
ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՈՐԴՆԱԾ ՋՈՒՐ ԽՄԵԼ
«Հայջրմուղկոյուղու» բաժանորդները պատրաստ են ավելի շատ վճարել, բայց «Երեւան ջրի» ջուրը խմել:
Օրերս «Երեւան ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ իրենցից ապօրինի ջրախողովակներով ջուր են գողանում: Ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆֆը խոստացել էր լրագրողներին մեկ առ մեկ ցույց տալ ապօրինի ջրագծերի տեղն ու ջրագողերին էլ հրապարակավ խայտառակ անել: Երեկ այդ նպատակով «Երեւան ջուրն» այց էր կազմակերպել Արարատի մարզի Գեղանիստ գյուղ: Ինչպես պարզվեց, Գեղանիստի բնակիչներն արդեն երկար տարիներ է՝ շուրջօրյա ջրամատակարարում ունեն: Նրանք խմելու ջուրն օգտագործում են նաեւ իրենց հողամասերը ջրելու համար՝ սպառած ջրի դիմաց վճարում կատարելով ոչ թե «Երեւան ջրին», այլ՝ «Հայջրմուղկոյուղուն», որը ստանձնած է եղել մարզին ջրամատակարարումով ապահովելու պարտականությունը: Թեեւ «Հայջրմուղկոյուղին» վերջերս սկսել է այդ ջրի համար «Երեւան ջրին» վճարել, սակայն փոխհատուցումը, ըստ էության, չնչին է եղել: Օրերս «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը նամակով դիմել է Սերժ Պոպոֆֆին՝ տեղեկացնելով, որ իրենք արդեն հնարավորություն ունեն իրենց ջուրը մատակարարել Գեղանիստին, ուստի «Երեւան ջուրը» կարող է ապօրինի ջրամիացումներն անջատել:
Երեկ, երբ «Երեւան ջրի» մասնագետները փորձում էին ապամոնտաժել այդ խողովակները, գեղանիստցիները մեծ աղմուկ բարձրացրին: Նրանց խոսքերով՝ «Հայջրմուղկոյուղին» միայն 4 ժամ է ջուր տալիս, այն էլ՝ որդոտ, բլոճոտ, ցեխոտ ու նեխած ջուր: Մենք հասկանում ենք, որ այդ ջուրը նախատեսված է մայրաքաղաքի բնակիչների, մասնավորապես՝ Մալաթիա-Սեբաստիայի եւ մոտակա տարածքների համար, բայց մեզ էստեղ էս ջուրն է պահում, եթե անջատեն՝ կթողնենք-կգնանք: Թող մեզ ջուր մատակարարի «Երեւան ջուրը», մենք նրա հետ պայմանագիր կկնքենք, մանավանդ որ, մեր ուժերով արդեն խողովակները բերել-հասցրել ենք մեր տուն»: Գեղանիստցիները «Հայջրմուղկոյուղու» հետ ընդհանրապես գործ չէին ուզում ունենալ, քանի որ, նրանց խոսքերով՝ «Էս 10 տարի է՝ մեզ խաբում են, նորմալ ջուր չեն տալիս, ամբողջ օրը ջուր ենք կրում: Պատրաստ ենք թեկուզ ավելի թանկ վճարել, բայց նորմալ ջուր խմել»:
«Հայջրմուղկոյուղու» տեխնիկական տնօրեն Կամո Աղաբաբյանը հաստատեց, որ իրենք չեն կարողանում լավ որակի ջուր մատակարարել. «Մենք խորքային ջրեր ենք հանում, որպեսզի ջուր մատակարարենք, երբ այն մնում է խողովակի մեջ՝ նեխում է: Մենք չենք կարող այնպիսի պայմաններ ապահովել, ինչպես «Երեւան ջուրը»: Ուստի խնդրին միայն մեկ լուծում կա՝ այս տարածքներում ջուր թող մատակարարի «Երեւան ջուրը»: Սերժ Պոպոֆֆի խոսքերով՝ «Մեր նպատակն ամենեւին էլ գյուղացիներին ջրից զրկելը չէ: «Հայջրմուղկոյուղին» մեզ ասել է՝ անջատեք, մենք նրանց ջուր կտանք: Մենք ունենք մեր պայմանագիրը եւ մեր պարտականությունը կատարելու համար պետք է ապօրինի միացումներն անջատենք: Մենք պարտավորվել ենք Երեւանը ջրով ապահովել»: «Առավոտի» այն հարցին, թե սպառած ջրի համար «Հայջրմուղկոյուղին» «Երեւան ջրին» գումար վճարե՞լ է, Ս. Պոպոֆֆը պատասխանեց. «Երկու տարի է, ինչ այստեղ ենք, ամենաքիչը 250 միլիոն դրամ ենք ծախսել էլեկտրաէներգիայի վրա: Երբ ես սկսեցի այս մասին բարձրաձայնել, նրանք ընդամենը 8 միլիոն դրամ վճարեցին: Ես գիտեմ, որ մնացած գումարը չեմ էլ ստանալու»:
- ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԱՎ ՀԱՋԻ ՄՈՒՐԱՏԻ ՊԵՍ»
4«Մարտիմեկյան արյունոտ շաբաթը վերջնականապես շեփորահարեց՝ ազդարարելով երրորդ բուրժուական հանրապետության վախճանը եւ նոր Հայաստանի չորրորդ Հանրապետության ծննդյան երկունքը: Ժողովրդավարությունը Հայաստանի ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ 11Նրա փաստաբանները շարադրել են այն օրինախախտումները, որոնք թույլ են տրվել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ հետապնդումների ընթացքում: Գագիկ Ջհանգիրյանը երեկ տարածել է հետեւյալ հայտարարությունը. «ՀՀ Հատուկ ...ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԵՐԿՐԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 2Պատգամավորներն ասում են՝ պրոֆեսիոնալ, զուսպ եւ բանիմաց Կենտրոնական բանկի արդեն նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը դարձավ Հայաստանի 12-րդ վարչապետը: Որքան շիկացած էին կրքերը վարչապետի աթոռի համար մղվող ընդհատակյա ...«ԵՎ ՓԱՐՈՍ՝ ԽԱՎԱՐԻ ՄԻՋԻՆ...»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱյսպես է բնութագրում ժողովրդին Դավիթ Հակոբյանը՝ հղում անելով Ֆիրդուսուն «Երբ քաղաքական գործընթացներում բանը հասնում է մահակին, որպես օրենք՝ քաղաքական մուսաները լռում են»,- այսպես պատասխանեց ...«ՊԱՏԱՆԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ»
Ա. Ի.Ի հակակշիռ պնդումների, թե Հայաստանում այժմ 100-ից ավելի քաղբանտարկյալ կա՝ իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե կալանավորված են բացառապես որոշակի քրեական հանցանքներ թույլ տված անձինք: Նման հավաստիացումները ...ՏԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ 4Ապրիլի 7-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում արդեն 15-րդ օրը հացադուլի նստած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի բողոքի ակցիային էին միացել նաեւ «Սասուն» ջոկատից Էդիկ եւ Նորիկ Սարգսյանները, ...ՈՒՆԵՆՔ ՄԱՐՏՈՒՆԱԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՊատգամավորները առաջարկում են կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղի հարցում Խորհրդարանը երեկ քննարկեց ԱԺ նախագահի՝ օրեր առաջ շրջանառության մեջ դրած հայտարարությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, որին մեր թերթն ...ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՈՐԴՆԱԾ ՋՈՒՐ ԽՄԵԼ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ«Հայջրմուղկոյուղու» բաժանորդները պատրաստ են ավելի շատ վճարել, բայց «Երեւան ջրի» ջուրը խմել: Օրերս «Երեւան ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ իրենցից ապօրինի ջրախողովակներով ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԱԼԻԿՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՀամազգային սուգը այսպիսի բողոքով նշվեց 7 տարվա ազատազրկման դատապարտված, քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի ծննդավայրում: Շիրակի մարզի Հյուսիսային քրեական դատարան էր ներկայացել քաղբանտարկյալ Հարություն ...ՃԳՆԱԺԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍտեփան Սաֆարյանի մեկնաբանությունները «Փետրվարի 19-ից եւ մարտի 1-ից հետո երկրում սկսած ճգնաժամը դեռ իր հանգուցալուծումը չի ստացել»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ...ԶԳՈՒՇԱՑԵՔ ՍԱԴՐԱՆՔԻՑ
Ա. ՇԱՀԻՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոսներ՝ Ա. ՄԱՆԹԱՇՅԱՆ, Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ, Հ. ԹԵՐԶՅԱՆ եւ այլքԳիտնականները պատասխանում են գիտնականին «Առավոտ» օրաթերթի մարտի 29-ի համարում տպագրվել է անցյալ դարի 90-ականների սկզբներին Հայաստանում գիտությանը անդառնալի վնաս հասցրած «վայ-բարեփոխիչներից» ...«Ո՛Չ ՍՈՒՐԲ ԵՆ, Ո՛Չ ԷԼ ՄՈՒՐԱՑԿԱՆ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻր բողոքավոր աշխատողների մասին հայտարարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենը: Օրերս Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի (ծննդատան) ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. Հ.Սյուզի Կենտիկյանը մարզվում է Մոսկվայում WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Մոսկվայում, որը շարունակվելու է մինչեւ ապրիլի վերջ: ...ԻՐԱՎԱԿԱՆ «ԲԵՍՊՐԵԴԵԼԻ» ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«Գրում է Ձեզ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ, 85-ամյա Արտաշես Աբրահամյանը: Իմ որդուն՝ Լեւոն Աբրահամյանին, որը Աֆղանստանի պատերազմի մասնակից է, ԱԱԾ փոխգնդապետ եւ կյանքը չի խնայել մեր պետության ...ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԸ
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԱյսինքն թե՝ գնացողը եւ եկողը: Գնացողը իր հետ տանում է այն, ինչ անձնական էր, եւ երկրին թողնելով հիմնականը, ինչը որ երկրինն էր, ինչը որ ինքն էր արել երկրի համար՝ իր կառավարման ժամանակներում: Իսկ ժամանակը, ... 
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

