
ՀԱՅԱՎԱՐԻ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԿՐԵՄԼՈՒՄ
Ցուցամոլ ու տնավարի մրցանակաբաշխություն՝ «Տաշիր-2008»
Արդեն երրորդ անգամ անցկացվում է «Տաշիր» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ գյուղական կլուբի մակարդակով կազմակերպված համերգի ձեւով, չնայած՝ միջոցառումը Մոսկվայի կրեմլյան պալատում էր: Մրցանակներն էլ «Տաշիրի» տերերը հիմնականում սահմանել էին իրենց ծանոթների, մտերիմների ու մտերմուհիների համար: «Տաշիր-2008»-ին եւս գերիշխողը անհամ հումորն էր, կլկլոցներն ու թուրքաարաբական ելեւէջները: Փոխարենը հնչեղ էին «աստղերի» ու «աստղիկների» հասցեին արված մեծարանքները: Օրինակ, չգիտես ինչ չափանիշներով, հայ էստրադայի գիգանտ որակվեց երգիչ Արամեն, որը հաղթող ճանաչվեց «Տարվա ալբոմ» անվանակարգում: Մրցանակն էլ հանձնեց ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին: Ինչպես «Տաշիր-2007»-ին, արտիստիկ էությամբ քաղաքական գործիչն այս անգամ էլ մի քանի րոպեում շտկեց պատմական անարդարությունը, Արարատը վերցրեց-տվեց հայերին, թուրքերին ուղարկեց Կոսովո, Արամեին էլ՝ «Եվրատեսիլ-2009»: «Եթե մրցույթ հայտարարվի, թե որ ժողովուրդն է ամենալավը, դուք հաստատ առաջին տեղը կգրավեք...Ռուսաստանում դուք մեր ժողովրդի մի մասն եք, մենք մեկ ընդհանուր ժողովուրդ ենք»,- նրա պոպուլիստական այս հայտարարությանը հաջորդեցին բուռն ծափահարություններ ու բացականչություններ՝ դահլիճից: Հաղորդավարուհի Լերան էլ հիշեց Պյոտր Առաջինի հրամանագրերից մեկը, որտեղ կայսրը պահանջում էր «փայփայել» հայերին ու հեշտացնել նրանց կեցությունը Ռուսիայում:
Քանի որ Նունե Եսայանը «Հայաստանի ոսկե ձայն» մրցանակ էր ստացել, նրա դափնիների իներցիայով մի մրցանակ էլ ամուսնուն՝ Ավո Խալաթյանին բաժին հասավ («Երգող դերասան»): Ցնցող էր Անդրեի ու ամերիկյան շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչ Սամանթա Ջեյդի դուետը: Ամերիկյան մեկ անակնկալ էլ կար, ինչքա՜ն էին ճգնել, ի՜նչ փողեր ծախսել համերգի կազմակերպիչները, որպեսզի Շերը մի քանի բառ «շնորհի» հայ ընկերներին ու ասի, որ իբր անպայման կգար «Տաշիր-2008»-ին, եթե չխանգարեին իր նոր նախագծի նկարահանումները:
Իոսիֆ Կոբզոնն ու Ալեքսանդր Բույնովն էլ հայերեն երգեցին, Ալեգրովան իր հայտնի հիթերի պոպուրիով հանդես եկավ, դեռ ավելին, մի բեմական՝ երեք մատի կոմբինացիայի արժանացրեց դահլիճին:
«Հայ փոփի արքա» տիտղոսը շնորհվեց Թաթային, թեեւ նրա արվեստը ամենեւին էլ փոփ չէ. երգիչն իր հարցազրույցներում միշտ ասում է, որ ինքը ռաբիս է երգում: Մյուս կողմից, այս մրցանակն արդարացվում է, որովհետեւ այսօրվա փոփ-արվեստը միաձույլ է ռաբիսի հետ՝ այդ ոճում ստեղծագործող «կոմպոզիտորների» ու կատարողների շնորհիվ: Նշենք, որ ճանաչված հասարակական եւ մշակութային գործիչ Ստաս Նամինը «Տարվա լավագույն երգչուհի» ճանաչված Էմմիին հանձնելով մրցանակը՝ շեշտեց. «Մինչեւ հիմա հնչած երգերում առկա էին թուրքական ելեւէջներ, իսկ դուք երգեցիք իսկական հայկական երգ»: Խոսքը Առնո Բաբաջանյանի հայտնի «Կամուրջներ» երգի մասին է:
Մեր աստղերի բեմական կուլտուրայի, երգացանկի մասին անվերջ կարելի է խոսել, ինչից մենք զերծ կմնանք այս անգամ: Փոխարենը չենք կարող չանդրադառնալ ոմանց «չպատճառաբանված» հագուկապին: Օրինակ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչված Ռուզան Ավետիքյանը ժողովրդական երգը մատուցեց դասական երգչուհուն հարիր հանդերձանքով: Իսկ, այ, Արսեն Գրիգորյանի (Մրո) կատարումն ու հայկական զարդանախշերով հագուկապը անչափ ներդաշնակ էին:
Մի նկատառում եւս. «Տաշիր-2008»-ը նախորդից կազմակերպչական եւ մյուս առումներով ավելի հաջողված էր: Հավանաբար, այս անգամ լավ վճարել էին հրավիրված ռուս արտիստներին կամ փոխհատուցել ինչ-ինչ ծառայություններով, որովհետեւ անցյալ տարի անվճար հանդես եկած Լոլիտայի նման նրանք անընդհատ երեսով չտվեցին, թե «պող չկա» եւ «ընկերական» են ելույթ ունենում:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՎԱՐՉԱՊԵ՞Տ
Ըստ «Արմինֆո» գործակալության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տվյալներով, Հայաստանի հաջորդ վարչապետը Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ...«ՆԱ ՕՐԻԳԻՆԱԼ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան 60-ամյակի օրը նրա մասին կարծիք են հայտնում գործընկերները ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը թերեւս խորհրդարանի ամենից կոլորիտային, վիճելի եւ ոչ միանշանակ ընդունվող ...ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2ԱԺ-ն թույլտվություն տվեց կալանելու այն 4 պատգամավորներին, որոնք հանդարտության կոչեր էին արել մարտի 1-ին Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածների նկատմամբ չի՞ գործում անմեղության կանխավարկածը: ...ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
ՕԵԿ մամուլի ծառայություն RՔրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի որոշման «Օրինաց երկիր» կուսակցության անդամակցության մասին: Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական ...ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ Ե՛Վ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ, Ե՛Վ ԱՎԵԼԱՑԵԼ
Ա. Ի.«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ապրիլի 5-ին դադարեցրել է հացադուլը, որը նա սկսել էր մարտի 24-ից: Ապրիլի լույս 5-ի գիշերը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել ...ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ ԵՌԱՄՍՅԱԿԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԼինենք կարգապահ, մաքրենք ու մաքուր պահենք մայրաքաղաքը. երեկ նման կոչով համաքաղաքացիներին դիմեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: «Եթե 2003-04 թվականներին մեկ երեւանցուն բաժին էր ընկնում 5, 2 ...ԴԱՏԱԽԱԶԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ ՄԵՐԺԵՑԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1«Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով երեկ՝ կանանց միամսյակի վերջին օրը, այլախոհ կանայք սեւ զգեստներով, գլխաշորերով եւ ազատազրկվածների նկարներով հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի ...ԱՐԴՅՈՔ ՈՒՍՈՒՑՉԻ՞ ՄԵՂՔՈՎ Է ԱՇԱԿԵՐՏԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՌեպորտաժ «դեպքի» վայրից՝ դպրոցից «Առավոտը» շաբաթօրյա համարի՝ «Հարվածել է աշակերտին» լուրում տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում Քրօրի 120 հոդվածի ...«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԳԹԿ այս հանդեսում ազատորեն արտահայտվելու հնարավորություն կտրվի Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) սկսել է հրատարակել վերլուծական-տեղեկատվական հանդես՝ «Հանրակրթություն, գնահատում եւ թեստավորում» ...ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՊԵՆԴԵՐԵՑԿԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀայ արվեստի հետ լեհ կոմպոզիտորի առաջին շփումը կայացել է հոգեւոր երաժշտության միջոցով՝ հայուհի տատիկի շնորհիվ: ՀՀ մշակույթի նախարարության եւ Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ «21-ի հեռանկարներ» ...ՀԱՅԱՎԱՐԻ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԿՐԵՄԼՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՑուցամոլ ու տնավարի մրցանակաբաշխություն՝ «Տաշիր-2008» Արդեն երրորդ անգամ անցկացվում է «Տաշիր» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ գյուղական կլուբի ...ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ ԵՎ ՈՉ ՄԻ ՆՈՐ ՈՒՂԵԳԻՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆՖինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվեց ըմբշամարտի ազատ, կանանց եւ հունահռոմեական ոճերի Եվրոպայի առաջնությունը, որտեղ մեդալներից բացի՝ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում էր մեկական օլիմպիական ուղեգիր: ...«ՆՐԱՆՑ ԴՈՒՐՍ ԷԻՆ ԲԵՐԵԼ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ»
ԼԱԼԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՎիրահայ գործիչները քննադատեցին ընդդիմությանը «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը նշանակալից դեր ունեցավ ոչ միայն ՀՀ խորհրդարանական ընտրություններում, այլեւ ՀՀ նախագահական ...ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ«Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ի երեկոյան եւ 2-ի գիշերը՝ վեր է ամեն տեսակ մղձավանջից: Իշխանությունների հրահանգով ծեծում ու ջարդում էին ժողովրդի մի հատվածի, որոնց մեկ օր առաջ վարչապետն անվանում էր ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

