
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
Երեկ Մասիս քաղաքի՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի դատավճռով 3 տարվա ազատազրկման դատապարտվեց արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամավորական միության անդամ Հուսիկ Բաղդասարյանը:
Դատարանի դահլիճում հավաքված Հ. Բաղդասարյանի հարազատները եւ խմբված մարդիկ դատավճռին արձագանքեցին «Ամո՛թ, ամո՛թ, ծախվածներ, դավաճաններ, անամոթներ» արտահայտություններով: Հիշեցնենք, որ Հ. Բաղդասարյանը ձերբակալվել էր փետրվարի 26-ին եւ մեղադրվել զենք-զինամթերք ունենալու եւ թաքցնելու համար: Ազատամարտիկի տնից առգրավվել էր 7,62 մմ տրամաչափի 16 փամփուշտ, որոնք նախատեսված են նաեւ որսորդական զենքի համար: Մինչդեռ Արարատի մարզի դատախազի տեղակալ՝ մեղադրող Հմայակ Հակոբյանն իր մեղադրական ճառում ընդգծեց, որ այդ փամփուշտները պիտանի չեն որսորդական զենքի համար:
Մինչ դատավորը կհրապարակեր դատավճիռը, շուրջ հարյուր քաղաքացիներ, այդ թվում դպրոցականներ՝ «Ազատություն Հուսիկ Բաղդասարյանին» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ նման կարգախոսներով բողոքի ցույց էին կազմակերպել դատարանի շենքի առաջ եւ պահանջում էին արդար վճիռ, հակառակ դեպքում՝ կազմակերպվելիք բողոքի ակցիաներն ավելի հուժկու կլինեն: «Արդեն երեք տարի է, ինչ մարզային ոստիկանները եկել- ստուգել են զենքի օրինական պահպանությունը եւ փամփուշտները, կազմել են արձանագրություններ եւ գնացել՝ ոչ մի խախտում չարձանագրելով, իսկ հիմա ասում են, որ փամփուշտներն անօրինական են: Եթե անօրինական են, ինչո՞ւ մինչ այս չէին հրապարակում, որ դրանք անօրինական են»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀ իշխանություններին հարց տվեց Հ. Բաղդասարյանի կինը՝ երեք անչափահաս երեխաների մայր Մարիամ Բաղդասարյանը: Դատավճռի ընթերցումից հետո տիկին Բաղդասարյանը հավելեց. «Այս ամենը քաղաքական պատվեր է, իրենք էլ (նկատի ունի դատական իշխանություններին- Գ. Մ.) կամակատարներ են, կատարեցին իրենց աշխատանքը, քանի որ նախագահական ընտրություններում Հ. Բաղդասարյանը պաշտպանել է Լեւոն Տեր- Պետրոսյանին: Ամոթ իրենց, որ պատերազմում վիրավորված մարդուն դատապարտում են: Այս երկրում ապրելն է դարձել նույնիսկ աբսուրդ»:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն ասաց. «Լավ կլիներ 1988 թվականին դատեին», ապա՝ ցույց տալով դատարանի շենքում տեղակայված ՀՅԴ Մասիսի կոմիտեն, հավելեց. «Դաշնակցությանը հարցրեք, թե ինչո՞ւ դատեցին Հուսիկին: Իշխանությունը նրանք են: Հաջորդ պատերազմին սփյուռքի՞ց են բերելու կռվողներ»: «Առավոտը» զրուցեց նաեւ մարտի 1-3-ը Արտաշատի ոստիկանությունում բերման ենթարկված Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Ռոբերտ Սարգսյանի հետ, որը հաստատեց, թե իր նկատմամբ ֆիզիկական որոշ ճնշումներ են եղել ոստիկանության աշխատակիցների կողմից. «Իշխանությունները ցանկանում են երկու ճակատով ժողովրդին կոտրել, նախ՝ հայրենիքի համար կռված երկրապահին, ապա՝ մեզ՝ երիտասարդությանը, որպեսզի բոլորը խելոք նստեն իրենց տեղերում, բայց ոչ մեկին չեն կարող ջարդել, քանի որ պայքարելու ենք արդարության համար: Երեք հոգով նստում եւ որոշում են, թե ում պետք է դատել: Երկիրը դարձրել են բռնատիրություն»: Ցույցին եւ դատավճռի հրապարակմանը ներկա էր նաեւ Աշոտ Բլեյանը, որի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված քաոսային իրավիճակը սկսել է բացասական ազդեցություն ունենալ կրթության վրա:
- ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Քննարկում
Sam VIVA Armenia!!! Verj Levonoglinerin!!! գրել է:
Sireli Hayer xndrum em ushadrutyun dartsreq Sadrich u davachan Levoni , tsaxvats terti hetevyal meknabanytyan@ teseq te inchpes e xexatyurum irakanutyun@.....Ազատամարտիկի տնից առգրավվել էր 7,62 մմ տրամաչափի 16 փամփուշտ, որոնք նախատեսված են նաեւ (naev.......)որսորդական զենքի համար: Մինչդեռ (minchder........)Արարատի մարզի դատախազի տեղակալ՝ մեղադրող Հմայակ Հակոբյանն իր մեղադրական ճառում ընդգծեց, որ այդ փամփուշտները պիտանի չեն որսորդական զենքի համար-----PITANI CHEN Aisinqn es hodvatsagir Takanq@ naxevaraj uzum e apakoxmnoroshel parz u nengutyunnerits heru mer @ntertsoxin vor---entatekst@ ibr sa naxatesvats e vorsordakan npatakneri hamar inch@ sut u absurd e, 7,62, mm pampushht@ sovetakan AKM tipi avtomati pampushtner en , ev ete pitani chen vorsordutyan hamar , pitani chen naev ail npatakneri hamar.... inch@ sut e, banakum tsarayats yuraqanchyur andz giti te Akm-i patronner@ inchqanov en pitani ev ........uremn sireli Aravot tert , xndrum em ed qo lragroxnerovd ............. Hayastanits ev hangits toxeq Hay joxovrdin, dzer sadranqner@ , sut@ ev nengutyunner@ paheq dzer <zavaknerin>.
NIRA գրել է:
ՀԱՅԵՐԵՆ ԳԻՐԻ ա քե մատախ...
Ashot գրել է:- Sam VIVA Armenia!!! Verj Levonoglinerin!!!
...inch@ sut e, banakum tsarayats yuraqanchyur andz giti te Akm-i patronner@ inchqanov en pitani ev ...
Սովետական զենքից հասկացող և բանակում ծառայած հարգելի հայրենակից, եթե Akm ասելով նկատի ունես AK-74M-ը, ապա այդ զենքը կրակում է 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, և ոչ թե 7,62 մմ, իսկ եթե նկատի ունես AK-47-ը, որն իրոք կրակում է 7,62 մմ-ով, ապա ի գիտություն քեզ ասեմ, որ որսորդական խանութում Կալաշնիկովի փամփուշտներ չեն վաճառվում, իսկ Հուսիկ Բաղդասարյանը ներկայացրել է նաև որսորդական խանութի չեկ այդ փամփուշտների գնման վերաբերյալ, որի մասին դու կարող ես իմանալ մամուլից այս թեմայի մասին մի քիչ ավելի ուշադիր կարդալով: Փաստորեն Հայաստանում "Սայգա"-ի մեջ իրավունք չունես "Վեպր"-ի փամփուշտ դնես, դրա համար երեք տարի բերդ ա հասնում: Վանոյի огнетушитель-ները հիշեցի, որ բոլոր մեքենաներում պիտի անպայման լինեին, բայց միայն մի ֆիրմայի, որի հետ կոնտրակտն էլ կոնկրետ մարդկանց ձեռքում էր: Բայց դե եթե ուրիշ ֆիրմայի էր լինում, դրա համար չէին նստացնում ...- Sam VIVA Armenia!!! Verj Levonoglinerin!!!
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ
8Այսօր՝ մարտի 1-ի դեպքերից մեկ ամիս անց, վստահաբար կարելի է ասել, որ դրանց մասնակից են եղել նաեւ սադրիչներ: Այս վստահության հիմքը նախ այն փաստն է, որ դեռ փետրվարի 27-ի կեսգիշերին էին Ազատության հրապարակի ...«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 5Շահեն Պետրոսյանը կասկածում է, որ Քոչարյանը հեռանում է «Մարտի 1-ի իրադարձությունները այն սադրանք-սպառնալիքներն էին, որոնք իր նախորդ ելույթներում հնչեցրել էր Ռոբերտ Քոչարյանը եւ այդ օրն իրականացրեց ...ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՑԱ՞Վ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1«Առաջ պոռալով ետ-ետ կերթանք»,- ի պատասխան մեր հարցի՝ արդյոք իշխանությունների կողմից կատարված քայլերը նպաստեցի՞ն կայունության ապահովմանը, ասաց իշխանական հայտնի քաղաքական գործիչներից մեկը, սակայն ...«ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ» ԴԺԳՈՀ Է
Պատրաստեց Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆԸԵվ ՀՀ իշխանություններին 6 կետից բաղկացած առաջարկներ է անում «Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- երեկ Երեւանում Վ. Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ...ՎԱՐՔ «ՃՇՄԱՐՏԱԽՈՍՆԵՐԻ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄարտի 2-ից հետո վիրավոր ոստիկանների թիվը գնալով ավելի մեծ է ներկայացվել, թեեւ արտակարգ դրություն հայտարարելուց հետո չի գրանցվել որեւէ միջադեպ: «Վաղը որոշ թերթեր են լույս տեսնելու, որոնք ուղղակի ...ՋՈՒՐ ՉԻ՞ ԳՈՂԱՆՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԸստ «Հայջրմուղկոյուղու»՝ սպառած ջրի համար վճարում են Արգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում «Երեւանջուր» ընկերությունը Մասիս-Երեւան ջրատարից ջուր է մատակարարում՝ ծախսելով ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿՈՐՑՆԵԼ ՈՒՂԵՂԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԱսում է հեռուստամեկնաբան Սուրեն Սարգսյանը Հյուսիսային պողոտայում զբոսնելիս ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել հեռուստալրագրող, հ2 հեռուստաընկերության «Մերոնք» եւ «Հին ընկերների ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4Երեկ Մասիս քաղաքի՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի դատավճռով 3 տարվա ազատազրկման դատապարտվեց արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամավորական ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԱրտերկրի առաջատար բուհերում սովորող հայ ուսանողներին պետականորեն տիրություն անելու սկզբունքները ճշտվում են «Առավոտը» քանիցս անդրադարձել է արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանող հայ երիտասարդների ...ԲԱՑԱԿԱՅՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Դա արվում է կա՛մ դրամարկղում գումար մուծելով, կա՛մ կրթաթոշակից «պահելով» Այն բուհերում, որտեղ գործում է կրեդիտային համակարգը, ուսանողները պարտադրված են դասերից չբացակայել: Նրանք գիտեն, որ ...ՄԱՐԱԼԻԿՈՒՄ ԷԼ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ՓՆՏՐՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 2Մի քանի օր է՝ Անիի տարածքային բաժնի ոստիկանները Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մասնակցած մարալիկցիներին հրավիրում են բաժանմունք՝ մատնահետքեր վերցնելու: Փոքրիկ Մարալիկն աշխարհին արդեն իսկ հայտնի ...ՅՈԹ ԱՆԳԱՄ ԱՆՊԱՐՏԵԼԻՆ
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն 28-ամյա Արթուր Աբրահամը, որը չեմպիոնական տիտղոսին առաջին անգամ տիրել է 2005 թվականին, Գերմանիայի Կիլ քաղաքում շաբաթ օրը յոթերորդ անգամ անընդմեջ պաշտպանեց ...
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ

ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

