
ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
- «Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է իրականացվում խոշոր հավաքների ցրումը»,- «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի այս հարցին ՀՀԿ-ականները մարտի 1-ին պատասխանել էին վիրավորանքներով:

Մարտի 1-ի կեսգիշերն անց ԱԺ-ն գումարեց հատուկ նիստ, որտեղ քննարկվեց ու համաձայնության արժանացավ ՀՀ նախագահի հրամանագիրն արտակարգ դրություն հայտարարելու մասին: Շուրջ 3 ժամ տեւած այդ քննարկումներից հաջորդ օրը հեռուստաընկերություններով հեռարձակվեց միայն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ելույթը: Հերմինե Նաղդալյանի առաջարկով՝ ԱԺ-ն որոշեց հատուկ նիստը չհեռարձակել Հանրային ռադիոյով (այդ որոշմանը դեմ քվեարկեց ոչ միայն «Ժառանգությունը», այլ նաեւ ՀՅԴ-ն):
Առանձին մանրամասներ ներկայացնենք, թե ինչ էր տեղի ունեցել այդ նիստում: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հարց էր ուղղել. «Ես կցանկանայի ձեր շուրթերից լսել՝ ինչպիսի՞ ազդեցություն կունենա այս հրամանագիրը» ՍԴ որոշման վրա: Նախարարը վստահեցրել էր. «Որեւէ կերպ չի խանգարում, ես կասեի ավելին՝ ընդհակառա՛կը, նպաստում է, որպեսզի Սահմանադրական դատարանում դատավարական գործընթացներն անկաշկանդ տեղի ունենան, զերծ ամեն տեսակի ճնշումներից, ինչն անթույլատրելի է»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն իր ելույթում զուգահեռ էր տարել մարտի 1-ի եւ 1996-ի դեպքերի միջեւ. «Եվ ինչպես այն ժամանակ դժվար է ասել, եւ ընդհանրապես դժվար է միշտ ասել, որ միշտ մենակ մի կողմն է մեղավոր, նույնն էլ հիմա է»: Նա ցավով էր նշել, որ «քաղաքական բողոքն արդեն մասսայական անկարգությունների է վերածվում։ Սա որեւէ քաղաքական շարժման համար ճիշտ ելք չէ։ Եվ հավանաբար, դա մի շարք պրովոկատորների մեղքն է։ Ես չեմ կարծում, որ այդպես էին ծրագրել սկզբից հենց հեղինակները։ Ինչեւէ, մեղքը, միեւնույն է, նրանցն է»:
Այնուամենայնիվ՝ Վահան Հովհաննիսյանը հիշեցրել էր, որ մինչեւ քաղաքական փոքրամասնության իրավունքները չամրագրվեն օրենքներով՝ «նա փողոցում է ման գալու իր իրավունքները։ Եվ փողոցում ման գալով՝ շատ հաճախ իր հետեւից տանելու է սկզբում գաղափարական զանգված, իսկ հետո՝ խուժաններ»: Նաեւ հիշեցրել էր՝ «Ինչքան սահմանափակենք մարդկանց արտահայտվելու հնարավորությունը, այդքան նրանք ձգտելու են դա անել փողոցներում»։ Վահան Հովհաննիսյանը հորդորել էր որոշ հարցեր լուծել փոխհամաձայնությամբ. «Չի՛ կարելի ասել՝ մենք շա՛տ ենք, մենք ճնշող մեծամասնությո՛ւն ենք, ուրեմն, մեր խոսքը միշտ ճիշտ է։ Այդպես չի՛ լինում»:
Հաջորդ ելույթ ունեցողը՝ ՀՀԿ-ի պատգամավոր Վարդան Այվազյանն ասել էր, թե իրենց գործընկերներն «իսկականից չհասկացող» են (արժանանալով Տիգրան Թորոսյանի նկատողությանը.- Ա. Ի.). «Չե՞ք հասկանում, որ մարդիկ են խփվում: Մարդիկ են արդեն խփնված, կրակոցներ են գնում»:
«Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանը ելույթում հիշեցրել էր. «Մեր ունեցած տեղեկություններով, թերեւս կսկսվի ռազմական օպերացիա՝ մեր որոշումից հետո: Եվ արդյոք դա չի՞ բերի ավելի մեծ արյան, քան հնարավոր էր դրա բացառման պայմաններում: Որոշումը մերն է, եւ յուրաքանչյուրը պետք է քվեարկի խղճի եւ խաղաղությամբ ապրելու հեռանկարով միայն»: Զարուհի Փոստանջյանն էլ էր հիշեցրել, որ զորքը հարձակվելու է մարդկանց վրա, որոնց մեջ սադրիչներից ու քրեական տարրերից բացի՝ նաեւ հազարավոր երիտասարդներ ու կանայք կան. «Մենք ինչպե՞ս ենք հետո ապրելու»:
Իսկ Արմեն Աշոտյանը հայտարարել էր. «Եկեք բարձրաձայնենք այն, ինչ բոլորս գոնե հոգում, սրտում գիտենք։ Սա այդ մարդու սրտով է։ Սա ա՛յն է, ինչին այդ մարդը գնում էր, սա ա՛յն է, ինչ ծրագրավորված էր»: Նշենք, որ ավելի ուշ Լարիսա Ալավերդյանն այս կապակցությամբ ասել էր. «Արդյոք մենք պե՞տք է իրականացնենք այդ անձի կամ խմբի, եթե դա եղել է, ծրագիրը»:
Արմեն Աշոտյանը նաեւ հեռակա խնդրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ հանդարտեցնի իր կողմնակիցներին: Եվ նման առաջարկներին արձագանքելով՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն իր եզրափակիչ ելույթում ուղղակի թյուրիմացության մեջ էր գցել պատգամավորներին՝ հայտնելով, թե նա «Նախ պատրաստակամություն չի հայտնել, որ կգա, երկրորդն էլ՝ հավատացած եղեք, որ արդեն այն իրավիճակը չի, որ անգամ իրեն կլսեն»: Թեեւ հենց ինքն էլ վկայել էր. «Այս պահին արդեն վիճակը բարելավվել է։ Հանդարտ վիճակ է։ Եվ ընդամենը 3 տասնյակի հասնող մարմնական վնասվածքներով մարդիկ են հիվանդանոցում, այն էլ շատ թույլ, այսպես, ոչ էական վնասվածքներով»:
Վերջին ելույթ ունեցողը Լարիսա Ալավերդյանն էր, որը հարց էր ուղղել իր գործընկերներին. «Դուք պատկերացնո՞ւմ եք մի վայրկյան, թե ինչպես է իրականացվելու այս հրամանագիրը։ Ահա այսօր, մի քիչ հետո, որ վերջանա նիստը՝ իրականացումը սկսվելու է, ինչ-որ մասամբ սկսվել է։ Դուք պատկերացրե՞լ եք, ինչպես դա պետք է իրականացվի: Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է իրականացվում խոշոր հավաքների ցրումը, որտեղ այսօր 70%-ից ավելի ոչ թե այն մարադյորներն են, կներեք ռուսերեն խոսքի համար, այլ 70%-ն այն երիտասարդներն են, որոնք մեր ապագան են, որոնց համար այդ վերաբերմունքը, որին իրենք արժանացել են առավոտյան, եւ որն իրենց սպասում է այս գործողություններն ուժի մեջ դրվելուց հետո՝ մի անուն ունի։ Դա...»: ԱԺ դահլիճում աղմկողները՝ մասնավորապես, Վազգեն Կարախանյանն իր «սիոնիստնե՛ր» բացականչությամբ, Աշոտ Աղաբաբյանը եւ այլք՝ թույլ չէին տվել նրան ասել, թե ինչպես է դա կոչվում:
Հ. Գ. ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն իր ելույթում «Ժառանգության» պատգամավորներին կշտամբել էր. «Ձեր ընդդիմադիր գործընկերներին երբ հայհոյում էին վերջին խոսքերով, եւ այդ ամեն ինչը հրապարակում էին հազարավոր տիրաժով, մի բառ ասացի՞ք՝ այս ի՞նչ եք անում, այդ մարդուն ինչո՞ւ եք վարկաբեկում... Լա՛վ, մարդը չի կիսում քո հայացքները, բայց կարելի՞ է վերջին խոսքերով եւ այլանդակ արտահայտություններով հայհոյել։ Ասացի՞ք մի անգամ՝ էս ի՞նչ ես անում, էդ ո՞նց ես հայտարարում՝ ով այստեղ չի կանգնած, դավաճան է... Ատելության նկատմամբ այդ անտարբերությունն է, որ այդ մարդկանց հասցրեց այդ վիճակին»: Ճիշտն ասած, չենք հիշում, որ ՀՀԿ-ն արձագանքած լինի ատելության այն քարոզչությանը, որ սփռվում էր հեռուստաեթերով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների հասցեին: Եվ որեւէ արձագանք չստացավ, ասենք, ՀՀԿ անդամ, «Հին Էրիվան» ռեստորանի տիրոջ՝ Մանվել Տեր-Առաքելյանի հրապարակավ տրված որակումը Հայաստանի առաջին նախագահի հասցեին. «Նա եւ իր թիմակիցները ոհմակից ետ մնացած թափթփուկներ են»:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Քննարկում
hajk գրել է:
Ձեր վորոշումից հետո անարժան անհարգանք բրդուջ ծախող,Սեռժի պրիբոր,մեր ու սերունդների պարտքը լինի,վոհմակի անդամներին էլ հետ մնացածներին էլ քոքից արմատախիլ անել ,գոնե մեր երեխեքը առողջ հասարակության մեջ ապրեն.Այ դրա համար պետք ա վերանաք
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ
16
Մարտի 1-ի կեսգիշերից հետո՝ ԱԺ հատուկ նիստի ընթացքում, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը փորձում էր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին հարցեր ուղղել եւ պարզել արտակարգ դրություն ...ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 3
Ըստ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի, դա է պնդելու Եվրոպայի խորհուրդը
- Ապրիլի 14-ից ԵԽԽՎ-ում կքննարկվեն հայաստանյան վերջին իրադարձությունները, ձեր կարծիքով՝ հատկապես ի՞նչն առիթ դարձավ այս քննարկման:
- ...ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 3
«Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է իրականացվում խոշոր հավաքների ցրումը»,- «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի այս հարցին ՀՀԿ-ականները մարտի 1-ին պատասխանել էին վիրավորանքներով:
Մարտի 1-ի կեսգիշերն անց ...ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՎԵՆԵՏԻԿԻ
Պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ 1Ինչպես էր ընդունվում մարտի 17-ի որոշումը Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը լուրջ մտահոգություն ...«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.Մարտի 1-ի ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատելով այն փաստը, որ Հայաստանի իշխանություններն անտեսեցին միջազգային հանրության հորդորները՝ ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ՝ ասաց. «Սա մարտահրավեր ...«ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ԺԻԳՈՒԼԻՆ» ՆՍՏԵԼ ԵՄ ԿԱՄԱՎՈՐ»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 1
Ըստ Լեւոն Բարսեղյանի, ոստիկանների՝ քաղաքական զբոսանքների դեմ ուղղված կատաղի պայքարը սկսվել է Գյումրիից:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նկատի ունի մարտի 2-ին Գյումրիում տեղի ունեցած հանրահայտ ...ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Ըստ Միխայիլ Բաղդասարովի, «Արմավիան» ջանք ու եռանդ չի խնայում՝ Հայաստանում ավիատոմսերի գնաճը կանխելու համար:
Նախորդ ամսվա ընթացքում միջազգային շուկայում ավիավառելիքը թանկացավ: Եթե հայկական ավիափոխադրողները ...«ՄԵՐ ՇԵՆՔԸ ՄԻ ՕՐ ԿՓԼՎԻ»
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 2
Նար-Դոսի 75 շենքի հիմքը տարեցտարի քայքայվում է
Բնակիչներն ամեն օր ահը սրտներում սպասում են, որ մի օր իրենց շենքը փլվելու է: Այս շենքի նկուղը 30 տարուց ավելի լցված է կեղտաջրերով: Բնակիչների պատմելով՝ ...ԽԱԽՏՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցը պատրաստեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Այն կարելի է հաղթահարել միայն մեր հասարակության առջեւ քաղաքական նոր հեռանկարներ բացելու միջոցով»,- գտնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը
- Պարոն Դալլաքյան, ինչպիսի՞ն է անցած ընտրությունների ...ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵ՞Պ
ԵՐԱՆՈՒՀԻ ՅԱՅԼԱԽԱՆՅԱՆ
Ոչ հայաստանցի ուսանողները դժգոհում են անհավասար պայմաններից
Հայաստանյան բուհերում եռուզեռ է: Խոսքս բնավ էլ քննությունների մասին չէ, պարզապես համալսարանների գանձարանները կամաց- կամաց լցվում են ուսանողների՝ ...ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Ե. ՀԱԿՈԲՅԱՆԵրազում են պետ դառնալ Մայիսի 30-ին լրանում է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ, ՀՀԿ անդամ Օնիկ Վաթյանի 65-ամյակը: Իսկ դա նշանակում է, որ պարոն Վաթյանը շուտով հրաժեշտ կտա իր զբաղեցրած պաշտոնին: ...ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սոչիում անցկացված ֆուտբոլի «Դագոմիս-Դինամո» պատանեկան մրցաշարում գերազանց հանդես եկավ Երեւանի «Փյունիկ» ակումբի մինչեւ 1995 թվականը ծնված պատանիների թիմը (գլխավոր մարզիչ՝ Սուրեն Չախալյան, մարզիչ՝ Պատրիկ ...«ԵՍ ՄԵԿՆ ԵՄ ՆՐԱՆՑԻՑ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 4«Ինչո՞ւ ինձ եւ Տեր-Պետրոսյանին սատարող մյուս տասնյակ հազարավորներին մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործում չեն ներգրավում իբրեւ մեղադրյալ, վկա կամ տուժող»,- հարցնում է Աշոտ Բլեյանը... «Հացադուլ ... 
ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
«Հայլուրի» բերած օրինակները համոզիչ չեն
Անցյալ կիրակի «Հայլուրը» հերթական անգամ ցուցադրեց փաստերը խեղաթյուրելու իր մասնագիտական կոչումը: Այս անգամ Տաթեւիկ Նալբանդյանը, ...«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»՝ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ
ԿԱՐԵՆ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ 4Կամ մտորումներ ռասիզմի եւ բարոյախոսության մասին Երբեք չէի մտածի, որ հոդված գրելու անհրաժեշտություն կառաջանա ինձ մոտ, բայց արձագանքելու այլ ձեւ չգտա, այնպես որ, ներողամիտ եղեք, գրում է ոչ թե գրողը, այլ ... 
ՎԵՑԵՐՈՐԴՆ ԵՆՔ
Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻԴԵ) հրապարակել է ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: ...ԳՈՎՔ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻսկ ոմանք համոզված են, որ այն դեկլարատիվ բնույթ ունի «Երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012 թթ. ռազմավարությունը այժմ գտնվում է հանրային քննարկումների փուլում: Մեկ ամսվա ընթացքում կամփոփենք ...
ՇՄԱՅՍԸ ԹԱՄԱՇԱ ԷՐ ՍԱՐՔԵԼ

ԱԺ ՆԻՍՏ, ՈՐԸ ՉԼՈՒՍԱԲԱՆՎԵՑ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՑՈՒՅՑԵՐՆ ՈՒ ԵՐԹԵՐԸ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
Ա. Ի.
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

