
«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»
- Իր առաջին հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

- Պարոն Սարգսյան, փաստորեն, պետք է սկսենք միմյանց աչքերի մեջ նայելուց... Ասել էիք, որ ապագա վարչապետը չեք, հարցին՝ դառնալու դեպքում կկարողանա՞ք հանգիստ նայել մեր աչքերի մեջ, ասացիք՝ այո: Ե՞վ:
- Նայում եմ, չէ՞. այն ժամանակ, երբ ինձ ուղղեցիք այդ հարցը, նման որոշման մասին ես տեղեկություն չունեի:
- «Պարզ» է: Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ հատկապես Դո՛ւք:
- Կարող եմ ենթադրել, որ երբ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հայտարարեցին, որ մտնում ենք երկրորդ սերնդի բարեփոխումների փուլ, ինչի համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալների թիմ, նրանց ընտրությունը կանգ առավ հատկապես ինձ վրա՝ պայմանավորված բարեփոխումների գործում անհրաժեշտ փորձով ու գիտելիքներով, որոնք ես ձեռք էի բերել անցնող տարիների ընթացքում՝ Կենտրոնական բանկը ղեկավարելիս:
- Կենտրոնական բանկի «փորձին» եւ դոլար-դրամի «հմայքներին» դեռ կհասցնենք անդրադառնալ, այժմ տեսակետի մասին, որ Ձեր նշանակմամբ մեզանում երեւակվելու է արեւմտյան վեկտորը. այդպե՞ս է:
- Հարցը պետք է բաժանել մի քանի մասի. տնտեսական մոդելի ընտրության հարցում եվրոպական արժեհամակարգն ավելի ընդունելի է Հայաստանի համար. այսինքն՝ ֆինանսական, ձեռնարկությունների գործունեության կազմակերպման ոլորտներում խաղի հիմնական կանոնները պետք է համապատասխանեն եվրոինտեգրման չափորոշիչներին, օրենսդրությանը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու մեր տնտեսական ներուժը: Ինչ վերաբերում է հայ ժողովրդի մշակութաբանական առանձնահատկությանը, ապա այն կարծիքին եմ, որ մեր առաքելությունն է կամուրջ դառնալ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ. Ի դեպ, այս մասին ունեմ մի մեծ հոդված, ուր մանրամասն շարադրել եմ այդ մոտեցումները, կարող եք ծանոթանալ:
- Առիթ եղել է. նույն այդ հոդվածում Դուք կարեւորում, առաջնային եք համարում մտածողության տեսակը. հիմա՝ ապագա կառավարությունը կազմավորելու եք մտածո՞ղ մարդկանցից, թե՞ արհեստավարժներից:
- Արդեն գիտեք, որ կառավարությունը ձեւավորվելու է կոալիցիոն սկզբունքով: Այսօրվանից ընթանում են քննարկումներ կառավարության ձեւավորման շուրջ, մի քանի օրից հանրությանը տեղյակ կպահենք, թե ինչպիսի կառավարություն ենք ձեւավորել: Կարծում եմ՝ ճիշտ չի լինի այսօր մեկնաբանություններ տալ:
- Ի դեպ, Դուք քաղաքակա՞ն վարչապետ եք, թե՞ «տնտեսական»:
- Ես պետական գործիչ եմ:
- Ձեր ուժեղ եւ միեւնույն ժամանակ թույլ կողմերի մեջ շեշտվում է նույն գերակայությունը՝ թիմ չունեք, որեւէ «մեկը» չունեք:
- Շատ լավ հարցադրում է. դրան այսօր ես անդրադարձա ԿԲ կոլեկտիվի հետ հրաժեշտին, ասացի, որ չեմ ընդունում թիմի այն ըմբռնումը, որին այսօր հաճախ ենք հանդիպում. դա ձեւակերպվում է մեկ բառով՝ անձնական նվիրվածություն: Երբեք այդպիսի թիմ չեմ ձեւավորել, չե՛մ ձեւավորելու: Փոխարենն ունեմ գործին նվիրված նվիրյալների մի մեծ խումբ Կենտրոնական բանկում: Առաջնորդվել եմ երկու սկզբունքով. մարդը պետք է լինի պարկեշտ, ունենա մասնագիտական բարձր կարողություններ՝ այդպիսիք պատճառ չունեն ճամբարից ճամբար թռչկոտելու, անձնական հարցեր լուծելու: Դրանք նպատակային մարդիկ են՝ իրենց գործում եւ կյանքում: Ես այդպիսի թիմի կողմնակից եմ:
- Իսկ հնարավո՞ր է դառնաք ՀՀԿ անդամ: Կարո՞ղ եմ Ձեր ասածից եզրակացնել, որ բացառվում է:
- Կարող եք. կուսակցական այս պահի դրությամբ չեմ դառնա:
- Դառնանք Ձեր՝ վերը նշված հոդվածին. գերակայություններից հաջորդն այնտեղ հանդուրժողականությունն ու ներողամտությունն են. այն ամենը, ինչ կատարվում է այս հայրենիքում, տեղավորվո՞ւմ է Ձեր հոդվածի եւ որդեգրումների շրջանակում:
- Ներողամտությունն անհրաժեշտ է առաջին հերթին իրեն՝ մարդուն, եթե մարդը ներողամիտ չէ, նշանակում է՝ իր մեջ չարություն է պտտում, ինչն էլ քայքայում է թե ներքին մարդուն, թե ֆիզիկական: Եվ եթե դու, ես այդ պահանջը որդեգրում ենք մեր նկատմամբ, ապա այն օգնում է ապրել ներողամիտ հասարակությունում:
- Ավելի կոնկրետ խոսենք: Այսօր մենք ունենք դե-ֆակտո վիճակ, երբ հարյուրավոր մտավորական տղերք մեկուսացված են՝ չգիտես ինչու, կամ՝ գիտես. նախ՝ ձեր վերաբերմունքը մարտի մեկի դեպքերին:
- Մարտի մեկի եւ երկուսի կեսգիշերի իրադարձությունները խոր ցավ պատճառեցին ինձ. արդյունքում ունեցանք մարդկային զոհեր. իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին: Այդ ամենը կրկնակի ցավոտ էր հայը հայի դեմ կանգնած լինելու պատճառով. մեզ մխիթարելու պատճառներ կլինեին, եթե հայը հայի վրա ձեռք չբարձրացներ, եւ այդ զոհերը լինեին արդար պայքարում, թշնամու հետ մարտում.… ներքաղաքական իրադարձություններն այլեւս երբեք ու երբեք նման զարգացումներ չպետք է ունենան մեզանում:
- Դուք, որպես այս երկրում առանցքային պաշտոն ունեցող անձ, ի՞նչ եք անելու, որ այդպես չլինի. հիմա ճիշտ ժամանակն է հիշելու Օգոստոս Շնորհալու միտքը, որը միշտ կրկնել եք. «Միասնություն՝ հիմնականում, ազատություն՝ երկրորդայնում, եւ սեր՝ ամենայնում». գիրը կենդանի է, գիրը ճակատագիր է բերում. կոնկրետ, շատ կոնկրետ, ի՞նչ եք անելու: Ասենք, վեր կենաք, գնաք, նստեք Տեր-Պետրոսյանի հետ խոսակցության... անկախ նրանից՝ նա Ձեզ կընդունի, թե՝ ոչ:
- Բայց եթե չի ընդունելու, ոնց գնամ երկխոսության:
- Դուք ապահովեք Ձեր կողմը. եթե չի ընդունի, ինչպես Աստվածաշունչն է ասում, դրանից հետո կարող եք թափ տալ ձեր ոտքերի փոշին:
- Բայց էդ քայլն արված է, չէ՞, մեր պետության նոր ղեկավարն իր ձեռքը մեկնել է, չէ՞, խիստ հրապարակային ձեւով, որեւէ ջրբաժանում նա չի դրել, չէ՞. ընդ որում, իր ձեռքը դեռ մեկնած է, եւ ձեր նշած քայլը՝ կատարված:
- Իսկ էդ մտավորական տղերքի ձերբակալությունը, որոնց մեծ մասի հետ նաեւ ճամփա եք անցել, ձեզ չի՞ ցավացնում:
- Իմ սիրտը ցավում էր թե այն ժամանակ, երբ իմ ընկերներ Դավիթ Վարդանյանին, Շավարշ Քոչարյանին, Արշակ Սադոյանին էին դաժանաբար ծեծի ենթարկում, ցավում է նաեւ այսօր: Այո, ինձ համար ցավալի է, որ իմ ընկերներն այսօր մեկուսացված են հասարակությունից:
- Ի՞նչ եք անելու դրա համար:
- Հասնելու եմ նրան, որ այդ հարցին արդարացի լուծում տրվի: Ար-դա-րա-ցի՛:
- Պարզ է... Անցնենք տնտեսական «բլոկին». այսպիսի տեղեկատվություն կա. Գագիկ Ծառուկյանին է ներկայացվել ցուցակ՝ իր բիզնես-ոլորտների ամբողջական «նկարագրով», եւ ասվել, որ պետք է բոլոր հարկերը պարտաճանաչ մուծի, նա ասել է՝ «հա՛», բայց իր հերթին էլ մի ցուցակ է ներկայացրել, որով պահանջել է, որ Միքայել Բաղդասարովն ու մնացածները եւս «նույնատիպ ռեժիմով» պետք է հարկային դաշտում լինեն. ձեր մոտեցումը:
- Ընդհանրապես, ժուռնալիստիկայում մի այսպիսի ոճ կա, որն, ի դեպ, շատ հաճախ է կիրառվում. թվում է, թե լրագրողը մի այնպիսի «անմեղ» հարց է տալիս՝ անուններ տալով, իսկ իրականում նպատակ ունի փչացնել մարդկային հարաբերություններ, ես դա չեմ ընդունում: Ինչ վերաբերում է հարկային դաշտին՝ մեր կառավարության որդեգրումը միակն է՝ բոլորը պետք է գործեն հավասար դաշտում:
- Շատ ենք լսել: Եվ այնուհանդերձ, մոնոպոլիաներից պրծնելո՞ւ ենք, թե՞ չէ:
- Այո՛, «պրծնելու» ենք, Ձեր օգնությամբ: Առանց ձեր՝ ազատ եւ արդար մամուլի, առանց հասարակական աջակցության հնարավոր չէ ստվերի դեմ պայքարել:
- Եվ վերջին երկու հարցը. Դուք ապահովվա՞ծ մարդ եք. այնպիսի հեքիաթներ են պատմում ձեր մերձծովյան-միջերկրական դղյակների մասին:
- Վերջին անգամն եմ այս հարցին պատասխանում. այո. ես ապահովված մարդ եմ, տասը տարի է, օրենքի պահանջի համաձայն, հայտարարագիր եմ ներկայացնում: Ասեմ կարճ՝ իմ կարողություններն ու ունեցվածքն ինձ բավարարում են, եւ ավելին ինձ պետք չէ: Եվ կառավարությունում աշխատելու ընթացքում նպատակ չունեմ անձնական հարցեր լուծել, քչով բավարարվող մարդ եմ, երբեք չեմ ունեցել կենցաղային մեծ պահանջներ ու հիմա էլ չունեմ:
- «Ա Պո՞լշա». իսկ դղյակնե՞րը:
- Ցավոք սրտի, Միջերկրական ծովի ափին դղյակ չունեմ, չունեմ այդպիսիք նաեւ որեւէ եվրոպական երկրում, եւ եթե կառուցեմ իմ առաջին «դղյակը, այն լինելու է Հայաստանում՝ իմ սիրած երկրում, իմ սիրած ընտանիքի հետ, ուր ապրել եմ ու ապրելու եմ:
Հ. Գ. Զրույցը տեղի էր ունեցել ապրիլի 10-ին:
- ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
Քննարկում
SkyFlyer գրել է:
Գրագետ ու փորձված մարդու պատասխաններ։ Զգացվոում է, որ «հին գայլերից» է։ Սակայն հավատում եմ, որ ռեֆորմիստ է ու իրոք կկարողանա առաջ մղել նմանատիպ բարեփեխումներ, ինչպիսիք ՀՀ Կենտրոնական բանկում կատարվեցին վերջին տասնամյակում, որը այն դարցրեց տարածաշրջանի ամենազարգացած ու վստահելի ֆինանսական հաստատություններից մեկը։
dev գրել է:
Ես ուշադրություն կհրավիրեի թղթակցի նուրբ լկտիության վրա, պոռնկաբույր, անհարգալից ոճ էր ցուցադրվում:
x գրել է:- dev
Ես ուշադրություն կհրավիրեի թղթակցի նուրբ լկտիության վրա, պոռնկաբույր, անհարգալից ոճ էր ցուցադրվում:
shat lav harcazrujc e, dimacinid het ir vo&ov e petq xosel....- dev
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
3
Նախորդ օրը երեկոյան, 20.00-20.30-ի սահմաններում, «Կոզիրոկ» սրճարանում ոստիկանները Կենտրոնի ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1
ՀՀ վարչապետի նշանակման որոշ «մութ» կետեր երեկ բացահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը
ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ակնհայտորեն խորհրդարանական ճեպազրույցի էր եկել «սենսացիոն» ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Այդպես է կարծում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Այսօրվա Հայաստանում չկա մարդկանց որեւէ խումբ՝ իշխանությամբ օժտվածներից սկսած, մինչեւ ամենավերջին մարդը, ով անգամ որեւէ քաղաքական հայացք չունի ...«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր. 1Զուգահեռ անցկացնելով 37 թվի հետ՝ այդպես մեկնաբանեց իր նկատմամբ դատավճիռը Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սամվել Կարապետյանը: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության ...ՄԱՄԵԴՈՎ. «ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԴԵՌ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ»
Ադրբեջանն առայժմ չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացից եւ պատրաստ է նախագահների հանդիպմանը: Ինչպես փոխանցում է «Արմինֆոն», ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ...ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա. 5Քանի որ արդեն ակնհայտ է, որ Անդրանիկ Մանուկյանն այլեւս տրանսպորտի եւ կապի նախարար չի լինելու, կարող եմ «հանգիստ խղճով» գրել նրա կատարած աշխատանքի մասին՝ չվախենալով իշխանավորին փառաբանելու ...«ՋՐԱԳԾԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ «ՋԻՊԵՐՈՎ» ՄԱՐԴԻԿ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ասում են վարդաշենցիները, իսկ Էրեբունու թաղապետարանը համոզում է, որ խողովակները չեն թալանվում՝ փոխվում են:
Արդեն մի քանի օր է՝ Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի ջրատար խողովակները՝ շուրջ ...«ՎԵՐՋ ԿՏԱՄ ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԼԿՏԻՈՒԹՅԱՆԸ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԽստանում է նոր վարչապետը «Ես հետեւելու եմ, որ նախարարներն անշեղորեն կատարեն իրենց պարտականությունները, այլապես հրապարակային ձեւով գնահատական կտրվի նրանց գործունեությանը»,- երեկ կազմակերպված ...ՍՊԻՏԱԿՈՒՄ «ԴԱԲՐՈՅԻ» ԽՆԴԻՐ ՉԿԱ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆՔաղաքապետի ընտրությունը մոտենում է Մայիսի 4-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կկայանան համայնքապետի ընտրություններ: Ըստ թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ֆրունզ Լամբարյանի, առաջադրվել ...ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 2
Երեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես եկան «իշխանություններին խելքի գալու, իրենց հանգիստ թողնելու ու բանտարկված ընկերներին ազատ արձակելու» պահանջով:
«Երկրապահ կամավորական ...ՀՐԴԵՀ՝ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Պատճառները դեռ պարզ չեն
Ապրիլի 6-ին Արարատի մարզի Խարբերդ համայնքի թերի զարգացած երեխաների մասնագիտացված մանկատան պատշգամբներից մեկում առավոտյան բռնկված հրդեհը, ըստ մանկատան աշխատակիցների, հաջողվել է ...«ՎԵՐԵՒՆԵՐԻ» ՀՐԱՀԱՆԳՈՎ ԱՐԳԵԼՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դատապարտում է այս գործելաոճը
Երեկ «Անի» հյուրանոցում պետք է կայանար հայ-թուրքական հարաբերությունների թեմայով կոնֆերանս՝ նվիրված ...«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ 3
Իր առաջին հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
- Պարոն Սարգսյան, փաստորեն, պետք է սկսենք միմյանց աչքերի մեջ նայելուց... Ասել էիք, որ ապագա վարչապետը չեք, հարցին՝ դառնալու դեպքում կկարողանա՞ք ...ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ԱՆՎԱՆ ՍՐԱՀ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱյսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում գալա համերգով կավարտվի ապրիլի 7-ին մեկնարկած «Պենդերեցկու օրերը Հայաստանում» նախագիծը, որն իրականացրեց Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ ...
ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԾՆՈՒՆԴԸ
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ՄԵՄՈՒԱՐՆԵՐ» «ՄԱՐՏԻ 1»-Ի ՄԱՍԻՆ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՕՊԵՐԱՆ ՕՂԱԿՎԱԾ Է ԳՈՎԱԶԴՆԵՐՈՎ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԳՈՐԾԵՐՆ ԻՐՈՔ ՈՒՂԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ «ՓԱԹԵԹՈՎ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆՈՐ ՃԱԿԱՏ՝ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1866 Սարատովի նահանգի Կամիշին գյուղաքաղաքում վախճանվեց հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1904 Սասնա ապստամբության Լաճկանի կռիվը Սեբաստացի Մուրադի ղեկավարությամբ:
- 1913 Ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը (Նար-Դոսի որդին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

