
ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ
ԱԺ-ն թույլտվություն տվեց կալանելու այն 4 պատգամավորներին, որոնք հանդարտության կոչեր էին արել մարտի 1-ին
Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածների նկատմամբ չի՞ գործում անմեղության կանխավարկածը: Այս հարցն առաջացավ այնժամ, երբ ապրիլի 4-ին ունկնդրեցինք, թե ինչպես է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում, թե «այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են շահարկել քաղաքական բանտարկյալների թեման, խոր հիասթափություն են ապրելու դատական նիստերի ժամանակ... քանի որ տեսնելու են, թե ում են փորձել պաշտպանել, եւ ինչ հանցագործություն կատարած մարդկանց թիկունքում են փորձել կանգնել շատերը՝ երեւի չիմանալով կամ չգիտակցելով հանցանքի խորությունն ու լրջությունը»: Մինչեւ դատարանի որոշումը մարդկանց հանցագործ հայտարարելը եւ նրանց գործողություններն էլ վաղօրոք հանցանք որակելը, մեղմ ասած, հարիր չէ երկրի թիվ մեկ պաշտոնյային:
Սակայն նույն ոգով էր անցել նաեւ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ մարտի 4-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվել էր պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին ու Խաչատուր Սուքիասյանին «որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ» ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Աղվան Հովսեփյանն իր ելույթում նրանց մասին միայն ասաց. «Ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հրապարակային կոչերով բռնարարքներ հրահրելուն, անմիջական մասնակցությամբ դրդումներով, տարաբնույթ օժանդակություններով, այդ թվում՝ գրոհայինների հավաքագրումով եւ նրանց զինելով, զանգվածային անկարգությունները կազմակերպելուն ակտիվ մասնակցություն են ունեցել այդ թվում նաեւ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը եւ Խաչատուր Սուքիասյանը, ինչը բավարար հիմք է տալիս սույն քրեական գործով նրանց ներգրավելու որպես մեղադրյալներ, առաջադրելով մեղադրանք 2008-ի փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար»:
Աղվան Հովսեփյանին հարց չուղղեց ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի եւ որեւէ պատգամավոր: Ենթադրելի է, թե իրենց գործընկերների մեղավորությունը նրանց համար ի սկզբանե տեղիք չէր տալիս հարցականների: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն էր, որ գլխավոր դատախազից հետաքրքրվեց. «Ընդհանուր իրավիճակի գնահատականը հասկանալի է, սակայն պարզ չէ կոնկրետ այս 4 պատգամավորների հստակ մեղքը, եւ կոնկրետ ո՞ր հանցանքների համար են իրենք մեղադրվում... Ցանկալի կլիներ իմանալ՝ կոնկրետ այս 4 պատգամավորներից ո՞րը կոնկրետ ի՞նչ գործողություններ է արել, եւ ինչո՞ւ համար պետք է այս որոշումն այսօր կայացվի»: Սակայն Աղվան Հովսեփյանը որեւէ բան չավելացրեց արդեն ասածին՝ նշելով. «Միջնորդագրի մեջ պարզ նշված է ե՛ւ արարքները, ե՛ւ դրա իրավական որակումը Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով»:
ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արծվիկ Մինասյանը շարունակեց հարցը. «Միջնորդագրում անհատականացված չեն ներկայացված մեղադրանքները մեր գործընկերներին։ Եթե հնարավոր է, խնդրում եմ ավելի հստակ նշել, որովհետեւ նույն հոդվածները՝ 300 եւ 225-ի 3-րդ մաս, ներկայացվում են բոլոր 4-ին էլ»: Գլխավոր դատախազն էլի ասաց. «Այդ մասին նշված է միջնորդագրի մեջ։ Նշված է, որ իրենց կոչերով, օժանդակություններով կատարել են նշված հանցագործությունները»: Որոշակիացնելու եւս մի ապարդյուն փորձ ձեռնարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Մեջբերենք, սակայն, թե դահլիճում ներկա՝ արդեն իսկ ձերբակալված Հակոբ Հակոբյանն ու Մյասնիկ Մալխասյանն իրենց ելույթներում ինչ պատմեցին իրենց գործողությունների մասին: Հակոբ Հակոբյանն ասաց, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ է եկել ժամը 15-ի սահմաններում. «Այդ ընթացքում (կարող է վկայել ներքին զորքերի գնդապետ Խաչատրյան Արթուրը), որ ԲՄՊ-ի ապակիներն էին ջարդում կամ պահի տակ ուզում էին պաժառ տային՝ ես եմ գնացել եւ կանխել... Դրանից հետո ավտոբուսի ապակիներն էին ջարդում, իմ վարորդին եմ նստեցրել, պահել եմ ճանապարհը, դեմ եմ ընկել, կարող էր այդ ժամանակ ես էլ ընկնեի ավտոբուսի տակ, որովհետեւ շփոթված էի։ Դա եմ դուրս հանել, 3-րդ ավտոմեքենան եմ այդտեղից դուրս հանել»: Ըստ նրա՝ ոստիկանապետը կամ ԱԱԾ պետն իրենից անգամ շնորհակալություն են հայտնել կանխելու համար:
Մյասնիկ Մալխասյանն իր ելույթում ասաց, թե մասնավորապես պատգամավորները «փորձում էին կանխել այն միջադեպերը, որոնք կարող էին ծանր հետեւանքներ ունենալ»: Ըստ նրա՝ ամբողջ ընթացքում «մենք ընդամենը մեր գործընկերներին, մեր ժողովրդին դիմել ենք հանդարտության, խոհեմության կոչերով, որ հարցը պիտի լուծվի արդարացի, պիտի արդարությունը վեր հանվի, եւ մեր ժողովուրդը պիտի կարողանա իր ճակատագիրը արդար, մաքուր ընտրություններով կանխորոշել»: Պատմեց նաեւ մարտի 1-ի իր ելույթի մասին. «Ասել եմ, որ խնդրում ենք ինքնագործունեությամբ չզբաղվեք, կարող է այդ ինքնագործունեությունը տհաճ ու ավելի բարդ հետեւանքների տանել»:
Ներկայացնենք նաեւ Խաչատուր Սուքիասյանի ելույթը մարտի 1-ին, Մյասնիկյանի արձանի մոտ՝ ըստ պահպանված ձայնագրության. «Ես մի խնդրանք ունեմ՝ մեկդ մյուսին փոխանցեք. ո՛չ մի ավելորդություն, ո՛չ մի այլ շարժում: Մենք սպասելու ենք այստեղ մեր առաջնորդին: Խնդրում եմ՝ ոչ մի սադրանքի չդիմեք: Խնդրում եմ բոլորին: Շատ եմ խնդրում»:
Մյասնիկ Մալխասյանը մարտի 4-ին իր գործընկերներին հարց էր ուղղում՝ մի՞թե այս կոչերը պետական իշխանությունը բռնությամբ զավթելու փորձեր են. «Մեր գործընկեր պատգամավորները, ովքեր եղել են այնտեղ, նրանք բոլորն էլ, ովքեր ելույթներ են ունեցել՝ երբեք որեւէ սադրիչ գործողությունների կոչ չեն արել: Նրանց բոլորի գործողությունները եղել են հավասարակշռված»:
«Ժառանգության» պատգամավորները, որոնք մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ էին՝ ԱԺ այդ նիստում հերթով վկայեցին, որ այնտեղ իրենց գործընկերներից իրոք միայն հանդարտության կոչեր են լսել եւ տեսել, որ նրանք փորձել են տեղում վնասազերծել սադրիչներին: Սակայն ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները՝ առանց անգամ որեւէ հարց տալու Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին, համաձայնություն տվեցին կալանավորելու այն անձանց, ովքեր մարտի 1-ին գոնե փորձել էին մեղմացնել առկա լարվածությունը: Այսպիսով՝ փաստորեն միացան նրանց՝ իրենց քաղաքական դիրքորոշման համար հետապնդելու որոշմանը:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Քննարկում
Mard գրել է:
Բրավո,Աննա ջան, շատ ուժեղ վերլուծություն էր:
sero գրել է:- Mard
Բրավո,Աննա ջան, շատ ուժեղ վերլուծություն էր:
Նման հոդվածներով պատռվում են մեր քոսոտ պատգամավորների դիմակները:- Mard
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՎԱՐՉԱՊԵ՞Տ
Ըստ «Արմինֆո» գործակալության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տվյալներով, Հայաստանի հաջորդ վարչապետը Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ...«ՆԱ ՕՐԻԳԻՆԱԼ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան 60-ամյակի օրը նրա մասին կարծիք են հայտնում գործընկերները ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը թերեւս խորհրդարանի ամենից կոլորիտային, վիճելի եւ ոչ միանշանակ ընդունվող ...ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2ԱԺ-ն թույլտվություն տվեց կալանելու այն 4 պատգամավորներին, որոնք հանդարտության կոչեր էին արել մարտի 1-ին Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածների նկատմամբ չի՞ գործում անմեղության կանխավարկածը: ...ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ
ՕԵԿ մամուլի ծառայություն RՔրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի որոշման «Օրինաց երկիր» կուսակցության անդամակցության մասին: Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական ...ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ Ե՛Վ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ, Ե՛Վ ԱՎԵԼԱՑԵԼ
Ա. Ի.«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ապրիլի 5-ին դադարեցրել է հացադուլը, որը նա սկսել էր մարտի 24-ից: Ապրիլի լույս 5-ի գիշերը նրա առողջական վիճակը կտրուկ վատացել ...ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓԵՑ ԵՌԱՄՍՅԱԿԸ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԼինենք կարգապահ, մաքրենք ու մաքուր պահենք մայրաքաղաքը. երեկ նման կոչով համաքաղաքացիներին դիմեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: «Եթե 2003-04 թվականներին մեկ երեւանցուն բաժին էր ընկնում 5, 2 ...ԴԱՏԱԽԱԶԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ ՄԵՐԺԵՑԻՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1«Ազատություն քաղբանտարկյալներին» պահանջով երեկ՝ կանանց միամսյակի վերջին օրը, այլախոհ կանայք սեւ զգեստներով, գլխաշորերով եւ ազատազրկվածների նկարներով հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի ...ԱՐԴՅՈՔ ՈՒՍՈՒՑՉԻ՞ ՄԵՂՔՈՎ Է ԱՇԱԿԵՐՏԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՌեպորտաժ «դեպքի» վայրից՝ դպրոցից «Առավոտը» շաբաթօրյա համարի՝ «Հարվածել է աշակերտին» լուրում տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում Քրօրի 120 հոդվածի ...«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԳԹԿ այս հանդեսում ազատորեն արտահայտվելու հնարավորություն կտրվի Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) սկսել է հրատարակել վերլուծական-տեղեկատվական հանդես՝ «Հանրակրթություն, գնահատում եւ թեստավորում» ...ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՊԵՆԴԵՐԵՑԿԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀայ արվեստի հետ լեհ կոմպոզիտորի առաջին շփումը կայացել է հոգեւոր երաժշտության միջոցով՝ հայուհի տատիկի շնորհիվ: ՀՀ մշակույթի նախարարության եւ Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ «21-ի հեռանկարներ» ...ՀԱՅԱՎԱՐԻ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԿՐԵՄԼՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՑուցամոլ ու տնավարի մրցանակաբաշխություն՝ «Տաշիր-2008» Արդեն երրորդ անգամ անցկացվում է «Տաշիր» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ գյուղական կլուբի ...ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ ԵՎ ՈՉ ՄԻ ՆՈՐ ՈՒՂԵԳԻՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆՖինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվեց ըմբշամարտի ազատ, կանանց եւ հունահռոմեական ոճերի Եվրոպայի առաջնությունը, որտեղ մեդալներից բացի՝ յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում էր մեկական օլիմպիական ուղեգիր: ...«ՆՐԱՆՑ ԴՈՒՐՍ ԷԻՆ ԲԵՐԵԼ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԻՔ»
ԼԱԼԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՎիրահայ գործիչները քննադատեցին ընդդիմությանը «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը նշանակալից դեր ունեցավ ոչ միայն ՀՀ խորհրդարանական ընտրություններում, այլեւ ՀՀ նախագահական ...ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ«Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ի երեկոյան եւ 2-ի գիշերը՝ վեր է ամեն տեսակ մղձավանջից: Իշխանությունների հրահանգով ծեծում ու ջարդում էին ժողովրդի մի հատվածի, որոնց մեկ օր առաջ վարչապետն անվանում էր ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԲԵՌԸ ՄՆԱԼՈՒ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎՐԱ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

