
ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ստեփան Սաֆարյանի մեկնաբանությունները
«Փետրվարի 19-ից եւ մարտի 1-ից հետո երկրում սկսած ճգնաժամը դեռ իր հանգուցալուծումը չի ստացել»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը եւ թվարկեց այդ իրավիճակից դուրս գալու որոշ լուծումներ. «Նախ պիտի հասկանալ, թե ով ինչ պատասխանատվության չափ եւ բաժին ունի: Կասկածից վեր է, որ երկրի պատասխանատվություն ստանձնած ուժերը կամ այդպիսի հայտարարությամբ հանդես եկողները նախ պիտի գիտակցեն, որ իրավիճակի թիվ 1 պատասխանատուն իրենք են եւ նախաձեռնությունը պիտի բխի իրենցից: Ցավոք, մինչ այսօր չեմ հիշում որեւէ կոնկրետ քայլ, որն արվել է զուտ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ»:
Իսկ այն մասին, որ հաճախ իշխանությունները ստեղծված իրավիճակը միջազգային դավադրության, գունավոր հեղափոխության փորձ կատարելու, միջազգային կազմակերպությունների գործունեության հետեւանք են համարում, պատգամավորն ասաց. «Եթե գնահատականը սա է, ապա պիտի խոստովանենք, որ որեւէ հանգուցալուծում չի լինելու: Նման գնահատականը նշանակում է՝ պատերազմ հայտարարել միջազգային հանրությանը, ինչը որոշակի դրսեւորումներով տեսնում ենք. չստացվող երկխոսություն, նման հարաբերություններ՝ իշխանությունների եւ միջազգային հանրության միջեւ»:
Ըստ Ս. Սաֆարյանի, իշխանություն-ընդդիմություն երկխոսության թեմա չի կարող լինել ձերբակալվածներին ազատել-չազատելը, կամ մարդկանց՝ հանրահավաքների մասնակցել թույլ տալ-չտալը, որովհետեւ դա քննարկման թեմա չէ, եւ այդ հարցերը պիտի այսպես թե այնպես լուծում ստանան: Լրագրողներին հետաքրքրեց, թե Ս. Սաֆարյանն ինչպե՞ս է վերաբերվում Ս. Սարգսյանի ճառում հնչեցրած այն մտքին, որ իշխանություն-ընդդիմություն պատը պետք է քանդվի: «Դա տեսնում եմ քաղբանտարկյալների ազատ արձակելու, մամուլի ազատության ապահովման, մարդկանց խոսելու, տեղաշարժվելու, հավաքվելու ազատություն ընձեռելու, մարտի 1-ի անաչառ եւ վստահություն ներշնչող հետաքննության մեջ»,- պատասխանեց պատգամավորը: Իսկ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելու մասին էլ ասաց. «Վերանալով նրա անձից, ասեմ՝ մտավախություն կա, որ հերթական անգամ կունենանք անպատասխանատվության կառավարություն. վարչապետը որեւէ քաղաքական թիմից չէ եւ այնքան ուժեղ անձնավորություն չէ, որ կարողանա պարտադրել մյուսներին՝ հաշվետու լինել»:
Լրագրողներին հետաքրքրեց՝ արդյո՞ք նախագահի երդման արարողության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկա գտնվելը նշանակում էր, որ նա ընդունում է Ս. Սարգսյանին՝ որպես նախագահ, թե ուղղակի դա հարգանք էր նախագահի ինստիտուտի հանդեպ: «Պետք չէ հեռուն գնացող ենթադրություններ անել: Ապրիլի 9-ին բոլորս սկսել ենք նույն կետից՝ զոհվածների ընտանիքներ այցելելուց... Մասնակցությունը, որը մեր սկզբունքն է, որեւէ այլ խորհրդանիշ պարունակել չի կարող, այն էլ ԱԺ հատուկ նիստին, պատգամավորի աշխատանքային միջոցառմանը»,- նշեց պրն Սաֆարյանը: Լրագրողներին հետաքրքրեց նաեւ՝ առաջընթա՞ց է արդյոք այն, որ ապրիլի 9-ի համերգի ժամանակ Ս. Սարգսյանին չընտրողներին ընդամենը ծեծեցին՝ իրենց կարծիքը հայտնելու համար եւ ոչ թե ձերբակալեցին: Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Այդ օրը ոստիկանության մեծաթիվ կազմերի ներկայությունը սգո երթին, Մյասնիկյանի տարածքին հարող տարածքում բացի լարվածությունը մեծացնելուց՝ որեւէ այլ դրական ներդրում չէր ունեցել: Իսկ եթե նման դեպքերը շարունակություն ունենան, կարող ենք ասել, որ դա պարզապես մի գործելակերպ է, որը այնքան էլ խորթ չէ իշխանություններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին»:
- Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱՎ ՀԱՋԻ ՄՈՒՐԱՏԻ ՊԵՍ»
4«Մարտիմեկյան արյունոտ շաբաթը վերջնականապես շեփորահարեց՝ ազդարարելով երրորդ բուրժուական հանրապետության վախճանը եւ նոր Հայաստանի չորրորդ Հանրապետության ծննդյան երկունքը: Ժողովրդավարությունը Հայաստանի ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 11Նրա փաստաբանները շարադրել են այն օրինախախտումները, որոնք թույլ են տրվել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ հետապնդումների ընթացքում: Գագիկ Ջհանգիրյանը երեկ տարածել է հետեւյալ հայտարարությունը. «ՀՀ Հատուկ ...ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԵՐԿՐԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2Պատգամավորներն ասում են՝ պրոֆեսիոնալ, զուսպ եւ բանիմաց Կենտրոնական բանկի արդեն նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը դարձավ Հայաստանի 12-րդ վարչապետը: Որքան շիկացած էին կրքերը վարչապետի աթոռի համար մղվող ընդհատակյա ...«ԵՎ ՓԱՐՈՍ՝ ԽԱՎԱՐԻ ՄԻՋԻՆ...»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյսպես է բնութագրում ժողովրդին Դավիթ Հակոբյանը՝ հղում անելով Ֆիրդուսուն «Երբ քաղաքական գործընթացներում բանը հասնում է մահակին, որպես օրենք՝ քաղաքական մուսաները լռում են»,- այսպես պատասխանեց ...«ՊԱՏԱՆԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ»
Ա. Ի.Ի հակակշիռ պնդումների, թե Հայաստանում այժմ 100-ից ավելի քաղբանտարկյալ կա՝ իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե կալանավորված են բացառապես որոշակի քրեական հանցանքներ թույլ տված անձինք: Նման հավաստիացումները ...ՏԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ 4Ապրիլի 7-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում արդեն 15-րդ օրը հացադուլի նստած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի բողոքի ակցիային էին միացել նաեւ «Սասուն» ջոկատից Էդիկ եւ Նորիկ Սարգսյանները, ...ՈՒՆԵՆՔ ՄԱՐՏՈՒՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՊատգամավորները առաջարկում են կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղի հարցում Խորհրդարանը երեկ քննարկեց ԱԺ նախագահի՝ օրեր առաջ շրջանառության մեջ դրած հայտարարությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, որին մեր թերթն ...ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՈՐԴՆԱԾ ՋՈՒՐ ԽՄԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ«Հայջրմուղկոյուղու» բաժանորդները պատրաստ են ավելի շատ վճարել, բայց «Երեւան ջրի» ջուրը խմել: Օրերս «Երեւան ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ իրենցից ապօրինի ջրախողովակներով ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԱԼԻԿՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՀամազգային սուգը այսպիսի բողոքով նշվեց 7 տարվա ազատազրկման դատապարտված, քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի ծննդավայրում: Շիրակի մարզի Հյուսիսային քրեական դատարան էր ներկայացել քաղբանտարկյալ Հարություն ...ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍտեփան Սաֆարյանի մեկնաբանությունները «Փետրվարի 19-ից եւ մարտի 1-ից հետո երկրում սկսած ճգնաժամը դեռ իր հանգուցալուծումը չի ստացել»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ՍԱԴՐԱՆՔԻՑ
Ա. ՇԱՀԻՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոսներ՝ Ա. ՄԱՆԹԱՇՅԱՆ, Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ, Հ. ԹԵՐԶՅԱՆ եւ այլքԳիտնականները պատասխանում են գիտնականին «Առավոտ» օրաթերթի մարտի 29-ի համարում տպագրվել է անցյալ դարի 90-ականների սկզբներին Հայաստանում գիտությանը անդառնալի վնաս հասցրած «վայ-բարեփոխիչներից» ...«Ո՛Չ ՍՈՒՐԲ ԵՆ, Ո՛Չ ԷԼ ՄՈՒՐԱՑԿԱՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻր բողոքավոր աշխատողների մասին հայտարարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենը: Օրերս Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի (ծննդատան) ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.Սյուզի Կենտիկյանը մարզվում է Մոսկվայում WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Մոսկվայում, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի վերջ: ...ԻՐԱՎԱԿԱՆ «ԲԵՍՊՐԵԴԵԼԻ» ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«Գրում է Ձեզ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ, 85-ամյա Արտաշես Աբրահամյանը: Իմ որդուն՝ Լեւոն Աբրահամյանին, որը Աֆղանստանի պատերազմի մասնակից է, ԱԱԾ փոխգնդապետ եւ կյանքը չի խնայել մեր պետության ...ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԱյսինքն թե՝ գնացողը եւ եկողը: Գնացողը իր հետ տանում է այն, ինչ անձնական էր, եւ երկրին թողնելով հիմնականը, ինչը որ երկրինն էր, ինչը որ ինքն էր արել երկրի համար՝ իր կառավարման ժամանակներում: Իսկ ժամանակը, ... 
ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ
Ա. Ի. Ռուբեն Հակոբյանի հարցազրույցը՝ վաղվա համարում:«ՊԵՏՔ ՉԷ ՀՅՈՒՐԻՆ ԾԵԾԵԼ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ
Քաղաքական պատանդ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ 01.09.2008թ.ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.ՆՈՐ ՃԱԿԱՏ՝ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

