
«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
«Ինչո՞ւ ինձ եւ Տեր-Պետրոսյանին սատարող մյուս տասնյակ հազարավորներին մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործում չեն ներգրավում իբրեւ մեղադրյալ, վկա կամ տուժող»,- հարցնում է Աշոտ Բլեյանը...
«Հացադուլ հայտարարած մարդիկ իմ եղբայրներն են, ում հետ ճանապարհ ենք անցել 1988-ից, միասին պայքարել ենք, ձեռք բերել ու կորցրել, սխալվել...… Միասին ապրել ենք եւ շարունակում ենք միասին պայքարել։ Փաստում եմ, որ իմ ընկերներն այսօր պատանդ են: Այսպես պատանդ են վերցվել Տեր-Պետրոսյանն ու ՀՀ նախագահի ընտրություններով ձեւավորված նոր քաղաքացիական շարժումն ընդհանրապես»,- ողջույններ հղելով քաղաքական պայքարի կիզակետում գտնվող իր ընկերներին՝ առաջին նախագահի թիմի անդամ Աշոտ Բլեյանը միաժամանակ նշում է, որ սա փուլ է, որով պետք է անցնել: Այն, որ մարտի 1-ի դեպքերի առիթով մարդիկ իրենց քաղաքական-քաղաքացիական գործունեության համար են կալանավորված եւ շարունակում են պայքարել(ինչի դրսեւորումներից մեկն էլ հացադուլն է), ապացուցում է, որ նրանք քաղբանտարկյալներ են։ Եվ Աշոտ Բլեյանը վստահ է՝ նրանք քաղաքական պայքարի լավագույն օրինակ ցույց կտան՝ մնալով շարժման ավանգարդում: «Ես նրանցից մեկն եմ: Կարծում եմ՝ այսպես պետք է ասի մեզնից յուրաքանչյուրը, որովհետեւ այս մարդիկ ձերբակալվել եւ հետապնդվում են հրապարակային այն գործողությունների համար, որի մասնակիցն եմ ես եւ 100 հազարավոր այլ մարդիկ: Ես չեմ կարող ինքնախաբեությամբ զբաղվել, ինձ չեն կարող հիպնոսացնել, այն աստիճանի միամտի տեղ դնել, որ ես տարակուսեմ, թե կա մի բան, որ իմ ընկերներն արել են, ու ես չգիտեմ, նախաքննությունն էլ պիտի պարզի: Այդպես կարող են ասել անպատասխանատուներն ու վախկոտները: Ես գիտեմ, որ իմ ընկերների արարքներում հանցակազմ չկա: Նրանք պայքարել են իրենց եւ այլոց իրավունքների համար՝ հրապարակային, օրենքով չարգելված միջոցներով»,- ասում է մեր զրուցակիցը: Նա իրեն եւ հրապարակում եղած մարդկանց համարում է այս գործով վկա եւ զարմանում է, թե ինչու իրեն չեն ներգրավում, քանզի պատրաստ է պատմելու իր տեսածները: Ավելին, կարծում է, որ նաեւ տուժող է՝ իշխանության ուժի գործադրման արդյունքում եւ հավաստիացնում է, որ դատավարության ինչ-որ փուլում կգտնի դրան սեփական մասնակցությունը բերելու ձեւը:
«Սովետն անմեռ է, ընդ որում, բոլշեւիզմը՝ իր ամենատխուր էջերով, որովհետեւ իմ, քո, նրա մեջ է ու մեր աչքի առաջ, մեր թողտվությամբ հաստատվում է»,- կարծում է Ա. Բլեյանը: Զուգահեռներ անցկացնելով 1990 եւ 2008 թվականների գարունների միջեւ՝ մեր զրուցակիցը փաստում է, որ այն ժամանակ էլ, հիմա էլ ունենք դիկտատուրա՝ տնտեսությանը, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությանը տիրապետող նոմենկլատուրային դիկտատուրա։ «1990թ. գտնվեց ելքը եւ Գերագույն խորհրդի արդար, խաղաղ ընտրություններով քաղաքական ճգնաժամը հաղթահարվեց: Հիմա էլ ընտրությունները չեն ավարտվել, քանզի ճգնաժամը առկա է: Ընտրությունը, ի վերջո, քաղաքական ճգնաժամը լուծելու միջոց է»,- ասում է մեր զրուցակիցը: Նա Երրորդ Հանրապետության դեմ ուղղված հանցանք է որակում դաժանությունը, որով նեոբոլշեւիզմը գործում է Երրորդ Հանրապետության արժեքների եւ Հանրապետությունը ստեղծողների, արցախյան շարժման ազատամարտիկների, իրենց ընտրական եւ քաղաքացիական իրավունքներից օգտվող քաղաքացիների նկատմամբ։ Այսքանով հանդերձ, մեր զրուցակիցը վստահ է, որ հայաստանցիներս կունենանք բավարար հաստատակամություն եւ միասնականություն՝ նոր քաղաքացիական շարժման հռչակած խնդիրները լուծելու համար: «Ժամանակին՝ 1988-ից սկսած, անտեսել ենք անհատի իրավունքների եւ ազատությունների համար պայքարը. հիմա դա ենք անում, առանց դրա չի կարող լինել մեր երազած, մեզ ու մեր զավակներին արժանի կյանքը: Առաջին պլանում քաղաքացին է՝ որպես գիտակցված շահ՝ իր իրավունքներով եւ ազատություններով, եւ բնական է, որ այդ պայքարի առաջին շարքում անկոտրում մարդիկ են՝ այսօրվա հացադուլավոր կամ «հետախուզվող» քաղբանտարկյալները: Պայքարի այս փուլում եւս նրանք կարեւոր գործ են անում»,- ասում է նա: Այս համատեքստում Աշոտ Բլեյանը ողջունում է Հյուսիսային պողոտայի զբոսանքները, Մասիսում, Հրազդանում, Գյումրիում բողոքի ակցիաները, մշակութային մի խումբ հարգելի գործիչների հայտնի հայտարարությունը... Ուրախ է, որ դրանք ինչ-որ կենտրոնից կազմակերպվող, նախապես երաշխավորված չեն, այլ ինքնաբուխ դրսեւորումներ են, որ ակտիվացնում են այսօրվա արտակարգ դրության մեջ պասիվացած քաղաքացուն:
Ի պատասխան «Առավոտի» դիտարկման՝ հարկ կա՞ քաղաքացիական պոռթկումը կանոնակարգելու եւ ուղղորդելու, մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ որոշակի փուլում այն ինչ-որ կազմակերպական տեսք կընդունի. «Գուցե ոչ թե վերեւից կլինի, այլ ներքեւից առաջ կմղվեն նոր դեմքեր: Անպայման կգտնվի հակաբռնության կազմակերպման ձեւը՝ ե՛ւ հայտնի, ե՛ւ նոր առաջնորդներով»: Ա. Բլեյանը մերժում է իրեն հաղթող հռչակած կոալիցիայի եւ նրա մաս կազմող քաղաքական ուժերի մեղադրական կեցվածքը. «Ավա՜ղ, 1988-ի շարժումով սկսված արտաքին պատերազմը ոչ միայն չհաջողվեց վերջնական խաղաղ ելքի բերել, այլեւ նեոբոլշեւիզմը այն տեղափոխեց հասարակության մեջ՝ դեմ հանդիման կանգնեցնելով իրավունքների համար պայքարող հասարակությունը եւ իր անդամներից կազմված բանակն ու ոստիկանությունը։ Ավա՜ղ, այս ներքին պատերազմը, որի պատասխանատուն գործող իշխանությունն է, եւ որի հրամանով կամ թողտվությամբ մարտի 1-ին կրակել են մեզ վրա, բոլորիս պարտությունն է։ Ավա՜ղ, մենք այսօր մտասեւեռված ենք Ազատության հրապարակը վերանվաճելու վրա, երբ Հայաստանի արտաքին խնդիրներն ավելի ու ավելի անլուծելի են դառնում....»:
- ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քննարկում
VAN գրել է:
Բլեյան Աժոտ,կարցեմ հանց ձեր ազգակեր ոհմակին Էին ժամանակին անվանում նեոբոլժևիկներ,մոռացե՞լ ես,թե՞ մոռացել ես որ երբ հայրենիքի պաժտպանները կենաց-մահու կռիվ Էին տալիս թժնամու դեմ,դու ինքդ,Լևոնիդ ու ոհմակի մյուս անդամների հետ համաձայնեցրաց գնացիր Ադրբեջան հայտնելու,որ Ղարաբաղը համաձայն եք թողնելու նրա կազմում և ճանաչում եք Ադրբեջանի տարացքային ամբողջականությունը:Ազգային տականք,մենք դեռ չենք մոռացել քեզ ու քո սրիկայությունները,իզուր եք մտացում թե ողջ ազգն Է տառապում մոռացության աիւտով:Եթե քեզ և քո պատկանաց ոհմակի անդամներին ժամանակին պատասղանատվության ենթարկեին,Համաժողովրդական Դատավարություն կազմակերպեին,ինչին որ դուք այնքան արժանի Էիք,այսօր,հանցագորց ու ազգադավտ,որ տասը տարի քաղաքական հորդ,Լևոնի հետ մկան ցակն Էիք մտել ու ձայններդ դուրս չԷր գալիս,ձեր այս քրեական հանցագորց ընկարներին «քաղաքական գորցիչներ« չԷիք համարի:Մոռացե՞լ ես,քաղաքական գորցիչները,որոնց բանտերն Էիք լցրել այն ժամանակ,այն փառապանց մարտիկներն Էին,որ կամովին մեկնել Էին երկիրը պաժտպանելու,չմտացելով երբեք,որ ձեզ նման ազգադավները թիկունքում սեփական երկիրն ու Ժողովրդին են թալանում,ու դեռ դավադրաբար մտացում են իրենց արյունով ձառք բերացը հանձնել թժնամուն:Այսօր ի՞նչ մեղք ես բարդում այս կառավարության ուսերին և ի՞նչ իրավունքով:Սա այն կառավարությունն Է ,որ ձեզանից ժառանգություն ստացավ ամբողջությամբ թալանվաց ու քանդվաց մի երկիր,սովամահության դուռը հասցվաց մի ժողովուրդ,որի ուսերով դուք հասել Էիք այն դիրքին ու հետո լրիվ մոռացել Էիք նրան,և այս կառավարությունը,եթե Դրաիւտ չդարձրեց այս երկիրը,բայց գոնե անդունդի եզրից ետ քաժեց նրան,այն անդունդի,որ ինքներդ Էիք բացել այս երկրի ու այս ժողովրդի համար:Աթոռամոլությունը ամբողջովին մեռցրել Է ձեր մեջ ամոթի զգացումը,հակառակ դեպքում մինչև օրս դուք պետք Է ինքնասպան եղաց լինեիք և ոչ թե դուրս գայիք նորեն մոլորեցնելու ձեր կողմից թժվառության հասաց այս ժողովրդին:Ամոթ ձեզ ստոր ազգադավներ...
Սարգիս գրել է:
Աշոտ բլէյան հոգիդ է պատանդ, էն էլ այլ ազգի: Ազգադավ:
Սարգիս գրել է:- VAN
Բլեյան Աժոտ,կարցեմ հանց ձեր ազգակեր ոհմակին Էին ժամանակին անվանում նեոբոլժևիկներ,մոռացե՞լ ես,թե՞ մոռացել ես որ երբ հայրենիքի պաժտպանները կենաց-մահու կռիվ Էին տալիս թժնամու դեմ,դու ինքդ,Լևոնիդ ու ոհմակի մյուս անդամների հետ համաձայնեցրաց գնացիր Ադրբեջան հայտնելու,որ Ղարաբաղը համաձայն եք թողնելու նրա կազմում և ճանաչում եք Ադրբեջանի տարացքային ամբողջականությունը:Ազգային տականք,մենք դեռ չենք մոռացել քեզ ու քո սրիկայությունները,իզուր եք մտացում թե ողջ ազգն Է տառապում մոռացության աիւտով:Եթե քեզ և քո պատկանաց ոհմակի անդամներին ժամանակին պատասղանատվության ենթարկեին,Համաժողովրդական Դատավարություն կազմակերպեին,ինչին որ դուք այնքան արժանի Էիք,այսօր,հանցագորց ու ազգադավտ,որ տասը տարի քաղաքական հորդ,Լևոնի հետ մկան ցակն Էիք մտել ու ձայններդ դուրս չԷր գալիս,ձեր այս քրեական հանցագորց ընկարներին «քաղաքական գորցիչներ« չԷիք համարի:Մոռացե՞լ ես,քաղաքական գորցիչները,որոնց բանտերն Էիք լցրել այն ժամանակ,այն փառապանց մարտիկներն Էին,որ կամովին մեկնել Էին երկիրը պաժտպանելու,չմտացելով երբեք,որ ձեզ նման ազգադավները թիկունքում սեփական երկիրն ու Ժողովրդին են թալանում,ու դեռ դավադրաբար մտացում են իրենց արյունով ձառք բերացը հանձնել թժնամուն:Այսօր ի՞նչ մեղք ես բարդում այս կառավարության ուսերին և ի՞նչ իրավունքով:Սա այն կառավարությունն Է ,որ ձեզանից ժառանգություն ստացավ ամբողջությամբ թալանվաց ու քանդվաց մի երկիր,սովամահության դուռը հասցվաց մի ժողովուրդ,որի ուսերով դուք հասել Էիք այն դիրքին ու հետո լրիվ մոռացել Էիք նրան,և այս կառավարությունը,եթե Դրաիւտ չդարձրեց այս երկիրը,բայց գոնե անդունդի եզրից ետ քաժեց նրան,այն անդունդի,որ ինքներդ Էիք բացել այս երկրի ու այս ժողովրդի համար:Աթոռամոլությունը ամբողջովին մեռցրել Է ձեր մեջ ամոթի զգացումը,հակառակ դեպքում մինչև օրս դուք պետք Է ինքնասպան եղաց լինեիք և ոչ թե դուրս գայիք նորեն մոլորեցնելու ձեր կողմից թժվառության հասաց այս ժողովրդին:Ամոթ ձեզ ստոր ազգադավներ...
Համամիտ եմ:- VAN
Սարգիս գրել է:
Քեզ պիտի մեղադրեն ուսանողների միտքը պղծեկու և դավադրության տանելու համար: Իսկ ԵՊ Համալսարանից ընդմիշտ հեռացնել:
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ
16
Մարտի 1-ի կեսգիշերից հետո՝ ԱԺ հատուկ նիստի ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը փորձում էր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարցեր ուղղել եւ պարզել արտակարգ դրություն ...ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Ըստ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի, դա է պնդելու Եվրոպայի խորհուրդը
- Ապրիլի 14-ից ԵԽԽՎ-ում կքննարկվեն հայաստանյան վերջին իրադարձությունները, ձեր կարծիքով՝ հատկապես ի՞նչն առիթ դարձավ այս քննարկման:
- ...ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 3
«Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է իրականացվում խոշոր հավաքների ցրումը»,- «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի այս հարցին ՀՀԿ-ականները մարտի 1-ին պատասխանել էին վիրավորանքներով:
Մարտի 1-ի կեսգիշերն անց ...ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՎԵՆԵՏԻԿԻ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 1Ինչպես էր ընդունվում մարտի 17-ի որոշումը Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը լուրջ մտահոգություն ...«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.Մարտի 1-ի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատելով այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն անտեսեցին միջազգային հանրության հորդորները՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ ասաց. «Սա մարտահրավեր ...«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1
Ըստ Լեւոն Բարսեղյանի, ոստիկանների՝ քաղաքական զբոսանքների դեմ ուղղված կատաղի պայքարը սկսվել է Գյումրիից:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նկատի ունի մարտի 2-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահայտ ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Ըստ Միխայիլ Բաղդասարովի, «Արմավիան» ջանք ու եռանդ չի խնայում՝ Հայաստանում ավիատոմսերի գնաճը կանխելու համար:
Նախորդ ամսվա ընթացքում միջազգային շուկայում ավիավառելիքը թանկացավ: Եթե հայկական ավիափոխադրողները ...«ՄԵՐ ՇԵՆՔԸ ՄԻ ՕՐ ԿՓԼՎԻ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 2
Նար-Դոսի 75 շենքի հիմքը տարեցտարի քայքայվում է
Բնակիչներն ամեն օր ահը սրտներում սպասում են, որ մի օր իրենց շենքը փլվելու է: Այս շենքի նկուղը 30 տարուց ավելի լցված է կեղտաջրերով: Բնակիչների պատմելով՝ ...ԽԱԽՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցը պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Այն կարելի է հաղթահարել միայն մեր հասարակության առջեւ քաղաքական նոր հեռանկարներ բացելու միջոցով»,- գտնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը
- Պարոն Դալլաքյան, ինչպիսի՞ն է անցած ընտրությունների ...ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵ՞Պ
ԵՐԱՆՈՒՀԻ ՅԱՅԼԱԽԱՆՅԱՆ
Ոչ հայաստանցի ուսանողները դժգոհում են անհավասար պայմաններից
Հայաստանյան բուհերում եռուզեռ է: Խոսքս բնավ էլ քննությունների մասին չէ, պարզապես համալսարանների գանձարանները կամաց- կամաց լցվում են ուսանողների՝ ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Ե. ՀԱԿՈԲՅԱՆԵրազում են պետ դառնալ Մայիսի 30-ին լրանում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ անդամ Օնիկ Վաթյանի 65-ամյակը: Իսկ դա նշանակում է, որ պարոն Վաթյանը շուտով հրաժեշտ կտա իր զբաղեցրած պաշտոնին: ...ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սոչիում անցկացված ֆուտբոլի «Դագոմիս-Դինամո» պատանեկան մրցաշարում գերազանց հանդես եկավ Երեւանի «Փյունիկ» ակումբի մինչեւ 1995 թվականը ծնված պատանիների թիմը (գլխավոր մարզիչ՝ Սուրեն Չախալյան, մարզիչ՝ Պատրիկ ...«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4«Ինչո՞ւ ինձ եւ Տեր-Պետրոսյանին սատարող մյուս տասնյակ հազարավորներին մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործում չեն ներգրավում իբրեւ մեղադրյալ, վկա կամ տուժող»,- հարցնում է Աշոտ Բլեյանը... «Հացադուլ ... 
ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
«Հայլուրի» բերած օրինակները համոզիչ չեն
Անցյալ կիրակի «Հայլուրը» հերթական անգամ ցուցադրեց փաստերը խեղաթյուրելու իր մասնագիտական կոչումը: Այս անգամ Տաթեւիկ Նալբանդյանը, ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»՝ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ
ԿԱՐԵՆ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ 4Կամ մտորումներ ռասիզմի եւ բարոյախոսության մասին Երբեք չէի մտածի, որ հոդված գրելու անհրաժեշտություն կառաջանա ինձ մոտ, բայց արձագանքելու այլ ձեւ չգտա, այնպես որ, ներողամիտ եղեք, գրում է ոչ թե գրողը, այլ ... 
ՎԵՑԵՐՈՐԴՆ ԵՆՔ
Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻԴԵ) հրապարակել է ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: ...ԳՈՎՔ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻսկ ոմանք համոզված են, որ այն դեկլարատիվ բնույթ ունի «Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը այժմ գտնվում է հանրային քննարկումների փուլում: Մեկ ամսվա ընթացքում կամփոփենք ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

