
«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»
- Ըստ Լեւոն Բարսեղյանի, ոստիկանների՝ քաղաքական զբոսանքների դեմ ուղղված կատաղի պայքարը սկսվել է Գյումրիից:

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նկատի ունի մարտի 2-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահայտ դեպքերը, երբ ոստիկաններն առանց ճշտելու, թե գյումրեցիներն ինչից են վրդովված ու ինչու են հավաքվել Թատերական հրապարակին կից տարածքում, սկսել էին ցրել «անօրինական» հանրահավաքը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նույն օրը բերման էր ենթարկվել նաեւ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նա եկել էր հրապարակ՝ «զբոսնելու, ժողովրդի հետ զրուցելու ու իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար»: Սակայն, ինչպես Բարսեղյանն «Առավոտին» պատմեց, ոստիկաններից մեկը՝ Շիրակի մարզային ոստիկանության վարչության պետի տեղակալ Վազգեն Նիկոլայի Հարությունյանը հարձակվել էր իր վրա՝ օձիքից քաշելով բերման ենթարկել: Երեք ժամ անց «ժողովրդին հանրահավաքի կոչ անելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու» մեղադրանքով Լ. Բարսեղյանի դեմ վարչական գործ է հարուցվում: Դատական անդրանիկ լսումը նշանակվել է ապրիլի 11-ին՝ Շիրակի մարզի վարչական դատարանում:
«Ես զարմացա, որ ինձ մեղադրում են կոչեր անելու մեջ, իսկապե՞ս ես հասցրել եմ կոչեր անել: Ժողովուրդ ջան, ես հանրահավաք կազմակերպել էլ գիտեմ, բարեհաջող իրականացնել էլ գիտեմ, ի՞նչ հանրահավաք կարող է լինել՝ առանց պաստառների, առանց ձայնարկու սարքավորումների... ուրեմն դա կարող է լինել մարդկանց հավաք: Ես էդպես եմ հասկանում: Հանրահավաք ասվածը ունի իր կանոնները: Կան վկաներ, որոնք տեսել են, որ Թատերական հրապարակը փակ է եղել հանրության համար այդ ամբողջ ընթացքում: Ոստիկանները մարդկանց չեն թողել հրապարակ մտնել-անցնելու, իրենք էլ շարված են եղել հրապարակի եզրագծով, ինչպե՞ս ես կարող էի կոչել մարդկանց՝ հավաքվել հարթակի մոտ: Ինչ վերաբերում է ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելուն, պիտի ասեմ, որ ոստիկանների «Ժիգուլին» նստել եմ կամավոր, սպասել եմ մինչեւ նոր մարդ կգտնեն, որ ինձ հետ բերման ենթարկեն, չեն գտել, մեքենայից իջել եմ կամավոր: Ոստիկանությունում երեք ժամ հետո ինձ դեմ են տալիս բերման ենթարկելու մասին արձանագրությունը, որի մեջ տառացիորեն երկու-երեք անճոռնի ստեր են գրված, բացահայտ սուտ՝ սարքված երկու ոստիկանների ձեռքով»,- հավելում է լրագրողական կազմակերպության նախագահը:
Լեւոն Բարսեղյանն ակնարկում է Ոստիկանության Գյումրու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Հ. Քալաշյանի ու Խ. Պետրոսյանի մասին, որոնց ցուցմունքները շարադրվել են նույն բառերով: Ըստ այդ զեկուցագրերի. «Տեսանք Թատերական հրապարակ եկող Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին, որը սկսեց կոչեր անել քաղաքացիներին հավաքվել հարթակի մոտ՝ հանրահավաքը սկսելու նպատակով: Մեր կողմից նախազգուշացվեց չիրազեկված հանրահավաքը կազմակերպելու փորձը դադարեցնել, սակայն նա չենթարկվեց մեր օրինական պահանջներին, շարունակեց իր գործողությունները հանրահավաք սկսելու ուղղությամբ: Մեր կողմից Բարսեղյանը նորից նախազգուշացվեց, սակայն նա կրկին չենթարկվեց, այդ իսկ պատճառով վերջինս բերման ենթարկվեց ոստիկանության Գյումրու բաժին»: Քանի որ «Ասպարեզ» ակումբի նախագահի դեմ ոստիկանության Գյումրիի բաժնի հետաքննության բաժանմունքի պետ Գագիկ Բադոյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ բացառապես այս երկու զեկուցագրերի հիման վրա, անտեսելով Լեւոն Բարսեղյանի պարզաբանումները, վերջինս էլ իր հերթին հանդես է եկել հակընդդեմ հայցով, ուր մասնավորապես շարադրված է. «Հակընդդեմ պատասխանողի այն պնդումը, թե ոստիկանության աշխատակիցներն ինձ ներկայացրել են օրինական պահանջ, որին ես չեմ ենթարկվել, անհիմն է, քանի որ ոչ ոք, այդ թվում՝ ոստիկանության ամենաբարձր կոչումով աշխատակիցը լիազորություն կամ իրավունք չունի որեւէ անձի ներկայացնել պահանջ, որը չի բխում օրենքից: ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը որեւէ դրույթ չի պարունակում այն մասին, որ ոստիկանության աշխատակիցն իրավունք ունի քաղաքացուց պահանջել հեռանալ ընդհանուր օգտագործման տարածքից: Հետեւաբար իմ նկատմամբ ոստիկանության աշխատակիցների պահանջը Գյումրի քաղաքի Թատերական հրապարակից հեռանալու վերաբերյալ՝ ակնհայտ անօրինական է»: Ըստ Լեւոն Բարսեղյանի, եթե իր դեմ է այսպիսի գործ սարքվում, ապա այն մարդկանց նկատմամբ, ովքեր քսան տարվա լրագրողներ չեն, փաստաբան ընկերներ չունեն, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը չեն, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառուների խորհրդի անդամ չեն, ուրեմն նրանց դեմ կսարքեն ու կսարքեն:
- ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Քննարկում
hajk գրել է:
Առաջարկում եմ նման սարքող կազմակերպությունների հեռախոսահամարները հրապարակել,և լուրջ միջոցներով պայքարել հեռացնել այդ մարդկանց աշխատանքից;
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ
16
Մարտի 1-ի կեսգիշերից հետո՝ ԱԺ հատուկ նիստի ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը փորձում էր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարցեր ուղղել եւ պարզել արտակարգ դրություն ...ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Ըստ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի, դա է պնդելու Եվրոպայի խորհուրդը
- Ապրիլի 14-ից ԵԽԽՎ-ում կքննարկվեն հայաստանյան վերջին իրադարձությունները, ձեր կարծիքով՝ հատկապես ի՞նչն առիթ դարձավ այս քննարկման:
- ...ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 3
«Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է իրականացվում խոշոր հավաքների ցրումը»,- «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի այս հարցին ՀՀԿ-ականները մարտի 1-ին պատասխանել էին վիրավորանքներով:
Մարտի 1-ի կեսգիշերն անց ...ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՎԵՆԵՏԻԿԻ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 1Ինչպես էր ընդունվում մարտի 17-ի որոշումը Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը լուրջ մտահոգություն ...«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.Մարտի 1-ի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատելով այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն անտեսեցին միջազգային հանրության հորդորները՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ ասաց. «Սա մարտահրավեր ...«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1
Ըստ Լեւոն Բարսեղյանի, ոստիկանների՝ քաղաքական զբոսանքների դեմ ուղղված կատաղի պայքարը սկսվել է Գյումրիից:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նկատի ունի մարտի 2-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահայտ ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Ըստ Միխայիլ Բաղդասարովի, «Արմավիան» ջանք ու եռանդ չի խնայում՝ Հայաստանում ավիատոմսերի գնաճը կանխելու համար:
Նախորդ ամսվա ընթացքում միջազգային շուկայում ավիավառելիքը թանկացավ: Եթե հայկական ավիափոխադրողները ...«ՄԵՐ ՇԵՆՔԸ ՄԻ ՕՐ ԿՓԼՎԻ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 2
Նար-Դոսի 75 շենքի հիմքը տարեցտարի քայքայվում է
Բնակիչներն ամեն օր ահը սրտներում սպասում են, որ մի օր իրենց շենքը փլվելու է: Այս շենքի նկուղը 30 տարուց ավելի լցված է կեղտաջրերով: Բնակիչների պատմելով՝ ...ԽԱԽՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցը պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Այն կարելի է հաղթահարել միայն մեր հասարակության առջեւ քաղաքական նոր հեռանկարներ բացելու միջոցով»,- գտնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը
- Պարոն Դալլաքյան, ինչպիսի՞ն է անցած ընտրությունների ...ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵ՞Պ
ԵՐԱՆՈՒՀԻ ՅԱՅԼԱԽԱՆՅԱՆ
Ոչ հայաստանցի ուսանողները դժգոհում են անհավասար պայմաններից
Հայաստանյան բուհերում եռուզեռ է: Խոսքս բնավ էլ քննությունների մասին չէ, պարզապես համալսարանների գանձարանները կամաց- կամաց լցվում են ուսանողների՝ ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Ե. ՀԱԿՈԲՅԱՆԵրազում են պետ դառնալ Մայիսի 30-ին լրանում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ անդամ Օնիկ Վաթյանի 65-ամյակը: Իսկ դա նշանակում է, որ պարոն Վաթյանը շուտով հրաժեշտ կտա իր զբաղեցրած պաշտոնին: ...ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սոչիում անցկացված ֆուտբոլի «Դագոմիս-Դինամո» պատանեկան մրցաշարում գերազանց հանդես եկավ Երեւանի «Փյունիկ» ակումբի մինչեւ 1995 թվականը ծնված պատանիների թիմը (գլխավոր մարզիչ՝ Սուրեն Չախալյան, մարզիչ՝ Պատրիկ ...«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4«Ինչո՞ւ ինձ եւ Տեր-Պետրոսյանին սատարող մյուս տասնյակ հազարավորներին մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործում չեն ներգրավում իբրեւ մեղադրյալ, վկա կամ տուժող»,- հարցնում է Աշոտ Բլեյանը... «Հացադուլ ... 
ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
«Հայլուրի» բերած օրինակները համոզիչ չեն
Անցյալ կիրակի «Հայլուրը» հերթական անգամ ցուցադրեց փաստերը խեղաթյուրելու իր մասնագիտական կոչումը: Այս անգամ Տաթեւիկ Նալբանդյանը, ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»՝ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ
ԿԱՐԵՆ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ 4Կամ մտորումներ ռասիզմի եւ բարոյախոսության մասին Երբեք չէի մտածի, որ հոդված գրելու անհրաժեշտություն կառաջանա ինձ մոտ, բայց արձագանքելու այլ ձեւ չգտա, այնպես որ, ներողամիտ եղեք, գրում է ոչ թե գրողը, այլ ... 
ՎԵՑԵՐՈՐԴՆ ԵՆՔ
Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻԴԵ) հրապարակել է ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: ...ԳՈՎՔ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻսկ ոմանք համոզված են, որ այն դեկլարատիվ բնույթ ունի «Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը այժմ գտնվում է հանրային քննարկումների փուլում: Մեկ ամսվա ընթացքում կամփոփենք ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

