
«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՉԷ»
Կարծում է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանը
Թատերական գործիչների միության վերջերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունից հետո չեն լռում խոսակցություններն այն մասին, որ «Տարվա լավագույն պիես» անվանակարգում այդպես էլ հաղթող չեղավ: Ներկայացված էին Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունին», Արմեն Սանթրոսյանի «Դալար շիվերը» եւ Երվանդ Մանարյանի «Էլի էն Հուռին» պիեսները: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, օրինակ, Կ. Խոդիկյանի պիեսի օգտին ձայն էր տվել ընդամենը մեկ թատերագետ: Ժյուրին, որի կազմում էր 7 թատերագետ եւ մեկ գրականագետ (այդ թվում՝ Մ. Յախոնտովա, Էմ. Մանուկյան, Ն. Ասատրյան, Զ. Արզումանյան, Ն. Սարգսյան եւ այլք), այդպես էլ չկարողացավ ընտրել մրցանակի արժանի մեկին: Մինչդեռ մշտապես թմբկահարվում է, որ թատրոնի հիմքը դրամատուրգիան է կամ թատրոնները պետք է հարստանան ազգային խաղացանկով եւ այլն: Արդյոք այս փաստը չի՞ խոսում հայ ժամանակակից դրամատուրգիայի ծանր վիճակի մասին:
«Առավոտը» հանդիպեց բանաստեղծ, դրամատուրգ, «Նարցիս» հանդեսի գլխավոր խմբագիր Վահան Վարդանյանի հետ, որը թատերական շրջանակներում հայտնի է իբրեւ մոդեռն դրամատուրգ:
- Մրցանակաբաշխությանը ներկայացված երեք պիեսներից ո՞րը կառանձնացնեիք եւ իրո՞ք այսօրվա հայ դրամատուրգիայի վիճակը ողբերգական է:
- Ներկայացված երեք դրամատուրգներից ծանոթ եմ միայն Կարինե Խոդիկյանի գործերին: Նա հայ դրամատուրգիայի այսօրվա երեւացող դեմքերից է: Ինչ վերաբերում է մյուս երկու հեղինակներին՝ Ա. Սանթրոսյանին եւ Ե. Մանարյանին, նրանց ճանաչում եմ իբրեւ դերասաններ: Պիեսների մասին չեմ կարող արտահայտվել, որովհետեւ ծանոթ չեմ: Դրամատուրգիայի այսօրվա վիճակի մասին էլ նշեմ, որ ամենեւին չեմ կարծում, թե դրամատուրգիան ընդամենը թատրոնի հարսնացուն է: Այն առանձին գրական ժանր է, եւ եթե դրամատուրգը այս կամ այն ստեղծագործությունը գրելու ընթացքում սկսեց չափչփել բեմի չափսերն ու առաջ մղեց բեմական խնդիրներ, հավաստիացնում եմ, վրիպելու է: Թատրոնի՛ խնդիրն է տվյալ երկը հարմարեցնել բեմին, բեմական մշակույթին՝ այսօրվա հասարակության պահանջներից ելնելով: Հասարակության խնդիրներ ասելով նկատի ունեմ, որ պարտադիր չէ ընտանիքում եղած խնդիրները հանդիսատեսը մեկ անգամ եւս տեսնի բեմում: Հանդիսատեսը բեմում պետք է հանդիպի բարձրագույն մատերիայի, գոյաբանական, էսթետիկ, բարոյական հարցադրումների: Արվեստի, այդ թվում՝ դրամատուրգիայի նպատակը մեզ «մարեցնելը» չէ, այլ հնարավորինս առօրյայից կտրելը: Այսօր կարեւոր շեշտադրումները վերացել են հայ գրքից, թատրոնից, ընդհանրապես՝ մշակույթից, աչքաթող արվել պետության ու իշխանավորների կողմից:
- Գրողական, թատերական միջավայրից լսել ենք, որ Ձեզ անվանում են մոդեռն դրամատուրգ, հեղինակ եք 5 դրամատիկական երկի, 2007թ.-ին Ձեր «Ալեքսանդր» դրամատուրգիական պոեմը ներկայացված էր պետական մրցանակի: Ինչո՞ւ մինչ օրս բեմադրված գործ չունեք:
- Այսօրվա թեզը, որ գրողը պիտի կանգնի իր ստեղծագործության թիկունքին, ինձ, մեղմ ասած, անբարո է թվում: Եթե իմ գործերն արժանի են բեմադրման, դա ոչ թե իմ, այլ թատրոնի խնդիրն է: Չեմ պատրաստվում աշակերտի պես տետրակը ձեռքիս ընկնել գեղարվեստական ղեկավարների ու բեմադրիչների դռները, չնայած առաջարկներ եղել են: Ինչ վերաբերում է իմ ստեղծագործությունների մոդեռն լինելուն, դա ճիշտ պիտակավորում չէ: Հավակնություններս ավելի հեռահար են եւ փակագծերը չեմ բացի՝ ժամանակից առաջ ընկնելով: Ամեն ինչ իր ընթացքն ունի եւ ժամանակից շուտ ծնվածը վիժվածք է... Որպես դրամատուրգ՝ գտնում եմ, որ դրամատուրգիայում ու թատրոնում առաջնային հարցն այսօր բառի, հայերենի խնդիրն է, քանի որ եւ բեմից, եւ իշխանավորների շուրթերից, էլ չխոսեմ TV-ների մասին, թլպատված, պակասավոր հայերեն է հնչում: Ցավով եմ ասում, բայց քանի դեռ չի լուծվել լեզվի խնդիրը, իրենց լուծումը չեն գտնի բազմաթիվ այլ հարցեր:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ
8Երեկ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած ցույցից հետո ոստիկանները մարդկանց դարձյալ փորձում էին բերման ենթարկել, մասնավորապես՝ նրանք բռնեցին այգում գտնվող մի զույգի եւ նրանց ձեռքերն ոլորելով փորձում էին ...«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2Ընդամենը երկու ամիս առաջ անպատկերացնելի տեսարան՝ մարդիկ խաչակնքվում են հեղափոխական կոմունիստ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի առջեւ ու մոմ վառում: Երեկ արդեն ժամը 12.30-ից Մյասնիկյանի արձանի մոտ կարելի էր ...«ՄԻԱՍՆԱԲԱՐ ՓՆՏՐԵՆՔ ԱՊԱՔԻՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԵրեկ կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի երեկվա նիստը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հենց այդտեղ էլ երդվեց նորընտիր նախագահ Սերժ ...ԲՐԱՅԶԱՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼԵԳԻՏԻՄ ՃԱՆԱՉԵԼՈՒՑ
Մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունն առ այն, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Ազատություն» ռ/կ-ին ...ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Երկար տարիներ ուսումնարանում աշխատած մանկավարժները, չհարմարվելով նոր տնօրենի «նոր մեթոդներին», սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվում են: Երեւանի թիվ 10 արհեստագործական ուսումնարանի ...ԱՅՍ ՏԱՐԻ՞ ԷԼ ԴԵՂՁ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿառավարությունը նոր ցրտահարություններից տուժած գյուղացիներին փոխհատուցելու մասին առայժմ չի մտածում: Մոտ մեկ-երկու շաբաթ առաջ մի շարք մարզերում կրկին ցրտահարություններ եղան, որոնցից գյուղացիները հսկայական ...ՕՊԵՐԱՑԻԱ՝ «ԿՈԼՑՈ-2»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Պատկերներ մայրաքաղաքից՝ երդմնակալության օրը Երեկ առավոտից Երեւանի փոքր կենտրոնն անհասանելի էր հասարակ մահկանացուների համար: Ինչպես նախապես հայտարարել էր Երեւանի քաղաքապետարանը, Օպերայի թատրոնն իր շրջակայքով՝ ...ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՇիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ, քաղծառայող Անդրանիկ Գեւորգյանին սպառնում են աշխատանքից ազատել իր հին՝ ՀՀՇ-ական ընկերների հետ կապ ունենալու եւ ընտրություններին ...«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՉԷ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանը Թատերական գործիչների միության վերջերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունից հետո չեն լռում խոսակցություններն այն մասին, որ «Տարվա ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
ՎԱՀՐԱՄ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետԻսլամի եւ ժողովրդավարության համատեղելիության մասին խոսելը դեռ վաղ է Այս տարվա մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայան դիմեց Սահմանադրական դատարան՝ իշխող «Արդարություն ...ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ. 9-Ը ԱՊՐԻԼԻ
Լուսանկարչական ռեպորտաժը՝ Գագիկ Շամշյանի եւ Աննա Իսրայելյանի:Երեկ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ տեղակայվել էին ոստիկանական բազմաթիվ մեքենաներ: Այս ամենը լուսանկարող Գագիկ Շամշյանից ՀՀ ոստիկանության ծառայության վարչության պետի տեղակալ Գագիկ Մազմանյանը փորձեց ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

