
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»՝ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ
Կամ մտորումներ ռասիզմի եւ բարոյախոսության մասին
Երբեք չէի մտածի, որ հոդված գրելու անհրաժեշտություն կառաջանա ինձ մոտ, բայց արձագանքելու այլ ձեւ չգտա, այնպես որ, ներողամիտ եղեք, գրում է ոչ թե գրողը, այլ ճարտարապետ - նկարիչը:
Պարզապես ուզում եմ պատասխանել այն պնդումներին, որոնք հնչեցին Ռ. Սահակյանցի հարցազրույցներում եւ որոնք վիրավորում են իմ արժանապատվությունը՝ որպես քաղաքացի: Սկսեմ ամենակարեւորից:
Ցանկացած մարդ կարող է յուրովի հասկանալ Նոր կտակարանը, բայց այդ աստիճան աղավաղել Հիսուսի խոսքերը եւ ասել, թե «Հիսուսը մեզ պատգամ է տվել սիրել միայն լավ մարդկանց», ոչ միայն անհեթեթություն է, այլ նաեւ այն, ինչի դեմ հաճախ ելույթ է ունենում հենց ինքը՝ Ռ. Սահակյանցը: Դա քաղքենիություն է եւ փարիսեցիություն: Հիսուսն ասել է ճիշտ հակառակը. «Սիրեցեք ձեր թշնամիներին.... աղոթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար, որ որդի լինեք ձեր Հորը, որ երկնքում է, որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրավների վրա»:
Թույլ տամ ինձ եւս մեկ մեջբերում Կտակարանից. «Ձեզնից ով անմեղ է, թող առաջինը քար նետի այս կնոջ վրա»: Ահա թե ինչպես է Հիսուսը պատասխանում կեղծ բարոյախոսներին: Եվ վերջապես մի կարեւոր դրվագ: «Դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»,- ասում է Հիսուսը իր կողքին խաչված հանցագործին: Մի՞թե այս խոսքերը ապացույց չեն, որ պետք է սիրել իրոք բոլորին՝ ե՛ւ «մոլորվածներին», որոնք սխալ ընտրություն են արել, եւ՛ այլոց, եւ սիրել ոչ թե խոսքով, այլ սրտով: Խոսքն ամենեւին նրա մասին չէ, որ հանցագործը չպատժվի՝ դա օրենքի գործն է: Հարցը մոտեցման, եթե ուզում եք՝ աշխարհընկալման մասին է, հատկապես քրիստոնեական աշխարհընկալման մասին, որը երեւի հեռու է Ռ. Սահակյանցի աշխարհընկալումից, ով չի կարող սիրել նրանց, ովքեր «սխալ ընտրություն» են կատարել: Ավելին, նա շեշտեց, որ նրանք անբարոյական են, որովհետեւ չէին ընտրել այնպես, ինչպես ինքն է թույլատրելի համարում, ընդ որում՝ նշեց, որ նրանք ունեին այլընտրանք՝ ընտրել ցանկացածին 8-ից, այլ ոչ թե 9-ից:
Այո, ես ունեի ընտրություն եւ ընտրել եմ այնպես, ինչպես հարկ եմ համարել, այլ ոչ այնպես, ինչպես առաջարկվեց Ռ. Սահակյանցի կողմից: Եվ կարծում եմ, որ որեւէ մեկը իրավունք չունի իմ ընտրության կապակցությամբ քննարկել իմ բարոյականությունը եւ փառք Տիրոջը, որ դեռ չեն ընդունվել այն օրենքները, որոնք, ըստ Ռ. Սահակյանցի, պետք է ընտրության իրավունք տան, որովհետեւ այդ առաջարկով կստացվի հետեւյալը՝ եթե որեւէ մեկը կարդացել է Ջոյս. Բերդյաեւ, Պրուստ կամ Ֆոլկներ, բայց ստոր մի արարած է, ապա նրան, իհարկե, թույլատրվում է ընտրել, իսկ եթե չի կարդացել, բայց բարեկիրթ մարդ է, օրինակ՝ տաքսու վարորդ կամ հող մշակող գյուղացի, ապա նա չի կարող ընտրել: Դժվարանում եմ ձեւակերպել՝ սա ռասի՞զմ է, թե՞ ֆաշիզմ, բայց ռասիստ լինելու անկեղծ խոստովանությունը եթերից, կարծում եմ, շատ բան է ասում մարդու հայացքների մասին:
Միգուցե իմ մոտեցումները սուբյեկտիվ են, բայց ուզում եմ նշել, որ լավ էի վերաբերվում Ռ. Սահակյանցին եւ իր ստեղծագործություններին, մինչեւ իր այս վերջին հարցազրույցները: Համենայնդեպս, իմ սուբյեկտիվ մոտեցումը չի գերազանցում նրա պնդումներին, երբ վերագրում է թեկնածուներից մեկին այն, ինչը երբեք ոչ ոք չի լսել (Ղարաբաղի հանձնման մասին): Չէ՞ որ դա, մեղմ ասած, ճշմարտությանը չի համապատասխանում: Ենթադրություններ անել կարող ենք բոլորս, բայց ներկայացնել դա որպես ճշմարտություն եւ փաստ՝ ամենաքիչը տարօրինակ է:
Եվ վերջում զարմանալի մի պնդման մասին, որը վերաբերում է նրան, որ մեզ՝ հայերիս դաստիարակում են բարձր եւ հերոսական օրինակների վրա, իսկ հետագայում մենք տեսնելով չարության եւ դավաճանության որոշ դեպքեր, զարմանում ենք: Թույլ տվեք մի պարզ հարց տալ. այդ ո՞ր մի երկրում են երեխաներին եւ երիտասարդությանը սովորեցնում, որ չարիքը օրինաչափություն է եւ որ պետք չէ զարմանալ չարի եւ դավաճանության հետ առնչվելիս: Ո՞՝ր մի անգլիացին կամ գերմանացին չի զարմանում եւ վրդովվում, երբ հանդիպում է անարդարության կամ դավաճանության:
Մեր այդ վրդովմունքը շատ բնական երեւույթ է եւ, բարեբախտաբար, մենք դեռ չենք սովորել հանդուրժել դավաճաններին....
- ԿԱՐԵՆ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Քննարկում
Հայաստանյան գրել է:
Հարգելի Կարեն Դոլուխանյան որտե՞ղ էիք 90- ականներին ու ինչո՞վ էիք զբաղվում...
Ի դեպ ,եթե Տիրոջ փառքի հովանին եք փնտրում չպետք է պատվիրանները իմանալով հանդերց ստոր անվանեք տարակարծիք անհատին , այլ ,ինչպես մեջ եք բերում . «Սիրեցեք ձեր թշնամիներին.... աղոթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար, որ որդի լինեք ձեր Հորը, որ երկնքում է, որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրավների վրա»:
Դուք կասկածի տակ դրեցիք Լ. Տեր- Պետրոսյանի « Աստվածաշնչի » իմացությունը , կամ ակնարկում եք , որ նա ամբիոններից բազմիցս իմացաբար ՝ դիտավորյալ ոտնակոխ է արել Քրիստոնյաների հավատքը , նոր կրոն քարոզելով ՝ ըստ որի բոլորը ՏԱԿԱՆՔՆԵՐ ԵՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՐԺԱՆԻ :
Շնորհակալություն , որ հուշեցիք այս ամենը...
Եվ այդ մարդը Քոչարյանին մեղադրում էր «Հայր մեր»-ը չիմանալու մեջ ... Ահա թե ինչպես են խճճելով մարդկանցից թաքցնում իսկական մեղավորներին...
ArAzArM գրել է:- Հայաստանյան
Հարգելի Կարեն Դոլուխանյան որտե՞ղ էիք 90- ականներին ու ինչո՞վ էիք զբաղվում... Ի դեպ ,եթե Տիրոջ փառքի հովանին եք փնտրում չպետք է պատվիրանները իմանալով հանդերց ստոր անվանեք տարակարծիք անհատին , այլ ,ինչպես մեջ եք բերում . «Սիրեցեք ձեր թշնամիներին.... աղոթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար, որ որդի լինեք ձեր Հորը, որ երկնքում է, որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրավների վրա»:
Դուք կասկածի տակ դրեցիք Լ. Տեր- Պետրոսյանի « Աստվածաշնչի » իմացությունը , կամ ակնարկում եք , որ նա ամբիոններից բազմիցս իմացաբար ՝ դիտավորյալ ոտնակոխ է արել Քրիստոնյաների հավատքը , նոր կրոն քարոզելով ՝ ըստ որի բոլորը ՏԱԿԱՆՔՆԵՐ ԵՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՐԺԱՆԻ :
Շնորհակալություն , որ հուշեցիք այս ամենը...
Եվ այդ մարդը Քոչարյանին մեղադրում էր «Հայր մեր»-ը չիմանալու մեջ ... Ահա թե ինչպես են խճճելով մարդկանցից թաքցնում իսկական մեղավորներին...
Արդարության ձայնը, Հարավաին Կորեաից:- Հայաստանյան
Սարգիս գրել է:
Այ պարոն Դոլուխանյան, այստեղ Քրիստոսի ասածներն եք շարադրում որ խեղճ Հայ ազգին նորից շփոթեցնեք որ հավատան ԼՏՊ-ին ու սիրեն թուրքին: Իսկ գիշերները ձեր մահճակալի մոտ եք դնում այն գիրքը որի վրա երդվել է ԼՏՊ-ը որը Ավետարանը չէր: Ինչպիսի նենգություն:
Հետևյալ վիդիոյում կան 6 շարունակելի վիդէոներ: Դիտեցեք բոլորը:
http://www.youtube.com/watch?v=gNeh2RTGAgM&feature=related
Հայ գրել է:- Հայաստանյան
Հարգելի Կարեն Դոլուխանյան որտե՞ղ էիք 90- ականներին ու ինչո՞վ էիք զբաղվում... Ի դեպ ,եթե Տիրոջ փառքի հովանին եք փնտրում չպետք է պատվիրանները իմանալով հանդերց ստոր անվանեք տարակարծիք անհատին , այլ ,ինչպես մեջ եք բերում . «Սիրեցեք ձեր թշնամիներին.... աղոթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար, որ որդի լինեք ձեր Հորը, որ երկնքում է, որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրավների վրա»:
Դուք կասկածի տակ դրեցիք Լ. Տեր- Պետրոսյանի « Աստվածաշնչի » իմացությունը , կամ ակնարկում եք , որ նա ամբիոններից բազմիցս իմացաբար ՝ դիտավորյալ ոտնակոխ է արել Քրիստոնյաների հավատքը , նոր կրոն քարոզելով ՝ ըստ որի բոլորը ՏԱԿԱՆՔՆԵՐ ԵՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱՐԺԱՆԻ :
Շնորհակալություն , որ հուշեցիք այս ամենը...
Եվ այդ մարդը Քոչարյանին մեղադրում էր «Հայր մեր»-ը չիմանալու մեջ ... Ահա թե ինչպես են խճճելով մարդկանցից թաքցնում իսկական մեղավորներին...
Հայաստանի բօլօր տեսակի իշխանությունների 90 տօկօսր տականք են
բօլօրը և ենթակա են ոչնչացման:- Հայաստանյան
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ
16
Մարտի 1-ի կեսգիշերից հետո՝ ԱԺ հատուկ նիստի ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը փորձում էր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարցեր ուղղել եւ պարզել արտակարգ դրություն ...ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Ըստ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի, դա է պնդելու Եվրոպայի խորհուրդը
- Ապրիլի 14-ից ԵԽԽՎ-ում կքննարկվեն հայաստանյան վերջին իրադարձությունները, ձեր կարծիքով՝ հատկապես ի՞նչն առիթ դարձավ այս քննարկման:
- ...ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 3
«Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է իրականացվում խոշոր հավաքների ցրումը»,- «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի այս հարցին ՀՀԿ-ականները մարտի 1-ին պատասխանել էին վիրավորանքներով:
Մարտի 1-ի կեսգիշերն անց ...ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՎԵՆԵՏԻԿԻ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 1Ինչպես էր ընդունվում մարտի 17-ի որոշումը Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը լուրջ մտահոգություն ...«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.Մարտի 1-ի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատելով այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն անտեսեցին միջազգային հանրության հորդորները՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ ասաց. «Սա մարտահրավեր ...«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1
Ըստ Լեւոն Բարսեղյանի, ոստիկանների՝ քաղաքական զբոսանքների դեմ ուղղված կատաղի պայքարը սկսվել է Գյումրիից:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նկատի ունի մարտի 2-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահայտ ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Ըստ Միխայիլ Բաղդասարովի, «Արմավիան» ջանք ու եռանդ չի խնայում՝ Հայաստանում ավիատոմսերի գնաճը կանխելու համար:
Նախորդ ամսվա ընթացքում միջազգային շուկայում ավիավառելիքը թանկացավ: Եթե հայկական ավիափոխադրողները ...«ՄԵՐ ՇԵՆՔԸ ՄԻ ՕՐ ԿՓԼՎԻ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 2
Նար-Դոսի 75 շենքի հիմքը տարեցտարի քայքայվում է
Բնակիչներն ամեն օր ահը սրտներում սպասում են, որ մի օր իրենց շենքը փլվելու է: Այս շենքի նկուղը 30 տարուց ավելի լցված է կեղտաջրերով: Բնակիչների պատմելով՝ ...ԽԱԽՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցը պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Այն կարելի է հաղթահարել միայն մեր հասարակության առջեւ քաղաքական նոր հեռանկարներ բացելու միջոցով»,- գտնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը
- Պարոն Դալլաքյան, ինչպիսի՞ն է անցած ընտրությունների ...ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵ՞Պ
ԵՐԱՆՈՒՀԻ ՅԱՅԼԱԽԱՆՅԱՆ
Ոչ հայաստանցի ուսանողները դժգոհում են անհավասար պայմաններից
Հայաստանյան բուհերում եռուզեռ է: Խոսքս բնավ էլ քննությունների մասին չէ, պարզապես համալսարանների գանձարանները կամաց- կամաց լցվում են ուսանողների՝ ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Ե. ՀԱԿՈԲՅԱՆԵրազում են պետ դառնալ Մայիսի 30-ին լրանում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ անդամ Օնիկ Վաթյանի 65-ամյակը: Իսկ դա նշանակում է, որ պարոն Վաթյանը շուտով հրաժեշտ կտա իր զբաղեցրած պաշտոնին: ...ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սոչիում անցկացված ֆուտբոլի «Դագոմիս-Դինամո» պատանեկան մրցաշարում գերազանց հանդես եկավ Երեւանի «Փյունիկ» ակումբի մինչեւ 1995 թվականը ծնված պատանիների թիմը (գլխավոր մարզիչ՝ Սուրեն Չախալյան, մարզիչ՝ Պատրիկ ...«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4«Ինչո՞ւ ինձ եւ Տեր-Պետրոսյանին սատարող մյուս տասնյակ հազարավորներին մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործում չեն ներգրավում իբրեւ մեղադրյալ, վկա կամ տուժող»,- հարցնում է Աշոտ Բլեյանը... «Հացադուլ ... 
ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
«Հայլուրի» բերած օրինակները համոզիչ չեն
Անցյալ կիրակի «Հայլուրը» հերթական անգամ ցուցադրեց փաստերը խեղաթյուրելու իր մասնագիտական կոչումը: Այս անգամ Տաթեւիկ Նալբանդյանը, ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»՝ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ
ԿԱՐԵՆ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ 4Կամ մտորումներ ռասիզմի եւ բարոյախոսության մասին Երբեք չէի մտածի, որ հոդված գրելու անհրաժեշտություն կառաջանա ինձ մոտ, բայց արձագանքելու այլ ձեւ չգտա, այնպես որ, ներողամիտ եղեք, գրում է ոչ թե գրողը, այլ ... 
ՎԵՑԵՐՈՐԴՆ ԵՆՔ
Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻԴԵ) հրապարակել է ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: ...ԳՈՎՔ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻսկ ոմանք համոզված են, որ այն դեկլարատիվ բնույթ ունի «Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը այժմ գտնվում է հանրային քննարկումների փուլում: Մեկ ամսվա ընթացքում կամփոփենք ...
ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ
«ԿԵՆՍԱԳԻՐ ԲԱՌԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵ՛ՆՔ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԶԵԿՈՒՅՑ ԵՄ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՄԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺ»
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՆՈՐ ՃԱԿԱՏ՝ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

