
«Ո՛Չ ՍՈՒՐԲ ԵՆ, Ո՛Չ ԷԼ ՄՈՒՐԱՑԿԱՆ»
Իր բողոքավոր աշխատողների մասին հայտարարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենը:
Օրերս Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի (ծննդատան) որոշ աշխատակիցներ, դիմելով «Առավոտին», բողոքեցին իրենց հիմնարկի հետ կապված մի շարք հարցերից, մասնավորապես՝ բուժքույրերի եւ հավաքարարների աշխատավարձերից: Նրանց հավաստիացմամբ, բուժքույրերն ամսական ստանում են 12000-17000, իսկ հավաքարարները՝ 18000-20000 դրամ աշխատավարձ: Կենտրոնի աշխատողների խոսքերով, մեկ հերթապահությունն արժե 3000 դրամ, սակայն, անկախ նրանից, թե ամսական քանի անգամ են հերթապահում՝ վճարվում են միայն 8-ի համար: «Ասում են՝ էդպես է, ավել չի հասնում: Մի՞թե բյուջետային բարձրացումները ոչ մի կերպ չեն ազդել մեր աշխատավարձերի վրա: Մենք ոչ մի անգամ 13-րդ աշխատավարձ էլ չենք ստացել»,- նեղսրտեց հիվանդանոցի աշխատողներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցները մտածում են, որ աշխատավարձը հավանաբար տրվում է երկու ցուցակով, դրա համար էլ ստորագրում են մի թվի դիմաց, ստանում մեկ այլ գումար: Նրանց փոխանցմամբ, արդեն երեք տարի է՝ ինչ ծննդատունը մասնավորեցվել է, բայց վիճակը դեպի լավը չի փոխվում:
«Առավոտը» հանդիպեց նաեւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ: Նա պարզաբանեց, որ երեք տարի է՝ ինչ ծննդատունը միացվել է Մանկական հանրապետական հիվանդանոցին ու դարձել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Պրն Դալլաքյանը ներկայացրեց, թե երեք տարիների ընթացքում ինչ ծավալի վերանորոգման աշխատանքներ են կատարվել ու նորագույն սարքավորումներ ձեռք բերվել: Ընդ որում, այդ ամենը արվել է այն պայմաններում, երբ ծննդատունը, Դալլաքյանի ձեւակերպմամբ, աշխատում էր «բացասական սալդոյով». «Սա պետական կառույց է, ոչ թե մասնավորեցված հիմնարկ: Պետությունն այստեղ 3 մլն դրամի ներդրում է արել: Ծննդատանն աշխատում է 210 հոգի, որից 94-ը բուժքույր է: Ծննդատունն աշխատում է մինուսով»,-ներկայացրեց նա: Տնօրենի հավաստմամբ, միայն այս տարվա հունվարին այդ «մինուսը» կազմել է շուրջ $7000: «Ես ծննդատան աշխատողներին դոտացիա եմ անում մանկականի վաստակած փողերից եւ դեռ դժգոհո՞ւմ են: Մանկականը ծննդատանը պապայություն է անում, մանկականի վաստակածի հաշվին փակում ենք նաեւ ծննդատան էլեկտրաէներգիայի եւ մյուս պարտքերը... Երեւի իմ մեղքն այն է, որ չեմ կրճատել այդ շատերին: Կրկնում եմ՝ նրանց աշխատավարձերի գումարը կենտրոնի վաստակած գումարների հաշվին է տրվում: Եթե այդ բուժքույրական անձնակազմին պահեի ըստ իրենց ստեղծած բարիքների, ուրեմն առնվազն կեսին պետք է վաղուց ազատած լինեի: Էլ չխոսեմ այն մասին, որ նրանք, բացի աշխատավարձից, երեւի եռակի, քառակի էլ կողքից են վաստակում: Եթե նրանք իսկապես սոված ու նսեմացած լինեին, պահանջներն էլ չբավարարված, վաղուց փախած կլինեին ծննդատնից»,- իր հերթին դժգոհեց տնօրենը: Ն. Դալլաքյանը նաեւ փաստեց, որ մինչ ծննդատունը մանկական հիվանդանոցին միացնելը, բուժքույրերի աշխատավարձը ընդամենը 3000-4000 դրամ է եղել, այն էլ՝ ամիսներով չեն ստացել. «Խնդիրն այն է, որ բուժքույրերը գերադասում են, օրինակ, երկու հոգու գործը երեքով անել, բայց աշխատանքից չազատվել: Ես պահպանել եմ կոլեկտիվը, իրենք էլ համակերպվել են, որովհետեւ, բացի պետականորեն տրվող 20 հազարից, նրանք չգիտեմ ինչքան էլ գրպաններն են դրել: Այսինքն, այդ աշխատողները ոչ սրբեր են, ոչ էլ մուրացկաններ: Նրանց աշխատած ժամերը րոպե առ րոպե վճարվում են, իսկ այն, որ ասել են, թե ութ հերթապահության համար են վճարվում, դա էլ օրենքով է արվում: Աշխատանքային օրենսգրքի համաձայն, ութ հերթապահությունից ավելի իրենք իրավունք չունեն աշխատել: Հավաքարարներն էլ գերադասում են անվճար աշխատել: Գիտե՞ք ինչու, որովհետեւ ակնկալում են, որ, միեւնույն է՝ գրպանները փող են դնելու»:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱՎ ՀԱՋԻ ՄՈՒՐԱՏԻ ՊԵՍ»
4«Մարտիմեկյան արյունոտ շաբաթը վերջնականապես շեփորահարեց՝ ազդարարելով երրորդ բուրժուական հանրապետության վախճանը եւ նոր Հայաստանի չորրորդ Հանրապետության ծննդյան երկունքը: Ժողովրդավարությունը Հայաստանի ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 11Նրա փաստաբանները շարադրել են այն օրինախախտումները, որոնք թույլ են տրվել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ հետապնդումների ընթացքում: Գագիկ Ջհանգիրյանը երեկ տարածել է հետեւյալ հայտարարությունը. «ՀՀ Հատուկ ...ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԵՐԿՐԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2Պատգամավորներն ասում են՝ պրոֆեսիոնալ, զուսպ եւ բանիմաց Կենտրոնական բանկի արդեն նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը դարձավ Հայաստանի 12-րդ վարչապետը: Որքան շիկացած էին կրքերը վարչապետի աթոռի համար մղվող ընդհատակյա ...«ԵՎ ՓԱՐՈՍ՝ ԽԱՎԱՐԻ ՄԻՋԻՆ...»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյսպես է բնութագրում ժողովրդին Դավիթ Հակոբյանը՝ հղում անելով Ֆիրդուսուն «Երբ քաղաքական գործընթացներում բանը հասնում է մահակին, որպես օրենք՝ քաղաքական մուսաները լռում են»,- այսպես պատասխանեց ...«ՊԱՏԱՆԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ»
Ա. Ի.Ի հակակշիռ պնդումների, թե Հայաստանում այժմ 100-ից ավելի քաղբանտարկյալ կա՝ իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե կալանավորված են բացառապես որոշակի քրեական հանցանքներ թույլ տված անձինք: Նման հավաստիացումները ...ՏԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ 4Ապրիլի 7-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում արդեն 15-րդ օրը հացադուլի նստած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի բողոքի ակցիային էին միացել նաեւ «Սասուն» ջոկատից Էդիկ եւ Նորիկ Սարգսյանները, ...ՈՒՆԵՆՔ ՄԱՐՏՈՒՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՊատգամավորները առաջարկում են կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղի հարցում Խորհրդարանը երեկ քննարկեց ԱԺ նախագահի՝ օրեր առաջ շրջանառության մեջ դրած հայտարարությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, որին մեր թերթն ...ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՈՐԴՆԱԾ ՋՈՒՐ ԽՄԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ«Հայջրմուղկոյուղու» բաժանորդները պատրաստ են ավելի շատ վճարել, բայց «Երեւան ջրի» ջուրը խմել: Օրերս «Երեւան ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ իրենցից ապօրինի ջրախողովակներով ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԱԼԻԿՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՀամազգային սուգը այսպիսի բողոքով նշվեց 7 տարվա ազատազրկման դատապարտված, քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի ծննդավայրում: Շիրակի մարզի Հյուսիսային քրեական դատարան էր ներկայացել քաղբանտարկյալ Հարություն ...ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍտեփան Սաֆարյանի մեկնաբանությունները «Փետրվարի 19-ից եւ մարտի 1-ից հետո երկրում սկսած ճգնաժամը դեռ իր հանգուցալուծումը չի ստացել»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ՍԱԴՐԱՆՔԻՑ
Ա. ՇԱՀԻՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոսներ՝ Ա. ՄԱՆԹԱՇՅԱՆ, Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ, Հ. ԹԵՐԶՅԱՆ եւ այլքԳիտնականները պատասխանում են գիտնականին «Առավոտ» օրաթերթի մարտի 29-ի համարում տպագրվել է անցյալ դարի 90-ականների սկզբներին Հայաստանում գիտությանը անդառնալի վնաս հասցրած «վայ-բարեփոխիչներից» ...«Ո՛Չ ՍՈՒՐԲ ԵՆ, Ո՛Չ ԷԼ ՄՈՒՐԱՑԿԱՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻր բողոքավոր աշխատողների մասին հայտարարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենը: Օրերս Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի (ծննդատան) ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.Սյուզի Կենտիկյանը մարզվում է Մոսկվայում WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Մոսկվայում, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի վերջ: ...ԻՐԱՎԱԿԱՆ «ԲԵՍՊՐԵԴԵԼԻ» ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«Գրում է Ձեզ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ, 85-ամյա Արտաշես Աբրահամյանը: Իմ որդուն՝ Լեւոն Աբրահամյանին, որը Աֆղանստանի պատերազմի մասնակից է, ԱԱԾ փոխգնդապետ եւ կյանքը չի խնայել մեր պետության ...ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԱյսինքն թե՝ գնացողը եւ եկողը: Գնացողը իր հետ տանում է այն, ինչ անձնական էր, եւ երկրին թողնելով հիմնականը, ինչը որ երկրինն էր, ինչը որ ինքն էր արել երկրի համար՝ իր կառավարման ժամանակներում: Իսկ ժամանակը, ... 
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

