
«ՎԵՐԵՒՆԵՐԻ» ՀՐԱՀԱՆԳՈՎ ԱՐԳԵԼՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
- «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դատապարտում է այս գործելաոճը

Երեկ «Անի» հյուրանոցում պետք է կայանար հայ-թուրքական հարաբերությունների թեմայով կոնֆերանս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Միջոցառումը, որը նախաձեռնել էր ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, այդպես էլ չկայացավ: «Ապրիլի 24-ին լրանում է Հայոց մեծ եղեռնի 93-րդ տարելիցը եւ մենք՝ որպես եղեռն վերապրած կուսակցության երիտասարդական-ուսանողական միության անդամներ, ցանկանում էինք հավաքել ամբողջ երիտասարդական դաշտը, ծավալել քննարկում, լսել մարդկանց, ովքեր բավական մասնագիտացել են այս ոլորտում: Հրավիրել էինք ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների ուսանողական-երիտասարդական միությունների ներկայացուցիչներին, այլեւ, ասենք, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի երիտասարդական կառույցներին, նաեւ բանախոսների, որոնք ցեղասպանության խնդրի շուրջ արմատական, հակադիր դիրքորոշումներ ունեն: Օրինակ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի դիրքորոշումը, բնականաբար, ավելի կոշտ էր լինելու, քան, ասենք, նախկին արտգործնախարար Վահան Փափազյանինը»,- «Առավոտին» հայտնեց «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով, իրենց նպատակը մեկն էր՝ «Հայտարարել, որ հայ երիտասարդներս միակամ ենք ցեղասպանության խնդրում, որ պահանջատեր ենք ու չենք մոռանա այն, ինչ եղել է»:
Երեկ առավոտյան «իրավիճակը» փոխվել է, նախապես պայմանավորված եւ պլանավորված միջոցառումն էլ հանվել: «Մեծ էր մեր զարմանքն ու վրդովմունքը, որ հերթական անգամ, վերջին րոպեներին միայն «Անի պլազայից» մեզ զանգեցին եւ ասացին, որ չեն կարող դահլիճ տրամադրել: Նշեմ, որ դահլիճի համար պայմանավորվել եւ վճարել էինք դեռ մեկ շաբաթ առաջ... Աննորմալ վիճակ է, բայց մեզ համար ամեն ինչ շատ պարզ է. «Անիում» մեղավոր չեն, պատկան մարմիններն են արգելել: Երեւի Հնչակյան անունը լսել ու որոշել են թույլ չտալ: Հասկանալով այս ամենի տակ թաքնված խորը ենթատեքստը՝ մենք դատապարտում ենք պատկան մարմինների այսօրինակ գործելաոճը եւ փաստում, որ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանությունը դատապարտող խորհրդաժողով մինչ այժմ չէր կարելի անցկացնել միայն Թուրքիայում եւ Ադրբեջանում: Երեկ առավոտյան 10:20-ից էլ Հայաստանի Հանրապետությունում դե ֆակտո արգելվեց նման խորհրդաժողով անցկացնելը,- փաստեց Ն. Գալստյանը՝ հավելելով,- ուշքի՛ եկեք, պարոնայք»:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
3
Նախորդ օրը երեկոյան, 20.00-20.30-ի սահմաններում, «Կոզիրոկ» սրճարանում ոստիկանները Կենտրոնի ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1
ՀՀ վարչապետի նշանակման որոշ «մութ» կետեր երեկ բացահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը
ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ակնհայտորեն խորհրդարանական ճեպազրույցի էր եկել «սենսացիոն» ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Այդպես է կարծում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Այսօրվա Հայաստանում չկա մարդկանց որեւէ խումբ՝ իշխանությամբ օժտվածներից սկսած, մինչեւ ամենավերջին մարդը, ով անգամ որեւէ քաղաքական հայացք չունի ...«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր. 1Զուգահեռ անցկացնելով 37 թվի հետ՝ այդպես մեկնաբանեց իր նկատմամբ դատավճիռը Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սամվել Կարապետյանը: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության ...ՄԱՄԵԴՈՎ. «ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԴԵՌ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ»
Ադրբեջանն առայժմ չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացից եւ պատրաստ է նախագահների հանդիպմանը: Ինչպես փոխանցում է «Արմինֆոն», ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ...ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա. 5Քանի որ արդեն ակնհայտ է, որ Անդրանիկ Մանուկյանն այլեւս տրանսպորտի եւ կապի նախարար չի լինելու, կարող եմ «հանգիստ խղճով» գրել նրա կատարած աշխատանքի մասին՝ չվախենալով իշխանավորին փառաբանելու ...«ՋՐԱԳԾԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ «ՋԻՊԵՐՈՎ» ՄԱՐԴԻԿ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ասում են վարդաշենցիները, իսկ Էրեբունու թաղապետարանը համոզում է, որ խողովակները չեն թալանվում՝ փոխվում են:
Արդեն մի քանի օր է՝ Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի ջրատար խողովակները՝ շուրջ ...«ՎԵՐՋ ԿՏԱՄ ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԼԿՏԻՈՒԹՅԱՆԸ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԽստանում է նոր վարչապետը «Ես հետեւելու եմ, որ նախարարներն անշեղորեն կատարեն իրենց պարտականությունները, այլապես հրապարակային ձեւով գնահատական կտրվի նրանց գործունեությանը»,- երեկ կազմակերպված ...ՍՊԻՏԱԿՈՒՄ «ԴԱԲՐՈՅԻ» ԽՆԴԻՐ ՉԿԱ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆՔաղաքապետի ընտրությունը մոտենում է Մայիսի 4-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կկայանան համայնքապետի ընտրություններ: Ըստ թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ֆրունզ Լամբարյանի, առաջադրվել ...ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 2
Երեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես եկան «իշխանություններին խելքի գալու, իրենց հանգիստ թողնելու ու բանտարկված ընկերներին ազատ արձակելու» պահանջով:
«Երկրապահ կամավորական ...ՀՐԴԵՀ՝ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Պատճառները դեռ պարզ չեն
Ապրիլի 6-ին Արարատի մարզի Խարբերդ համայնքի թերի զարգացած երեխաների մասնագիտացված մանկատան պատշգամբներից մեկում առավոտյան բռնկված հրդեհը, ըստ մանկատան աշխատակիցների, հաջողվել է ...«ՎԵՐԵՒՆԵՐԻ» ՀՐԱՀԱՆԳՈՎ ԱՐԳԵԼՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դատապարտում է այս գործելաոճը
Երեկ «Անի» հյուրանոցում պետք է կայանար հայ-թուրքական հարաբերությունների թեմայով կոնֆերանս՝ նվիրված ...«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ 3
Իր առաջին հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
- Պարոն Սարգսյան, փաստորեն, պետք է սկսենք միմյանց աչքերի մեջ նայելուց... Ասել էիք, որ ապագա վարչապետը չեք, հարցին՝ դառնալու դեպքում կկարողանա՞ք ...ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ԱՆՎԱՆ ՍՐԱՀ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱյսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում գալա համերգով կավարտվի ապրիլի 7-ին մեկնարկած «Պենդերեցկու օրերը Հայաստանում» նախագիծը, որն իրականացրեց Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ ...
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1866 Սարատովի նահանգի Կամիշին գյուղաքաղաքում վախճանվեց հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1904 Սասնա ապստամբության Լաճկանի կռիվը Սեբաստացի Մուրադի ղեկավարությամբ:
- 1913 Ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը (Նար-Դոսի որդին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

