
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
- ՀՀ վարչապետի նշանակման որոշ «մութ» կետեր երեկ բացահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը

ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ակնհայտորեն խորհրդարանական ճեպազրույցի էր եկել «սենսացիոն» բացահայտում անելու, եւ դա նրան հաջողվեց, եւ երբ այդ «բացահայտումից» հետո հարց հնչեց՝ այլ հարցեր կա՞ն՝ լրագրողները տեղից արձագանքեցին՝ էլ ի՞նչ հարց: Իսկ Ռաֆիկ Պետրոսյանի բացահայտումը վերաբերում էր Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու որոշ մանրամասների: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք հանրապետականները չե՞ն նեղացել, որ ի հակադրություն իրենց կողմից հնչող կարծիքների, թե երկրի վարչապետը պետք է անպայման լինի «ստաժավոր» հանրապետական, նշանակվեց ոչ կուսակցական գործիչ, Ռաֆիկ Պետրոսյանն ասաց. «Այո, հանրապետականները կարծում էին, որ վարչապետի պաշտոնը պետք է տրվի Հանրապետականին, բայց այդ քննարկումները տեղի ունեցան, եւ պարզվեց, որ հնարավոր է նաեւ ոչ հանրապետական, ընդհանրապես՝ ոչ կուսակցական մարդ նշանակվի, ելնելով պրոֆեսիոնալիզմի սկզբունքներից: Եվ հանրապետականները համոզվեցին, դրանից չդժգոհեցին: Մենք այդ հարցը քննարկեցինք Հանրապետական կուսակցության խորհրդում, որի բոլոր անդամները միահամուռ կերպով, միաձայն առաջադրեցին հանրապետության նախագահի թեկնածուին»: Հարցին՝ իսկ ինչո՞ւ հանրապետականները իրենց կողմից որպես այլընտրանքային թեկնածու մի «հին» հանրապետականի չառաջարկեցին, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Որովհետեւ այդ քննարկումների ընթացքում համոզվեցինք, որ ձեռնտուն դա է, ինչո՞ւ է ձեռնտու, ես չեմ ուզում շատ բաներ ասել, բայց ոչ միայն պրոֆեսիոնալիզմի հարցն է այդտեղ, այլ նաեւ այն, որ Հայաստանը գործ ունի արտաքին քաղաքականության հետ, նաեւ՝ ներքին քաղաքականությանը օգնելու նպատակով, միջազգային ֆինանսական եւ այլ կազմակերպությունների հետ, Համաշխարհային բանկի հետ եւ այլն, որոնք գտնում էին, որ տվյալ թեկնածուն, կոնկրետ՝ ԿԲ նախագահը, ավելի լավ է իրականացնում այդ ֆինանսական քաղաքականությունը, եւ, բացի դրանից, Հայաստանը այս նշանակումից կարող է օգտվել, մանավանդ, որպեսզի կատարվեն միջազգային ֆինանսական կազմակերպությունների պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»: Հարցին՝ արդյոք պարոն Պետրոսյանի ասածներից չի՞ բխում, որ մեր երկրում վարչապետ են նշանակել միջազգային ֆինանսական կառույցները, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ, այդպես չի նշանակում, վարչապետին նշանակել է երկրի նախագահը, սակայն հաշվի է առնվել նաեւ միջազգային ֆինանսական կառույցների կարծիքը»: Պատգամավորը հարկ համարեց հիշեցնել նաեւ, որ մենք մեր երկրի բյուջեի չափ միջոցներ ենք ստանում համաշխարհային ֆինանսական կազմակերպություններից: Հիշեցնենք, որ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աշխատանքային հենց առաջին օրը, պատասխանելով հարցին՝ պատրաստվո՞ւմ է անդամակցել որեւէ կուսակցության, ասել էր. «Ոչ, չեմ պատրաստվում, որովհետեւ իմ առջեւ այդպիսի խնդիր դրված չի եղել երբեւիցե: Իմ առջեւ խնդիր է դրված, որպեսզի այն բոլոր ծրագրերը, որոնք արժանացել են Ազգային ժողովի հավանությանը, որոնք ներկայացվել են Սերժ Սարգսյանի կողմից նախընտրական կամպանիայում, որոնք արժանացել են մեր ժողովրդի հավանությանը, այդ ծրագրերը պետք է ի կատար ածենք: Իսկ այդ ծրագրերը առաջ են քաշվել Հանրապետական կուսակցության կողմից... Չեմ կարծում, որ կուսակցական պատկանելությունը տվյալ պարագայում օգնելու է այդ ռեֆորմները իրականացնելուն: Ավելին, կարծում եմ, հակառակը՝ անկուսակցական լինելը հնարավորություն կտա բոլոր կուսակցությունների մասնագետներին համախմբել այս խնդիրների լուծման համար, եւ այդ մասնագետները կաշկանդված չեն լինի կուսակցական պատկանելությամբ»:
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքը վարչապետի նշանակման մասին հետեւյալն էր՝ վարչապետի թեկնածության հարցը վերապահված էր խորհրդարանի մեծամասնությանը, այսինքն՝ ՀՀԿ-ին, որը բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում, եւ եթե հանրապետականները համարում են, որ Տիգրան Սարգսյանը համապատասխանում է վարչապետի մասին հանրապետականների իդեալին, ապա «Բարգավաճ Հայաստանը» խնդիր չի տեսնում եւ կաշխատի Տիգրան Սարգսյան վարչապետի հետ: Ըստ պատգամավորի, վարչապետի համար կարեւոր են ոչ միայն մասնագիտական, այլեւ մարդկային որակները:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
3
Նախորդ օրը երեկոյան, 20.00-20.30-ի սահմաններում, «Կոզիրոկ» սրճարանում ոստիկանները Կենտրոնի ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1
ՀՀ վարչապետի նշանակման որոշ «մութ» կետեր երեկ բացահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը
ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ակնհայտորեն խորհրդարանական ճեպազրույցի էր եկել «սենսացիոն» ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Այդպես է կարծում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Այսօրվա Հայաստանում չկա մարդկանց որեւէ խումբ՝ իշխանությամբ օժտվածներից սկսած, մինչեւ ամենավերջին մարդը, ով անգամ որեւէ քաղաքական հայացք չունի ...«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր. 1Զուգահեռ անցկացնելով 37 թվի հետ՝ այդպես մեկնաբանեց իր նկատմամբ դատավճիռը Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սամվել Կարապետյանը: Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության ...ՄԱՄԵԴՈՎ. «ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԴԵՌ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ»
Ադրբեջանն առայժմ չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացից եւ պատրաստ է նախագահների հանդիպմանը: Ինչպես փոխանցում է «Արմինֆոն», ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ...ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա. 5Քանի որ արդեն ակնհայտ է, որ Անդրանիկ Մանուկյանն այլեւս տրանսպորտի եւ կապի նախարար չի լինելու, կարող եմ «հանգիստ խղճով» գրել նրա կատարած աշխատանքի մասին՝ չվախենալով իշխանավորին փառաբանելու ...«ՋՐԱԳԾԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ ԵՆ «ՋԻՊԵՐՈՎ» ՄԱՐԴԻԿ»
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Ասում են վարդաշենցիները, իսկ Էրեբունու թաղապետարանը համոզում է, որ խողովակները չեն թալանվում՝ փոխվում են:
Արդեն մի քանի օր է՝ Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի ջրատար խողովակները՝ շուրջ ...«ՎԵՐՋ ԿՏԱՄ ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԼԿՏԻՈՒԹՅԱՆԸ»
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԽստանում է նոր վարչապետը «Ես հետեւելու եմ, որ նախարարներն անշեղորեն կատարեն իրենց պարտականությունները, այլապես հրապարակային ձեւով գնահատական կտրվի նրանց գործունեությանը»,- երեկ կազմակերպված ...ՍՊԻՏԱԿՈՒՄ «ԴԱԲՐՈՅԻ» ԽՆԴԻՐ ՉԿԱ
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆՔաղաքապետի ընտրությունը մոտենում է Մայիսի 4-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կկայանան համայնքապետի ընտրություններ: Ըստ թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ֆրունզ Լամբարյանի, առաջադրվել ...ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 2
Երեկ Շիրակի մարզի թվով 62 ազատամարտիկներ հանդես եկան «իշխանություններին խելքի գալու, իրենց հանգիստ թողնելու ու բանտարկված ընկերներին ազատ արձակելու» պահանջով:
«Երկրապահ կամավորական ...ՀՐԴԵՀ՝ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Պատճառները դեռ պարզ չեն
Ապրիլի 6-ին Արարատի մարզի Խարբերդ համայնքի թերի զարգացած երեխաների մասնագիտացված մանկատան պատշգամբներից մեկում առավոտյան բռնկված հրդեհը, ըստ մանկատան աշխատակիցների, հաջողվել է ...«ՎԵՐԵՒՆԵՐԻ» ՀՐԱՀԱՆԳՈՎ ԱՐԳԵԼՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դատապարտում է այս գործելաոճը
Երեկ «Անի» հյուրանոցում պետք է կայանար հայ-թուրքական հարաբերությունների թեմայով կոնֆերանս՝ նվիրված ...«ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ»
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ 3
Իր առաջին հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
- Պարոն Սարգսյան, փաստորեն, պետք է սկսենք միմյանց աչքերի մեջ նայելուց... Ասել էիք, որ ապագա վարչապետը չեք, հարցին՝ դառնալու դեպքում կկարողանա՞ք ...ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ԱՆՎԱՆ ՍՐԱՀ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԱյսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում գալա համերգով կավարտվի ապրիլի 7-ին մեկնարկած «Պենդերեցկու օրերը Հայաստանում» նախագիծը, որն իրականացրեց Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ ...
«ՊԵՏՔ ՉԷ ՀՅՈՒՐԻՆ ԾԵԾԵԼ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԼՈՒԾՈՒՄԸ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՏՈՒԳԱՆՎԵՑԻՆ ԵՒ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԿՐԹԱԿԱՆ ՇՔԵՐԹ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻՈՒՄ»
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ 2010 Թ.
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ա. Ա.
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍ ՆՇԱՆԱԿՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

«ՆՈՒՅՆ ՄԱՏՆԻՉՆԵՐՆ ԵՆ ԵՒ ՆՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ»
Սեփ. լր.
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1866 Սարատովի նահանգի Կամիշին գյուղաքաղաքում վախճանվեց հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1904 Սասնա ապստամբության Լաճկանի կռիվը Սեբաստացի Մուրադի ղեկավարությամբ:
- 1913 Ծնվել է երգիչ Նար Հովհաննիսյանը (Նար-Դոսի որդին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

