
«ՇԱՀԱՐԿՎԵՑ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
Այս կարծիքին է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը
- Տեր հայր, անգամ սովորական թվաբանական գործողությամբ մարտի 1-ից հետո 40 օրը լրանում է ապրիլի 9-ին եւ ոչ թե 6-ին, ուրեմն, ինչո՞ւ եկեղեցին շտապեց եւ մարտի 1-ի զոհերի քառասունքի հոգեհանգստի եկեղեցական արարողությունը կատարեց ապրիլի 6-ին:
- Դուք գիտեք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Վեհափառ հայրապետի տնօրինությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում տեղի ունեցան հոգեհանգստի արարողություն՝ մարտի 1-ին մահացած մեր հայորդիների հոգու փրկության համար եւ ամենքիս մխիթարության համար: Եվ, ցավալիորեն, միտումնավոր կերպով սկսվեց շահարկվել կատարված հոգեհանգստի արարողությունը, պատճառաբանելով, թե ինչու եկեղեցին 37-րդ օրը քառասունքի առիթով կատարեց հոգեհանգստյան արարողություն: Նախ, շատ ցավալի է խոսել այդ շահարկումների մասին, որովհետեւ շահարկումները միտումնավոր կատարում են նախ՝ Հայ առաքելական եկեղեցու կանոնին բացառապես անտեղյակները, երկրորդ՝ անտեղյակ են դրանց նշանակությունից, նաեւ շահարկողներից ոմանց ճանաչում եմ, ծանոթ եմ իրենց աշխարհայացքին, աշխարհընկալ-մանը, եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքին: Այդ շահարկողներից մի քանիսը եղել են ինձ մոտ, Ավետարանից հատվածներ են խնդրել մեկնաբանել, ես ասել եմ իրենց, հետո տեսել եմ, որ դրանք օգտագործվել են քաղաքական որոշակի շարժառիթների համար: Ես բարոյական չեմ համարում, երբ անձը Աստվածաշունչը շահարկում է իր նպատակներին հասնելու համար: Վերադառնալով անմիջական հարցին՝ պիտի ասեմ, որ հոգեհանգստյան եւ քառասունքի արարողությունները բոլորովին տարբեր արարողություններ են: Հոգեհանգիստը կարող է կատարվել տանը, եկեղեցում, ուր որ անձինք կցանկանան: Հոգեհանգստյան պաշտոնն ինքնին ստուգաբանորեն ենթադրում է աղոթք հոգու փրկության համար, ինչպես մեզանից յուրաքանչյուրը իր հարազատի հոգու փրկության համար կարող է աղոթք առաքել առ Աստված: Ամեն առավոտ կատարվում է ժամերգության արարողություն, որի ժամանակ մենք աղոթք ենք կարդում բոլոր ժամանակների մահացած քրիստոնյաների հոգու փրկության համար: Իսկ հուղարկավորության, էքնահողի, յոթնեքի, քառասունքի եւ տարելիցի արարողությունները բոլորովին այլ արարողություններ են եւ բացառապես կատարվում են միայն գերեզմանատանը:
- Սակայն Մայր աթոռը ապրիլի 6-ի արարողությունը կոչել էր մարտի 1-ի զոհերի քառասունքի առիթով անցկացվող արարողություն, երբ զոհերի մահվան 40 օրը դեռ չէր լրացել:
- Մայր աթոռը ոչ թե հայտարարել է, թե քառասունքը լրանում է ապրիլի 6-ին, այլ Մայր աթոռը հայտարարություն է կատարել քառասունքի առիթով կատարվող հոգեհանգստյան արարողություն անցկացնելու մասին: Այդ արարողության կարճ աղոթքը կատարել ենք եւ պիտի կատարենք, իսկ քառասունքի բուն օրը արարողությունը ենթադրում է շիրիմի առջեւ հոգեւորականի ներկայությամբ կատարվող բոլորովին տարբեր արարողություն: Հայ առաքելական եկեղեցում կատարվող հոգեհանգստյան արարողությունները միշտ էլ կատարվել են մերձակա կիրակի օրերը, ինչպես դա եղավ Հրանտ Դինքի զոհվելու պարագային: Հավանաբար, 40-րդ օրը Պոլիսում Դինքի շիրմի մոտ հոգեւորական եղել է, շիրիմը կնքել է խաչանման, բայց հոգեհանգստյան արարողությունը կատարելով՝ մենք չենք նշանակել տվյալ քառասունքի օրը:
- Ինչո՞ւ մինչ այդ որեւէ այլ կիրակի եկեղեցին նման բան չարեց:
- Ճիշտ չեք, հենց մարտի 2-ի կիրակին ես եմ եղել պատարագիչ քահանան եւ ես կատարել եմ հոգեհանգստյան արարողություն, եւ նաեւ, դրան զուգընթաց, Մայր աթոռից ներկայացուցիչներ են այցելել մահացած հայորդիների ընտանիքներին, ինքս անձնապես այցելել եմ մեկուսարաններ, մեր ժողովրդի զավակներին՝ Զատկի տոնի առիթով: Այսօր, երբ քառասուն օրը հստակ լրանում է, կարծում եմ, կասկածից վեր է, որ յուրաքանչյուր հոգեւորական, զոհերը մեր ժողովրդի զավակներ դիտարկելով եւ հոգեւոր պարտավորությունների ծիրից ներս դիտարկելով, պատրաստ է քառասունքի արարողություններ նաեւ գերեզմանատներում կատարել:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
Ոստիկանության Հրազդանի բաժնի մուտքը երեկ շրջապատված էր մահակներով եւ սաղավարտներով զինված ոստիկաններով, որոնց ղեկավարում էր Հրազդանի ոստիկանապետը: Այդպես դիմավորեցին ապրիլի 7-ի կեսգիշերին Վանատուր թաղամասից ...«ՀԼԱ ՄԻ ԻՆՁ ՔՆՆԻՐ...»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱԱԾ-ն սկսել է հետաքրքրվել երիտասարդ ընդդիմադիրներով, իսկ ոստիկանությունը՝ այլախոհ կանանցով «Շոյված ենք, որ ԱԱԾ-ն ավագ քաղաքական գործիչներից անցում է կատարել մեզ՝ երիտասարդ եւ խոստումնալից սերնդին»,- ...ՊԱՏՃԱՌ ԿԱ՞ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱզգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ շրջանառության մեջ դրեց «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության տեքստ, որը, ըստ ամենայնի, խորհրդարանը կքննարկի այս հինգշաբթի: ...«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԱՆՏԻԿԻՆ ԵՒ ՄԱՅՐ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2Ասաց քաղբանտարկյալների կանանցից մեկը, որն այժմ հարկադրված զբաղվում է քաղաքականությամբ: «Ամռանը 4 քաղբանտարկյալ ունեինք, իսկ հիմա՝ 135»,- այսպես սկսեց երեկ ասուլիսը կալանավորված Ալեքսանդր ...ԱՆԶՈՐՆԵՐԸ
Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ 3Ուղղակի ապշել կարելի է Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Օլիմպիական կրակի փոխանցումավազքը հյուրընկալող երկրների ղեկավարների անձեռնհասությունից ու տկարությունից: Մի քանի օր առաջ ագրեսիվորեն տրամադրված հազարավոր ...ՏԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԱպրիլի 7-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում արդեն 15-րդ օրը հացադուլի նստած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի բողոքի ակցիային էին միացել նաեւ «Սասուն» ջոկատից Էդիկ եւ Նորիկ Սարգսյանները, ...ՃԱՆԱՊԱՐՀԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
1Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող կուսակցությունները գտնում են, որ միայն ժողովրդավարական Հայաստանը կարող է միջազգային ասպարեզում գործոն դառնալ: «Ազատություն», Ազգային արժեքների պաշտպանություն, ...«ՄԵԶ ՄՈՏ ԱՄԵՆ ՕՐ ԷԼ ՀԱՆՐԱՔՎԵ Է»
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀամայնքապետերը տեղական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը չեն տեսնում Երբ Արմավիրի մարզի Մրգաստանի գյուղապետ Սերյոժա Կարապետյանին հարցրինք, թե իրենց գյուղում երբեւէ տեղական հանրաքվեներ նախաձեռնե՞լ ...«ԲԱՑԱՌՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ»
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ«Առավոտի» հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ - Պրն Դանիելյան, նախ, ինչպիսի՞ն է հրդեհի հետեւանքով նախարարության աշխատանքների վերականգնման վիճակը, ի՞նչ է արվում շենքի ...ՀԱՂԹԵՑ ՀՅԴ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Դաշնակցական Ալվարդ Պետրոսյանի որդին դարձավ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրեն: Երեկ ԿԳՆ-ում տեղի ունեցավ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: ...«ՇԱՀԱՐԿՎԵՑ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱյս կարծիքին է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը - Տեր հայր, անգամ սովորական թվաբանական գործողությամբ մարտի 1-ից հետո 40 օրը լրանում է ապրիլի 9-ին եւ ոչ ...ՍԵՐԺԸ ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 4Բայց եթե հրավիրի երդմնակալության արարողությանը, անպայման կգնա ու հարցազրույցներ կտա անարդարության թեմաներով: «ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ-ի միջեւ կնքված հուշագիրը մեր քաղաքականությանն ի նպաստ չի գործի: ...ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԵրաժիշտների պարզաբանումները՝ ՀՀ նախագահի երիտասարդական պետական մրցանակի առիթով «Առավոտը» մշտապես անդրադարձել է հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչների ձեռքբերումներին թե՛ Հայաստանում, թե՛ ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Ե. Հ.55 նկար՝ ծննդյան առթիվ Ապրիլի 5-ին Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց նկարչուհի Սիրանուշ Բաղրամյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: «Սա Երեւանում իմ երրորդ անհատական ցուցահանդեսն է: Անցած ...ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
RԵրկարամյա ծառայության մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառվելու մասին Ս. թ. ապրիլի 10-ին լրանում է մաuնակի կենuաթոշակի իրավունք տվող՝ անհրաժեշտ ապահովագրական uտաժ ունեցող եւ oրենքով uահմանված տարիքը ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

