
ՀԱՄԱԿԱՐԾԻ՞Ք ԵՆ
ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը պնդում է, որ ՀՀԿ-ի, նորընտիր նախագահի եւ Ագոյի խմբի դիրքորոշումները համընկնում են:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Ագոյի» խումբը երեկ հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Հանդիպման ընթացքում խմբի անդամները փորձել են հասկանալ, թե հայ խորհրդարանականները ի՞նչ դիրքորոշում ունեն «Ագո»-ի կողմից արված առաջարկությունների եւ, ընդհանրապես, ի՞նչ են մտածում հայաստանյան հետընտրական զարգացումների մասին:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդիպումից հետո պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ընդունելի՞ է համարում խմբի կողմից արված առաջարկությունները, ասաց. «Կարելի է ասել՝ հիմնականում ընդունելի են, որոշ բացառություններով, որովհետեւ ինձ համար պարզ չէ, օրինակ, թե ի՞նչ է նշանակում մարտի 1-2-ի իրադարձությունների անկախ հետաքննություն: Եթե մենք հաշվի ենք առնում բուն նպատակը, այսինքն՝ հանրային վստահության ամրապնդումը այդ հետաքննության անաչառության հանդեպ, ես չեմ կարծում, որ առաջարկվող մեխանիզմները իրականում դեր կխաղան: Ավելին, ցանկացած նման առաջարկություն պետք է տակն ունենա գործուն մեխանիզմներ, այնպես որ, հարցն այսօր պահանջում է լրացուցիչ քննարկում եւ գնահատական՝ արդյոք դա կամրապնդի՞ հանրային վստահությունը:
Իսկ մյուս առաջարկների շուրջ, այո, մենք ունենք նույն դիրքորոշումը, իհարկե՝ անձինք քաղաքական դրդապատճառներով չեն կարող ազատազրկվել, եւ պետք է շատ ուշադիր լինել, որ հանկարծ հիմք չլինի այդպիսի գնահատականի»: Մեր դիտարկմանը՝ չի՞ գտնում, որ նման գնահատականների հիմքեր, այնուամենայնիվ, կան, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Բանն այն է, որ նախաքննության գաղտնիքն առանձնահատուկ բան է, եւ այսօր նաեւ պատգամավորները իրավունք չունեն ստանալու ամբողջ տեղեկատվությունը: Արտաքուստ ես հասկանում եմ, որ նման տպավորություն կարող է ստեղծվել եւ դժվար է այն փարատել առանց համապատասխան փաստերի, սակայն, մյուս կողմից, ես հասկանում եմ, որ կա նախաքննության գաղտնիք, եւ այս առումով անկախ քննություն իրականացնողները պետք է իրենց սեփական պատասխանատվությամբ ստանձնեն նման պատասխանատվություն՝ ասելու, որ առկա են ծանրակշիռ փաստեր այլ քրեական հանցագործությունների վերաբերյալ: Հաշվի առնելով, որ այսօր նման հայտարարություններ հնչում են, այդ թվում նաեւ համապատասխան ոլորտի օրինականությունը հսկող բարձրագույն պաշտոնատար անձի՝ գլխավոր դատախազի կողմից, ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, առկա են փաստեր»:
ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը Նախարարների կոմիտեի խմբի հետ հանդիպումից հետո մեզ հետ զրույցում ասաց. «Իրենց հիմնական մոտեցումն այն էր, որ բոլոր զարգացումները ընթանան քաղաքական հունով, բոլոր զարգացումները տանեն դեպի հանդուրժողականություն, համագործակցություն եւ հաշտեցում: Սա այն դիրքորոշումն է, որը համապատասխանում է նաեւ մեր մոտեցումներին, ՀՀԿ դիրքորոշմանը եւ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը: Հանդիպման ընթացքում մենք փորձեցինք հիմնավորել, որ ինքներս եւս կողմնակից ենք այդպիսի քայլերի, այսինքն՝ քաղաքական լուծումների եւ քաղաքական համագործակցության: Մի մոռացեք, որ Սերժ Սարգսյանի կողմից մինչ այժմ արված բոլոր առաջարկները ուղղված են եղել հենց հարցերը քաղաքական ճանապարհով լուծելուն: Այդ առաջարկների քաղաքական պոտենցիալը շատ բարձր է թե՛ համագործակցության, թե՛ քաղաքական օրակարգ ձեւավորելու իմաստով: Կարծում եմ, համագործակցությունն իրականում կայանալու է եւ բերելու է սպասվող արդյունքին, այսինքն՝ իրավիճակի մեղմացման, հարթեցման»: Այսինքն՝ պատգամավորը հնարավո՞ր է համարում ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը: Հերմինե Նաղդալյանն ասաց, որ «դա ոչ միայն պետք է հնարավոր համարել, այլեւ՝ պետք է դա դիտել որպես նպատակ եւ փորձել տեսնել, որ այսօր արդեն կան առաջին քայլերը, եւ կա պատրաստակամություն գոնե իշխանության կողմից՝ մաքսիմալ քայլերով ընթանալ այս ճանապարհով, եւ շատ ցանկալի կլիներ, որ սա միակողմանի ցանկություն չլիներ: Որովհետեւ երկխոսությունը նման է այն պարին, որը միայն երկուսով կարող ես պարել, հնարավոր չէ երկխոսել միակողմանի»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հանդիպումից շատ գոհ էր եւ հայտարարեց. «Մեզ հարցրել են, թե մենք ինչ դիրքորոշում ունենք ցույցերի, երթերի եւ հանրահավաքների մասին օրենքի փոփոխություններին եւ մենք ասել ենք բառացիորեն հետեւյալը՝ ինչպես եւ մեզ խոստացել էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, օրենքի ընդունումից հետո երեք օրվա ընթացքում այն թարգմանվել է անգլերեն եւ ուղարկվել Եվրոպայի խորհուրդ, անցած շաբաթ օրը ԵԽ Վենետիկի հանձնաժողովը ուղարկել է իր դիտարկումները օրենքի կապակցությամբ: Մենք ակնկալում ենք, որ ԱԺ-ն Վենետիկի հանձնաժողովին ամբողջ կազմով կհրավիրի Երեւան, եւ մենք այստեղ աշխատանքային խորհրդակցություն կունենանք այս օրենքի կապակցությամբ: Երբ մենք կաշխատենք աշխատանքային խմբի հետ, բաներ կան, որ նրանց կբացատրենք ավելի մանրամասն: Նրանք, իմիջիայլոց, ընդունեցին մեր այս առաջարկը: Մեզ հարցրին, թե ինչպե՞ս ենք վերաբերվում քաղաքական հետապնդումներին եւ ձերբակալվածների խնդրին: Մենք ասացինք, որ երկու բան պետք է հստակ տարանջատել՝ քրեական հանցանք գործածները պետք է պատժվեն: Այն մարդիկ, ովքեր մարտի 1-2-ին կատարել են ՀՀ քրեական օրենսգրքով դատապարտելի արարքներ, պիտի դատապարտվեն, եւ դա պիտի արվի թափանցիկ, բաց, հրապարակային դատարանի միջոցով: Կա նաեւ ուրիշ հարց, որը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հայացքների համար հետապնդումների հարց: Այս հարցը գոյություն ունի, եւ ես էլ ասացի, որ նրանք մեզ նման մարդիկ են, ուղղակի մտածում են ուրիշ կերպ, մենք չենք ուզում այդ մարդիկ հետապնդվեն, եւ հույս ունենք, որ հանրապետության նորընտիր նախագահը իր երդման արարողությունից անմիջապես հետո տարբերակված մոտեցում կցուցաբերի հետաքննված գործերին»:
- ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ
1ԵԽ նախարարների կոմիտեի «Ագոյի» խմբի եւ ՀՅԴ խմբակցության երեկվա հանդիպման ժամանակ, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Վահան Հովհաննիսյանը նշել է, թե «ՀՅԴ-ն ...26 ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԼեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից ստացած տեղեկատվության համաձայն, Հայաստանում հետընտրական զարգացումների արդյունքում երկու տասնյակից ավելի կալանավորվածներ երեկ հայտարարել են, որ այսօրվանից մեկօրյա նախազգուշական ...ՀԱՄԱԿԱՐԾԻ՞Ք ԵՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը պնդում է, որ ՀՀԿ-ի, նորընտիր նախագահի եւ Ագոյի խմբի դիրքորոշումները համընկնում են: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Ագոյի» խումբը երեկ հանդիպումներ ...ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԲայց այն պիտի ականջահաճո լինի երկրի նախագահի համար Երբ հայտնի դարձավ ԱԳՆ 4 նախկին աշխատակիցների՝ վարչական դատարան ներկայացրած հայցի մասին՝ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ ...ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱՏՕ-ՈՒՄ
Տ. Ա.Ֆրանսիան դեմ է Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին եւ հավանություն չի տա այն ծրագրերին, ըստ որոնց, այս շաբաթ Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում երկու երկրներին անդամության թեկնածու ...ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ «ՇՊՐՏՈՒՄ» ԵՆ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆՆրանք ստիպված են քննություններն ու ավարտական աշխատանքը թողած՝ տեղափոխություններ կատարել: Զեյթունի ուսանողական հանրակացարանի տնօրինությունը 5-րդ մասնաշենքում բնակվող մի խումբ ուսանողների ուզում է վտարել ...«ԵՐԴՈՒՄ ՉԿԵՐԱԾ՝ ՍՈՎԸ ՍԿՍՎԵ՞Ց»
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՆախագահական ընտրություններից հետո Գյումրիի նպաստառուների կեսին փող չի հասել: Ուրբաթ օրը վաղ առավոտից Գյումրիի փոստատներում աննկարագրելի հերթեր էին: Այն նպաստառուները, որոնք հասցրել էին քնաթաթախ փոստատուն ...ԳԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԾՆՆԴԱՎԱՅՐ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ 169-ամյա Արաքսյա Ավետիսյանը 1994թ. փետրվարի 1-ից չի տեսել իր տղային՝ Զավեն Ռամազյանին: Վերջինիս Վանաձորի Չուխաջյան 50/38 տնից երկու անհայտ, «հայերեն խոսող» տղամարդ գողացել են ու տարել Ադրբեջան: ...ՈՒԳԸ-ՆԵՐԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՈՀ ՉԵՆ
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄինչդեռ պատասխանատուները հավաստիացնում են, որ իրենք փայլուն են աշխատում Բուհերի ուսխորհուրդներում (ՈՒԽ) ուսանողներից ոմանք հայտնվում են շրջապատ ձեռք բերելու, ազատ ժամանակ խորհրդի անդամներով զվարճանալու ...«ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ Է»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԿարծում է «Արքա բալետ» խմբի տնօրեն Տանյա Շիշմանյանը «Առավոտը» տեղեկացրել էր (21.02.2008 թ.) Ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացած՝ Էդ. Հովհաննիսյանի ...ԻՆՉՊԵ՞Ս ԲՈՒԺԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԿինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դեղատոմսը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էր, որն անդրադարձավ ներքաղաքական կյանքին, մարտի 1-ի հայտնի դեպքերին: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում ...ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ
1Ապատեղեկատվությունը հարեւան հանրապետությունում սկզբունք է նաեւ սպորտի ոլորտում Մարտի 31-ին «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե նախորդ ...
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԴՐՈ» ԽՈՒՄԲԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵ՞Մ ԷՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ

«ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Հարցերը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

