
«ՄԵԶ ՄՈՏ ԱՄԵՆ ՕՐ ԷԼ ՀԱՆՐԱՔՎԵ Է»
Համայնքապետերը տեղական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը չեն տեսնում
Երբ Արմավիրի մարզի Մրգաստանի գյուղապետ Սերյոժա Կարապետյանին հարցրինք, թե իրենց գյուղում երբեւէ տեղական հանրաքվեներ նախաձեռնե՞լ են, նա պատասխանեց. «Էդ ի՞նչ պահով ա»:
ՀՀ սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն, համայնքի անդամները կարող են տեղական հանրաքվե կազմակերպել ու համայնքային նշանակության հարցեր լուծել՝ մասնակցելով համայնքի գործերի կառավարմանը: Հայաստանում այս դրույթը դեռ ոչ մի անգամ չի կիրառվել եւ տեղական հանրաքվե մինչ օրս չի անցկացվել: Շատ համայնքներում տեղյակ էլ չեն այդ հնարավորության մասին: Մրգաստանի գյուղապետին հանրաքվեի մասին տեղեկացնելուց հետո նա համոզմունք հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա. «Մեր գյուղացիներն ամբողջ օրը գյուղապետարանի մոտ են, եթե ինչ-որ քննարկելու հարց լինի՝ դուրս կգանք, նրանց տեղում կհարցնենք, էլ ի՞նչ կարիք կա հանրաքվե անցկացնել: Մեզ մոտ ամեն օր էլ հանրաքվե է, էլի»:
Գեղարքունիքի մարզի Նորաշենի գյուղապետ Գառնիկ Գասպարյանը նույնպես տեղական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը չէր տեսնում: Նրա խոսքերով՝ «Մենք ծանր հարցեր չենք ունեցել, որ հանրաքվեի դնեինք»:
Նշենք, որ տեղական հանրաքվեի մասին նման անտեղյակությունը ոչ բոլոր համայնքներում է: Որոշ մարզերում հանրաքվե անցկացնելու ցանկացած նախաձեռնություն մատնվել է անհաջողության:
Օրինակ, Վանաձորում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան երկու անգամ ուզեցել է հանրաքվե անցկացնել: Առաջինը եղել է 2002-ին, երբ Վանաձորի Արցախ պուրակում քաղաքապետարանը որոշել է կինոթատրոնի շենք կառուցել, եւ ասամբլեան հանրաքվեի միջոցով փորձել է պարզել՝ որքանո՞վ է դա նպատակահարմար: Մարզում չի գտնվել մի կառույց, որը կգրանցեր նախաձեռնող խմբին եւ թույլ կտար հանրաքվե անել: Երկրորդ անգամ Վանաձորում փորձեցին հանրաքվե անցկացնել 2007-ին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի կառույցի ղեկավար Արթուր Սաքունցն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ այդ ժամանակ ուզեցել են հանրաքվե անցկացնել ու պատժել Վանաձորի քաղաքապետի ոչ արդյունավետ, նույնիսկ «հանցագործ գործունեությունը»: «Կազմեցինք նախաձեռնող խումբ, գրանցման համար դիմեցինք ընտրատարածքային հանձնաժողով, այնտեղից գրությամբ մերժեցին: Հանձնաժողովի վարքագիծը համարելով անգործություն՝ դիմեցինք Լոռու մարզի առաջին ատյանի դատարան: Բնականաբար, դատարանը մեր հայցը մերժեց՝ պատճառաբանելով, թե տեղական հանրաքվեի մասին օրենքը հիմք չի տալիս հանրաքվեի դնել համայնքապետի պաշտոնավարումը ժամկետից շուտ դադարեցնելու հարցը: Դիմեցինք Սահմանադրական դատարան, այստեղ էլ մեզ մերժեցին՝ այն հիմքով, որ դա նման է պատգամավորին ետկանչի մեխանիզմին, ինչը եվրոպական պրակտիկայում խրախուսելի չէ»,- պատմեց Ա. Սաքունցը: Նրա համոզմամբ՝ հասարակության մեջ էլ ցանկություն կա, որ իրենց կողմից ընտրված համայնքապետի վրա ազդեցություն ունենան, դրանով համայնքապետն ավելի զգոն կլինի, որ կա այդ լծակը եւ իր վատ աշխատանքի դեպքում կարող են տեղական հանրաքվեի միջոցով իրեն ետ կանչել: Սակայն, ըստ Արթուր Սաքունցի, այսօրվա քաղաքական դաշտը եւ իշխանությունները ցանկություն չունեն եւ չեն ուզում Հայաստանում ձեւավորվի ժողովրդավարական մշակույթ:
- ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
Ոստիկանության Հրազդանի բաժնի մուտքը երեկ շրջապատված էր մահակներով եւ սաղավարտներով զինված ոստիկաններով, որոնց ղեկավարում էր Հրազդանի ոստիկանապետը: Այդպես դիմավորեցին ապրիլի 7-ի կեսգիշերին Վանատուր թաղամասից ...«ՀԼԱ ՄԻ ԻՆՁ ՔՆՆԻՐ...»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱԱԾ-ն սկսել է հետաքրքրվել երիտասարդ ընդդիմադիրներով, իսկ ոստիկանությունը՝ այլախոհ կանանցով «Շոյված ենք, որ ԱԱԾ-ն ավագ քաղաքական գործիչներից անցում է կատարել մեզ՝ երիտասարդ եւ խոստումնալից սերնդին»,- ...ՊԱՏՃԱՌ ԿԱ՞ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱզգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ շրջանառության մեջ դրեց «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության տեքստ, որը, ըստ ամենայնի, խորհրդարանը կքննարկի այս հինգշաբթի: ...«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԱՆՏԻԿԻՆ ԵՒ ՄԱՅՐ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2Ասաց քաղբանտարկյալների կանանցից մեկը, որն այժմ հարկադրված զբաղվում է քաղաքականությամբ: «Ամռանը 4 քաղբանտարկյալ ունեինք, իսկ հիմա՝ 135»,- այսպես սկսեց երեկ ասուլիսը կալանավորված Ալեքսանդր ...ԱՆԶՈՐՆԵՐԸ
Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ 3Ուղղակի ապշել կարելի է Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Օլիմպիական կրակի փոխանցումավազքը հյուրընկալող երկրների ղեկավարների անձեռնհասությունից ու տկարությունից: Մի քանի օր առաջ ագրեսիվորեն տրամադրված հազարավոր ...ՏԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԱպրիլի 7-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում արդեն 15-րդ օրը հացադուլի նստած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի բողոքի ակցիային էին միացել նաեւ «Սասուն» ջոկատից Էդիկ եւ Նորիկ Սարգսյանները, ...ՃԱՆԱՊԱՐՀԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
1Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող կուսակցությունները գտնում են, որ միայն ժողովրդավարական Հայաստանը կարող է միջազգային ասպարեզում գործոն դառնալ: «Ազատություն», Ազգային արժեքների պաշտպանություն, ...«ՄԵԶ ՄՈՏ ԱՄԵՆ ՕՐ ԷԼ ՀԱՆՐԱՔՎԵ Է»
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀամայնքապետերը տեղական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը չեն տեսնում Երբ Արմավիրի մարզի Մրգաստանի գյուղապետ Սերյոժա Կարապետյանին հարցրինք, թե իրենց գյուղում երբեւէ տեղական հանրաքվեներ նախաձեռնե՞լ ...«ԲԱՑԱՌՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ»
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ«Առավոտի» հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ - Պրն Դանիելյան, նախ, ինչպիսի՞ն է հրդեհի հետեւանքով նախարարության աշխատանքների վերականգնման վիճակը, ի՞նչ է արվում շենքի ...ՀԱՂԹԵՑ ՀՅԴ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Դաշնակցական Ալվարդ Պետրոսյանի որդին դարձավ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրեն: Երեկ ԿԳՆ-ում տեղի ունեցավ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: ...«ՇԱՀԱՐԿՎԵՑ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱյս կարծիքին է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը - Տեր հայր, անգամ սովորական թվաբանական գործողությամբ մարտի 1-ից հետո 40 օրը լրանում է ապրիլի 9-ին եւ ոչ ...ՍԵՐԺԸ ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 4Բայց եթե հրավիրի երդմնակալության արարողությանը, անպայման կգնա ու հարցազրույցներ կտա անարդարության թեմաներով: «ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ-ի միջեւ կնքված հուշագիրը մեր քաղաքականությանն ի նպաստ չի գործի: ...ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԵրաժիշտների պարզաբանումները՝ ՀՀ նախագահի երիտասարդական պետական մրցանակի առիթով «Առավոտը» մշտապես անդրադարձել է հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչների ձեռքբերումներին թե՛ Հայաստանում, թե՛ ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Ե. Հ.55 նկար՝ ծննդյան առթիվ Ապրիլի 5-ին Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց նկարչուհի Սիրանուշ Բաղրամյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: «Սա Երեւանում իմ երրորդ անհատական ցուցահանդեսն է: Անցած ...ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
RԵրկարամյա ծառայության մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառվելու մասին Ս. թ. ապրիլի 10-ին լրանում է մաuնակի կենuաթոշակի իրավունք տվող՝ անհրաժեշտ ապահովագրական uտաժ ունեցող եւ oրենքով uահմանված տարիքը ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

