
ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Ասում է ԱՄԿ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը՝ չհստակեցնելով՝ եղե՞լ են իրենց պաշտոններ զբաղեցնելու առաջարկներ:
- Պարոն Կարապետյան, Դուք հրավիրվա՞ծ էիք նախագահի երդման արարողությանը: Կխնդրեի ներկայացնել Ձեր տպավորությունները Սերժ Սարգսյանի երդման արարողությունից՝ ընդհանրապես, եւ մասնավորապես այն փաստի վերաբերյալ, որ արտերկրների պատվիրակությունները ներկայացված էին միջին մակարդակի պաշտոնյաներ:
- ՀՀ նորընտիր նախագահ պարոն Սերժ Սարգսյանի երդման արարողությանը հրավիրվել եւ մասնակցել է «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Չթաքցնեմ, որ թե՛ ես, թե՛ իմ գործընկերներ՝ «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահի տեղակալներ Կորյուն Առաքելյանը, Սարգիս Մուրադխանյանը, Գագիկ Թադեւոսյանը, Անուշավան Զաքարյանը, ինչպես նաեւ կուսակցության ճանաչված անդամներ Գագիկ Կոստանդյանը, Լեւոն Գալստյանը, Արամ Ռեւազյանը եւ շատ-շատերը սիրով կմասնակցեին երդմնակալության միջոցառումներին: Ինչ վերաբերում է ստացածս տպավորություններին, ապա, լսելով Արտաշես Գեղամյանի կարծիքը, ինչպես նաեւ դիտելով արարողության հետ կապված բոլոր միջոցառումները Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով, տպավորությունը միանգամայն դրական է: Ի պատասխան ձեր այն դիտարկմանը, որ արտերկրների պատվիրակությունները ներկայացված էին «միջին մակարդակի պաշտոնյաներով», նկատեմ՝ չեմ կարծում, թե Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ, «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախագահ Վյաչեսլավ Բորիսովիչ Գռիզլովը կամ Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն «միջին մակարդակի պաշտոնյաներ» են: Իսկ Եվրամիության անդամ-երկրների եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձերի նման մակարդակով ներկայացված լինելու փաստի կապակցությամբ էլ նշեմ, որ այստեղ էլ հակված եմ դրական դրսեւորում նկատել: Կարծում եմ, հիշում եք, թե վերջիններիս ինչ «գնահատականների» արժանացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը «Վաշինգթոն պոստ» թերթին տված իր հարցազրույցում՝ մեղադրելով ԱՄՆ-ին, Եվրամիությանը, որ նրանք ՀՀ նախագահական ընտրությունները գնահատելիս առաջնորդվել են, իբր, երկակի ստանդարտներով: Ասել կուզի՝ ճանաչել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ջախջախիչ պարտությունը: Դե, նրանք էլ քաղաքակիրթ երկրներ են, հետն էլ՝ մեծահոգի, ուստիեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերքի վրա աղ չցանեցին՝ չապահովելով ավելի ներկայացուցչական պատվիրակություն: Մինչդեռ դա ամենեւին էլ չազդեց երդմնակալության արարողության թե՛ հանդիսավոր լինելուն, թե՛ խորհրդավորությանը եւ թե՛ բովանդակային մասին: Երեւանյան բարբառով ասած՝ գոնե այս հարցում նրանք Լեւոնին վերջնականապես «չքցեցին»:
- Ի՞նչ տպավորություն ստացաք Սերժ Սարգսյանի ելույթից եւ ինչպե՞ս կգնահատեք այն:
- ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը մեր կուսակցության նախագահության միահամուռ կարծիքով խիստ հավասարակշռված, ապագային միտված, սրտացավ, հայրենասեր, զգայուն, մտահոգ մարդու, սակայն միաժամանակ լավատեսությամբ լցված պետական գործչի մտորումներ էին: Եվ ինչպես իր խորաթափանց ելույթում նշեց Ամենայն հայոց կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Բ-ն՝ թող Աստված լինի մեր երկրի ու ժողովրդի պահապանը բախտորոշ այդ ծրագրերի իրագործման հարցում:
- Տարբեր լուրեր են շրջանառվում ԱՄԿ նախագահի, նրա որդու եւ կուսակցականների՝ տարբեր պաշտոններում նշանակվելու մասին. համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը: Եթե այո, որո՞նք են այն հիմնավորումները, որ ընդդիմադիր ԱՄԿ-ն կհամագործակցի իշխանության հետ:
- Մենք ոգեւորությամբ ենք ծանոթանում տեր-պետրոսյանական մամուլում ժամանակ առ ժամանակ սպրդող այն լուրերին, որոնց համաձայն՝ «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը եւ նրա զավակները առաջիկայում ստանձնելու են պետական պատասխանատու պաշտոններ: ՀՀՇ-ականները, այո, գիտակցում են, որ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանում «Միջազգային բիզնեսի» գծով մագիստրոսի կոչում ստացած Արմեն Գեղամյանը, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի, Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայի շրջանավարտ Մամիկոն Գեղամյանը, որոնք դրականորեն են իրենց դրսեւորել նաեւ հայոց բանակում ծառայելիս, այո, պահանջված են այսօր իր առջեւ հավակնոտ ծրագրեր դրած Հայաստանի Հանրապետությունում: Ինչ վերաբերում է մեր մոտեցումներին՝ տարածվող այդ լուրերին մոտենում ենք փիլիսոփայորեն եւ ըմբռնումով: Դրական ենք համարում, որ նույնիսկ նախորդ իշխանությունների կողմնակիցները գիտակցում են, որ Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի կադրային քաղաքականությունը վերջնականապես մերժելու է ՀՀՇ-ի իշխանավարության տարիներին բնորոշ կործանարար մոտեցումն այդ հարցում: Հիշո՞ւմ եք, նրանց հռչակած հիմնական սկզբունքը կադրերի ընտրության գործում՝ թեկուզեւ «պոլի փետ լիներ, միայն թե ՀՀՇ-ական»: Այն տարիներին սա բավարար հիմք էր պետական պատասխանատու պաշտոններ ստանձնելու համար: Գործող իշխանությունների հետ Արտաշես Գեղամյանի հնարավոր համագործակցության մասին էլ ասեմ հետեւյալը. պետական ցանկացած պաշտոն ստանձնելը մենք ընկալում ենք սեփական ժողովրդին ծառայելու շատ պատասխանատու միջոց: Իսկ «Ազգային միաբանություն կուսակցությունը» պատասխանատվությունից երբեք ու երբեք չի խուսափել եւ այսուհետեւ էլ չի խուսափելու: Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ դրանում համոզվելու հնարավորություն ունեցան նույնիսկ ուղեղի ճկունությամբ առանձնապես աչքի չընկնողները:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ձերբակալությունների մասին պրն Կարապետյանի տեսակետը՝ վաղվա համարում:
Քննարկում
hajk գրել է:
գեղամյանի նման տականք ազգը չի ծնել
ARAM գրել է:
Պ.Կարապետյան, բա Շեֆդ տաս տարի ականջներներս մազոլ արեց իր "Ղարաբաղյան կլան, Հանցավոր զույգ,Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառ սիամական երկվորյակներ". Էս ի՞նչ կարգի ստոր մարդիկ եք դուք. Համ էլ ինչու՞ Գեղամյանին չեն ձերբակալում. Լեվոնականների ասածներն ի՞նչ են որ Գեղամյանի հայհոյանքների մոտ.Փաստորեն, Ս.Սարգսյանն ու Ռ. Քոչարյանն ամենաազնիվը դւրս եկան,նրանք գոնե քսան անգամ չփոխեցին իրենց դեմքը էս լկտի ստախոսների նման.
ինչու՞ Գեղամյանին չեն ձերբակալում գրել է:- ARAM
Պ.Կարապետյան, բա Շեֆդ տաս տարի ականջներներս մազոլ արեց իր "Ղարաբաղյան կլան, Հանցավոր զույգ,Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառ սիամական երկվորյակներ". Էս ի՞նչ կարգի ստոր մարդիկ եք դուք. Համ էլ ինչու՞ Գեղամյանին չեն ձերբակալում. Լեվոնականների ասածներն ի՞նչ են որ Գեղամյանի հայհոյանքների մոտ.Փաստորեն, Ս.Սարգսյանն ու Ռ. Քոչարյանն ամենաազնիվը դւրս եկան,նրանք գոնե քսան անգամ չփոխեցին իրենց դեմքը էս լկտի ստախոսների նման.
Որովհետև Գեղամյանը միայն դատակ դհօլ ա ,
նա իշխանությանը չի սպառնում,
հակառակ դեպքում նրա կաշին շուտվանից եին քերթել ու
իսկական դհօլ սարքել:- ARAM
ArAzArM գրել է:
Եվ վերջում մի դեպք, որը, կարծում եմ, բնորոշ է մեր փառապանծ ուժայինների համար. մարտի 1-ին Լեոյի փողոցում ոստիկանների կողմից ծեծված երեք կանայք ապաստան գտան մոտակա շենքի բնակարաններից մեկում, տանտերը նրանց առաջին օգնություն ցուցաբերեց, եւ երբ իրավիճակը խաղաղվեց, ճանապարհեց: Երկու օր հետո նրա մոտ եկան անվտանգության աշխատակիցները եւ սկսեցին հարցաքննել, թե ինչու է նա ապաստան տվել «հանցագործներին»: Հիշեցնենք, որ Սումգայիթում եւ Բաքվում կային ադրբեջանցիներ, որոնք իրենց տներում թաքցրել են հայերին՝ փրկելով վերջիններիս գազազած ամբոխից: Որքան հայտնի է, ադրբեջանական անվտանգությունը այդ մարդկանց չի հարցաքննել:
ABG գրել է:- ArAzArM
Եվ վերջում մի դեպք, որը, կարծում եմ, բնորոշ է մեր փառապանծ ուժայինների համար. մարտի 1-ին Լեոյի փողոցում ոստիկանների կողմից ծեծված երեք կանայք ապաստան գտան մոտակա շենքի բնակարաններից մեկում, տանտերը նրանց առաջին օգնություն ցուցաբերեց, եւ երբ իրավիճակը խաղաղվեց, ճանապարհեց: Երկու օր հետո նրա մոտ եկան անվտանգության աշխատակիցները եւ սկսեցին հարցաքննել, թե ինչու է նա ապաստան տվել «հանցագործներին»: Հիշեցնենք, որ Սումգայիթում եւ Բաքվում կային ադրբեջանցիներ, որոնք իրենց տներում թաքցրել են հայերին՝ փրկելով վերջիններիս գազազած ամբոխից: Որքան հայտնի է, ադրբեջանական անվտանգությունը այդ մարդկանց չի հարցաքննել:
Եղբայր, դու էլ ծակվա՞ր...- ArAzArM
gevo գրել է:- ABG
Եղբայր, դու էլ ծակվա՞ր...
ապրես, ԱԲԳ- ABG
Ararat գրել է:
AMOT HAZAR AMOT AM-in
rafo գրել է:
ամ ին արա դու լռիվ տրաքած ես ախմախ- ABG
Եղբայր, դու էլ ծակվա՞ր...
- ABG
Ete chgitek imatsek գրել է:- hajk
գեղամյանի նման տականք ազգը չի ծնել
A P R E S.- hajk
ԵԽ-Ն ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
Որպես Հայաստանի եւ այլ երկրների ընտրությունների դիտարկումներից ընդհանուր եզրակացություն՝ ԵԽԽՎ փոխնախագահ Զսոլթ Նեմեթը երեկ եվրոպական Ժողովրդական կուսակցության (այն պատկառելի խմբակցություն ունի ԵԽԽՎ-ում) ...ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ձերբակալությունների մասին պրն Կարապետյանի տեսակետը՝ վաղվա համարում: 9Ասում է ԱՄԿ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը՝ չհստակեցնելով՝ եղե՞լ են իրենց պաշտոններ զբաղեցնելու առաջարկներ: - Պարոն Կարապետյան, Դուք հրավիրվա՞ծ էիք նախագահի երդման արարողությանը: Կխնդրեի ներկայացնել ...ՍԱ ՄԻԱՅՆ ՆԱԽԵՐԳԱՆՔՆ ԷՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ստրասբուրգ 1Երեկ ԵԽԽՎ-ում ուժգին քննադատության ենթարկվեց Հայաստանը: Սակայն գլխավոր քննարկումը սպասվում է ապրիլի 17-ին: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանում երեկ քննարկվեց Ջոն Պրեսկոտի ...ԴԵՒԻՍԸ ԿԶԲԱՂՎԻ՞ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐՈՎ
Ա. Ի.Այս օրերին Եվրոպայի խորհրդում է ՀՀՇ վարչության անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի Ավանի նախընտրական շտաբի ղեկավար Հովհաննես Իգիթյանը: «Ես այստեղ գտնվում եմ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ...ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցական հանդիպումներ է սկսել քառակողմ քաղաքական կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ: Այս մասին պաշտոնական տեղեկություն ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՏՈՄՍԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 2Բժշկուհուն աշխատանքից հեռացնում են՝ հանրահավաքի մասնակիցներին մասնագիտական օգնություն ցույց տալու համար: Հանրապետական կուսակցությունը ընտրություններից հետո սկսել է «մաքրել» իր շարքերը: Այդ ...ՃԱՆԱՊԱՐՀԸ ԶԱՎԹԵԼ ԵՆ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆՇտապօգնությունը, հրշեջ մեքենաներն ու տաքսի ծառայությունները բնակիչներին պետք է 100 մետր հեռավորությունից սպասարկեն: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Մանուկյան 2 շենքի բնակիչներն արդեն 10 օր զրկված են իրենց ...«ՈՒՆԵՆՔ ՄԵԿ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ»
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ 1Ասում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանը - Պրն Մարտիրոսյան, մարտի 1-ի դեպքերից հետո քրեակատարողական հիմնարկներում հայտնվեցին 100-ից ավելի կասկածյալներ: ՔԿՀ-ները պատրա՞ստ ...ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 11Եվ փառաբանեց նորընտիր նախագահին «Հայելի» ակումբի երեկվա հյուրերը «Արամ Խաչատրյան» տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն ու երգչուհի Նունե Եսայանն էին, թեման՝ ...
ՀԱՅԵՐԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆ. «ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ՃՆՇՎԱԾ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆՔԱՆԴԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՉՔ ԵՆ ՓԱԿՈՒՄ
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԽԱՂ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵՑ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

