
«ՄԻԱՍՆԱԲԱՐ ՓՆՏՐԵՆՔ ԱՊԱՔԻՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Երեկ կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանը
Ազգային ժողովի երեկվա նիստը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հենց այդտեղ էլ երդվեց նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի ելույթը եւ երդման արարողությունը չորրորդ իշխանության ներկայացուցիչները դիտեցին Օպերայի եւ բալետի թատրոնի սենյակներից մեկում, հեռուստաէկրանի առաջ: Անգամ օպերատորներն արարողությունը նկարում էին էկրանից: Սա, իհարկե, հավասարաչափ դուր չեկավ ե՛ւ մեզ, ե՛ւ պետական լրատվամիջոցներին: Սակայն 2003-ին նույն արարողության մասնակցածները մխիթարում էին, որ այս անգամ առաջընթաց կար, աթոռների տեսքով, եւ լրագրողները կարող էին նստել: Լրագրողների համար աշխատելու հնարավորություն ստեղծվեց արդեն հանդիսավոր արարողությունից հետո՝ ֆուրշեթի ժամանակ: Ինաուգուրացիայի արարողությանը ներկա էին 58 երկրների եւ 12 միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ԼՂՀ նախագահը, միակ խորհրդարանական ընդդիմադիր՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից: 131 պատգամավորից 15-ը ԱԺ հատուկ նիստից բացակա էր, որոնցից երեքը կալանավորված է, մեկը՝ հետախուզման մեջ:
Ինչ ասաց Սերժ Սարգսյանը
Նորընտիր նախագահի ելույթում բավականին հետաքրքիր մի քանի մանրամասներ կային, որոնք մենք կներկայացնենք առանց մեկնաբանության: Սերժ Սարգսյանը նախ ասաց. «Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ՝ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն»:
ՀՀ նախագահի այլ թեկնածուների ձայն տվածներին նա դիմեց այսպես. «Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կո՛չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը»:
Մարտի 1-ի դեպքերի մասին. «Այս արարողությունը տեղի է ունենում ցավալի իրադարձություններից շուրջ մեկ ամիս անց, իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են: Այդ վերքերը բոլորիս ցավ ու դառնություն պատճառեցին: Այսօր ես հորդորում եմ առաջ նայել, միասնաբար փնտրել ու գտնել ապաքինման ու համախմբման ճանապարհը, վաղվա Հայաստանի զարգացման ճանապարհը: Ես համոզված եմ, որ մենք չենք կարողանա ունենալ իրական ու շոշափելի հաջողություններ ապագայում, եթե չսերտենք անցյալի դասերը: Տեղի ունեցածը բոլորիս համար պետք է զգոնության ու սթափության դաս լինի, պետք է բոլորիս ստիպի աշխատել կրկնակի եռանդով ու նվիրումով»:
Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու օրենքի փոփոխությունների մասին. «Մենք կարճ ժամկետներում տասնյակ օրենքների հետ միասին պետք է փոփոխության ենթարկենք նաեւ խաղաղ հավաքների իրավունքը կարգավորող օրենքները՝ նպատակ ունենալով մի կողմից ապահովել յուրաքանչյուրի խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի իրականացումը եվրոպական չափանիշներին համապատասխան, մյուս կողմից՝ բացառել ցանկացած հրապարակային միջոցառման անցկացում, որը խաղաղ չէ, կամ որի նպատակը իրավաչափ չէ»:
«Առավոտի» կարճ զրույցները ֆուրշեթի հյուրերի հետ
ՆԳ վարչության պետ Հայկ Հարությունյանը միջոցառման էր եկել տոնական զինվորական հագուկապով, սակայն հրաժարվեց պատասխանել մեր հարցին՝ ճի՞շտ է, որ նոր նախագահի երդման արարողությունից հետո շատ բան կփոխվի մեր երկրում, եւ մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվածներից շատերն ազատ կարձակվեն: ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը եւս, լսելով մեր նույն հարցը՝ չպատասխանեց, հիմնավորելով դա հետեւյալ կերպ. «Ես «Առավոտի» հետ ոչ մի կապ չունեմ», ինչը կարելի է դիտել որպես հաճոյախոսություն մեր թերթի հասցեին: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ի տարբերություն իր գործընկերների, ավելի պատրաստակամ էր խոսելու. «Իհարկե, ամեն ինչ չէ, որ փոխվելու է, շատ բաներ շարունակվելու են, որովհետեւ արդեն նախկին նախագահի օրոք մեր երկիրն ահագին առաջընթաց ապրեց, եւ ես կարծում եմ, որ զգալի բարեփոխումները պիտի շարունակվեն, այդ թվում նաեւ՝ դատաիրավական համակարգի»: Իսկ մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալվածներից շատերն ազատ կարձակվե՞ն հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազն ասաց. «Արդարադատությունը պիտի իրականացվի օրենքներով, ամեն մի մեղադրանքի, ամեն մի դատապարտյալի մենք կմոտենանք դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներին գնահատական տալով»:
Վահագն Հովնանյան, սփյուռքահայ գործարար եւ բարերար. «Նախ եւ առաջ աչքերնիս լույս, ամբողջ հայ ժողովուրդը, ամենքս ալ կաղոթենք, որ ինչ որ այսօր մեր նոր պրեզիդենտը ըսավ, այդ հույսերով ապրինք եւ վստահ ենք, որ ինքը հարյուր տոկոս պիտի իրականացնե իրեն խոսքերը, աղոթենք, օգնենք իրեն ամեն ձեւով»:
Սոս Սարգսյան, ՀՀ ժողովրդական արտիստ. «Ես հավատում եմ Սերժ Սարգսյանին, կարծում եմ, որ նա լինելու է շատ ժողովրդական նախագահ, եւ հուսով եմ, որ մեծ հետք է թողնելու: Խնդիրներ ունենք, մենք փոքր ենք, բայց մեր խնդիրները շատ մեծ են, մեր առաջին խնդիրը, իհարկե, Ղարաբաղը պահպանելն է, եւ կարծում եմ, որ Սերժն այստեղ շատ մեծ գործ է անելու, երկրորդ չարիքը, որ մեր մեջ կա, դա կոռուպցիան է, ես ներքնապես հավատում եմ, որ նորընտիր նախագահը լուրջ զբաղվելու է դրանով, որովհետեւ դա կործանարար չարիք է, կարծում եմ, որ ճիշտ արեցինք, որ ընտրեցինք Սերժ Սարգսյանին, որովհետեւ այսօր հենց իրեն նման նախագահ է պետք: Իմ պատկերացմամբ, ինքը ոչ թե առաջնորդ է, այլ աշխատավոր է»: Մեր դիտարկմանը՝ փաստորեն, դաշնակցական արտիստը դաշնակցական թեկնածուի չի՞ ընտրել, Սոս Սարգսյանն ասաց, որ ինքը Վահանին է ընտրել, բայց «ճիշտ եղավ, որ Սերժը ընտրվեց, որովհետեւ, նորից եմ ասում, նա ռանչպարի հատկություններ ունեցող մարդ է, աշխատավոր, քրտինք թափող մարդ է»:
«Ես շատ հուզված եմ»
Սա այն էր, ինչը, ի պատասխան մեր բոլոր հարցերի, երեկ հնչեցրեց այն պահին դեռ «չթագադրված» վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նորընտիր նախագահին նա մաղթեց, որ «ի կատար ածի այն բոլոր ծրագրերը, որ ուզում է իրականացնել, եւ, իհարկե, ցանկացած ազգային մտածողություն ունեցող քաղաքացու համար մեծ պատիվ պիտի լինի մասնակցել այդ ծրագրերի իրականացմանը, որովհետեւ դրանք բավականին հավակնոտ ծրագրեր են եւ միայն համախմբված աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի դրանք իրականացնել»: Մեր զրույցում պարզեցինք նաեւ, որ վարչապետ դառնալը Տիգրան Սարգսյանի մանկության երազանքը չի եղել:
Գուրգեն Արսենյան, ՄԱԿ նախագահ. «Սերժ Սարգսյանը իր ելույթում հնչեցրեց, որ պատրաստվում է վերացնել այն անջրպետը, որ կա հասարակության տարբեր հատվածների միջեւ, երկրորդ՝ ես հասկացա, որ իր պաշտոնավարման ընթացքում ինքը ձգտելու է վերականգնել հասարակության վստահությունը իշխանության նկատմամբ»: Հարցրինք՝ ՄԱԿ-ին առաջարկվե՞լ որեւէ պորտֆել նոր կառավարությունում: Պարոն Արսենյանն ասաց, որ իր նախասիրությունը օրենսդիր աշխատանքն է:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցին՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ի՞նչ կփոխվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարմամբ, պատասխանեց. «Ընդհանրապես, յուրաքանչյուր ընտրություն հույսեր է պարունակում իր մեջ, որ նոր ընտրությունը նոր հույսերի արդարացում կլինի, եւ բացառություն չի նաեւ այս ընտրությունը: Մենք ակնկալում ենք, որ եւ Ղարաբաղի, եւ մեր երկու երկրների զարգացման հարցում մենք առաջընթաց կապրենք»: ՄԱԿ-ի մարտի 14-ի որոշման մասին մեր հարցին պատասխանելով՝ ԼՂՀ նախագահն ասաց. «Չեմ համարում վտանգավոր, իսկ յուրաքանչյուր որոշում մեզ թելադրում է, որ համապատասխան քայլեր ձեռնարկենք՝ խուսափելու նման որոշումների հետեւանքներից»:
Հ. Գ.- 1. Նկատելի էր, որ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյանները երեկ բավականին հուզված էին, իսկ նրանց ձեռքը սեղմելու համար հյուրերը հերթ էին կանգնել: Հ. Գ.- 2. Նոր նախագահի երդմնակալության արարողությունը լուսաբանելու համար հրավիրված չէին մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ՝ «Ա1+», «Հայք», «Չորրորդ իշխանություն», «Հայկական ժամանակ», «Տարեգիր»:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ
8Երեկ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած ցույցից հետո ոստիկանները մարդկանց դարձյալ փորձում էին բերման ենթարկել, մասնավորապես՝ նրանք բռնեցին այգում գտնվող մի զույգի եւ նրանց ձեռքերն ոլորելով փորձում էին ...«ԿԱՐՈ՞Ղ Է՝ ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՂՈԹԵՔ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2Ընդամենը երկու ամիս առաջ անպատկերացնելի տեսարան՝ մարդիկ խաչակնքվում են հեղափոխական կոմունիստ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի առջեւ ու մոմ վառում: Երեկ արդեն ժամը 12.30-ից Մյասնիկյանի արձանի մոտ կարելի էր ...«ՄԻԱՍՆԱԲԱՐ ՓՆՏՐԵՆՔ ԱՊԱՔԻՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԵրեկ կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի երեկվա նիստը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հենց այդտեղ էլ երդվեց նորընտիր նախագահ Սերժ ...ԲՐԱՅԶԱՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼԵԳԻՏԻՄ ՃԱՆԱՉԵԼՈՒՑ
Մարտի 1-ի իրադարձությունները աննախադեպ էին, եւ դրամատիկ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում վերականգնվի վստահությունն առ այն, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: «Ազատություն» ռ/կ-ին ...ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ 1Երկար տարիներ ուսումնարանում աշխատած մանկավարժները, չհարմարվելով նոր տնօրենի «նոր մեթոդներին», սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվում են: Երեւանի թիվ 10 արհեստագործական ուսումնարանի ...ԱՅՍ ՏԱՐԻ՞ ԷԼ ԴԵՂՁ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿառավարությունը նոր ցրտահարություններից տուժած գյուղացիներին փոխհատուցելու մասին առայժմ չի մտածում: Մոտ մեկ-երկու շաբաթ առաջ մի շարք մարզերում կրկին ցրտահարություններ եղան, որոնցից գյուղացիները հսկայական ...ՕՊԵՐԱՑԻԱ՝ «ԿՈԼՑՈ-2»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 2Պատկերներ մայրաքաղաքից՝ երդմնակալության օրը Երեկ առավոտից Երեւանի փոքր կենտրոնն անհասանելի էր հասարակ մահկանացուների համար: Ինչպես նախապես հայտարարել էր Երեւանի քաղաքապետարանը, Օպերայի թատրոնն իր շրջակայքով՝ ...ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՇիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության գլխավոր մասնագետ, քաղծառայող Անդրանիկ Գեւորգյանին սպառնում են աշխատանքից ազատել իր հին՝ ՀՀՇ-ական ընկերների հետ կապ ունենալու եւ ընտրություններին ...«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՉԷ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանը Թատերական գործիչների միության վերջերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությունից հետո չեն լռում խոսակցություններն այն մասին, որ «Տարվա ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ
ՎԱՀՐԱՄ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետԻսլամի եւ ժողովրդավարության համատեղելիության մասին խոսելը դեռ վաղ է Այս տարվա մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայան դիմեց Սահմանադրական դատարան՝ իշխող «Արդարություն ...ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏ. 9-Ը ԱՊՐԻԼԻ
Լուսանկարչական ռեպորտաժը՝ Գագիկ Շամշյանի եւ Աննա Իսրայելյանի:Երեկ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ տեղակայվել էին ոստիկանական բազմաթիվ մեքենաներ: Այս ամենը լուսանկարող Գագիկ Շամշյանից ՀՀ ոստիկանության ծառայության վարչության պետի տեղակալ Գագիկ Մազմանյանը փորձեց ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.ԷԼԻ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ

«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

