
ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ «ՇՊՐՏՈՒՄ» ԵՆ
Նրանք ստիպված են քննություններն ու ավարտական աշխատանքը թողած՝ տեղափոխություններ կատարել:
Զեյթունի ուսանողական հանրակացարանի տնօրինությունը 5-րդ մասնաշենքում բնակվող մի խումբ ուսանողների ուզում է վտարել շենքից,՝ պատճառաբանելով, որ կառավարությունը որոշում է ընդունել եւ հանրակացարանի այդ մասնաշենքը պետք է հիմնադրամ դառնա: Նշենք, որ այնտեղ բնակվող բոլոր ուսանողները տարեկան պայմանագիր են կնքել իրենց բուհի հետ: Ըստ այդ պայմանագրի, նրանք իրավունք ունեն մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը հանրակացարանում ապրել, մինչդեռ պայմանագրի ժամկետը դեռ չավարտված՝ նրանց ստիպում են լքել տարածքը: «Առավոտի» խմբագրություն եկած մի խումբ ուսանողներ դժգոհում էին, որ իրենք սովորում են ավարտական կուրսում, քննություններ են հանձնում ու պարապելու փոխարեն ամբողջ օրը հանրակացարանի կառավարչի հետ կռիվ են տալիս՝ խնդրելով իրենց առայժմ չվտարել տարածքից: Ուսանողների խոսքերով՝ «մեզ ուզում են տեղափոխել 7-րդ մասնաշենք, մինչդեռ քննական այս շրջանում մենք չենք կարող մեր դասերը թողնել ու տեղափոխվել: Բացի այդ, մենք քննությունների ավարտից հետո, միեւնույն է, գնալու ենք հանրակացարանից, ուստի մեզ ավելորդ քաշքշուկների մեջ են գցում: Մենք հազիվ հարմարվել էինք մեր սենյակի պայմաններին, իսկ 7-րդ մասնաշենքում, որտեղ մեզ ուզում են տեղափոխել, բացարձակապես լավ պայմաններ չկան, օրինակ՝ այնտեղ բաղնիք չկա»: Ուսանողների կնքած պայմանագրի 4. 4 կետով ամրագրված է, որ հանրակացարանում տեղի ունեցող ցանկացած գործողություն պետք է փոխհամաձայնեցված լինի բնակվող ուսանողի հետ: Ըստ ուսանողների, փաստորեն, պայմանագրի այդ կետը խախտվել է, որովհետեւ իրենց փորձում են տեղափոխել ստիպողաբար. «Մեզ ասել են՝ եթե դուրս չգաք, մենք ձեզ դուրս կշպրտենք: Իսկ ի՞նչ իրավունք ունեն մեզ այնտեղից դուրս շպրտելու, մենք պայմանագիր ունենք, մի՞թե այս երկրում օրենք չկա եւ մենք մեր իրավունքները չենք կարող պաշտպանել: Մենք դիմել ենք իրավաբանների, որոնք մեզ հավաստիացրել են, որ լիիրավ կարող ենք պաշտպանել մեր իրավունքները: Դիմել ենք նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Եթե մենք դուրս գանք եւ գնանք նոր շենքում բնակվելու, շենքի տնօրինության հետ նոր պայմանագիր չենք կնքելու, իսկ այդ դեպքում ի՞նչ իմանանք, որ այնտեղից էլ մեզ վերջնական չեն վտարի հանրակացարանից: Մենք պայմանագրով նախատեսված բոլոր մուծումներն արել ենք, վճարել ենք 40 հազար դրամ՝ 5-րդ մասնաշենքում բնակվելու համար: Մենք անգամ համաձայն ենք վերջին 2 ամիսը նվիրատվություն անել ու քննություններից հետո թողնել-գնալ, միայն թե հիմա մեզ թողնեն հանգիստ պարապենք»: Ուսանողները համոզված են, որ իրենց 5-րդ մասնաշենքից վտարում են, որովհետեւ ուզում են այդտեղ տեղավորել սփյուռքահայ ուսանողների, բնականաբար՝ ավելի բարձր վարձատրությամբ: «Մեզ հակասական պատճառաբանություններ են տալիս, մեկ ասում են՝ մասնաշենքը հիմնադրամ է դառնալու, մեկ՝ վերանորոգում են, դրա համար էլ շենքն ազատում են»,- պատմեցին ուսանողները:
Բանն այն է, որ հանրակացարանի 5-րդ մասնաշենքն արդեն երկար տարիներ է՝ պատկանում է Երեւանի պետական բժշկական համալսարանին: Այնտեղ հիմնականում ապրում են հենց այդ բուհի ուսանողները, թեեւ պայմանագրային հիմունքներով համալսարանի տնօրինությունը նաեւ այլ բուհերում՝ ԵՊՀ-ում, Մանկավարժական համալսարանում ու Կոնսերվատորիայում սովորող անհատ ուսանողների է բնակեցրել այդ մասնաշենքում: Բժշկական համալսարանին է պատկանում նաեւ հանրակացարանի 7-րդ մասնաշենքը: Համալսարանը դիմել է կառավարությանը՝ խնդրելով իրենց պատկանող 7-րդ մասնաշենքը հանձնել «Զեյթուն ուսանողական ավանին» եւ դրա փոխարեն հիմնադրամի 6-րդ մասնաշենքը վերցնել: Կառավարությունն էլ օրերս 210-Ա որոշմամբ բավարարել է այդ խնդրանքը: Քանի որ 6-րդ մասնաշենքը շատ վատ վիճակում է՝ համալսարանը որոշել է այն վերանորոգել, իսկ այնտեղ բնակվող ուսանողներին տեղափոխել 5-րդ մասնաշենք ու Նորքի հանրակացարան: Այս տեղափոխությունների արդյունքում Բժշկական համալսարանի 120 ուսանող վերաբնակեցվել է Նոր Նորքի հանրակացարանում, 73 ուսանող ինքնակամ գնացել է վարձով ապրելու, իսկ այլ բուհերի ուսանողներին, որոնք պայմանագիր են ունեցել Բժշկական համալսարանի հետ, ստիպել են տեղափոխվել 7-րդ մասնաշենք: Որպեսզի Կոնսերվատորիայի ուսանողները սուսուփուս տեղափոխվեն՝ այդ բուհի ռեկտոր Սերգեյ Սարաջյանն ի սկզբանե տեղափոխել է մասնաշենքում տեղադրված դաշնամուրները, ուստի երաժիշտ ուսանողները կառավարության որոշումից անմիջապես հետո համաձայնել են տեղափոխվել: Որոշման հետ ոչ մի կերպ չեն հարմարվում հատկապես Երեւանի պետհամալսարանի եւ Մանկավարժականի ուսանողները:
Խնդրի առնչությամբ հանրակացարանի 5-րդ մասնաշենքի կառավարիչ Հենզել Աղայանն «Առավոտին» պարզաբանեց, որ «հանրակացարանում բոլոր ուսանողներին միշտ շատ լավ են վերաբերվել, մեր վերահսկողությունը շատ խիստ է, այստեղ ոչ մի անգամ գողություն կամ այլ տիպի բաներ չեն եղել: Ուսանողները բողոքում են, թե մենք պայմանագրի կետերից մեկը չենք կատարում ու տարվա կեսից նրանց տեղափոխում ենք այլ շենք, բա ինչո՞ւ, երբ պայմանագրով նախատեսվում է կոմունալ վարձերը վճարել եւ մենք նրանցից չէինք վերցնում՝ ոչ մեկը չէր գալիս մեզ բողոքում, որ դուք պայմանագրի կետերից մեկը չեք կատարում: Նոր մասնաշենք տեղափոխվելուց հետո ուսանողները նոր պայմանագիր չեն կնքելու, քանի որ մենք մեզ մուծած գումարների մնացորդները փոխանցում ենք հիմնադրամի հաշվին, ուստի նրանց պայմանագիրը դեռ ուժի մեջ է»: Մեր հարցին՝ եթե ի վերջո ուսանողները չտեղափոխվեն, ի՞նչ եք պատրաստվում նրանց հետ անել, դո՞ւրս եք հանելու՝ պարոն Աղայանը պատասխանեց. «Մենք երբեւէ չենք խոսել դուրս հրավիրելու մասին, փորձելու ենք բացատրելով ու համոզելով նրանց տանել մյուս շենք»:
Նշենք, որ 7-րդ մասնաշենքի պարետն ուսանողներին նախազգուշացրել է. քանի շուտ է՝ տեղափոխության հարցերը լուծեն ու այդ մասնաշենքում սենյակ վերցնեն, հակառակ դեպքում շուտով այլեւս ազատ սենյակ չեն գտնի:
Հ. Գ. Մեզ բողոքած ուսանողների անունները չենք հրապարակում, որովհետեւ հանրակացարանից սպառնացել են՝ «եթե պարզենք՝ ովքեր են դիմել «Առավոտին», նրանք լուրջ խնդիրներ կունենան»:
- ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ
1ԵԽ նախարարների կոմիտեի «Ագոյի» խմբի եւ ՀՅԴ խմբակցության երեկվա հանդիպման ժամանակ, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Վահան Հովհաննիսյանը նշել է, թե «ՀՅԴ-ն ...26 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԼեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացած տեղեկատվության համաձայն, Հայաստանում հետընտրական զարգացումների արդյունքում երկու տասնյակից ավելի կալանավորվածներ երեկ հայտարարել են, որ այսօրվանից մեկօրյա նախազգուշական ...ՀԱՄԱԿԱՐԾԻ՞Ք ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը պնդում է, որ ՀՀԿ-ի, նորընտիր նախագահի եւ Ագոյի խմբի դիրքորոշումները համընկնում են: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Ագոյի» խումբը երեկ հանդիպումներ ...ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԲայց այն պիտի ականջահաճո լինի երկրի նախագահի համար Երբ հայտնի դարձավ ԱԳՆ 4 նախկին աշխատակիցների՝ վարչական դատարան ներկայացրած հայցի մասին՝ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ ...ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱՏՕ-ՈՒՄ
Տ. Ա.Ֆրանսիան դեմ է Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին եւ հավանություն չի տա այն ծրագրերին, ըստ որոնց, այս շաբաթ Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում երկու երկրներին անդամության թեկնածու ...ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ «ՇՊՐՏՈՒՄ» ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՆրանք ստիպված են քննություններն ու ավարտական աշխատանքը թողած՝ տեղափոխություններ կատարել: Զեյթունի ուսանողական հանրակացարանի տնօրինությունը 5-րդ մասնաշենքում բնակվող մի խումբ ուսանողների ուզում է վտարել ...«ԵՐԴՈՒՄ ՉԿԵՐԱԾ՝ ՍՈՎԸ ՍԿՍՎԵ՞Ց»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՆախագահական ընտրություններից հետո Գյումրիի նպաստառուների կեսին փող չի հասել: Ուրբաթ օրը վաղ առավոտից Գյումրիի փոստատներում աննկարագրելի հերթեր էին: Այն նպաստառուները, որոնք հասցրել էին քնաթաթախ փոստատուն ...ԳԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԾՆՆԴԱՎԱՅՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 169-ամյա Արաքսյա Ավետիսյանը 1994թ. փետրվարի 1-ից չի տեսել իր տղային՝ Զավեն Ռամազյանին: Վերջինիս Վանաձորի Չուխաջյան 50/38 տնից երկու անհայտ, «հայերեն խոսող» տղամարդ գողացել են ու տարել Ադրբեջան: ...ՈՒԳԸ-ՆԵՐԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՈՀ ՉԵՆ
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄինչդեռ պատասխանատուները հավաստիացնում են, որ իրենք փայլուն են աշխատում Բուհերի ուսխորհուրդներում (ՈՒԽ) ուսանողներից ոմանք հայտնվում են շրջապատ ձեռք բերելու, ազատ ժամանակ խորհրդի անդամներով զվարճանալու ...«ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում է «Արքա բալետ» խմբի տնօրեն Տանյա Շիշմանյանը «Առավոտը» տեղեկացրել էր (21.02.2008 թ.) Ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացած՝ Էդ. Հովհաննիսյանի ...ԻՆՉՊԵ՞Ս ԲՈՒԺԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԿինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դեղատոմսը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էր, որն անդրադարձավ ներքաղաքական կյանքին, մարտի 1-ի հայտնի դեպքերին: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում ...ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ
1Ապատեղեկատվությունը հարեւան հանրապետությունում սկզբունք է նաեւ սպորտի ոլորտում Մարտի 31-ին «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե նախորդ ...
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ

«ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

