
ԳԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԾՆՆԴԱՎԱՅՐ
69-ամյա Արաքսյա Ավետիսյանը 1994թ. փետրվարի 1-ից չի տեսել իր տղային՝ Զավեն Ռամազյանին: Վերջինիս Վանաձորի Չուխաջյան 50/38 տնից երկու անհայտ, «հայերեն խոսող» տղամարդ գողացել են ու տարել Ադրբեջան:
Մինչ այդ, ժամանակից շուտ ծերացած Արաքսյա Ավետիսյանը ծանր հարված էր ստացել. Գյումրիի երկրաշարժի ժամանակ փլատակների տակ էին մնացել նրա գերդաստանի 75 անդամները: Զավենի առեւանգման առնչությամբ մայրը դիմել էր Հայաստանի բոլոր պատկան մարմիններին. ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, ՀՀ նախագահին, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին, Ազգային ժողով: «1994-ին ոստիկանությունը հետախուզում հայտարարեց: Դեռ չգիտեի, որ թուրքն օրը ցերեկով Բագրատաշենով Վանաձոր է եկել՝ երեխա փախցնելու նպատակով: Աղքատ ընտանիքի երեխա, որն իմ օջախի միակ հարստությունն էր»,- պատմում է Արաքսյա Ավետիսյանը:
Երեխայի անհետացումից օրեր անց Ադրբեջանից տիկին Արաքսյային է զանգում ազգությամբ ազերի մեկը եւ հայտնում, որ Զավենն իր մոտ է: «Ի՞նչ էինք ձեզ արել, որ իմ երեխային առեւանգել եք՝ հարցիս նա պատասխանեց, որ իր եղբայրը ռազմագերի է եւ նրան ազատելու դիմաց Զավենին են ընտրել»,- շարունակում է զրուցակիցս՝ տիկին Արաքսյան: Զավենը սկզբում պահվում է Գյանջայում, ապա՝ Բաքվում: Առեւանգումից 4 տարի հետո հույսի դուռ է բացվում Արաքսյա Ավետիսյանի առաջ: Նախնական բանակցությունների արդյունքում ազերին պայմանավորվում է, որ Վրաստանում՝ Մառնեուլում, Ավետիսյանը կստանա իր գերեվարված զավակին: Ամեն մի պայմանի համաձայն՝ մայրը վաճառում է Վանաձորի իր խղճուկ բնակարանը եւ, ինչպես ինքն է պատմում, 15 000 ռուսական ռուբլով շտապում պայմանավորված վայր: Ի դեպ, այդ մասին տեղեկացված էին ինչպես Լոռու մարզի իրավապահները, այնպես էլ վրացական կողմի անվտանգության մարմինները, գերիների փոխանակման հարցերով զբաղվող տեղական, միջազգային կազմակերպությունները, Կարմիր խաչը: Պայմանավորվածության ոչ մի խախտում չի լինում. մայրը հանդիպում է իր տղային պահող ազերուն, վերջինիս ցույց տալիս նրա եղբոր լուսանկարը, ինչպես որ խոստացվել էր: Ինչպես ազերին, այնպես էլ ինքը հուզվում են. հարազատից երկարատեւ բաժանման ցավն այդ պահին երկուսինն էր: Սակայն, ինչպես պատմում է Ա. Ավետիսյանը՝ «Վրաստանի անվտանգության մարմինները չնախատեսված հանգամանքներում հանկարծ «վերցրեցին» բանակցությունների եկած Ադրբեջանի քաղաքացուն, նրա կողքին գտնվող թարգմանչին, նրա հետ եկած երեխային ու վարորդին եւ տարան իրենց ծառայություն: Ես էլ գնացի այնտեղ: Ինձ ասացին՝ գնա տուն, մենք քո երեխային կբերենք: Ուրախությունից հետս տարած ռուսական դրամը «մաղարիչ» արեցի: Հավատացի: Անցավ երկու օր, սակայն երեխայիս չբերեցին: Նորից գնացի Վրաստան: Հանդիպում խնդրեցի իրավապահների հետ: Այս անգամ ասացին, թե այլ պետության քաղաքացիներն իրենց ախպերներին բաց են թողել»:
Երեխային գտնելու հավանական տարբերակը չկար: Ա. Ավետիսյանն ընկավ հիվանդանոցներ, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հացադուլ հայտարարեց, կորցրեց ձայնը:
Օրեր առաջ մի նոր հույս է բացվել. Բաքվից զանգել է ազերին եւ հայտնել, որ պատրաստ է երեխային տալ: Մայրն այս օրերին գումար է հայթայթում, դիմել է ԱԺ պատգամավորներին, նրանցից արձագանքել է Վիկտոր Դալլաքյանը: Արաքսյա Ավետիսյանը խմբագրությանն է տրամադրել իր հասցեն՝ Վանաձոր, Լենինգրադյան 5/4-1-10 տնակ, (հեռախոսահամարը՝ 2-9670), որտեղ կարող են նրան գումար փոխանցել: Մի վերջին հնարավորություն՝ հայ երեխային ծննդավայր բերելու համար:
- ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Քննարկում
hajk գրել է:
ու ոչ մի պետական առձագանք,չեմ պատկերացնւմ;
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ
1ԵԽ նախարարների կոմիտեի «Ագոյի» խմբի եւ ՀՅԴ խմբակցության երեկվա հանդիպման ժամանակ, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Վահան Հովհաննիսյանը նշել է, թե «ՀՅԴ-ն ...26 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԼեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացած տեղեկատվության համաձայն, Հայաստանում հետընտրական զարգացումների արդյունքում երկու տասնյակից ավելի կալանավորվածներ երեկ հայտարարել են, որ այսօրվանից մեկօրյա նախազգուշական ...ՀԱՄԱԿԱՐԾԻ՞Ք ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը պնդում է, որ ՀՀԿ-ի, նորընտիր նախագահի եւ Ագոյի խմբի դիրքորոշումները համընկնում են: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Ագոյի» խումբը երեկ հանդիպումներ ...ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԲայց այն պիտի ականջահաճո լինի երկրի նախագահի համար Երբ հայտնի դարձավ ԱԳՆ 4 նախկին աշխատակիցների՝ վարչական դատարան ներկայացրած հայցի մասին՝ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ ...ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱՏՕ-ՈՒՄ
Տ. Ա.Ֆրանսիան դեմ է Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին եւ հավանություն չի տա այն ծրագրերին, ըստ որոնց, այս շաբաթ Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում երկու երկրներին անդամության թեկնածու ...ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ «ՇՊՐՏՈՒՄ» ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՆրանք ստիպված են քննություններն ու ավարտական աշխատանքը թողած՝ տեղափոխություններ կատարել: Զեյթունի ուսանողական հանրակացարանի տնօրինությունը 5-րդ մասնաշենքում բնակվող մի խումբ ուսանողների ուզում է վտարել ...«ԵՐԴՈՒՄ ՉԿԵՐԱԾ՝ ՍՈՎԸ ՍԿՍՎԵ՞Ց»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՆախագահական ընտրություններից հետո Գյումրիի նպաստառուների կեսին փող չի հասել: Ուրբաթ օրը վաղ առավոտից Գյումրիի փոստատներում աննկարագրելի հերթեր էին: Այն նպաստառուները, որոնք հասցրել էին քնաթաթախ փոստատուն ...ԳԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԾՆՆԴԱՎԱՅՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 169-ամյա Արաքսյա Ավետիսյանը 1994թ. փետրվարի 1-ից չի տեսել իր տղային՝ Զավեն Ռամազյանին: Վերջինիս Վանաձորի Չուխաջյան 50/38 տնից երկու անհայտ, «հայերեն խոսող» տղամարդ գողացել են ու տարել Ադրբեջան: ...ՈՒԳԸ-ՆԵՐԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՈՀ ՉԵՆ
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄինչդեռ պատասխանատուները հավաստիացնում են, որ իրենք փայլուն են աշխատում Բուհերի ուսխորհուրդներում (ՈՒԽ) ուսանողներից ոմանք հայտնվում են շրջապատ ձեռք բերելու, ազատ ժամանակ խորհրդի անդամներով զվարճանալու ...«ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում է «Արքա բալետ» խմբի տնօրեն Տանյա Շիշմանյանը «Առավոտը» տեղեկացրել էր (21.02.2008 թ.) Ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացած՝ Էդ. Հովհաննիսյանի ...ԻՆՉՊԵ՞Ս ԲՈՒԺԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԿինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դեղատոմսը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էր, որն անդրադարձավ ներքաղաքական կյանքին, մարտի 1-ի հայտնի դեպքերին: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում ...ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ
1Ապատեղեկատվությունը հարեւան հանրապետությունում սկզբունք է նաեւ սպորտի ոլորտում Մարտի 31-ին «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե նախորդ ...
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ

«ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

