
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵ՞Պ
- Ոչ հայաստանցի ուսանողները դժգոհում են անհավասար պայմաններից

Հայաստանյան բուհերում եռուզեռ է: Խոսքս բնավ էլ քննությունների մասին չէ, պարզապես համալսարանների գանձարանները կամաց- կամաց լցվում են ուսանողների՝ այս կիսամյակում ստացած գիտելիքների համար վճարած բավականին արտահայտիչ գումարներով: Հատկապես սփյուռքահայերը դժգոհում են, որ սահմանված վարձավճարից ավելի են տալիս...
Բանն այն է, որ սփյուռքահայ դիմորդներին հնարավորություն է տրված ընդունելության քննություններ հանձնել հեշտացված կարգով, որը սահմանվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Այն ուսանողները, ովքեր պետական բուհեր են ընդունվում այս տարբերակով՝ սահմանված ուսման վարձից ավելի են վճարում:
ԵՊՀ սփյուռքի բաժնի վարիչ Ալեքսանդր Վիրաբյանի խոսքերով, մինչեւ 2006 թվականի հուլիսի 10-ը ԱՊՀ երկրների քաղաքացիները ուսումնառության համար վճարել են այնքան, որքան ՀՀ քաղաքացիները: Միայն հիշյալ ամսաթվից հետո է ԵՊՀ գիտական խորհուրդը սահմանել օտարերկրյա քաղաքացիների ուսման վարձերի տարեկան նոր չափերը, ըստ որի՝ ԱՊՀ երկրների քաղաքացիները պետք է վճարեն ՀՀ քաղաքացիների ուսման վարձերից 1,3, իսկ այլ երկրների դիմորդները՝ 1,5-ից 2 անգամ ավելի: Օրենքը՝ օրենք, բայց սփյուռքահայերը գոհ չեն: Օրինակ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մովսես Խեչոն վճարում է «երկու ուսանողի փոխարեն», եւ տարբեր պետական կառույցների հետ շփվելիս ակնհայտորեն զգում է իր՝ Սփյուռքից լինելը.«Ճակատագրով այլ վայրում ենք ծնվել, բայց հայ ենք, չէ՞... Մեզ ոչ ոք չի աջակցում, հաշվի չեն առնում, որ սփյուռքահայ ուսանողն ավելի շատ խնդիրներ ունի, քան հայաստանաբնակը: Լինենք հավասար, ուրիշ բան չենք ասում, գոնե վճարենք հավասար հիմունքներով»:
Նույն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Աշխենն էլ իր բողոքը հայտնեց: Նա նույնպես ԵՊՀ է ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով, այն է՝ հեշտացված տարբերակով եւ վճարում է սահմանված վարձավճարից 30 տոկոս ավելի: «Ասում են հեշտացված քննություններ, բայց դրանք իրականում դժվար էին: Միակ առավելությունն այն էր, որ «Ստեղծագործական շարադրություն» չկար: Իսկ այժմ, եթե անգամ գերազանցիկ ես, անվճար համակարգի կամ զեղչի հնարավորություն չկա... Հենց լսում են սփյուռքահայ ես, մտածում են՝ նյութապես տեղը տեղին ապահովված ես: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ հենց քո հայրենիքում սովորելու երազանք կարող էիր ունենալ»,- նեղսրտեց ուսանողուհին:
Սփյուռքահայ ուսանողներն առաջարկում են այս համակարգը կիրառել արտասահմանցի դիմորդների նկատմամբ, որոնց «ազգանունները յան-ով չեն վերջանում եւ անուններն էլ, դիցուք, Արարատ, Արաքս կամ էլ Հայկարամ չեն»: Նրանք նաեւ կարծում են, որ նման քաղաքականությունը վանում է սփյուռքահային. գալով հայրենիք ու բախվելով նման իրավիճակների, «հայ» եւ «սփյուռքահայ» տարբերակումների հետ, նրանք իրենց օտար են զգում:
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող, հալեպահայ Հովսեփ Բերբերյանն էլ առաջարկում է, որ հայաստանցիների եւ սփյուռքահայերի նկատմամբ «պահանջներն էլ նույնը լինեն, վճարներն էլ»:
Հայաստանցի ուսանողուհի Անի Աբովյանը կարծում է, որ եթե օտարերկրացի դիմորդները ընդհանուր հիմունքներով, բոլորին հավասար տարբերակով են ընդունվում, ապա չպետք է ավելի գումար վճարեն, բայց եթե որոշակի առավելություններ ունեն, ուրեմն՝ բողոքելն ավելորդ է:
Իսկ հարցվածների մեծամասնությունն էլ կոչ է անում ըմբռնումով մոտենալ այս ամենին: «Հենց նման դեպքերից է առաջանում անհավասարությունը: Չէ՞ որ նրանք էլ են հայ, պետք է խրախուսել մեր ազգակիցներին, որ իրենց ցանկալի, ոչ թե օտար զգան»,- իր դիրքորոշումն էլ այսպես է արտահայտում հայաստանցի Արփինեն:
- ԵՐԱՆՈՒՀԻ ՅԱՅԼԱԽԱՆՅԱՆ
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ
16
Մարտի 1-ի կեսգիշերից հետո՝ ԱԺ հատուկ նիստի ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը փորձում էր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարցեր ուղղել եւ պարզել արտակարգ դրություն ...ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Ըստ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի, դա է պնդելու Եվրոպայի խորհուրդը
- Ապրիլի 14-ից ԵԽԽՎ-ում կքննարկվեն հայաստանյան վերջին իրադարձությունները, ձեր կարծիքով՝ հատկապես ի՞նչն առիթ դարձավ այս քննարկման:
- ...ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 3
«Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է իրականացվում խոշոր հավաքների ցրումը»,- «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի այս հարցին ՀՀԿ-ականները մարտի 1-ին պատասխանել էին վիրավորանքներով:
Մարտի 1-ի կեսգիշերն անց ...ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՎԵՆԵՏԻԿԻ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 1Ինչպես էր ընդունվում մարտի 17-ի որոշումը Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը լուրջ մտահոգություն ...«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.Մարտի 1-ի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատելով այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն անտեսեցին միջազգային հանրության հորդորները՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ ասաց. «Սա մարտահրավեր ...«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1
Ըստ Լեւոն Բարսեղյանի, ոստիկանների՝ քաղաքական զբոսանքների դեմ ուղղված կատաղի պայքարը սկսվել է Գյումրիից:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նկատի ունի մարտի 2-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահայտ ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Ըստ Միխայիլ Բաղդասարովի, «Արմավիան» ջանք ու եռանդ չի խնայում՝ Հայաստանում ավիատոմսերի գնաճը կանխելու համար:
Նախորդ ամսվա ընթացքում միջազգային շուկայում ավիավառելիքը թանկացավ: Եթե հայկական ավիափոխադրողները ...«ՄԵՐ ՇԵՆՔԸ ՄԻ ՕՐ ԿՓԼՎԻ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 2
Նար-Դոսի 75 շենքի հիմքը տարեցտարի քայքայվում է
Բնակիչներն ամեն օր ահը սրտներում սպասում են, որ մի օր իրենց շենքը փլվելու է: Այս շենքի նկուղը 30 տարուց ավելի լցված է կեղտաջրերով: Բնակիչների պատմելով՝ ...ԽԱԽՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցը պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Այն կարելի է հաղթահարել միայն մեր հասարակության առջեւ քաղաքական նոր հեռանկարներ բացելու միջոցով»,- գտնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը
- Պարոն Դալլաքյան, ինչպիսի՞ն է անցած ընտրությունների ...ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵ՞Պ
ԵՐԱՆՈՒՀԻ ՅԱՅԼԱԽԱՆՅԱՆ
Ոչ հայաստանցի ուսանողները դժգոհում են անհավասար պայմաններից
Հայաստանյան բուհերում եռուզեռ է: Խոսքս բնավ էլ քննությունների մասին չէ, պարզապես համալսարանների գանձարանները կամաց- կամաց լցվում են ուսանողների՝ ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Ե. ՀԱԿՈԲՅԱՆԵրազում են պետ դառնալ Մայիսի 30-ին լրանում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ անդամ Օնիկ Վաթյանի 65-ամյակը: Իսկ դա նշանակում է, որ պարոն Վաթյանը շուտով հրաժեշտ կտա իր զբաղեցրած պաշտոնին: ...ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սոչիում անցկացված ֆուտբոլի «Դագոմիս-Դինամո» պատանեկան մրցաշարում գերազանց հանդես եկավ Երեւանի «Փյունիկ» ակումբի մինչեւ 1995 թվականը ծնված պատանիների թիմը (գլխավոր մարզիչ՝ Սուրեն Չախալյան, մարզիչ՝ Պատրիկ ...«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4«Ինչո՞ւ ինձ եւ Տեր-Պետրոսյանին սատարող մյուս տասնյակ հազարավորներին մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործում չեն ներգրավում իբրեւ մեղադրյալ, վկա կամ տուժող»,- հարցնում է Աշոտ Բլեյանը... «Հացադուլ ... 
ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
«Հայլուրի» բերած օրինակները համոզիչ չեն
Անցյալ կիրակի «Հայլուրը» հերթական անգամ ցուցադրեց փաստերը խեղաթյուրելու իր մասնագիտական կոչումը: Այս անգամ Տաթեւիկ Նալբանդյանը, ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»՝ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ
ԿԱՐԵՆ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ 4Կամ մտորումներ ռասիզմի եւ բարոյախոսության մասին Երբեք չէի մտածի, որ հոդված գրելու անհրաժեշտություն կառաջանա ինձ մոտ, բայց արձագանքելու այլ ձեւ չգտա, այնպես որ, ներողամիտ եղեք, գրում է ոչ թե գրողը, այլ ... 
ՎԵՑԵՐՈՐԴՆ ԵՆՔ
Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻԴԵ) հրապարակել է ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: ...ԳՈՎՔ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻսկ ոմանք համոզված են, որ այն դեկլարատիվ բնույթ ունի «Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը այժմ գտնվում է հանրային քննարկումների փուլում: Մեկ ամսվա ընթացքում կամփոփենք ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

