
ՊԱՏՃԱՌ ԿԱ՞ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ շրջանառության մեջ դրեց «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության տեքստ, որը, ըստ ամենայնի, խորհրդարանը կքննարկի այս հինգշաբթի:
Մինչ այժմ խորհրդարանը երկու անգամ է հանդես եկել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող հայտարարություններով, բայց դրանք չեն եղել այնքան «մտահոգված», որքան այս մեկը: ԱԺ նախագահը նշել է, որ հայտարարության անհրաժեշտությունը ծագել է մի շարք պատճառներով: Մասնավորապես՝ խիստ վտանգավոր են համարվել Ադրբեջանի կողմից կարգավորման խաղաղ գործընթացի խափանմանն ուղղված քայլերը, ադրբեջանական բանակի կողմից հրադադարի խախտման դեպքերը, Ադրբեջանի կողմից նավթային գործոնի, ֆինանսական հոսքերի հաշվին ռազմական գերակշռության հասնելու տրամադրվածությունը, նաեւ՝ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորման սկզբունքների հատվածական հրապարակումները: Արձանագրվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ շանտաժը, եւ որպես ասվածի ապացույց՝ ներկայացված է այն, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում չի զլանում անվստահություն հայտնել Մինսկի խմբին եւ չի թաքցնում, որ ձգտում է կարգավորման քննարկումները տեղափոխել այլ կազմակերպություններ:
Հայտարարության մեջ կան առաջարկություններ՝ ուղղված ՀՀ նախագահին եւ կառավարությանը: Այդ առաջարկությունները հետեւյալն են.
«- Ակտիվացնել եւ ընդլայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման եւ իրականացման ջանքերն ու հնարավորությունները։
- ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ։
- Միջազգային իրավունքի շրջանակներում ձեւակերպել այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտան ապահովել ԼՂՀ լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը»:
Հայտարարության հետ կապված մենք մի քանի հարց ուղղեցինք Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին:
- Ի՞նչն է ստիպել հանդես գալ նման «անհանգիստ» հայտարարության նախաձեռնությամբ:
- Չէ, անհանգստանալու խնդիր չկա, ուղղակի ես կարծում եմ, որ մենք միշտ պետք է համարժեք արձագանքենք իրավիճակին: Սա է միայն, եւ ես չէի ուզենա, որ այս հայտարարությունը դիտվեր որպես տագնապի արտահայտություն: Ոչ, ուղղակի դիտվեր որպես համարժեք արձագանք այն իրավիճակի, որը մի տեւական ժամանակ է, ինչ գոյություն ունի:
- Հայտարարությունը ուղղված էր ՀՀ նախագահին եւ կառավարությանը, այսինքն՝ Սերժ Սարգսյանին, սա նշանակո՞ւմ է, որ այն գործընթացը, որը մինչ այժմ իրականացնում էր Ռոբերտ Քոչարյանը, բավարար ակտիվ եւ նախաձեռնող չէր, եւ հիմա նոր նախագահին խորհրդարանը հորդորում է բավարար ակտիվ եւ նախաձեռնող լինել:
- Եթե դուք ուշադիր կարդաք հայտարարության այդ հատվածը, կտեսնեք, որ դա նախագահին չէր վերաբերում:
- Ես նկատի ունեմ հետեւյալ տողը՝ «ԱԺ-ն հանրապետության նախագահին եւ կառավարությանը առաջարկում է», որից հետո գալիս են առաջարկությունները:
- Ես շատ լավ հիշում եմ, ինքս եմ գրել, այո, ուղղված է հանրապետության նախագահին եւ կառավարությանը, որովհետեւ այդ խնդիրն առաջին հերթին գտնվում է նախագահի եւ կառավարության լիազորությունների շրջանակում: Ինչ վերաբերում է ավելի ակտիվացմանը եւ այլն, նախ՝ չպետք է մոռանալ, որ ամեն մի ժամանակաշրջան պահանջում է համապատասխան արձագանք, այսինքն՝ այնպես չի, որ ամեն ինչ կանգնած է, 10 տարի առաջ, 5 տարի առաջ, 3 տարի եւ հիմա նույնն է եւ փոխվել են գնահատականները: Եվ հաջորդը՝ նախկինում էլ առիթ եղել է ասել, որ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելու համար խնդրի էությունը, լուծումների հնարավորությունը, մենք պիտի մեծ ծավալի աշխատանք անենք, սա պիտի մեզ համար հիմնախնդիր լինի: Սա՝ մի կողմից, մյուս կողմից՝ մենք չպիտի մտածենք, որ եթե մենք արդար ենք, եթե ԼՂՀ ինքնորոշման իրավունքն անթերի եւ անխոցելի է, ուրեմն բոլորը դա միանգամից պետք է հասկանան եւ պարտավոր են մեզ նման ուշադիր լինել: Ոչ, մենք պիտի ամեն օր աշխատենք, որ մարդիկ ճիշտ պատկերացում ունենան:
- Մինչ այժմ ԼՂՀ հարցի վերաբերյալ բանակցություններից միայն մեկ-երկու մարդ էր տեղյակ, նոր նախագահի դեպքում ի՞նչ է փոխվելու, մանավանդ` օրենսդիր մարմինը երբեք բավարար ինֆորմացիա չի էլ ունեցել, ուրեմն, ձեր մատնանշած ակտիվությունը կամ նախաձեռնությունները ինչո՞վ են պայմանավորված լինելու:
- Նախ, այս տասը տարիներին յուրաքանչյուրը տեղյակ է եղել այնքան, ինչքան անհրաժեշտ է եղել, եւ այնքան, ինչքան գործն է պահանջում, այնպես որ, գնահատականի հետ համաձայն չեմ: Կարծում եմ, նույնը լինելու է նաեւ հետագայում: Իշխանության տարբեր մարմիններ, տարբեր պաշտոնյաներ այնքան են տեղյակ լինելու Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացից, որքան դա համապատասխանում է այս կամ այն մարմնին կամ պաշտոնյային:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
Ոստիկանության Հրազդանի բաժնի մուտքը երեկ շրջապատված էր մահակներով եւ սաղավարտներով զինված ոստիկաններով, որոնց ղեկավարում էր Հրազդանի ոստիկանապետը: Այդպես դիմավորեցին ապրիլի 7-ի կեսգիշերին Վանատուր թաղամասից ...«ՀԼԱ ՄԻ ԻՆՁ ՔՆՆԻՐ...»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱԱԾ-ն սկսել է հետաքրքրվել երիտասարդ ընդդիմադիրներով, իսկ ոստիկանությունը՝ այլախոհ կանանցով «Շոյված ենք, որ ԱԱԾ-ն ավագ քաղաքական գործիչներից անցում է կատարել մեզ՝ երիտասարդ եւ խոստումնալից սերնդին»,- ...ՊԱՏՃԱՌ ԿԱ՞ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱզգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ շրջանառության մեջ դրեց «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության տեքստ, որը, ըստ ամենայնի, խորհրդարանը կքննարկի այս հինգշաբթի: ...«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԱՆՏԻԿԻՆ ԵՒ ՄԱՅՐ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2Ասաց քաղբանտարկյալների կանանցից մեկը, որն այժմ հարկադրված զբաղվում է քաղաքականությամբ: «Ամռանը 4 քաղբանտարկյալ ունեինք, իսկ հիմա՝ 135»,- այսպես սկսեց երեկ ասուլիսը կալանավորված Ալեքսանդր ...ԱՆԶՈՐՆԵՐԸ
Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ 3Ուղղակի ապշել կարելի է Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Օլիմպիական կրակի փոխանցումավազքը հյուրընկալող երկրների ղեկավարների անձեռնհասությունից ու տկարությունից: Մի քանի օր առաջ ագրեսիվորեն տրամադրված հազարավոր ...ՏԱՐԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԱպրիլի 7-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում արդեն 15-րդ օրը հացադուլի նստած հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի բողոքի ակցիային էին միացել նաեւ «Սասուն» ջոկատից Էդիկ եւ Նորիկ Սարգսյանները, ...ՃԱՆԱՊԱՐՀԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է
1Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող կուսակցությունները գտնում են, որ միայն ժողովրդավարական Հայաստանը կարող է միջազգային ասպարեզում գործոն դառնալ: «Ազատություն», Ազգային արժեքների պաշտպանություն, ...«ՄԵԶ ՄՈՏ ԱՄԵՆ ՕՐ ԷԼ ՀԱՆՐԱՔՎԵ Է»
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀամայնքապետերը տեղական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը չեն տեսնում Երբ Արմավիրի մարզի Մրգաստանի գյուղապետ Սերյոժա Կարապետյանին հարցրինք, թե իրենց գյուղում երբեւէ տեղական հանրաքվեներ նախաձեռնե՞լ ...«ԲԱՑԱՌՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ»
Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ«Առավոտի» հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ - Պրն Դանիելյան, նախ, ինչպիսի՞ն է հրդեհի հետեւանքով նախարարության աշխատանքների վերականգնման վիճակը, ի՞նչ է արվում շենքի ...ՀԱՂԹԵՑ ՀՅԴ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼԸ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Դաշնակցական Ալվարդ Պետրոսյանի որդին դարձավ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրեն: Երեկ ԿԳՆ-ում տեղի ունեցավ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: ...«ՇԱՀԱՐԿՎԵՑ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԱյս կարծիքին է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը - Տեր հայր, անգամ սովորական թվաբանական գործողությամբ մարտի 1-ից հետո 40 օրը լրանում է ապրիլի 9-ին եւ ոչ ...ՍԵՐԺԸ ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ 4Բայց եթե հրավիրի երդմնակալության արարողությանը, անպայման կգնա ու հարցազրույցներ կտա անարդարության թեմաներով: «ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ-ի միջեւ կնքված հուշագիրը մեր քաղաքականությանն ի նպաստ չի գործի: ...ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԵրաժիշտների պարզաբանումները՝ ՀՀ նախագահի երիտասարդական պետական մրցանակի առիթով «Առավոտը» մշտապես անդրադարձել է հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչների ձեռքբերումներին թե՛ Հայաստանում, թե՛ ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Ե. Հ.55 նկար՝ ծննդյան առթիվ Ապրիլի 5-ին Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց նկարչուհի Սիրանուշ Բաղրամյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: «Սա Երեւանում իմ երրորդ անհատական ցուցահանդեսն է: Անցած ...ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
RԵրկարամյա ծառայության մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառվելու մասին Ս. թ. ապրիլի 10-ին լրանում է մաuնակի կենuաթոշակի իրավունք տվող՝ անհրաժեշտ ապահովագրական uտաժ ունեցող եւ oրենքով uահմանված տարիքը ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

