
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
Իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիության մասին խոսելը դեռ վաղ է
Այս տարվա մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայան դիմեց Սահմանադրական դատարան՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գործունեությունն արգելելու, իսկ նրա 71 անդամներին, ներառյալ երկրի նախագահ Աբդուլահ Գյուլին եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հնգամյա ժամկետով քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հայցով: Հիմնական պատճառն ԱԶԿ-ի հակաաշխարհիկ, հետեւաբար նաեւ՝ հակասահմանադրական գործունեությունն էր: Մարտի 31-ին Սահմանադրական դատարանը միաձայն որոշեց հայցն ընդունել քննության: Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս սույն հայցադիմումը եւ նրա հնարավոր բավարարման հեռանկարը դիտվում են որպես «դատական հեղաշրջման» փորձ:
Անշուշտ, չափազանց դժվար է ենթադրություններ անել գլխավոր դատախազի հայցի ճակատագրի կապակցությամբ. կարծում ենք անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար ընդունելի կլինի հայցի եթե ոչ մերժումը, ապա՝ մասամբ բավարարումը: Սակայն, դատելով ամեն ինչից, դատական համակարգի ներկայացուցիչները մարտական են տրամադրված այն քաղաքական ուժի նկատմամբ, որը հեղինակեց Թուրքիայի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում ամենազանգվածային բարեփոխումները: Հայտնի իրողություն է, որ Թուրքիան լուրջ հեղինակություն չի վայելում քաղաքական կուսակցությունների գործունեության համար տանելի պայմաններ ապահովելու առումով. 1923 թ. ի վեր երկրում փակվել են մոտ 100 քաղաքական կուսակցություններ, օրինակ, իսլամական կողմնորոշում ունեցող քաղաքական կուսակցությունները, որոնք գործել ու փակվել են 1970-ից ի վեր: Դրանք են՝ «Ազգային կարգ», «Ազգային փրկություն», «Բարօրություն», «Առաքինություն» կուսակցությունները: 2001-ին վերջինիս փակվելուց հետո քաղաքական իսլամը երկրում մասնատվեց՝ չափավոր բարեփոխականների ու արմատական իսլամականների միջեւ. վերջիններս ստեղծեցին «Երջանկություն» կուսակցությունը, իսկ առաջինները՝ «Արդարություն եւ զարգացումը»:
Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ԱԶԿ-ն աննախադեպ քաղաքական ուժ է. ոչ մի քաղաքական ուժ ոչ մի ընտրության ժամանակ չի վայելել նման մեծ թվով ընտրողների վստահությունը. 2007 թ. հուլիսի 22-ի ընտրություններում նա ստացել էր 16 մլն ընտրողների վստահությունը, դա 6 մլն-ով ավելի էր, քան նախորդ՝ 2002 թ. նոյեմբերյան ընտրությունների ժամանակ: 2002-ից ի վեր ԱԶԿ-ի առաջնորդները, ակնարկելով կարծրացած պետական համակարգը բարեփոխելու եւ զգայուն թեմաները լուծելու իրենց ցանկության մասին, ոչ միայն ձեռք բերեցին մեծ հեղինակություն, այլեւ թիրախ դարձան պահպանողական շրջանակների ու բանակի համար: ԱԶԿ-ի դեմ մեղադրանքները հատկապես սաստկացան այս տարի՝ կրոնական գլխաշորի արգելքը վերացնելու հունվար-փետրվարյան հաջողված նախաձեռնությունից հետո: ԱԶԿ-ի առաքելությունը սխալ ընկալելու պատճառով քեմալականները կրկին կանգնած են անվերահսկելի գործընթացների հրձիգ դառնալու վտանգի առաջ: Քեմալական վերնախավի սույն քայլը ի հայտ բերեց Թուրքիայի քաղաքական մշակույթի մի շարք բնութագրական առանձնահատկություններ: Նախ, այդ վերնախավն իր քաղաքական ընկալումների կողմնացույցն ուղղելով դեպի ԱԶԿ՝ թույլ տվեց համակարգային երկու բացթողում. ա) ԱԶԿ-ն ընկալեց որպես զուտ քաղաքական կուսակցություն՝ անտեսելով կամ թերագնահատելով, որ այն համաթուրքական ընդգրկման իսլամական շարժման շարունակությունն էր քաղաքականության մեջ, բ) ԱԶԿ-ն ընդամենը կամուրջ էր կամ ցատկահարթակ Արեւելյան Թուրքիայից սերող նոր բուրժուազիայի ու մտավորականների համար: Եվ հետո՝ քեմալականների կողմից ԱԶԿ-ն սկզբից ի վեր զուգահեռվեց ծայրամասից սերող քաղաքական ուժի հետ, որն ուներ մշտական ուղղորդման ու վերահսկման կարիք:
ԱԶԿ-ն իր հերթին անկարող եղավ հաղթահարել մի շարք կարծրատիպեր: Փորձելով օտարվել իսլամական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժի պիտակից՝ ԱԶԿ ղեկավարները առիթը բաց չէին թողնում հավաստիացնելու քեմալականներին, որ իրենք «պահպանողական ժողովրդավարության» կրող են եւ հետեւաբար ընդհանուր ոչինչ չունեն 1970-ականներից ի վեր երկրի քաղաքական իսլամի հիմնական գաղափարախոսության՝ «Ազգային տեսակետի» հետ: Սույն ձգտումը ԱԶԿ-ին դրդեց մեկ այլ ծայրահեղության՝ սեփական ինքնության անվերջ փնտրտուքին, որի պատճառով էլ խոցելի դարձավ ամենատարբեր մեղադրանքների ու քննադատությունների համար: Ավելին, իր քաղաքական օրակարգի առանցքը դարձնելով մարդու իրավունքների պաշտպանության ու ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացը՝ քննարկումների ուղղությունը մղեց դեպի իր համար անկառավարելի մի հարթություն: Այստեղից էլ սկիզբ առան նրա մյուս բացթողումները՝ անվտանգության երաշխիքների անկատարությունը եւ խոցելիության աստիճանը:
Տարօրինակ է, որ ԱԶԿ-ի դեմ ուղղված նախաձեռնության հեղինակները մոռանում են, որ յուրաքանչյուր անգամ, երբ հակաաշխարհիկ գործունեության մեջ մեղադրվող հերթական իսլամամետ կուսակցությունը համարվում է օրենքից դուրս, ապա շատ արագ ի հայտ է գալիս մեկ այլ կուսակցություն, նույնիսկ եթե կուսակցության ղեկավարությունը գլխատված է: Առկա իրավիճակը առանձնահատուկ է նաեւ նրանով, որ, ի տարբերություն նախորդ դեպքերի, երբ հեղաշրջումների «գլխավոր դիրիժորը» երկրի զինված ուժերի սպայակույտն էր, իսկ դատական համակարգը ենթարկվում էր նրանց որոշումներին, այժմ գլխավոր սպայակույտի լուռ համաձայնության պայմաններում «առաջին ջութակի» դերին է հավակնում դատական համակարգը: Պատճառները մի քանիսն են. նախ՝ ԵՄ-ի բարեփոխումների փաթեթում բանակի ուղղակի մասնակցությունը քաղաքական գործընթացներին խիստ սահմանափակվեց, մինչդեռ դատաիրավական համակարգի բարեփոխումներին հատկացվել էր ամենանվազ տեղը, ինչի հետեւանքով ԱԶԿ-ն հարվածն ստացավ այն տեղից, որում ամենաքիչ ջանքերն էին թափվել: Որպես վերջաբան նշենք, որ ԱԶԿ-ի գործունեությունը հակաօրինական ճանաչելու դեպքում քեմալական վերնախավը ցույց կտա, որ արմատական աշխարհիկ սկզբունքներ որդեգրած երկրում իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիության մասին խոսելն առնվազն վաղաժամ է:
- ՎԱՀՐԱՄ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ
8Երեկ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած ցույցից հետո ոստիկանները մարդկանց դարձյալ փորձում էին բերման ենթարկել, մասնավորապես՝ նրանք բռնեցին այգում գտնվող մի զույգի եւ նրանց ձեռքերն ոլորելով փորձում էին ...«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2Ընդամենը երկու ամիս առաջ անպատկերացնելի տեսարան՝ մարդիկ խաչակնքվում են հեղափոխական կոմունիստ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի առջեւ ու մոմ վառում: Երեկ արդեն ժամը 12.30-ից Մյասնիկյանի արձանի մոտ կարելի էր ...«ՄԻԱՍՆԱԲԱՐ ՓՆՏՐԵՆՔ ԱՊԱՔԻՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԵրեկ կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի երեկվա նիստը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հենց այդտեղ էլ երդվեց նորընտիր նախագահ Սերժ ...ԲՐԱՅԶԱՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼԵԳԻՏԻՄ ՃԱՆԱՉԵԼՈՒՑ
Մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունն առ այն, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Ազատություն» ռ/կ-ին ...ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Երկար տարիներ ուսումնարանում աշխատած մանկավարժները, չհարմարվելով նոր տնօրենի «նոր մեթոդներին», սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվում են: Երեւանի թիվ 10 արհեստագործական ուսումնարանի ...ԱՅՍ ՏԱՐԻ՞ ԷԼ ԴԵՂՁ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿառավարությունը նոր ցրտահարություններից տուժած գյուղացիներին փոխհատուցելու մասին առայժմ չի մտածում: Մոտ մեկ-երկու շաբաթ առաջ մի շարք մարզերում կրկին ցրտահարություններ եղան, որոնցից գյուղացիները հսկայական ...ՕՊԵՐԱՑԻԱ՝ «ԿՈԼՑՈ-2»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Պատկերներ մայրաքաղաքից՝ երդմնակալության օրը Երեկ առավոտից Երեւանի փոքր կենտրոնն անհասանելի էր հասարակ մահկանացուների համար: Ինչպես նախապես հայտարարել էր Երեւանի քաղաքապետարանը, Օպերայի թատրոնն իր շրջակայքով՝ ...ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՇիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ, քաղծառայող Անդրանիկ Գեւորգյանին սպառնում են աշխատանքից ազատել իր հին՝ ՀՀՇ-ական ընկերների հետ կապ ունենալու եւ ընտրություններին ...«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՉԷ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանը Թատերական գործիչների միության վերջերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունից հետո չեն լռում խոսակցություններն այն մասին, որ «Տարվա ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
ՎԱՀՐԱՄ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետԻսլամի եւ ժողովրդավարության համատեղելիության մասին խոսելը դեռ վաղ է Այս տարվա մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայան դիմեց Սահմանադրական դատարան՝ իշխող «Արդարություն ...ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ. 9-Ը ԱՊՐԻԼԻ
Լուսանկարչական ռեպորտաժը՝ Գագիկ Շամշյանի եւ Աննա Իսրայելյանի:Երեկ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ տեղակայվել էին ոստիկանական բազմաթիվ մեքենաներ: Այս ամենը լուսանկարող Գագիկ Շամշյանից ՀՀ ոստիկանության ծառայության վարչության պետի տեղակալ Գագիկ Մազմանյանը փորձեց ...
ԳՅՈՒԼԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԳԱ
ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆ. «ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ՃՆՇՎԱԾ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ«ԿԱՐԾԵՍ ՄԵՐ ԿՈՐԱԾ ԵՂԲՈՐՆ ԵՆՔ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՍԱ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ Է
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ԴԵՐՈՒՄ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

