
ԴԵՒԻՍԸ ԿԶԲԱՂՎԻ՞ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐՈՎ
Այս օրերին Եվրոպայի խորհրդում է ՀՀՇ վարչության անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի Ավանի նախընտրական շտաբի ղեկավար Հովհաննես Իգիթյանը:
«Ես այստեղ գտնվում եմ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար,- «Առավոտին» ասաց պրն Իգիթյանը:- Այցիս հիմնական նպատակն է հանդիպումներ ունենալ նախկին գործընկերներիս հետ՝ իրավիճակը նրանց ճիշտ ներկայացնելու համար: Ես հանդիպել եմ թե՛ մեր հարցով զեկուցողների, թե՛ այլ պատվիրակների հետ, որոնք ելույթ ունեցան մեր հարցի քննարկման ընթացքում: 3 հարց եմ արծարծում՝ քաղբանտարկյալների ազատ արձակում ու քաղաքական հետապնդումների դադարեցում, երկրորդը՝ խոսքի ազատություն, 3-րդը՝ մամուլի ազատություն: Անգամ հավաքների ազատության խնդիրը չեմ արծարծում, քանի որ այստեղ բոլորը հասկանում են, որ Հայաստանը «աֆերիստական տրյուկ» է արել եւ 2-3 ամսվա համար է ընդունել օրենքում հայտնի սահմանափակող փոփոխությունները, որ հետագայում հրաժարվի դրանցից: Իշխանությանն ուղղակի հարկավոր է, որ 3-4 ամիս չլինեն հանրահավաքներ: Ամենակարեւոր հանդիպումը երեւի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ էր (նրա հետ հանդիպել էր ապրիլի 11-ին ու նաեւ՝ 14-ին.- ): Մենք փորձեցինք քաղաքական հարցերը մի կողմ դնել եւ խոսել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի եւ հատկապես՝ քաղբանտարկյալների մասին: Ինձ թվում է, Թերի Դեւիսն անձամբ կզբաղվի այդ հարցով, քանի որ 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ երկրում 150 քաղբանտարկյալ ունենալն անթույլատրելի է: Եվ այն հարյուրավոր մարդիկ, որոնք բերման են ենթարկվել փողոցից, ոստիկանությունում պահվել մի քանի ժամ՝ նույնպես հետապնդվել են քաղաքական դրդապատճառներով»:
Մեր հարցին, թե ի՞նչ տպավորություն է ստացել քննարկումներից՝ հնարավո՞ր է, որ ապրիլի 17-ի արտահերթ քննարկման հետեւանքով կասեցվեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Եթե քաղաքական ենթատեքստը եւ ներքին որոշ նրբերանգները թողնենք մի կողմ, այո՛, Հայաստանը չի համապատասխանում ԵԽ անդամ երկիր լինելու չափանիշներին: Պարզ է, որ ինչ-ինչ միջոցներ կիրառելու հարցը կտեղափոխվի հունիս: Սակայն այն, որ այստեղ արդեն պատկերացնում են, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում ընտրությունների ընթացքում եւ հետո՝ արդեն դրական է: Ես Հայաստանի պատվիրակության անդամների հետ էլ եմ հանդիպել: Առաջին հայացքից թվում է, թե մենք տարբեր խնդիրներ ունենք այստեղ լուծելու. Հովհաննես Իգիթյանն իբր փորձում է կասեցնել Հայաստանի անդամակցությունը, իսկ նրանք հակառակը՝ փորձում են մեր երկրի համբավը բարձր պահել: Այդպես չէ: Հայաստանն իր խնդիրները՝ այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի ու տարածաշրջանային, կլուծի միայն այն ժամանակ, երբ մեր երկրում իրոք կլինի ժողովրդավարություն եւ ոչ թե դրա իմիտացիան»:
Հ. Գ. ԵԽ-ին Հայաստանի անդամակցումից ի վեր՝ առաջին անգամ է, որ լրագրողների այսչափ մեծ խումբ է հրավիրվել ԵԽԽՎ: Հայ 9 լրագրողների հետ չորեքշաբթի առանձին հանդիպելու է Թ. Դեւիսը:
- Ա. Ի.
ԵԽ-Ն ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
Որպես Հայաստանի եւ այլ երկրների ընտրությունների դիտարկումներից ընդհանուր եզրակացություն՝ ԵԽԽՎ փոխնախագահ Զսոլթ Նեմեթը երեկ եվրոպական Ժողովրդական կուսակցության (այն պատկառելի խմբակցություն ունի ԵԽԽՎ-ում) ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ձերբակալությունների մասին պրն Կարապետյանի տեսակետը՝ վաղվա համարում: 9Ասում է ԱՄԿ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը՝ չհստակեցնելով՝ եղե՞լ են իրենց պաշտոններ զբաղեցնելու առաջարկներ: - Պարոն Կարապետյան, Դուք հրավիրվա՞ծ էիք նախագահի երդման արարողությանը: Կխնդրեի ներկայացնել ...ՍԱ ՄԻԱՅՆ ՆԱԽԵՐԳԱՆՔՆ ԷՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ստրասբուրգ 1Երեկ ԵԽԽՎ-ում ուժգին քննադատության ենթարկվեց Հայաստանը: Սակայն գլխավոր քննարկումը սպասվում է ապրիլի 17-ին: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում երեկ քննարկվեց Ջոն Պրեսկոտի ...ԴԵՒԻՍԸ ԿԶԲԱՂՎԻ՞ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐՈՎ
Ա. Ի.Այս օրերին Եվրոպայի խորհրդում է ՀՀՇ վարչության անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի Ավանի նախընտրական շտաբի ղեկավար Հովհաննես Իգիթյանը: «Ես այստեղ գտնվում եմ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ...ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցական հանդիպումներ է սկսել քառակողմ քաղաքական կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ: Այս մասին պաշտոնական տեղեկություն ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՏՈՄՍԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 2Բժշկուհուն աշխատանքից հեռացնում են՝ հանրահավաքի մասնակիցներին մասնագիտական օգնություն ցույց տալու համար: Հանրապետական կուսակցությունը ընտրություններից հետո սկսել է «մաքրել» իր շարքերը: Այդ ...ՃԱՆԱՊԱՐՀԸ ԶԱՎԹԵԼ ԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՇտապօգնությունը, հրշեջ մեքենաներն ու տաքսի ծառայությունները բնակիչներին պետք է 100 մետր հեռավորությունից սպասարկեն: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մանուկյան 2 շենքի բնակիչներն արդեն 10 օր զրկված են իրենց ...«ՈՒՆԵՆՔ ՄԵԿ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ»
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ 1Ասում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանը - Պրն Մարտիրոսյան, մարտի 1-ի դեպքերից հետո քրեակատարողական հիմնարկներում հայտնվեցին 100-ից ավելի կասկածյալներ: ՔԿՀ-ները պատրա՞ստ ...ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 11Եվ փառաբանեց նորընտիր նախագահին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն ու երգչուհի Նունե Եսայանն էին, թեման՝ ...
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

