
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
Ըստ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եթե իրենք գրոհեին որեւէ շենք ու Ռոբերտ Քոչարյանն աներ այն, ինչ արվեց մարտի 1-ի առավոտյան՝ «դա կլիներ լրիվ օրինական»:
Վերջին օրերին հատկապես Վազգեն Մանուկյանի շուրջը համախմբված կուսակցությունների առաջնորդների կողմից անընդհատ զուգահեռներ են արվել 1996-ի սեպտեմբերի եւ 2008-ի մարտի միջեւ: Ասենք, «Փաստարկ» ակումբում մարտի 25-ին ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանին լրագրողներից մեկը տվել է հետեւյալ հարցը՝ 1996-ի նախագահական ընտրություններից հետո ցուցարարների դեմ դարձյալ զորք դուրս բերվեց, սակայն չեղան զոհեր, այնուամենայնիվ՝ այդպես ընտրված իշխանությունը կարողացավ կառավարել ընդամենը շուրջ 1,5 տարի: Արդյոք որքա՞ն կկառավարի 2008-ին Երեւան բանակ մտցրած եւ 8 զոհի պատճառ դարձած իշխանությունը: Ի պատասխան՝ պրն Քոչարյանն ընդգծել էր այս երկու իրադարձությունների միջեւ մասնավորապես հետեւյալ տարբերությունները՝ 1996-ին ցուցարարներն անզեն էին, բացի այդ՝ նրանք ո՛չ նախահարձակ էին եղել, ո՛չ ջարդուփշուր արել, ո՛չ էլ թալանել. «1996-ին հիշո՞ւմ եք գոնե մեկ թալանված կրպակ: Կամ՝ մենք ինչպե՞ս կարող էինք թույլ տալ, որ մարդկանց մոտ զենք, երկաթե ձողեր, քարեր լինեին. մարդ պետք է միամիտ լինի՝ չգիտակցելու, որ բավական է առիթ տաս, եւ ամբողջ մեքենան կջարդվի քեզ վրա: Հարց է առաջանում՝ արդյոք նպատակն այն չէ՞ր, որ արյուն լիներ: Քանի որ թեկնածուն գիտակցում է, որ ինքն ի զորու չէ հաղթել, նրա միակ հնարավորությունը հետեւյալն է՝ ունենալ ատելության վրա հիմնված զանգված, մարդիկ, ովքեր պատրաստ են գնալ հենց այդպիսի քայլերի, եւ արդյունքում՝ լինի բախում, արյուն»:
1996-ի եւ 2008-ի զուգահեռներին անդրադարձել էր նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մարտի 1-ի առավոտյան իր առանձնատանը հրավիրված ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հետեւյալ հարցին. «Դուք դատապարտել եք 1996-ին ԱԺ նախագահի ու նրա տեղակալի դեմ բռնությունները: Ես ուզում եմ հենց այսօր, այս պահին հարցնել՝ դատապարտո՞ւմ եք տանկերը փողոց հանելը, կալանավայրերի վարչության պետի կողմից քաղաքական գործիչների դեմ բռնությունները»: Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Ո՛չ: Ինչո՞ւ: Ես Ռոբերտ Քոչարյանի հետ լիովին համաձայն եմ. նա առաջին անգամ չի արել այդ հայտարարությունը, երեկ էլ է արել (ԵՊՀ-ում փետրվարի 29-ի հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն ընդդիմության կողմից հնարավոր սցենարներից մեկը նշեց. «Հուսահատության պատճառով փորձել անել այն, ինչ արվել է 1996-ին՝ գրոհել պետական մարմինները: Միանգամից կազմակերպիչները հայտնվելու են օրենքից դուրս՝ այդ կարգավիճակից բխող բոլոր հետեւանքներով: Իրավապահ մարմինները բավարար ուժ, հնարավորություն ունեն սահմանադրական կարգը պահպանելու, բայց դրանից հետո հարթակում կանգնած շատ-շատերը երկար տարիներ անցկացնելու են բանտերում՝ եւ մտորելու եւ անցած ճանապարհը, գործած սխալները վերլուծության ենթարկելու բավարար ժամանակ են ունենալու- Ա. Ի.): Եթե մենք, ես կամ ժողովուրդն օպերայի հրապարակում՝ գրոհեինք որեւէ շենք՝ դա կլիներ խորհրդարանը կամ որեւէ պետական մարմին, նա իրավունք ուներ ցրելու մեզ, այդ թվում՝ միջազգային օրենքներով սահմանված բոլոր տեխնիկական հնարավորություններով: Այո՛, ուներ. ցանկացած պետություն դա չպետք է թույլ տա. չպետք է թույլ տա զանգվածի կողմից մասսայական անկարգություններ, պետական շենքերի գրոհներ, պետական պաշտոնյաների առեւանգումներ՝ գլուխը ջարդել եւ այլն: Եթե մենք գրոհեինք որեւէ շենք ու Ռոբերտ Քոչարյանն աներ այն, ինչ արվեց քիչ առաջ՝ դա կլիներ լրիվ օրինական: Ես պատասխանեցի Ձեր հարցին»:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հիշեցրեց. «Երբ որ նրանք շենքը գրոհեցին 1996-ի սեպտեմբերի 25-ի գիշերը՝ առեւանգեցին Բաբկեն Արարքցյանին, ուղղակի համարյա մահացու ծեծել էին երկուսին էլ՝ ե՛ւ նրան, ե՛ւ Արա Սահակյանին: Ցանկացած հարված կարող էր լինել մահացու՝ բյուրեղապակյա ամենածանր՝ 1-2 կիլոյանոց ծաղկամաններով, մոխրամաններով խփել էին նրանց գլխին: 29 կար կար Արա Սահակյանի գլխին: Եվ ինչպե՞ս փրկվեցին: Արա Սահակյանը մի կերպ կարողացել էր ճողոպրել ու ինձ հասցրեց հաղորդել, որ Արարքցյանին տարան անհայտ մարդիկ: Ես ի՞նչ պիտի անեի: Ես հրամայեցի: Սերժ Սարգսյանն էր գլխավորում ամբողջ օպերացիան (նա այդ ժամանակ ազգային անվտանգության նախարարն էր.- Ա. Ի.): Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը ոչ մի կապ չունեին այդ օպերացիայի հետ: Վազգեն Սարգսյանն ընդհանրապես ՊՆ-ում էր, Վանո Սիրադեղյանը՝ իմ կաբինետում: Սերժ Սարգսյանի տակ էին դրված բոլոր ուժերը՝ ե՛ւ անվտանգության ծառայության, ե՛ւ ոստիկանության, ե՛ւ նույնիսկ իմ թիկնազորի: Երբ որ դա տեղի ունեցավ՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե պետք է կրակել: Ես ընդամենը մի 10 վայրկյան եմ տատանվել եւ ասել եմ՝ օդ: Եվ օդ են կրակել: Հրազենից վիրավորված ոչ մի մարդ չի եղել: Դրանից հետո ոստիկանները կատարել են իրենց պարտքը, ցրել են այդ ժողովրդին»:
Թղթակիցը հարցրեց՝ Մուշեղ Սաղաթելյանին է՞լ էր Սերժ Սարգսյանը հրամայել ծեծել, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, դուք գնացեք՝ Մուշեղ Սաղաթելյանին դատի տվեք: Լրագրող եք, չէ՞, եթե ունեք նյութեր: Նախ, նրան դատի տվեցին էլ, նստեց էլ: Պատասխան տվեց այդ բանի համար»:
- ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Քննարկում
Hay գրել է:
Es levon@ lriv xexkataka... 10 or sharunak anorinakan kerpov operai shenqn er gravel u harakic amboghj taracqner@. 10 or sharunak mardkanc ugheghnern er gravel u tuyn er lcnum mej@ hayin hayi dem tshnamacnelov. 10 or sharunak ir vorjic durs er ekel u haykakan hoghi vra turkamet qaghaqakanutyun er qarozum. Aydqan@, inds tvuma, bavakan iravakan yev baroyakan himqer en nran aynteghic vrndelu hamar.
Armenia գրել է:- Hay
Es levon@ lriv xexkataka... 10 or sharunak anorinakan kerpov operai shenqn er gravel u harakic amboghj taracqner@. 10 or sharunak mardkanc ugheghnern er gravel u tuyn er lcnum mej@ hayin hayi dem tshnamacnelov. 10 or sharunak ir vorjic durs er ekel u haykakan hoghi vra turkamet qaghaqakanutyun er qarozum. Aydqan@, inds tvuma, bavakan iravakan yev baroyakan himqer en nran aynteghic vrndelu hamar.
ТОЧНО ТАК ДУМАУТ ВСЕ ТУРКИ!!!
Дорогой, прежде чем висказать, падумай пажалусто!!!- Hay
SS AMOTTTTT RK SIKTIR գրել է:
վենետիկյան պոռնիկնեՐ սեՐժ և ռոբիկ
Հայաստանյան գրել է:- Hay
Es levon@ lriv xexkataka... 10 or sharunak anorinakan kerpov operai shenqn er gravel u harakic amboghj taracqner@. 10 or sharunak mardkanc ugheghnern er gravel u tuyn er lcnum mej@ hayin hayi dem tshnamacnelov. 10 or sharunak ir vorjic durs er ekel u haykakan hoghi vra turkamet qaghaqakanutyun er qarozum. Aydqan@, inds tvuma, bavakan iravakan yev baroyakan himqer en nran aynteghic vrndelu hamar.
Զարմանալի է, ես կազմված եմ հայոց աղբյուրների պես ջինջ ջրից / եթե չեմ սխալվու 70- ից ավել տոկոս /, գեներս էլ զուտ հայկական են ՝ այսինքն թուրք չեմ ու ձեզ հետ համամիտ եմ հարգելի Hay . չնայած որոշ սուր բառերից ես զերծ կմնայի ...
Հետեւություն՝ հարգարժան Armenia-ի ռուսերեն ձեւակերպած թեորիան ստույգ չէ:- Hay
ՊԱՏՃԱՌ ԲՌՆԵՑԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԴԵՀԸ
2002 թվականից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում է գտնվում 6 տարի առաջ ապրիլի 2-ին եթերազրկված «Մելտեքս» ՍՊԸ՝ «Ա1+»-ի հայցն ընդդեմ ՀՀ-ի: Վերջերս, երբ արդեն սպասվում էր ԵԴ-ի ...ԱԺ-Ն ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՉԻ ԱՆՑՆԻ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԽորհրդարանական ճնշող մեծամասնություն կազմող ուժերը թույլ չեն տա, որ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանի լուծարումը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը որոշ ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 4Ըստ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եթե իրենք գրոհեին որեւէ շենք ու Ռոբերտ Քոչարյանն աներ այն, ինչ արվեց մարտի 1-ի առավոտյան՝ «դա կլիներ լրիվ օրինական»: Վերջին օրերին հատկապես ...ԶԲՈՍԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 6Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող քաղաքական զբոսանքները երեկ նույնպես ավարտվեցին առանց ձերբակալությունների եւ արտառոց միջադեպերի: Պողոտայում մշտական զբոսնող, Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն ...ՈՒԺԱՅԻՆՆԵՐՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Հ.Գ. 1ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում չի ժխտել, որ Դաշնակցությունը ձգտում է ստանալ ուժային կառույցների ղեկավարների պորտֆելները. «Որպեսզի ...«ԵՍ ԻՆՔՍ ԻՆՁ ԱԲՈՐՏ ԵՄ ԱՐԵԼ»
ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂՍՈՒԴՅԱՆԿանայք անցանկալի հղիությունից ազատվելու համար բարձր տեղից ցատկում են, վիժում առաջացնող թուրմ են խմում, անգամ արգանդի մեջ աղ են ներարկում: «Ես ինքս ինձ աբորտ եմ արել՝ գործելու համար նախատեսված շյուղի ...«ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ» ՑՐԵՑԻՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՆրանց կազմակերպած բողոքի ցույցը տեւեց ընդամենը 10 րոպե Երեկ Պահպանողական կուսակցությունը «Լուռ համաձայնությունը արդարացում չի ունենա» ցուցապաստառով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ...Ո՞Վ ԿՆՍՏԻ ՏՆՕՐԵՆԻ ԱԹՈՌԻՆ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՓ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնին հավակնող թեկնածուներից երկուսի թիկունքին կուսակցություններ են, իսկ մեկն անկուսակցական է: «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
Սեփ. լր.Քվեարկությունը կեղծելու փաստով ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ավարտվել է թիվ 13/10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ...«ՕՊԵՐԵՏ, ՕՊԵՐԵՏ»՝ ԿՈՄԵԴԻԱՅԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԴիրիժոր Յուրի Դավթյանի նախաձեռնությամբ վերականգնվում են հին ավանդույթները Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը 1940-ական թվականներին հիմնադրվել է որպես օպերետի թատրոն՝ նվագախմբով, ...ՈՄԱՆՔ ԽՈՍՏԱՑԱՆ ՕԳՆԵԼ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈմանք էլ տեղյակ չէին Արցախի Տիգրանակերտի պեղումներից ու արշավախմբի խնդիրներից Օրերս ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը «Հայացք» ակումբում ներկայացրեց Արցախի ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ք. Հ.Առայժմ՝ երկու ոչ-ոքի Հյուսիսամերիկյան շախմատային ասոցիացիայի նախագահ Սեւան Ա. Մուրադյանի նախաձեռնությամբ Չիկագոյում մարտի 31-ից ապրիլի 1-ը չորս պարտիայից բաղկացած մրցամարտ է կազմակերպվել Հայաստանի քառակի ... 
ԽՈՅ 21.03-20.04: Օրը կնպաստի ընտանեկան հարաբերությունների ներդաշնակեցմանը: ՑՈՒԼ 21.04-21.05: Բիզնեսի հետ կապված նոր ծանոթությունները ձեզ եկամուտներ կբերեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այս օրը ձեր կյանքում ...ՈՐԱԿԻ ԱՆԿՈՒՄ՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
Ե. Հ.Երեկ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասուլիս էր հրավիրել, թեման կառավարության կողմից հաստատված ավագ դպրոցների ռազմավարական ծրագիրն էր: Ն. Հովհաննիսյանը փաստեց, որ այսօր իրականացվում ...
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ...
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ

«ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ
ԼԻՑԵՆԶԻԱ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ

- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

