
«ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆԻ» ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ
Նախագահական ընտրություններից անգամ 2 ամիս անց իշխանության ներկայացուցիչների «հետաքրքրությունը» «Սիլ կոնցեռնի» հանդեպ չի նվազում:
Արդեն մեկ ամիս է, ինչ մայրաքաղաքի խանութներում մոտ մեկ տասնյակի հասնող ծխախոտների դեֆիցիտ է: «Marlboro», «Parliament», «Bond», «Chesterfield», «Red & White», «Next», «Assos slims» եւ այլ տեսակի սիգարետները ներկրվել են Հայաստան, նույնիսկ մաքսազերծվել են, սակայն սիգարետների հերթական խմբաքանակը մեր մաքսատնից բաց չի թողնվում: Նշենք, որ վերոնշյալ սիգարետների ներկրողը «Սիլ կոցեռնին» պատկանող «Պարես Արմենիա» ընկերությունն է: Նման խնդրի առաջ է կանգնած նաեւ նույն կոնցեռնին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Սպորտթայմը», որի ներկրած «Adidas» սպորտային հագուստի եւ կոշիկի խմբաքանակն ամսից ավելի է՝ տարբեր պատճառաբանություններով պարզապես չի մաքսազերծվում:
Թե ինչու «Պարես Արմենիայի» ներկրած սիգարետները մաքսատնից բաց չեն թողնում, Մաքսային պետական կոմիտեն բացատրում է «Գովազդի մասին» օրենքում սահմանված կանոնների խախտմամբ, ասելով, որ այդ ծխախոտների տուփերի վրա նշված են օրենքին հակասող մակագրություններ: «Այդ ընկերության կողմից ներմուծված ծխախոտի տուփերի վրա առկա են գրառումներ, որոնք, մեր նախնական համոզմամբ՝ իրենցից գովազդ են ներկայացնում եւ դրդում են դրանց սպառողական լայն օգտագործմանը: Օրինակ, «Assos slims» տեսակի ծխախոտի տուփի վրա գրված է՝ «Բարձրագույն որակի ծխախոտի տեսակներ՝ ընտրված ապահովելու եւ հաճույք պարգեւելու լավագույն խառնուրդը», «Chesterfield» տեսակի ծխախոտի տուփի վրա էլ գրված է՝ «Հաճույք, որ վայելում ես բոլոր զգայարաններով եւ միայն ժամանակի ընթացքում է բացահայտվում նրա իրական հարստությունը. ծխելու հաճույքի ավանդույթ», «Marlboro» տեսակի ծխախոտի տուփերի վրա գրված է՝ «Հիանալի ծխախոտների ընտրանի»,- «Առավոտին» այսպես պարզաբանեցին Մաքսային պետական կոմիտեից:
Նկատենք, որ չնայած «Գովազդի մասին» օրենքի հանդեպ դրսեւորած նման բացառիկ ուշադրությանը, այնուամենայնիվ, 2 օր առաջ մաքսայինը թույլատրել է ներկրված սիգարետների որոշ մասը մաքսատնից բաց թողնել: Սա Մաքսային պետական կոմիտեն մեկնաբանեց մաքսավորների մեծահոգի լինելով. «Մենք հարցումով դիմել ենք համապատասխան գերատեսչություններին՝ ճշտելու, արդյոք այդ տուփերի վրա նշված գրառումները գովա՞զդ են, թե՞ բրենդի մաս, բայց քանի որ այդ գերատեսչությունների կողմից պատասխանը ուշանում է, ու քանի որ ապրանքն արդեն ձեւակերպված էր, որպեսզի գործարարը չտուժի՝ մենք խմբաքանակը բաց ենք թողել»:
Հասկանալու համար, որ մաքսայինը բնավ էլ օրենքների պահանջները կատարելու ձգտումով չի տառապում եւ ծխախոտի հսկայական խմբաքանակը մաքսատանը պահում է բոլորովին այլ պատճառներով, նշենք, որ հենց նույն «Գովազդի մասին» օրենքի կանոններին խստորեն հակասող մակագրություններ կան նաեւ դրսից ներկրված ու մաքսատանը առանց որեւէ խնդրի մաքսազերծված գրեթե յուրաքանչյուր սիգարետի տուփի վրա: Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող «Dunhill» սիգարետի տուփի վրա անգլերեն եւ հայերեն գրված է. «Dunhill»-ի հիանալի համը ստեղծվում է աշխարհի լավագույն ծխախոտատեսակներից՝ առանց հավելումների եւ բուրմունքների: Կատարելության ճանապարհին չեն կարող լինել փոխզիջումներ»: Գերմանիայից ներկրված մեկ այլ՝ «Davidoff» ծխախոտի տուփերի վրա նշված է. «Ծխախոտի ընտիր տեսակների հրաշալի համադրություն»: Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, որ մաքսայինը խոչընդոտում է «Պարես Արմենիա» ընկերության ապրանքների ներմուծմանը: Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստան ներկրված մոտ 97 միլիոն դրամ արժողությամբ ապրանքի գնի նկատմամբ Մաքսային օրենսգրքի 91 հոդվածի խախտմամբ կիրառվեց շուկայական գին, որից հետո մաքսային մարմինները բարձրացրին մաքսազերծվող ապրանքի գինը: Արդյունքում՝ ընկերությունը ստիպված էր վճարել հավելյալ 11 միլիոն դրամ մաքսավճար: Ներկայումս «Պարիս Արմենիա» ընկերությանը ակցիզային դրոշմանիշեր չեն տրամադրվում, ինչը նշանակում է, որ դեռեւս բավականին ժամանակ ծխախոտների նոր խմբաքանակ Հայաստան չի ներկրվի:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ «Adidas» սպորտային հագուստի եւ կոշիկի խմբաքանակը չի մաքսազերծվում, մաքսայինն այստեղ որեւէ արտառոց բան չի տեսնում ու այս անգամ էլ հարցի «տակից դուրս եկավ»՝ ինչ-որ անհասկանալի պատճառաբանություններով. «Ընկերության ներկայացուցիչները դիմել են մեզ, որպեսզի մենք իրենց ապրանքը մաքսազերծենք Մաքսային օրենսգրքի 87 հոդվածի համաձայն, այսինքն՝ որպեսզի խմբաքանակը ձեւակերպվի գործարքի գնով: Սակայն այդ ձեւակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի պակաս կա: Արտառոց բացարձակապես ոչինչ չկա, գոյություն ունեն մաքսազերծման այլ մեթոդներ, 1-2 օրվա ընթացքում դրանցից մեկը կառաջարկվի ընկերության ներկայացուցիչներին եւ համապատասխան մեթոդով կձեւակերպվի գործարքը»:
Իրենց հանդեպ կիրառվող ապօրինի գործողությունների առնչությամբ «Սպորտթայմը» նախորդ շաբաթ դիմել է դատարան:
Նկատենք, որ «Սիլ կոնցեռնի» գործունեությանը խոչընդոտելն առաջին հերթին վնաս է մեր պետությանն ու հասարակությանը: Նախ կոնցեռնը բավականին խոշոր հարկատու է եւ պետբյուջե է վճարում տարեկան ավելի քան 10 միլիարդ 500 միլիոն դրամ, ունի ավելի քան 8 հազար 5 հարյուր աշխատատեղ եւ, բացի այդ, ընկերության ապրանքների արտադրմանը, ներմուծմանն ու վաճառքին խոչընդոտելով՝ առաջին հերթին ոտնահարվում են հազարավոր սպառողների շահերը, քանի որ մարդիկ շաբաթներ շարունակ խանութներից չէին կարողանում «Նոյ», «Բջնի» կամ էլ, ասենք, իրենց նախընտրած ծխախոտը գնել: Այս ամենի հետ մեկտեղ, սպառողները ստիպված էին նաեւ ծխախոտի 1 տուփի համար 50-100 դրամ ավելի վճարել, քանի որ դեֆիցիտի պատճառով խանութներում դեռեւս մնացած «Պարես Արմենիայի» ներկրած ծխախոտները թանկացել էին:
Նշենք, որ սա իշխանությունների կողմից առաջին ոտնձգությունը չէ «Սիլ կոնցեռնին» պատկանող ընկերությունների հանդեպ: Դեռեւս նախորդ տարի նոյեմբերին կասեցվեց 13 տարի շարունակ մաքսային պահեստի գործառույթներ իրականացնող «Տրանս-Սերվիս» ՍՊԸ-ի լիցենզիան, գրեթե նույն ժամանակ Հարկային պետական ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները ներխուժեցին «Պիցցա դի Ռոմա»՝ հարկային պարտավորությունների կատարման ճշտությունը ստուգելու պատրվակով: Արդյունքում՝ ձերբակալվեց ընկերության տնօրեն Գեւորգ Սաֆարյանը, ավելի ուշ՝ նաեւ «Պիցցա դի Ռոմայի» 2 գանձապահները: Այնուհետեւ ստուգումներ սկսվեցին «Բջնի» հանքային ջրերի գործարանում, «Նարեկ» ՍՊԸ-ում, «Երեւանի ալրաղացում» եւ «Սիլ կոնցեռնին» պատկանող այլ ընկերություններում:
Հարկային, մաքսային ու ոստիկանական համակարգերի ցուցաբերած հատուկ ուշադրությունը Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» ձեռնարկությունների հանդեպ պայմանավորված է միայն նրանով, որ կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նախընտրական շրջանում «համարձակվեց» հայտնել իր քաղաքական դիրքորոշման, այսինքն՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Սակայն այսօր, ընտրություններից 2 ամիս անց էլ, իշխանության ներկայացուցիչների հետաքրքրությունը «Սիլ կոնցեռնի» հանդեպ չի նվազում եւ անընդմեջ փորձ է արվում կոնցեռնին հնարավորինս ֆինանսական եւ բարոյական վնասներ պատճառելու միջոցով խանգարել նրանց բնականոն աշխատանքն ու գործունեությունը:
Ի դեպ, քաղաքական 4 ուժերի կողմից նախորդ ամիս ստորագրված կոալիցիոն համաձայնագրի կարեւորագույն կետերից մեկը ազատ տնտեսական մրցակցության լիարժեք պայմանների ապահովումն ու արտահանման խրախուսումն է, մինչդեռ մեր հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ որոշ լուրերի, արտերկրի գործարարներին խորհուրդ են տալիս չնպաստել «Սիլ կոնցեռնի» ընկերություններում արտադրվող արտադրանքի իրացմանը:
- ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵԽԽՎ ՆԻՍՏԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Մինչ միջազգային հանրությունը պատրաստվում է վաղը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում քննարկել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ բանաձեւը՝ ժողովրդավարության հայաստանյան պատկերացումները ...ԱՄՆ-Ը ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎստահ է ԱԺ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը - ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը այսօր լսումներ է անցկացնելու հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: ...3 ԱՄԻՍ՝ ՈՒՂՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՍտրասբուրգԱյս ժամկետն է սահմանվել ԵԽԽՎ բանաձեւի այն նախագծով, որը ներկայացվեց երեկ դիտարկման հանձնաժողովի նիստում եւ կընդունվի ապրիլի 17-ի լիագումար նիստում: Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ստանձնած պարտավորությունների ...ՔՆՆԻՉԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԿերկարացվի՞ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի կալանքի ժամկետը Ապրիլի 14-ին լրանում էր այն ժամկետը, որի ընթացքում քննչական մարմինը պետք է որոշում կայացներ՝ երկարացնո՞ւմ է, արդյոք, «Նոր ժամանակներ» ...ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՀազվադեպ չեն կարծիքներն այն մասին, որ մեծ չափով կոռումպացված ու բարոյալքված Հայաստանին ակամա օգնում է նաեւ Ադրբեջանի՝ նույնքան կոռումպացված ու բարոյալքված լինելու հանգամանքը: Այս գործոնը, ի լրումն 1994 ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ
Ա. Ի.ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 25-ից շրջանառության մեջ է դրել երաշխավորության նախագիծ, որին իրենց ստորագրություններով ...«ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆԻ» ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆՆախագահական ընտրություններից անգամ 2 ամիս անց իշխանության ներկայացուցիչների «հետաքրքրությունը» «Սիլ կոնցեռնի» հանդեպ չի նվազում: Արդեն մեկ ամիս է, ինչ մայրաքաղաքի խանութներում ...ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԻՆԱԳՈՒՐԱՑԻԱՅԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵ՞Ց
Սեփ. լր.Շիրակի մարզում սպասվում է թե՛ մարզպետի եւ թե՛ Գյումրիի քաղաքապետի փոփոխություն: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը չի մասնակցել: ...«ՍԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը գտնում է, որ ՀՀԿ-ական պատգամավորները կարող են հանդես գալ կառուցողական քննադատության դիրքերից: - Նոր կառավարությունը կարծես արդեն ձեւավորված է, ի վերջո, ո՞ւմ կառավարությունն ...ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ «ԳԱԼԱ»-Ն ԵԹԵՐԱԶՐԿՈՒՄ ԵՆ
Գ. ՄԿՐՏՉՅԱՆԵրեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը (նախագահող՝ Տիգրան Սահակյան) մերժեց «ՉԱՊ» ընկերության բողոքը, անփոփոխ թողնելով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի փետրվարի 29-ի որոշումը: Հիշեցնենք, ...«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀարություն Տեր-Հովակիմյանի մեկնաբանությունը Կես դարից ավելի պատմություն ունեցող «Եվրատեսիլին» այս տարվա մայիսին Հայաստանը կմասնակցի երրորդ անգամ: Մրցույթի հայաստանյան «տերն ու տիրակալը»՝ ...ԻՇԽՈՂՆԵՐ ԵՒ ՈՉ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂՆԵ՞Ր
ՀԱԿՈԲ ՄՈՒՇ մանկագիր, մանկավարժՆախկինում եւ հիմա Հայոց երկրի 12 մայրաքաղաքների պատմության ընթացքը բազմիցս վավերագրվել է, թագակապ ասպետության մենաշնորհ ունեցող Բագրատունիները օրինադրել են արքաների թագը, կապել ապարոշը, զենքերը: Հնում ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱԿ ՀՐԱՊԱՐԱԿ
Ռեպորտաժը պատրաստեցին ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ:Շենգավիթի ոստիկանապետ Լեւոն Յազիչյանը Ազատության հրապարակը փակելու հրահանգներ է տալիս: «Սենց-սենց, ցեպիտ տվեք կանգնեք»,- իր ստորադասներին հրահանգում էր նա: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ...ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Մեղադրանք առաջադրվեց Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու, Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ...
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

