
«ՋՐԱԳԾԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ «ՋԻՊԵՐՈՎ» ՄԱՐԴԻԿ»
- Ասում են վարդաշենցիները, իսկ Էրեբունու թաղապետարանը համոզում է, որ խողովակները չեն թալանվում՝ փոխվում են:

Արդեն մի քանի օր է՝ Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի ջրատար խողովակները՝ շուրջ 300 մետր, տարվում են անհայտ ուղղությամբ: Այս երեւույթը մեծ անհանգստություն է պատճառել թաղամասի բնակիչներին, որոնք մտավախություն ունեն, որ ջրագծերի զանգվածային թալան է տեղի ունենում:
Վարդաշենի մի խումբ բնակիչներ, որոնք վախենալով թաղային իշխանություններից՝ հրաժարվեցին ներկայանալ, «Առավոտի» հետ զրույցում հայտնեցին, որ ոռոգման ջրի այդ խողովակները տարիներ շարունակ ծառայել են բնակիչներին՝ դրանց միջոցով ոռոգել են հողամասերն ու այգիները: Բնակիչների խոսքերով. «Նպատակը մեկն է, ընտրությունների ժամանակ բավականին փող են ծախսել, հիմա իրենց փողերն են հավաքում-տանում, իսկ ժողովրդին վատություն անում: Այս այգիներով եւ հողամասերով, որոնք չջրելու դեպքում չորանալու եւ ոչնչանալու են, ապրում են բազմաթիվ ընտանիքներ, անխղճություն է մարդկանց կտրել ապրելու միակ միջոցից»:
Չնայած խողովակներն ապամոնտաժող բանվորները վստահեցնում էին, որ դրանք փտած են եւ ենթակա են փոխման, սակայն անզեն աչքով էլ երեւում էր, որ խողովակները նորմալ վիճակում էին:
Բնակիչները, որոնք շարունակ օգտվում են այդ ջրատար խողովակներից, նույնպես վստահեցնում էին, որ դրանք ամենեւին էլ փտած չեն եւ կարող էին դեռ երկար տարիներ շահագործվել: Վարդաշենցիները պատմեցին, որ ապամոնտաժելուց հետո խողովակները տեղափոխող մեքենաները հեռանում են «ջիպերի» եւ թանկարժեք ավտոմեքենաների ուղեկցությամբ: Իսկ «ջիպերով» մարդիկ, վարդաշենցիների խոսքերով, նույնիսկ չեն էլ բարեհաճում ներկայանալ ու բնակիչներին պարզաբանել, թե ում հրահանգով են ջրագծերն ապամոնտաժում: Ընդամենն ասել են, որ խողովակները հին են եւ փտած, ուստի պետք է հանվեն: Դժգոհող բնակիչներին հավաստիացրել են, որ հներին կփոխարինեն նորերը: «Առավոտին» հասած տեղեկություններով, խողովակների ապամոնտաժումը «ստանձնել» է Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի հարազատ եղբայրը:
Մեր հարցին ի պատասխան, Էրեբունի թաղապետարանի կոմունալ տնտեսության եւ շենքերի ու շինությունների պահպանության բաժնի պետ Սուրեն Սալիկյանը հայտնեց, որ խողովակները թաղապետարանն է հանում: Նրա պարզաբանմամբ, թաղապետի եղբայրն այդ գործի հետ որեւէ առնչություն չունի: Նրա խոսքերով, բնակիչների դժգոհություններն անտեղի են, քանի որ թաղապետարանի եւ բնակիչների միջեւ որեւէ պայմանագիր չկա, որը թույլ կտա ոռոգել իրենց այգիներն ու հողամասերը՝ «Եթե ոռոգում են անում, թող պայմանագիր ունենան ոռոգման ցանցի հետ: Բնակիչներից որեւէ մեկը ձեզ ցույց տվե՞լ է որեւէ պայմանագիր»: Ս. Սալիկյանն ասաց, որ իրենք ոչ թե խողովակներն են հանում, այլ ցանցն են վերանորոգում. «Փտածները հանում ենք, նորերն ենք տեղադրում: Ստիպված ենք հանում, քանի որ այդ խողովակների ջրերը լցվում են մանկապարտեզը եւ բնակելի շենքերը»: Նշենք, որ մեզ հետ զրուցած եւ ոչ մի բնակիչ չասաց, թե խողովակների ջրերը լցվում են շենքերի նկուղները: «Առավոտի» հարցին, թե ապամոնտաժված խողովակներն ի՞նչ են անելու, պրն Սալիկյանը խիստ զարմացավ. «Ի՞նչ է, մենք պետք է ձեզ աչոտ տա՞նք: Փտածները թափվում են, մնացածն էլ դրենաժային համակարգի համար են օգտագործվում: Խողովակները թաղապետարանի սեփականությունն է, բնակիչներինը չէ: Դրա համար մենք աչոտ չենք տալիս: Ստացվում է՝ թաղապետարանը իր ապրանքը վերանորոգելու, փոխելու իրավունք չունի ու պետք է բնակչին հարցնի: Հանված յուրաքանչյուր մետր խողովակի փոխարեն տեղադրվելու է նորը»:
Հ. Գ. Վերջին տարիներին հանրապետությունում ջրագծերի թալանը զանգվածային բնույթ է կրում: Ջրի խողովակների բիզնեսը բավականին եկամտաբեր է, որովհետեւ դրանք շուկայում շատ թանկ են գնահատվում:
- ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
3
Նախորդ օրը երեկոյան, 20.00-20.30-ի սահմաններում, «Կոզիրոկ» սրճարանում ոստիկանները Կենտրոնի ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1
ՀՀ վարչապետի նշանակման որոշ «մութ» կետեր երեկ բացահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը
ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ակնհայտորեն խորհրդարանական ճեպազրույցի էր եկել «սենսացիոն» ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Այդպես է կարծում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Այսօրվա Հայաստանում չկա մարդկանց որեւէ խումբ՝ իշխանությամբ օժտվածներից սկսած, մինչեւ ամենավերջին մարդը, ով անգամ որեւէ քաղաքական հայացք չունի ...«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր. 1Զուգահեռ անցկացնելով 37 թվի հետ՝ այդպես մեկնաբանեց իր նկատմամբ դատավճիռը Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սամվել Կարապետյանը: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության ...ՄԱՄԵԴՈՎ. «ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԴԵՌ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ»
Ադրբեջանն առայժմ չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացից եւ պատրաստ է նախագահների հանդիպմանը: Ինչպես փոխանցում է «Արմինֆոն», ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ...ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա. 5Քանի որ արդեն ակնհայտ է, որ Անդրանիկ Մանուկյանն այլեւս տրանսպորտի եւ կապի նախարար չի լինելու, կարող եմ «հանգիստ խղճով» գրել նրա կատարած աշխատանքի մասին՝ չվախենալով իշխանավորին փառաբանելու ...«ՋՐԱԳԾԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ «ՋԻՊԵՐՈՎ» ՄԱՐԴԻԿ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ասում են վարդաշենցիները, իսկ Էրեբունու թաղապետարանը համոզում է, որ խողովակները չեն թալանվում՝ փոխվում են:
Արդեն մի քանի օր է՝ Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի ջրատար խողովակները՝ շուրջ ...«ՎԵՐՋ ԿՏԱՄ ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԼԿՏԻՈՒԹՅԱՆԸ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԽստանում է նոր վարչապետը «Ես հետեւելու եմ, որ նախարարներն անշեղորեն կատարեն իրենց պարտականությունները, այլապես հրապարակային ձեւով գնահատական կտրվի նրանց գործունեությանը»,- երեկ կազմակերպված ...ՍՊԻՏԱԿՈՒՄ «ԴԱԲՐՈՅԻ» ԽՆԴԻՐ ՉԿԱ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆՔաղաքապետի ընտրությունը մոտենում է Մայիսի 4-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կկայանան համայնքապետի ընտրություններ: Ըստ թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ֆրունզ Լամբարյանի, առաջադրվել ...ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 2
Երեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես եկան «իշխանություններին խելքի գալու, իրենց հանգիստ թողնելու ու բանտարկված ընկերներին ազատ արձակելու» պահանջով:
«Երկրապահ կամավորական ...ՀՐԴԵՀ՝ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Պատճառները դեռ պարզ չեն
Ապրիլի 6-ին Արարատի մարզի Խարբերդ համայնքի թերի զարգացած երեխաների մասնագիտացված մանկատան պատշգամբներից մեկում առավոտյան բռնկված հրդեհը, ըստ մանկատան աշխատակիցների, հաջողվել է ...«ՎԵՐԵՒՆԵՐԻ» ՀՐԱՀԱՆԳՈՎ ԱՐԳԵԼՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դատապարտում է այս գործելաոճը
Երեկ «Անի» հյուրանոցում պետք է կայանար հայ-թուրքական հարաբերությունների թեմայով կոնֆերանս՝ նվիրված ...«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ 3
Իր առաջին հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
- Պարոն Սարգսյան, փաստորեն, պետք է սկսենք միմյանց աչքերի մեջ նայելուց... Ասել էիք, որ ապագա վարչապետը չեք, հարցին՝ դառնալու դեպքում կկարողանա՞ք ...ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ԱՆՎԱՆ ՍՐԱՀ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱյսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում գալա համերգով կավարտվի ապրիլի 7-ին մեկնարկած «Պենդերեցկու օրերը Հայաստանում» նախագիծը, որն իրականացրեց Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ ...
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1866 Սարատովի նահանգի Կամիշին գյուղաքաղաքում վախճանվեց հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1904 Սասնա ապստամբության Լաճկանի կռիվը Սեբաստացի Մուրադի ղեկավարությամբ:
- 1913 Ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը (Նար-Դոսի որդին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

