
ԳՈՎՔ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Իսկ ոմանք համոզված են, որ այն դեկլարատիվ բնույթ ունի
«Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը այժմ գտնվում է հանրային քննարկումների փուլում: Մեկ ամսվա ընթացքում կամփոփենք բոլոր հ/կ-ների, երիտասարդների, պետական կառավարման համակարգի կարծիքները, որից հետո նախագիծը կներկայացնենք կառավարության ընդունմանը»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նրա հավաստիացմամբ, այս ռազմավարությունը համահունչ է աղքատության հաղթահարման պետական ծրագրին եւ փորձում է սահմանել այն ուղղությունները, որոնք առաջիկա հինգ տարիների ընթացքում կառավարությունը պետք է իրականացնի երիտասարդական ոլորտում:
Ըստ բանախոսի, նոր ռազմավարությունը նախկինում մշակվածներից տարբերվում է նրանով, որ հիմքում ՀՀ երիտասարդության ազգային զեկույցի վերլուծական մասն է՝ անկախ սոցիոլոգիական հարցումների, գիտական աշխատանքների, վիճակագրական տվյալների համախումբ. «Փորձել ենք հասկանալ երիտասարդության հիմնախնդիրների իրական պատկերը»: Փոխնախարարը հնգամյա ռազմավարության միջոցով խոստացավ լուրջ ֆինանսական ներդրումներ, իրավական դաշտ ապահովող գործառույթներ, մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին եւ այլն: Ա. Պողոսյանը ռազմավարությունից առանձնացրեց երիտասարդների մասնակցային գործընթացի ապահովումը՝ այսինքն այն, որ պետությունը երիտասարդությանը վերաբերող ցանկացած որոշում կայացնելիս անպայման պետք է հաշվի առնի նրանց կարծիքը, բարելավի նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները, նպաստի հայրենասիրական դաստիարակությանը, ազատ ժամանցի կազմակերպմանը եւ այլն: Ա. Պողոսյանի խոսքով, գերակայություն է համարվում «երիտասարդական քաղաքականության իրականացման համակարգվածության մակարդակի բարձրացումը»: Նա նաեւ հավելեց, որ իրենց հարց է տրվել, թե ինչո՞ւ ըստ փաստաթղթի գերակա չի հայտարարվել կրթության ոլորտը. «Կառավարության գործունեության ծրագրում կրթությունը, որպես գերակա ուղղություն, այսպես թե այնպես, ընդգրկված է»:
Ա.Պողոսյանը երեկ երիտասարդներին բաժանեց մի քանի խմբերի. նրա խոսքով՝ 16-18 տարեկանները համարվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտներ,18-30 տարեկանները՝ երիտասարդներ: Պարզվում է, երիտասարդների թիվը ՀՀ-ում կազմում է բնակչության 25,6 տոկոսը՝ 826 000 է: «Առավոտը» փոխնախարարին հարցրեց, թե ի՞նչ է մտածում ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության այն հայտարարության վերաբերյալ, որտեղ Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը որակվել էր որպես դեկլարատիվ բնույթ կրող, եւ արդյո՞ք նախարարությունը հաշվի է առել նրանց նկատառումներն ու մտահոգությունները: «Ես ողջունում եմ «Սարգիս Տխրունու» առաջարկները: Բայց կա մի օրինաչափություն՝ իրենք հիմնականում զբաղվում են կրթական խնդիրներով: Ես «Առավոտում» կարդացել եմ նրանց հայտարարության մասին, որում կոնկրետ առաջարկներ չկային: Շատ լավ կլինի, որ նրանք ակտիվորեն իրենց առաջարկները ներկայացնեն մեզ, ինչպես անում են շատ կազմակերպություններ: Դեկլարատիվ հայտարարությունները հասարակական կարծիքի ձեւավորման առումով կարող են որոշակի կարծիք ապահովել: Բայց եկեք խոսքից անցնենք գործի... Ես ողջունում եմ ցանկացած առաջարկություն, դրա համար էլ մենք փորձել ենք այս ամենը ազատ քննարկման դնել ու կազմակերպել հանրային լսումներ»,- պատասխանեց Ա. Պողոսյանը: Հիշեցնենք, որ «Սարգիս Տխրունին» առաջարկում էր իբրեւ առաջնահերթություն դիտարկել բուհական կոռուպցիայի դեմ պայքարը, ուսանողական վարձավճարների իջեցումը, ուսխորհուրդների բարեփոխումը, երիտասարդների զբաղվածության խնդրի լուծումը եւ այլն:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ
16
Մարտի 1-ի կեսգիշերից հետո՝ ԱԺ հատուկ նիստի ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը փորձում էր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարցեր ուղղել եւ պարզել արտակարգ դրություն ...ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Ըստ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի, դա է պնդելու Եվրոպայի խորհուրդը
- Ապրիլի 14-ից ԵԽԽՎ-ում կքննարկվեն հայաստանյան վերջին իրադարձությունները, ձեր կարծիքով՝ հատկապես ի՞նչն առիթ դարձավ այս քննարկման:
- ...ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 3
«Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է իրականացվում խոշոր հավաքների ցրումը»,- «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի այս հարցին ՀՀԿ-ականները մարտի 1-ին պատասխանել էին վիրավորանքներով:
Մարտի 1-ի կեսգիշերն անց ...ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՎԵՆԵՏԻԿԻ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 1Ինչպես էր ընդունվում մարտի 17-ի որոշումը Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը լուրջ մտահոգություն ...«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.Մարտի 1-ի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատելով այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն անտեսեցին միջազգային հանրության հորդորները՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ ասաց. «Սա մարտահրավեր ...«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1
Ըստ Լեւոն Բարսեղյանի, ոստիկանների՝ քաղաքական զբոսանքների դեմ ուղղված կատաղի պայքարը սկսվել է Գյումրիից:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նկատի ունի մարտի 2-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահայտ ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Ըստ Միխայիլ Բաղդասարովի, «Արմավիան» ջանք ու եռանդ չի խնայում՝ Հայաստանում ավիատոմսերի գնաճը կանխելու համար:
Նախորդ ամսվա ընթացքում միջազգային շուկայում ավիավառելիքը թանկացավ: Եթե հայկական ավիափոխադրողները ...«ՄԵՐ ՇԵՆՔԸ ՄԻ ՕՐ ԿՓԼՎԻ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 2
Նար-Դոսի 75 շենքի հիմքը տարեցտարի քայքայվում է
Բնակիչներն ամեն օր ահը սրտներում սպասում են, որ մի օր իրենց շենքը փլվելու է: Այս շենքի նկուղը 30 տարուց ավելի լցված է կեղտաջրերով: Բնակիչների պատմելով՝ ...ԽԱԽՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցը պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Այն կարելի է հաղթահարել միայն մեր հասարակության առջեւ քաղաքական նոր հեռանկարներ բացելու միջոցով»,- գտնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը
- Պարոն Դալլաքյան, ինչպիսի՞ն է անցած ընտրությունների ...ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵ՞Պ
ԵՐԱՆՈՒՀԻ ՅԱՅԼԱԽԱՆՅԱՆ
Ոչ հայաստանցի ուսանողները դժգոհում են անհավասար պայմաններից
Հայաստանյան բուհերում եռուզեռ է: Խոսքս բնավ էլ քննությունների մասին չէ, պարզապես համալսարանների գանձարանները կամաց- կամաց լցվում են ուսանողների՝ ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Ե. ՀԱԿՈԲՅԱՆԵրազում են պետ դառնալ Մայիսի 30-ին լրանում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ անդամ Օնիկ Վաթյանի 65-ամյակը: Իսկ դա նշանակում է, որ պարոն Վաթյանը շուտով հրաժեշտ կտա իր զբաղեցրած պաշտոնին: ...ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սոչիում անցկացված ֆուտբոլի «Դագոմիս-Դինամո» պատանեկան մրցաշարում գերազանց հանդես եկավ Երեւանի «Փյունիկ» ակումբի մինչեւ 1995 թվականը ծնված պատանիների թիմը (գլխավոր մարզիչ՝ Սուրեն Չախալյան, մարզիչ՝ Պատրիկ ...«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4«Ինչո՞ւ ինձ եւ Տեր-Պետրոսյանին սատարող մյուս տասնյակ հազարավորներին մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործում չեն ներգրավում իբրեւ մեղադրյալ, վկա կամ տուժող»,- հարցնում է Աշոտ Բլեյանը... «Հացադուլ ... 
ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
«Հայլուրի» բերած օրինակները համոզիչ չեն
Անցյալ կիրակի «Հայլուրը» հերթական անգամ ցուցադրեց փաստերը խեղաթյուրելու իր մասնագիտական կոչումը: Այս անգամ Տաթեւիկ Նալբանդյանը, ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»՝ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ
ԿԱՐԵՆ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ 4Կամ մտորումներ ռասիզմի եւ բարոյախոսության մասին Երբեք չէի մտածի, որ հոդված գրելու անհրաժեշտություն կառաջանա ինձ մոտ, բայց արձագանքելու այլ ձեւ չգտա, այնպես որ, ներողամիտ եղեք, գրում է ոչ թե գրողը, այլ ... 
ՎԵՑԵՐՈՐԴՆ ԵՆՔ
Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻԴԵ) հրապարակել է ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: ...ԳՈՎՔ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻսկ ոմանք համոզված են, որ այն դեկլարատիվ բնույթ ունի «Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը այժմ գտնվում է հանրային քննարկումների փուլում: Մեկ ամսվա ընթացքում կամփոփենք ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

