
ՕՊԵՐԱՑԻԱ՝ «ԿՈԼՑՈ-2»
Պատկերներ մայրաքաղաքից՝ երդմնակալության օրը
Երեկ առավոտից Երեւանի փոքր կենտրոնն անհասանելի էր հասարակ մահկանացուների համար: Ինչպես նախապես հայտարարել էր Երեւանի քաղաքապետարանը, Օպերայի թատրոնն իր շրջակայքով՝ Բաղրամյան-Մոսկովյան-Բայրոն-Տերյան-Սայաթ-Նովա-Ամիրյան-Սարյան փողոցներով, փակվել էր թե՛ ավտոմեքենաների, թե՛ հետիոտնի համար: Մասամբ փակ էր նաեւ Հյուսիսային պողոտան: Ոստիկանական ստորաբաժանումները, ոստիկանության դպրոցի կուրսանտները շուրջկալի մեջ էին վերցրել Օպերան՝ իր ողջ տարածքով, որպեսզի Սերժ Սարգսյանն այնտեղ թագադրվի ՀՀ նախագահ: Ինչպես ասում են՝ «օձն իր պորտով, հավքն իր թեւով» չէին կարող հատել ոստիկանական շուրջկալը: Երեկ ձախողվեց ոչ միայն տարածքի դպրոցների աշխատանքը, այլ նաեւ՝ հիմնարկ-ձեռնարկությունների, այն պարզ պատճառով, որ մարդիկ հնարավորություն չունեին աշխատավայր հասնելու: Հատկապես նախանձելի չէր տարածքի բնակիչների վիճակը, ովքեր ստիպված էին գրեթե ողջ օրը բնակարաններում անցկացնել. բարդ էր նույնիսկ խանութներ իջնելն ու գնումներ կատարելը, քանզի ոստիկաններն անընդհատ դիտողություններ էին անում տեղանքում «երթեւեկող» մարդկանց: Հասարակ մահկանացուների միակ ուրախությունը թերեւս այն էր, որ փողոցներում քայլող պատգամավորներ եւ բարձրաստիճան այլ այրեր կարող էին տեսնել: Օրինակ, Արթուր Բաղդասարյանն իր ՕԵԿ-ական շքախմբով անարգել հաղթահարեց ոստիկանների պատնեշը. նրան դեմքով ճանաչում էին: Իսկ, ասենք, Արեգ Ղուկասյանը (Ավանի «Աղի հանք» կոմբինատի սեփականատեր), Ալիկ Պետրոսյանը («ՄԱՊ» ընկերության սեփականատեր) եւ այլք, ում դեմքով չեն ճանաչում, ստիպած էին նախագահի երդման արարողությանը մասնակցելու հրավիրատոմսերը ցույց տալ: Իսկ Հայրենական պատերազմի մասնակից երկու պապիկ էլ, ովքեր, լսելով զինվորական շքերթի մասին, շտապել էին «զարդարվել» իրենց շքանշաններով եւ գնալ Ազատության հրապարակ, ոստիկանների հետ «բանակցություններից» հուսահատ եւ թեւաթափ հեռացան՝ չցանկանալով անգամ հարցազրույցում բարձրաձայնել իրենց դժգոհությունները:
Ժամը 12.30-ից նախագահական նստավայրի մոտ մարդիկ էին հավաքված՝ մի մասը մեզ հետ զրույցում ասաց, որ հետաքրքրությունից դրդված են հավաքվել, ոմանք էլ ասում էին, որ հանգստանում են ծառերի ստվերում: Ոստիկաններով շրջապատված էր նաեւ նախագահական նստավայրը: Ժամը 13.00-ին այդտեղից դուրս բերվեցին պետական խորհրդանիշները, որոնք կորտեժի ուղեկցությամբ «ուղեւորվեցին» օպերա: Ականատեսների վկայությամբ, ուղեկցող կորտեժում էր նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Միեւնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ-ում գտնվող Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի դեսպանատների, ԿԸՀ-ի, ՀՀ դատախազության շենքերի առջեւ միաժամանակյա բողոքի ակցիաներ տեղի ունեցան: Դրանք, այսպես կոչված, «սլայդ-շոուներ» էին, առավելագույնը 10 րոպե տեւողությամբ: Օրինակ, ՍԴ-ի մոտ այլախոհները պահել էին «Որքա՞ն արժե խիղճը», «Դատարանը թատրոն չէ», «Սուտ մի երդվիր», «Սահմանադրականը մեղսակից է սպանդին», «Մեր Սահմանադրությունը ձեր բոստանը չի» պաստառներ: Կային նաեւ Թումանյանի քառյակներով պաստառներ: Ակցիայի մասնակիցները նախ կանգնել էին դեմքով դեպի ՍԴ-ն, ապա թեքվեցին դեպի փողոց՝ ճիշտ այն ժամանակ, երբ խորհրդանիշների կորտեժն էր անցնում այդ հատվածով: «Ափսոս էն Սուրբ գիրքը, որի վրա դա պիտի երդվի»,- շպրտեց մի քաղաքացի: «Այ, էս ավտոն ստեղ պայթեր...»,- հավելեց մեկ ուրիշը: «Իր ֆորմատում եւ նպատակներում ակցիան կայացավ»,- մեզ հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Դավիթ Մաթեւոսյանը: Ակցիայի մասնակիցները ՍԴ-ի մոտից ուղեւորվեցին դեպի Մյասնիկյանի արձանի հրապարակ՝ մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելու: Տոնի (նախագահի երդմնակալության) իրենց պատկերացումների շրջանակում իշխանությունները նաեւ երեկոյան Հանրապետության հրապարակում համերգ են կազմակերպել: Անդրադառնալով հարցի բարոյական կողմին՝ Դավիթ Մաթեւոսյանն ասաց. «Ես դատավոր չեմ եւ քրիստոնեությունն էլ պատվիրում է՝ չդատել: Ես իրենց չեմ դատում, բայց, չգիտես ինչու, խորը վստահություն ունեմ, որ իրենք դատվելու են»: Անահիտ Անդրեասյանն էլ, անդրադառնալով անցած կիրակի զոհերի քառասունքի առիթով հայ առաքելական եկեղեցում մատուցված պատարագին, ասաց. «Նախ դժվարանում եմ այս պարագայում օգտագործել «կաթողիկոս» բառը, բայց մի բան հաստատ է՝ նրա «հետեւողական» աշխատանքի արդյունքում է, որ մեր ժողովուրդը դարձել է աղանդավոր: Թող նա այդ մասին մտածի: Մեր վերջին կաթողիկոսը եղել է Վազգեն Ա-ն, ով կարող էր Մոսկվայում հացադուլի նստել՝ նեցուկ կանգնել Ղարաբաղի հարցի արդարացի լուծմանը եւ իր հոտի կողքին լինել: Երբ մեր կաթողիկոսը թաքնվում է իր ոսկեզօծ պատերի հետեւում ու ասում, որ հրապարակի ժողովուրդը մոլորյալ է՝ թույլ տվեք նրան հիշեցնել, որ Աստված պատվիրել է առաջինը մոլորյալ գառին տեր կանգնել: Թող գնար կանգներ մարդկանց կողքին եւ դարձի բերեր՝ եթե կարծում էր, որ իսկապես մոլորյալ են»:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
RAFFI գրել է:
MAFIOZ GARAVARUTYAN VAYELUN E MAFIOZ GATOXIGOS .ERANIZ AVEL INJ EK SBASUM .INJ MNUM E ZUZARARNERIN HENZ ET ORN ER BEDK VODKI YELNELU MI VAXENAK JOXOVURT .DERN MEZ HED E .SERUNTNERN MEZ JEN NERI .
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ
8Երեկ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած ցույցից հետո ոստիկանները մարդկանց դարձյալ փորձում էին բերման ենթարկել, մասնավորապես՝ նրանք բռնեցին այգում գտնվող մի զույգի եւ նրանց ձեռքերն ոլորելով փորձում էին ...«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2Ընդամենը երկու ամիս առաջ անպատկերացնելի տեսարան՝ մարդիկ խաչակնքվում են հեղափոխական կոմունիստ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի առջեւ ու մոմ վառում: Երեկ արդեն ժամը 12.30-ից Մյասնիկյանի արձանի մոտ կարելի էր ...«ՄԻԱՍՆԱԲԱՐ ՓՆՏՐԵՆՔ ԱՊԱՔԻՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԵրեկ կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի երեկվա նիստը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հենց այդտեղ էլ երդվեց նորընտիր նախագահ Սերժ ...ԲՐԱՅԶԱՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼԵԳԻՏԻՄ ՃԱՆԱՉԵԼՈՒՑ
Մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունն առ այն, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Ազատություն» ռ/կ-ին ...ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Երկար տարիներ ուսումնարանում աշխատած մանկավարժները, չհարմարվելով նոր տնօրենի «նոր մեթոդներին», սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվում են: Երեւանի թիվ 10 արհեստագործական ուսումնարանի ...ԱՅՍ ՏԱՐԻ՞ ԷԼ ԴԵՂՁ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿառավարությունը նոր ցրտահարություններից տուժած գյուղացիներին փոխհատուցելու մասին առայժմ չի մտածում: Մոտ մեկ-երկու շաբաթ առաջ մի շարք մարզերում կրկին ցրտահարություններ եղան, որոնցից գյուղացիները հսկայական ...ՕՊԵՐԱՑԻԱ՝ «ԿՈԼՑՈ-2»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Պատկերներ մայրաքաղաքից՝ երդմնակալության օրը Երեկ առավոտից Երեւանի փոքր կենտրոնն անհասանելի էր հասարակ մահկանացուների համար: Ինչպես նախապես հայտարարել էր Երեւանի քաղաքապետարանը, Օպերայի թատրոնն իր շրջակայքով՝ ...ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՇիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ, քաղծառայող Անդրանիկ Գեւորգյանին սպառնում են աշխատանքից ազատել իր հին՝ ՀՀՇ-ական ընկերների հետ կապ ունենալու եւ ընտրություններին ...«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՉԷ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանը Թատերական գործիչների միության վերջերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունից հետո չեն լռում խոսակցություններն այն մասին, որ «Տարվա ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
ՎԱՀՐԱՄ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետԻսլամի եւ ժողովրդավարության համատեղելիության մասին խոսելը դեռ վաղ է Այս տարվա մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայան դիմեց Սահմանադրական դատարան՝ իշխող «Արդարություն ...ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ. 9-Ը ԱՊՐԻԼԻ
Լուսանկարչական ռեպորտաժը՝ Գագիկ Շամշյանի եւ Աննա Իսրայելյանի:Երեկ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ տեղակայվել էին ոստիկանական բազմաթիվ մեքենաներ: Այս ամենը լուսանկարող Գագիկ Շամշյանից ՀՀ ոստիկանության ծառայության վարչության պետի տեղակալ Գագիկ Մազմանյանը փորձեց ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

