժամանակին նույն Դաշնակցությունը եւ ՕԵԿ-ի կոալիցիոն նախկին գործընկերները միշտ չէ, որ դրական եւ հիացական կարծիքի են եղել: Հիմա ձեր կարծիքը փոխվե՞լ է:
- Ազգային անվտանգության խորհուրդը, որն առաջին անգամ ամրագրվել է Սահմանադրության մեջ, եւ որի մասին Դաշնակցությունը բազմիցս արտահայտվել է, կարեւորվում է ոչ թե նրանով, թե քարտուղարն ով կլինի, այլ կարեւորվում է հենց ինքը՝ երեւույթը, եւ այն վստահությունը, որ այս խորհուրդը կգործի: Ռուսաստանի փորձը տեսնելով մենք պետք է համոզվենք, որ երկրների ճակատագրում այսպիսի խորհուրդները մեծ դերակատարում ունեն: Այնպես որ, այս պարագայում կարելի է մի քիչ վերանալ անձերի խնդրից:
- Մեր հասարակությունը ե՞րբ կարող է զգալ հերթական կոալիցիայի շնորհալի կամ ապաշնորհ լինելը, նկատի ունեմ, որ արդեն իսկ խոսվեց գազի գների բարձրացման մասին, նաեւ խոսվում է էլեկտրաէներգիայի եւ այլնի գների բարձրացման մասին: Ուրեմն, ե՞րբ է լինելու այդ խոստացված լավը:
- Գազի գնի հետ կապված հայտարարությունը ես այնպես չեմ ընկալել, ինչպես դուք: Ուղղակի այն սուբսիդավորումը, որը կառավարությունը տալիս էր տնտեսվարող սուբյեկտներին եւ անապահով խավերին, մայիսի 1-ից չի լինելու, որովհետեւ նախատեսված գումարը սպառվել է, ի դեպ՝ էլեկտրաէներգիայի գների բարձրացման մասին լուրը հերքվեց համապատասխան նախարարի կողմից: Կառավարությունը շուտով կներկայացնի նոր ծրագիր, որտեղ առաջնահերթ խնդիր կլինի՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կթեթեւացնեն անապահով խավի ծանրաբեռնվածությունը: Այս թանկացումները, որոնք, ի դեպ, կախված չեն մեր իրականությունից, այլ՝ միջազգային, մեզանից անկախ պայմաններից են բխում:
- Կոալիցիոն հուշագրում նշված են համատեղ աշխատելու սկզբունքները, եւ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում հպարտանալու, որ պաշտոնների մասին այս անգամ խոսք չկա, մինչդեռ արդեն տեւական ժամանակ է, ինչ շարունակվում են «բազարները» կոնկրետ պաշտոնների շուրջ: Ուրեմն, ինչո՞ւ վերամբարձ հայտարարություններ անել սկզբունքների մասին:
- Մի մոռացեք, որ սկզբունքների իրականացումը, ի վերջո, կախված է նրանից, թե ովքեր են այդ պատասխանատվությունը ստանձնելու եւ իրականացնելու: Եթե Դաշնակցությունը իր մեջ վստահություն է զգում ավելի շատ պատասխանատվություն, հետեւաբար՝ ավելի մեծ բեռ վերցնել իր վրա, ուրեմն դա արդարացված է: Մենք բավականին ներուժ ունենք կադրային իմաստով, եւ այնպես չէ, որ հենվում ենք միայն մեր կուսակցականների վրա, մենք շատ լավ կադրային դաշտ ունենք նաեւ մեր համակիրների շրջանում: Դուք գիտեք, որ մեզ հիմնականում ձայն են տալիս գիտակից մարդիկ: Ի վերջո, կոալիցիան համաձայնությունների դաշտ է, եւ ես կարծում եմ՝ այդ համաձայնությունը կկայանա նաեւ երկրորդ-երրորդ էշելոնների մակարդակով:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ
2Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում Կարապետ Ռուբինյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Սմբատ Այվազյանի, Սուրեն Սուրենյանցի եւ անազատության մեջ գտնվող մի շարք այլ անձանց փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարել է, որ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏ Է
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը վստահ է, որ այդ համաձայնությունը կկայանա նաեւ 2-րդ եւ 3-րդ էշելոնների մակարդակում: - Արդեն ակնհայտ է, որ քառակողմ կոալիցիայի շրջանակներում եւս Դաշնակցությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ ԵԽԽՎ-ՈՒՄ ՎՃՌԱԿԱՆ ՁԱՅՆԻՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՍտրասբուրգԵթե մինչեւ հունիս բարեփոխումներ չիրականացվեն՝ ՀՀ պատվիրակները չեն կարողանա ԵԽԽՎ-ում քվեարկել եւ ելույթներ ունենալ: Ապրիլի 15-ի երեկոյան հրապարակվել է ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐՋՈՐԵՆ ՎՆԱՍՎԵՑ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1Ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Կարծում եմ, մենք շատ ենք կենտրոնանում այն ամենի վրա, ինչ կատարվում է քվեարկության օրը, եւ ոչ այնքան ...Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՑ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1«Ինքս որոշակի կողմնորոշում չեմ ակնկալում: Ամեն ինչ թողնվելու է Հայաստանի քաղաքական ուժերի հայեցողությանը: Կարծում եմ՝ որեւէ միջազգային կառույց այսօր ռադիկալ կերպով չի միջամտելու Հայաստանի գործերին: ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԸՆԹԱՑԱՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1Խորհրդարանական ուժերը անմասն եւ անտեղյակ մնացին եվրոպական փորձագետների հետ շփումներից: Արդեն երկու օր է, ինչ Հայաստանում են գտնվում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները, որոնք ԱԺ նախագահ ...«ԲԻԼԱՅՆԸ» «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՎՐԱ ՉԵԿԱՎ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԲաժանորդները բողոքում են, որ ապրանքանիշը փոխվելուց հետո կապի որակը վատացել է Ապրիլի 7-ին «ԱրմենՏելը», հանդես գալով նոր՝ «Բիլայն» ապրանքանիշով, իր բաժանորդներին խոստացավ էլ ավելի ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵ՞Ր ԵՆ ԿՐՃԱՏՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյս ծրագրի իրականացումը բազում տարաձայնությունների տեղիք է տալիս Օրերս ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը խոսեց կառավարության կողմից հաստատված ավագ դպրոցների ռազմավարական ծրագրի եւ ...ԴԱՏԱՎՈՐԸ ԳՈՐԾԻ ԵԼՔՈՎ ՇԱՀԱԳՐԳՌՎԱ՞Ծ Է
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆա ամեն կերպ պաշտպանում է կողմերից մեկին, ինչը կասկածի տակ է դնում արդարադատության հաղթանակը: Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում, դատավոր Վահագ Մելիքյանի ...«ՄՈԴԵՌՆԱՑՎԱԾ» «ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳ. Սունդուկյանի հայտնի գործը՝ «մինուսներով» եւ «պլյուսներով» Այս օրերին շատ է խոսվում Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի մասին, ոմանք արդեն նշանակումներ եւ ազատումներ ...«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 4Ներքաղաքական իրավիճակի մասին այսպես է արտահայտվում ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը «Ես չեմ ուզում, որ ժողովրդին բանտերը նստացնեն, բայց եթե կարող են 150 հոգու իրենց քաղաքական հայացքների համար նստացնել, ...ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՆԱԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸԽաղատների գործունեության նպատակը պետք է լինի ոչ թե այցելուների գրպանը մինչեւ վերջ դատարկելը, այլ նրանց բազմակողմանի ազատ ժամանցը կազմակերպելը: Բացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում տարածաշրջանում ...«ԵԹԵ ՈՉ ԱՅՍՕՐ, ԱՊԱ՝ ՎԱՂԸ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԵրեկ մի խումբ իրավապաշտպան հ/կ-ներ հրավիրել էին քննարկում՝ ՀՀ իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունների, մարդու իրավունքների հիմնարար ազատությունների սահմանափակումների ու հետապնդումների ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՄՈՒՏ ՂԵԿԱՎԱՐԸ
Ավան֊Առինջ թաղամասի բնակիչ ԱՐԱՐԱՏ ԼԵՎՈՆԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ RԱվան համայնքը 28-30 տարեկան է, մոտավորապես այնքան, որքան նրա երիտասարդ, խելացի ու գործունյա համայնքի ղեկավար Տարոն Անդրանիկի Մարգարյանը: Վերջերս Ավանը Հայաստանում ճանաչվել է 2007 թվականի լավագույն քաղաքային ...
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ՋՐԻ ԵՐԵՍ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

