
«ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է»
Կարծում է «Արքա բալետ» խմբի տնօրեն Տանյա Շիշմանյանը
«Առավոտը» տեղեկացրել էր (21.02.2008 թ.) Ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացած՝ Էդ. Հովհաննիսյանի երաժշտությամբ «Վարդանանք» եւ Պիացոլլայի տանգոների հիման վրա բեմադրած մեկական գործողությամբ բալետների պրեմիերաների մասին եւ ներկայացրել հարցազրույց վերջիններիս բեմադրիչի՝ ամերիկաբնակ Ռուդոլֆ Խառատյանի հետ: Ներկայացումները դիտելու նպատակով հատուկ հայրենիք էր ժամանել Վաշինգտոնի «Արքա բալետ» խմբի տնօրեն Տանյա Շիշմանյանը:
Փաստենք, որ Երեւանի պարարվեստի ուսումնարանում առայսօր չի դասավանդվում ժամանակակից բալետ, եւ Պիացոլլայի տանգոների բեմադրության շնորհիվ մեր բալետի արտիստներն ու հայաստանցի ունկնդիրը հաղորդակից եղան այդ արվեստին: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հավելենք, որ 2003 թվականից ժամանակ առ ժամանակ Եվրոպայից մեր երկիր հյուրախաղերով հանդես եկող հայաստանցի արտիստներն էլ են ցուցադրել ժամանակակից բալետային համարներ:
Տանյա Շիշմանյանը զրուցեց «Առավոտի» հետ: Նա պատմեց, որ երկար տարիներ աշխատել է Վաշինգտոնում գործող Ամերիկայի հայկական համագումարում եւ ղեկավարել է տարբեր ուսումնական ծրագրեր՝ կապված Հայաստանի հասարակական կազմակերպությունների հետ: «Շուրջ 20 տարի առաջ ես ու Ռուդոլֆը ընտանիք կազմեցինք: Այժմ ամուսիններ լինելուց զատ, նաեւ նույն գաղափարների կրողներն ենք: Երբ 1999-ին Ռուդոլֆը հիմնեց «Արքա բալետը», ես մեծ սիրով, բայց փոքր-ինչ ափսոսանքով թողնելով նախկին աշխատանքս, համաձայնեցի հանձն առնել բալետային խմբի տնօրենի պարտականությունները: Հավանաբար գիտեք, որ Ամերիկայում պետությունը ոչ մի աջակցություն ցույց չի տալիս թատրոններին, եւ այստեղ մեծ է տնօրենի, մանավանդ՝ հասարակայնության հետ կապերի ղեկավարի աշխատանքը: Օրինակ, ամերիկյան ցանկացած թատրոնի ղեկավարություն նախ ունի իր մշտական հանդիսատեսի ցանկը եւ, բնականաբար, գիտի, թե յուրաքանչյուր ներկայացման մոտավորապես քանի տոկոսն է ներկայանալու: Այս ամենը արվում է նամակների եւ էլփոստի միջոցով: Տնօրենը եւ հասարակայնության հետ կապի ղեկավարը պետք է կարողանան կազմակերպել թատրոնին անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում՝ նաեւ հանգանակություններ, բանակցությունների արդյունքում հրավիրեն այս կամ այն բեմադրիչին եւ այլն»,- իր աշխատանքը հակիրճ այսպես ներկայացրեց Տ. Շիշմանյանը: Անդրադառնալով հայաստանյան պրեմիերաներին, նա նշեց, որ «Արքա բալետով» «Վարդանանքը» իրենք իրականացրել են դեռեւս 2001թ., պրեմիերան կայացել է Նյու Յորքում, բեմադրությանն էլ ներկա է եղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Խնդրեցինք՝ եթե ոչ համեմատել, ապա զուգահեռներ անցկացնել բալետի ամերիկացի եւ հայաստանցի արտիստների միջեւ՝ կոնկրետ «Վարդանանքի» օրինակով: «Ես տեղեկացված եմ, որ Երեւանի օպերային թատրոնի բալետի խաղացանկում սակավաթիվ ներկայացումներ են: Հուսով եմ՝ վերջիններիս թիվը տարիների ընթացքում կավելանա: Ամենակարեւորը՝ Հայաստանն ունի հիանալի խորեոգրաֆիայի դպրոց, որտեղ ուսանում են շնորհալի երիտասարդներ: Կոնկրետ Վարդանի կերպարը, իմ համոզմամբ, պրեմիերայի երկրորդ օրն ավելի հասուն ներկայացրեց շնորհալի արտիստ Ռուբեն Մուրադյանը: Հեշտ չէ մի կերպարում միաժամանակ որպես հայր, սպարապետ, ամուսին, երկրի համար պատասխանատու անձ ներկայանալը: Լավ տպավորություն ստացա հատկապես պարուհի Սյուզաննա Փիրումյանից, որը մարմնավորում էր Վարդանանց տիկնոջը»,- ասաց տիկին Շիշմանյանը: Խոսելով Պիացոլլայի «Տանգո»-ի մասին, այն դիտարկմանն ի պատասխան, թե պարուհիներն ավելի կրքոտ էին բեմում, քան պարողները, մեր զրուցակիցն ասաց. «Ներկայացումների երկրորդ օրը տղաներն էլ էին «բացվել»: Մի հանգամանք եւս՝ բոլորն առաջին անգամ էին առնչվում ժամանակակից բալետի հետ: Ասեմ նաեւ, որ զուտ ֆոլկ տանգո չի բեմադրվել, եւ Ռուդոլֆն իրականացրել է տանգոների բեմադրություն ժամանակակից բալետի լեզվով... Կուզեի նշել Սոնա Առուստամյանի, Ժակլին Սարխոշյանի, Մերի Հովհաննիսյանի, Զավեն Հարությունյանի, Սեւակ Ավետիսյանի, Նարեկ Մարտիրոսյանի անունները»:
Զրույցի ավարտին Տ. Շիշմանյանը նկատեց, որ լավ կլիներ Հայաստանում ուշադրություն դարձվեր խաղացանկային քաղաքականությանը, որը դաստիարակում է թե պարողին, թե հանդիսատեսին, արտացոլում այսօրվա կյանքի ռիթմն ու դինամիկան. «Ինձ համար ամենակարեւորը հանդիսատեսի խանդավառությունն է ու վերաբերմունքը: Ներկայացումից հետո ինձ մոտենում էին նույնիսկ տարեց կանայք ու կեսկատակ-կեսլուրջ ասում՝ երանի մենք էլ պարուհի լինեինք...»:
- Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ
1ԵԽ նախարարների կոմիտեի «Ագոյի» խմբի եւ ՀՅԴ խմբակցության երեկվա հանդիպման ժամանակ, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Վահան Հովհաննիսյանը նշել է, թե «ՀՅԴ-ն ...26 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԼեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացած տեղեկատվության համաձայն, Հայաստանում հետընտրական զարգացումների արդյունքում երկու տասնյակից ավելի կալանավորվածներ երեկ հայտարարել են, որ այսօրվանից մեկօրյա նախազգուշական ...ՀԱՄԱԿԱՐԾԻ՞Ք ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը պնդում է, որ ՀՀԿ-ի, նորընտիր նախագահի եւ Ագոյի խմբի դիրքորոշումները համընկնում են: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Ագոյի» խումբը երեկ հանդիպումներ ...ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԲայց այն պիտի ականջահաճո լինի երկրի նախագահի համար Երբ հայտնի դարձավ ԱԳՆ 4 նախկին աշխատակիցների՝ վարչական դատարան ներկայացրած հայցի մասին՝ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ ...ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱՏՕ-ՈՒՄ
Տ. Ա.Ֆրանսիան դեմ է Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին եւ հավանություն չի տա այն ծրագրերին, ըստ որոնց, այս շաբաթ Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում երկու երկրներին անդամության թեկնածու ...ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ «ՇՊՐՏՈՒՄ» ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՆրանք ստիպված են քննություններն ու ավարտական աշխատանքը թողած՝ տեղափոխություններ կատարել: Զեյթունի ուսանողական հանրակացարանի տնօրինությունը 5-րդ մասնաշենքում բնակվող մի խումբ ուսանողների ուզում է վտարել ...«ԵՐԴՈՒՄ ՉԿԵՐԱԾ՝ ՍՈՎԸ ՍԿՍՎԵ՞Ց»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՆախագահական ընտրություններից հետո Գյումրիի նպաստառուների կեսին փող չի հասել: Ուրբաթ օրը վաղ առավոտից Գյումրիի փոստատներում աննկարագրելի հերթեր էին: Այն նպաստառուները, որոնք հասցրել էին քնաթաթախ փոստատուն ...ԳԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԾՆՆԴԱՎԱՅՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 169-ամյա Արաքսյա Ավետիսյանը 1994թ. փետրվարի 1-ից չի տեսել իր տղային՝ Զավեն Ռամազյանին: Վերջինիս Վանաձորի Չուխաջյան 50/38 տնից երկու անհայտ, «հայերեն խոսող» տղամարդ գողացել են ու տարել Ադրբեջան: ...ՈՒԳԸ-ՆԵՐԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՈՀ ՉԵՆ
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄինչդեռ պատասխանատուները հավաստիացնում են, որ իրենք փայլուն են աշխատում Բուհերի ուսխորհուրդներում (ՈՒԽ) ուսանողներից ոմանք հայտնվում են շրջապատ ձեռք բերելու, ազատ ժամանակ խորհրդի անդամներով զվարճանալու ...«ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում է «Արքա բալետ» խմբի տնօրեն Տանյա Շիշմանյանը «Առավոտը» տեղեկացրել էր (21.02.2008 թ.) Ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացած՝ Էդ. Հովհաննիսյանի ...ԻՆՉՊԵ՞Ս ԲՈՒԺԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԿինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դեղատոմսը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էր, որն անդրադարձավ ներքաղաքական կյանքին, մարտի 1-ի հայտնի դեպքերին: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում ...ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ
1Ապատեղեկատվությունը հարեւան հանրապետությունում սկզբունք է նաեւ սպորտի ոլորտում Մարտի 31-ին «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե նախորդ ...
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ

«ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

