
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ
- Երեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես եկան «իշխանություններին խելքի գալու, իրենց հանգիստ թողնելու ու բանտարկված ընկերներին ազատ արձակելու» պահանջով:

«Երկրապահ կամավորական միությունը» երբեք քաղաքական կառույց չի եղել, ազատամարտիկը երբեք ու երբեք իշխանամետ չի եղել, եղել է պետականամետ, մենք չենք կարող անմասն մնալ ժողովրդի ունեցած արդարացի պահանջներին, մենք կազմում ենք մեր ժողովրդի մի մասը, ուստիեւ չի կարելի ազատամարտիկին իր քաղաքացիական, ոչ թե քաղաքական հայացքների համար հանիրավի ձերբակալել, տեսնես՝ էս պետությանը մենք էլ պետք չե՞նք գալու»,- երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում այսպես սկսեցին իրենց ելույթը մարզի ազատամարտիկները, որոնք այդպես էլ չեն հասկանում, թե ո՞ր մեղքի համար են իրենց հետ նման «սադիզմով» վարվում՝ հալածում, անարգում... Նրանց պատմելով՝ հայրենի իշխանությունները գրեթե բոլորի տները «դեսանտ» են իջեցրել՝ տակնուվրա արել, խուզարկել ու փորձել պարտադիր նրանց մեջ հանցագործներ փնտրել:
Մի խոսքով, վերջիններս այնքան են ազատամարտիկներին զզվեցրել, որ նրանք երեկ հայտարարություն են տարածել, ուր մասնավորապես ասված է. «Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներս ՀՀ իշխանություններին հայտնում ենք մեր մտահոգությունն ու անհանգստությունը մեր մարտական ընկերներին իրենց քաղաքական հայացքների համար մինչեւ օրս անազատության մեջ պահելու վերաբերյալ: Հիշեցնում ենք, որ Շիրակի մարզից այժմ անազատության մեջ են գտնվում ազատամարտի հրամանատարներ Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը եւ ազատամարտիկներ Հարություն Ուռուտյանն ու Գեւորգ Ղազարյանը: Նրանք անմիջականորեն կանգնած են եղել ՀՀ անկախ պետականության ստեղծման ակունքներում եւ իրենց մեծագույն ավանդն են ներդրել ՀՀ սահմանների պաշտպանության, ԼՂՀ ինքնապաշտպանության գործողությունների ընթացքում: Այս ամենը հայտնի է թե ՀՀ ազգաբնակչությանը, թե ԼՂՀ ժողովրդին, թե իշխանություններին: Այս բողոքի հայտարարությամբ մենք արտահայտում ենք մեր խորը հիասթափությունն ու ափսոսանքը, որ ազատամարտիկները իրենց արյան գնով ստեղծած եւ պահպանած հայրենիքում ենթարկվում են բազմաբնույթ ճնշումների, ապա հայտնվում բանտերում՝ քաղաքական բանտարկյալների կարգավիճակով: ՀՀ իշխանություններին զգուշացնում ենք, որ նմանատիպ քայլերով իրենք վտանգում են նաեւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգին, որում մենք տեսնում ենք Հայաստանի պաշտպանվածության ապագան: Սույն հայտարարությամբ մենք սթափվելու եւ խոհեմության կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ փոխել ազատամարտիկների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը եւ ազատ արձակել մեր մարտական ընկերներին: Միաժամանակ պարտավոր ենք զգուշացնել, որ ազատամարտիկների քաղաքական հալածանքների շարունակականությունը, մեր եւ հանրության հորդորների նկատմամբ արհամարհանքը առավել են սրում երկրում ստեղծված իրադրությունը: Քաղաքական հայացքների համար ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա»: Ու չնայած երկրապահների հետ այսքան վատ են վարվում, նույնիսկ կառույցը «գլխատում են», այդուհանդերձ երկրապահների վստահեցմամբ՝ իրենց ջլատել հնարավոր չէ. իրենք եղել են, կան ու կլինեն: «Թող գրասենյակները փակեն, հո մեր տներն էլ չե՞ն փակի»,- ասում են նրանք՝ խոստանալով բողոքի բոլոր օրինական միջոցներին դիմել հանուն ընկերության:
- ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Քննարկում
Սարգիս գրել է:
Զենք ու զինամթերք են փնտռում: Շատ հավանական է դուք եք զենք ու զինամթերքներ Լևոնի հատուկ ջոկատներին: Շատ ցավալի է որ այս անգամ դուք դավաճանել եք ձեր Հայրենիքին:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
3
Նախորդ օրը երեկոյան, 20.00-20.30-ի սահմաններում, «Կոզիրոկ» սրճարանում ոստիկանները Կենտրոնի ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1
ՀՀ վարչապետի նշանակման որոշ «մութ» կետեր երեկ բացահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը
ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ակնհայտորեն խորհրդարանական ճեպազրույցի էր եկել «սենսացիոն» ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Այդպես է կարծում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Այսօրվա Հայաստանում չկա մարդկանց որեւէ խումբ՝ իշխանությամբ օժտվածներից սկսած, մինչեւ ամենավերջին մարդը, ով անգամ որեւէ քաղաքական հայացք չունի ...«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր. 1Զուգահեռ անցկացնելով 37 թվի հետ՝ այդպես մեկնաբանեց իր նկատմամբ դատավճիռը Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սամվել Կարապետյանը: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության ...ՄԱՄԵԴՈՎ. «ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԴԵՌ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ»
Ադրբեջանն առայժմ չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացից եւ պատրաստ է նախագահների հանդիպմանը: Ինչպես փոխանցում է «Արմինֆոն», ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ...ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա. 5Քանի որ արդեն ակնհայտ է, որ Անդրանիկ Մանուկյանն այլեւս տրանսպորտի եւ կապի նախարար չի լինելու, կարող եմ «հանգիստ խղճով» գրել նրա կատարած աշխատանքի մասին՝ չվախենալով իշխանավորին փառաբանելու ...«ՋՐԱԳԾԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ «ՋԻՊԵՐՈՎ» ՄԱՐԴԻԿ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ասում են վարդաշենցիները, իսկ Էրեբունու թաղապետարանը համոզում է, որ խողովակները չեն թալանվում՝ փոխվում են:
Արդեն մի քանի օր է՝ Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի ջրատար խողովակները՝ շուրջ ...«ՎԵՐՋ ԿՏԱՄ ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԼԿՏԻՈՒԹՅԱՆԸ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԽստանում է նոր վարչապետը «Ես հետեւելու եմ, որ նախարարներն անշեղորեն կատարեն իրենց պարտականությունները, այլապես հրապարակային ձեւով գնահատական կտրվի նրանց գործունեությանը»,- երեկ կազմակերպված ...ՍՊԻՏԱԿՈՒՄ «ԴԱԲՐՈՅԻ» ԽՆԴԻՐ ՉԿԱ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆՔաղաքապետի ընտրությունը մոտենում է Մայիսի 4-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կկայանան համայնքապետի ընտրություններ: Ըստ թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ֆրունզ Լամբարյանի, առաջադրվել ...ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 2
Երեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես եկան «իշխանություններին խելքի գալու, իրենց հանգիստ թողնելու ու բանտարկված ընկերներին ազատ արձակելու» պահանջով:
«Երկրապահ կամավորական ...ՀՐԴԵՀ՝ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Պատճառները դեռ պարզ չեն
Ապրիլի 6-ին Արարատի մարզի Խարբերդ համայնքի թերի զարգացած երեխաների մասնագիտացված մանկատան պատշգամբներից մեկում առավոտյան բռնկված հրդեհը, ըստ մանկատան աշխատակիցների, հաջողվել է ...«ՎԵՐԵՒՆԵՐԻ» ՀՐԱՀԱՆԳՈՎ ԱՐԳԵԼՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դատապարտում է այս գործելաոճը
Երեկ «Անի» հյուրանոցում պետք է կայանար հայ-թուրքական հարաբերությունների թեմայով կոնֆերանս՝ նվիրված ...«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ 3
Իր առաջին հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
- Պարոն Սարգսյան, փաստորեն, պետք է սկսենք միմյանց աչքերի մեջ նայելուց... Ասել էիք, որ ապագա վարչապետը չեք, հարցին՝ դառնալու դեպքում կկարողանա՞ք ...ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ԱՆՎԱՆ ՍՐԱՀ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱյսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում գալա համերգով կավարտվի ապրիլի 7-ին մեկնարկած «Պենդերեցկու օրերը Հայաստանում» նախագիծը, որն իրականացրեց Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ ...
ՀՐԿԻԶԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՏԱԲԸ
ԳՅՈՒԼԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԳԱ
«ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՈՒՄ ՉԻ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՈՐԵՒԷ ԵՐԿՐԻ ՎՐԱ»
«ԿԱՐԾԵՍ ՄԵՐ ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐՆ ԵՆՔ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՅՈՒԼԻ ԱՅՑԸ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1866 Սարատովի նահանգի Կամիշին գյուղաքաղաքում վախճանվեց հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1904 Սասնա ապստամբության Լաճկանի կռիվը Սեբաստացի Մուրադի ղեկավարությամբ:
- 1913 Ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը (Նար-Դոսի որդին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

