
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Հարություն Տեր-Հովակիմյանի մեկնաբանությունը
Կես դարից ավելի պատմություն ունեցող «Եվրատեսիլին» այս տարվա մայիսին Հայաստանը կմասնակցի երրորդ անգամ: Մրցույթի հայաստանյան «տերն ու տիրակալը»՝ «Հ1»-ը տարբեր հաղորդումների ժամանակ եթերաժամի առյուծի բաժինը կատարողին, կոնկրետ այս դեպքում Սիրուշոյին է տրամադրում՝ «մոռանալով» երգի հեղինակին: Խոսքը «Քելե-քելե» եվրատեսիլյան երգի երաժշտության կանադահայ հեղինակ Հարություն Տեր-Հովակիմյանի մասին է, որին հայ երգասերները ծանոթ են «Հայք» խմբի «Քամի, փչի» եւ Սոֆի Մխեյանի «Օրը եւ ներկան» երգերի շնորհիվ:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ինքը երգարվեստում է 16 տարեկանից: Մինչեւ 2002-ին Հայաստան տեղափոխվելը, համագործակցել է արտերկրի հայտնի երգիչ-երգչուհիների ու խմբերի, ինչպես նաեւ CD-ներ թողարկող ճանաչված Sony, Universal, BMG ընկերությունների հետ. «1990-ականների սկզբին Կանադայում հիմնեցի «Temperance» խումբը, որի հետ շրջագայել եմ աշխարհի շատ երկրներում, ստեղծագործական կապերս ամերիկյան, ասիական, եվրոպական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների հետ մինչ օրս չեմ ընդհատել: Օրինակ, հայաստանյան հանդիսատեսը, կարծում եմ, ծանոթ է «TLC» երեք սեւամորթ երգչուհիների, կանադական «soulDecision» խմբերի եւ այլոց հետ»: Հարությունի հայրենիք տեղափոխվելը, ըստ նրա, մեկ նպատակ է հետապնդել. ոչ միայն ծանոթանալ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, ստեղծագործել նրանց համար, այլեւ լավագույնների համար ճանապարհ հարթել դեպի արեւմտյան շուկա. «Մինչ ես պրպտումների մեջ էի, թե կոնկրետ ո՞ր կատարողին օգնել ներկայանալու Արեւմուտքում, ինձ առաջարկեցին 2008-ի «Եվրատեսիլի» համար երգ գրել: Ի դեպ, դեռ Երեւանում ապրածս տարիների ընթացքում բացահայտել էի, որ Հայաստանում շոու-բիզնես, որպես այդպիսին, չկա: Ինչ վերաբերում է այսօր «արտադրվող» երգերին, դրանք համարյա նույն մեղեդիով ու տեքստերով են, նույն գործիքավորմամբ ու կատարումով»:
Հետաքրքրությանը՝ Հայաստանում հաստատվել եք 2002-ից, բայց 2006-ին ձեր գործիքավորմամբ հիթ դարձավ «Քամի, փչին», չե՞ք գտնում, որ ձեր ստեղծագործական կյանքը դանդաղ է առաջ գնում, Հարությունն ասաց, որ իր մտերիմներն էլ են հաճախ հիշեցնում այդ մասին. «Տարվա ընթացքում ստեղծագործում եմ ընդամենը 4-5 երգ, որովհետեւ դա այնքան էլ հեշտ բան չէ: Դա այն ժանրն է, որի ասելիքը ընդամենը 3-4 րոպեի ընթացքում պետք է հասցնես հանդիսատեսին»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ հեղինակը, բնականաբար, ավելի լավ տիրապետելով անգլերենին եւ տարիների փորձ ունենալով Արեւմուտքում, ինչո՞ւ ինքը չգրեց «Քելե, քելեի» նաեւ տեքստը եւ ընդհանրապես ի՞նչ է լսել իր ստեղծած երգի մասին. «Բացասական որեւէ բան չեմ լսել, բայց, չգիտես ինչու, հայերը հայրենիքում կարծում են, թե քելե բառը թուրքերեն է: Ինչ է, Կոմիտասի «Քելե, քելեին» ծանոթ չե՞ն: Ընդ որում, այս կարծիքը հայտնել են նաեւ հեռուստատեսության որոշ պատասխանատուներ: Նկատի ունենալով «քելե»-ի հնչողությունը՝ ես եմ առաջարկել Սիրուշոյին, որ այն գերիշխի երգի ընթացքում, վստահ լինելով, որ այդպիսով ունկնդրին ավելի դյուրամարս կլինի գործը: Ինչ վերաբերում է տեքստին, այն Սիրուշոն է ցանկացել գրել...»:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ ասում են, թե դուք գոհ չեք ձեր երգից, Հարությունը պատասխանեց. «Երգի վերջնական տարբերակի վրա աշխատել են Մոսկվայում, առանց իմ ներկայության, եւ եթե որոշ մոլի երգասերներ մտածում են, որ ես դժգոհ եմ, իրենք իրավացի են»: Իսկ ինչո՞ւ է կասկածի տակ ձեր մեկնումը Բելգրադ՝ որպես երգի հեղինակ: «Մեկ ամիս առաջ ինձ զանգեցին, ասացին, որ իմ ներկայությունը պետք է լինի Բելգրադում՝ «Եվրատեսիլ-2008»-ին: Սա ինձ հայտնեց «Հ1»-ի գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը, իսկ երբ վերջերս անհանգստացրի «Եվրատեսիլի» պատասխանատուներից Դիանա Մնացականյանին, թե ինչ պայմաններ են այնտեղ լինելու, նա կարճ եւ կոնկրետ ինձ պատասխանեց՝ եթե ցանկություն ունեք մասնակցելու, պետք է մեկնեք ձեր հաշվին... Անգամ «Հայհեղինակը» չի ցանկանում «Քելե, քելեն» գրանցի, մոռանալով, որ ես դա կարող եմ անել Կանադայում»,- նեղսրտեց Հ. Տեր-Հովակիմյանը: Հետո էլ հավելեց. «Մի լավ լուր եմ ստացել օրերս: Մոսկվայից ինձ զանգեցին եւ ասացին, որ Վրաստանը ներկայացնող Գուրցկայայի երգի հեղինակը ճանաչված Քիմ Բրեյթբուրգը լսելով «Քելե, քելեն», ցանկություն է հայտնել ինձ հետ համագործակցել»:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԵԽԽՎ ՆԻՍՏԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Մինչ միջազգային հանրությունը պատրաստվում է վաղը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում քննարկել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ բանաձեւը՝ ժողովրդավարության հայաստանյան պատկերացումները ...ԱՄՆ-Ը ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎստահ է ԱԺ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը - ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը այսօր լսումներ է անցկացնելու հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: ...3 ԱՄԻՍ՝ ՈՒՂՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՍտրասբուրգԱյս ժամկետն է սահմանվել ԵԽԽՎ բանաձեւի այն նախագծով, որը ներկայացվեց երեկ դիտարկման հանձնաժողովի նիստում եւ կընդունվի ապրիլի 17-ի լիագումար նիստում: Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ստանձնած պարտավորությունների ...ՔՆՆԻՉԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԿերկարացվի՞ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը Ապրիլի 14-ին լրանում էր այն ժամկետը, որի ընթացքում քննչական մարմինը պետք է որոշում կայացներ՝ երկարացնո՞ւմ է, արդյոք, «Նոր ժամանակներ» ...ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՀազվադեպ չեն կարծիքներն այն մասին, որ մեծ չափով կոռումպացված ու բարոյալքված Հայաստանին ակամա օգնում է նաեւ Ադրբեջանի՝ նույնքան կոռումպացված ու բարոյալքված լինելու հանգամանքը: Այս գործոնը, ի լրումն 1994 ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ
Ա. Ի.ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 25-ից շրջանառության մեջ է դրել երաշխավորության նախագիծ, որին իրենց ստորագրություններով ...«ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆԻ» ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՆախագահական ընտրություններից անգամ 2 ամիս անց իշխանության ներկայացուցիչների «հետաքրքրությունը» «Սիլ կոնցեռնի» հանդեպ չի նվազում: Արդեն մեկ ամիս է, ինչ մայրաքաղաքի խանութներում ...ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԻՆԱԳՈՒՐԱՑԻԱՅԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵ՞Ց
Սեփ. լր.Շիրակի մարզում սպասվում է թե՛ մարզպետի եւ թե՛ Գյումրիի քաղաքապետի փոփոխություն: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը չի մասնակցել: ...«ՍԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը գտնում է, որ ՀՀԿ-ական պատգամավորները կարող են հանդես գալ կառուցողական քննադատության դիրքերից: - Նոր կառավարությունը կարծես արդեն ձեւավորված է, ի վերջո, ո՞ւմ կառավարությունն ...ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ «ԳԱԼԱ»-Ն ԵԹԵՐԱԶՐԿՈՒՄ ԵՆ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆԵրեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը (նախագահող՝ Տիգրան Սահակյան) մերժեց «ՉԱՊ» ընկերության բողոքը, անփոփոխ թողնելով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի փետրվարի 29-ի որոշումը: Հիշեցնենք, ...«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀարություն Տեր-Հովակիմյանի մեկնաբանությունը Կես դարից ավելի պատմություն ունեցող «Եվրատեսիլին» այս տարվա մայիսին Հայաստանը կմասնակցի երրորդ անգամ: Մրցույթի հայաստանյան «տերն ու տիրակալը»՝ ...ԻՇԽՈՂՆԵՐ ԵՒ ՈՉ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂՆԵ՞Ր
ՀԱԿՈԲ ՄՈՒՇ մանկագիր, մանկավարժՆախկինում եւ հիմա Հայոց երկրի 12 մայրաքաղաքների պատմության ընթացքը բազմիցս վավերագրվել է, թագակապ ասպետության մենաշնորհ ունեցող Բագրատունիները օրինադրել են արքաների թագը, կապել ապարոշը, զենքերը: Հնում ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱԿ ՀՐԱՊԱՐԱԿ
Ռեպորտաժը պատրաստեցին ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ:Շենգավիթի ոստիկանապետ Լեւոն Յազիչյանը Ազատության հրապարակը փակելու հրահանգներ է տալիս: «Սենց-սենց, ցեպիտ տվեք կանգնեք»,- իր ստորադասներին հրահանգում էր նա: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Մեղադրանք առաջադրվեց Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու, Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ...
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

