
ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ, քաղծառայող Անդրանիկ Գեւորգյանին սպառնում են աշխատանքից ազատել իր հին՝ ՀՀՇ-ական ընկերների հետ կապ ունենալու եւ ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար:
Այս մասին օրերս «Առավոտին» բողոքով դիմել էին Անդրանիկ Գեւորգյանի ընկերները՝ ՀՀՇ Գյումրու տարածքային կառույցի անդամները, տեղեկացնելով, որ արդեն մի քանի ամիս է՝ Շիրակի մարզպետարանի մի խումբ պաշտոնյաներ՝ աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանի գլխավորությամբ, «անհիմն ու անօրինական ընկել են քաղծառայողի հետեւից»: Պատճառը, ըստ բողոքավորների, ոչ թե Անդրանիկ Գեւորգյանի աշխատանքի մեջ թերանալը կամ էլ քաղծառայության օրենքի պահանջներին չենթարկվելն է, այլ՝ «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման տղաների հետ ընկերությունը շարունակելը. «Մոռանում են, որ Անդրանիկ Գեւորգյանը ներկայումս ՀՀՇ-ի ակտիվիստներից չէ եւ ի տարբերություն մարզպետարանի շատ ու շատ պաշտոնյաների, այնքան օրինապաշտ է, որ 2002-ին ստանալով քաղծառայողի կարգավիճակ, հրաժարվեց ղեկավարել ՀՀՇ Գյումրիի տարածքային կառույցը: Նա, բնականաբար, հարգեց քաղծառայության մասին օրենքը ու անցավ ոչ ակտիվ քաղաքական գործունեության: Սակայն, չգիտես ինչու, մարզպետարանի որոշ չինովնիկների թվաց, թե այս քայլից հետո կարող են կառավարել Անդրանիկ Գեւորգյանի անձնական հարաբերությունները ու հրահանգել, թե աշխատանքից հետո, նույնիսկ հանգստի ժամին նա չշփվի իր հին ընկերների հետ»:
Անդրանիկ Գեւորգյանի նկատմամբ հալածանքների «շղթան» սկսվել է ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեռեւս անցած տարվա հուլիսին Շիրակի մարզ կատարած այցելությունից ու սեպտեմբերի 21-ին «Արմենիա Մարիոթում» ունեցած ելույթից հետո: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը մի քանի անգամ կանչել է քաղծառայող Անդրանիկ Գեւորգյանին ու նրա գլխին «Լեւոնից հեռու մնալու» թեմայով բարոյախրատական դասախոսություն կարդացել, որի ընթացքում հնչել են նաեւ սպառնալիքներ՝ «Հետ կանգնիր, այլապես պատասխանատու չեմ հետագա քայլերիս համար» արտահայտությամբ: Ըստ ՀՀՇ-ականների, Խաչատուր Պողոսյանը, ով, ըստ էության, պարտավոր է պաշտպանե՛լ եւ ոչ թե ոտնահարել քաղծառայողի շահերը, Անդրանիկ Գեւորգյանին «շշպռելու» պատասխանատու գործը հանձնարարել է իր երկու ենթականերին՝ առողջապահության եւ սոցիալական վարչության նորաթուխ պետ Սամվել Ղազարյանին եւ սոցիալական բաժնի պետ Աշոտ Հարությունյանին: Այսինքն՝ երկու այնպիսի քաղծառայողների, որոնք անձամբ «կարգի հրավիրվելու» կարիք ունեն. մարզի առողջապահությունը զարգանալու փոխարեն տեղում դոփում է, բավական է միայն նշել, որ դիաբետով հիվանդների մատից փուշ չեն հանում, ընդհակառակը՝ արագացնում են վերջիններիս մահը, քաղցկեղով տառապողներին պարզապես թալանում են... Իսկ սոցիալական բաժնի պետ Աշոտ Հարությունյանին թերեւս տեղին է հիշեցնել, որ հինգ ամիս առաջ սեւ, մութ ամպեր կախվել էին հենց իր գլխին, Շիրակի նորանշանակ մարզպետ Լիդա Նանյանը մտադիր էր նրան գործից ազատել, քանի որ վերջինս թերացել էր իր աշխատանքներում: Եվ եթե մարզպետը հետ կանգնեց իր ծրագրից, ապա այստեղ որոշակի դերակատարություն ունի նաեւ «Առավոտ» օրաթերթը, որը Լիդա Նանյանին հիշեցրեց Աշոտ Հարությունյանի քաղծառայող լինելու փաստը: ՀՀՇ Շիրակի մարզային կառույցի տեղեկացմամբ, վերոհիշյալ անձնավորությունը մոռանալով իր անցյալը, այժմ սկսել է «պահակություն անել իրենց ընկերոջը»՝ Անդրանիկ Գեւորգյանին, նրա ամեն քայլը աշխատակազմի ղեկավարին մանրամասն զեկուցելով: Անդրանիկ Գեւորգյանը երեկ զերծ մնաց մեկնաբանություններից, իսկ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը հավաստիացրեց, որ երբեք իրեն թույլ չի տվել նման վերաբերմունք ունենալ քաղծառայողի հանդեպ: Վերջինիս խոսքերով՝ «Զավեշտ է, որ որեւէ մարդ, ով ծանոթ է քաղծառայության օրենքին, իրեն թույլ է տալիս ասել, թե աշխատակազմի ղեկավարը կարող է ընկնել որեւիցե մեկի հետեւից: Ես ինձ համարում եմ այդ համակարգի ջատագովներից մեկը: Շատ կուզենայի, որ իմ մասին նման կարծիք ունենային շատերը»: Այդուհանդերձ՝ նշենք, որ այս պահին քաղծառայողը, ով որեւէ աշխատանքային նորմ չի խախտել, բարեխիղճ, իր ունակություններով աչքի ընկնող աշխատող է, քաղծառայության ատեստացիան փայլուն՝ բարձր առաջադիմությամբ հանձնել է, պաշտպանված չէ:
Ներկայումս առողջապահության վարչության պետը նրան ուղղակիորեն առաջարկում է անձամբ, սեփական դիմումի համաձայն հեռանալ, այլապես վերջը վատ կլինի: Միգուցե առողջապահության վարչության պետը չգիտի՞, որ ըստ «Քաղծառայության մասին» օրենքի 22 հոդվածի «ը» ենթակետի՝ սահմանված է քաղծառայողի իրավական պաշտպանությունը, քաղծառայողը պաշտպանվում է քաղաքական հետապնդումներից:
Հ. Գ. Կարծում ենք, որ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը գոնե այս անգամ ուշադրություն կդարձնի Շիրակի մարզպետարանում կատարվող խայտառակ փաստին եւ կապացուցի քաղծառայողի պաշտպանված լինելը:
- ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ
8Երեկ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած ցույցից հետո ոստիկանները մարդկանց դարձյալ փորձում էին բերման ենթարկել, մասնավորապես՝ նրանք բռնեցին այգում գտնվող մի զույգի եւ նրանց ձեռքերն ոլորելով փորձում էին ...«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2Ընդամենը երկու ամիս առաջ անպատկերացնելի տեսարան՝ մարդիկ խաչակնքվում են հեղափոխական կոմունիստ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի առջեւ ու մոմ վառում: Երեկ արդեն ժամը 12.30-ից Մյասնիկյանի արձանի մոտ կարելի էր ...«ՄԻԱՍՆԱԲԱՐ ՓՆՏՐԵՆՔ ԱՊԱՔԻՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԵրեկ կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի երեկվա նիստը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հենց այդտեղ էլ երդվեց նորընտիր նախագահ Սերժ ...ԲՐԱՅԶԱՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼԵԳԻՏԻՄ ՃԱՆԱՉԵԼՈՒՑ
Մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունն առ այն, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Ազատություն» ռ/կ-ին ...ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Երկար տարիներ ուսումնարանում աշխատած մանկավարժները, չհարմարվելով նոր տնօրենի «նոր մեթոդներին», սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվում են: Երեւանի թիվ 10 արհեստագործական ուսումնարանի ...ԱՅՍ ՏԱՐԻ՞ ԷԼ ԴԵՂՁ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿառավարությունը նոր ցրտահարություններից տուժած գյուղացիներին փոխհատուցելու մասին առայժմ չի մտածում: Մոտ մեկ-երկու շաբաթ առաջ մի շարք մարզերում կրկին ցրտահարություններ եղան, որոնցից գյուղացիները հսկայական ...ՕՊԵՐԱՑԻԱ՝ «ԿՈԼՑՈ-2»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Պատկերներ մայրաքաղաքից՝ երդմնակալության օրը Երեկ առավոտից Երեւանի փոքր կենտրոնն անհասանելի էր հասարակ մահկանացուների համար: Ինչպես նախապես հայտարարել էր Երեւանի քաղաքապետարանը, Օպերայի թատրոնն իր շրջակայքով՝ ...ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՇիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ, քաղծառայող Անդրանիկ Գեւորգյանին սպառնում են աշխատանքից ազատել իր հին՝ ՀՀՇ-ական ընկերների հետ կապ ունենալու եւ ընտրություններին ...«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՉԷ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանը Թատերական գործիչների միության վերջերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունից հետո չեն լռում խոսակցություններն այն մասին, որ «Տարվա ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
ՎԱՀՐԱՄ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետԻսլամի եւ ժողովրդավարության համատեղելիության մասին խոսելը դեռ վաղ է Այս տարվա մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայան դիմեց Սահմանադրական դատարան՝ իշխող «Արդարություն ...ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ. 9-Ը ԱՊՐԻԼԻ
Լուսանկարչական ռեպորտաժը՝ Գագիկ Շամշյանի եւ Աննա Իսրայելյանի:Երեկ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ տեղակայվել էին ոստիկանական բազմաթիվ մեքենաներ: Այս ամենը լուսանկարող Գագիկ Շամշյանից ՀՀ ոստիկանության ծառայության վարչության պետի տեղակալ Գագիկ Մազմանյանը փորձեց ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

