
«ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ» ԴԺԳՈՀ Է
Եվ ՀՀ իշխանություններին 6 կետից բաղկացած առաջարկներ է անում
«Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- երեկ Երեւանում Վ. Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Նա հատուկ ընդգծեց, որ այս պատվիրակությունն իր ստեղծման օրից երբեւէ այսքան մեծ կազմով չի ժամանել Հայաստան: Խմբում ընդգրկված են ԵԽ անդամ 9 երկրների ներկայացուցիչներ: Պատճառը, ըստ բանախոսի, Հայաստանի հետընտրական իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակն է: «ԵԽ-ն Հայաստանը դիտում է որպես տարածաշրջանային կարեւոր գործընկեր, եւ այդ իսկ պատճառով մեզ համար կարեւոր է տեղյակ լինել այն իրավիճակին, որն առկա է այստեղ: Մենք կարեւորում ենք նաեւ այդ իրավիճակի քաղաքական ճանապարհով հաղթահարումն ու վերադարձը ժողովրդավարական ուղի»,- ասաց Սյորգենը:
Ստեղծված դրությունը քաղաքական ճանապարհով հաղթահարելու համար Ագոյի խմբի ղեկավարը ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը 6 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել, որոնք նախօրոք մշակվել են ԵԽ-ում, իսկ այստեղ՝ Երեւանում, վերամշակվել են: Այդ առաջարկներից առաջինը վերաբերում է քաղբանտարկյալներին: Սյորգենը նշեց, որ անձամբ այցելել է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ու հանդիպել այն անձանց հետ, ովքեր ձերբակալվել են հետընտրական ժամանակահատվածում եւ այսօր զրկված են իրենց հարազատների հետ շփման հնարավորությունից: ՀՀ արդարադատության նախարարը, ի դեպ, Սյորգենին հավաստիացրել է, թե խնդիրը կլուծվի եւ ձերբակալվածներին հնարավորություն կտրվի շփվել իրենց հարազատների հետ: Ագոյի խմբի 2-րդ առաջարկով նշվում է, որ իրենք սատարում են միջազգային մի շարք կազմակերպությունների կոչին՝ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց: 3-րդ առաջարկի համաձայն, ՀՀ արդարադատության նախարարը պարտավորվում է կանոնավոր կերպով Ագոյի խմբին տեղեկացնել ձերբակալվածների ազատ արձակման եւ նրանց հանդեպ դատական ընթացակարգերի վերաբերյալ: 4-րդ կետով առաջարկվում է մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ անկողմնակալ «ազգային հետաքննություն» անցկացնել: «Դա պետք է լինի ոչ թե մեկ մարմնի, ասենք՝ գլխավոր դատախազության կողմից իրականացվող, այլ ազգային՝ ընդգրկուն, լայն վստահության դաշտ ապահովող քննություն»,- ասաց Սյորգենը: 5-րդ առաջարկը վերաբերում է երթերի, ցույցերի, հավաքների մասին օրենքում կատարված փոփոխություններին, որը ՀՀ ԱԺ-ն ընդունեց արտակարգ դրության ժամանակ, եւ որը արգելում է ՀՀ-ում անցկացնել երթեր, ցույցեր, հանրահավաքներ: Սյորգենն իր ափսոսանքը հայտնեց, որ այդ օրենքն ընդունվեց առանց Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության ու նշեց, որ «Վենետիկի հանձնաժողովը քննադատական գնահատականներ ունի դրա հետ կապված, որոնք արդեն ներկայացրել են արդարադատության նախարարությանը»: Ագոյի խմբի ամենավերջին՝ 6-րդ առաջարկը վերաբերում է Հայաստանում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առանց նախապայմանների երկխոսություն ծավալելուն:
Կարդացեք նաեւ՝
- Պատրաստեց Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ
8Այսօր՝ մարտի 1-ի դեպքերից մեկ ամիս անց, վստահաբար կարելի է ասել, որ դրանց մասնակից են եղել նաեւ սադրիչներ: Այս վստահության հիմքը նախ այն փաստն է, որ դեռ փետրվարի 27-ի կեսգիշերին էին Ազատության հրապարակի ...«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 5Շահեն Պետրոսյանը կասկածում է, որ Քոչարյանը հեռանում է «Մարտի 1-ի իրադարձությունները այն սադրանք-սպառնալիքներն էին, որոնք իր նախորդ ելույթներում հնչեցրել էր Ռոբերտ Քոչարյանը եւ այդ օրն իրականացրեց ...ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՑԱ՞Վ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 1«Առաջ պոռալով ետ-ետ կերթանք»,- ի պատասխան մեր հարցի՝ արդյոք իշխանությունների կողմից կատարված քայլերը նպաստեցի՞ն կայունության ապահովմանը, ասաց իշխանական հայտնի քաղաքական գործիչներից մեկը, սակայն ...«ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ» ԴԺԳՈՀ Է
Պատրաստեց Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆԸԵվ ՀՀ իշխանություններին 6 կետից բաղկացած առաջարկներ է անում «Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- երեկ Երեւանում Վ. Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ...ՎԱՐՔ «ՃՇՄԱՐՏԱԽՈՍՆԵՐԻ»
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՄարտի 2-ից հետո վիրավոր ոստիկանների թիվը գնալով ավելի մեծ է ներկայացվել, թեեւ արտակարգ դրություն հայտարարելուց հետո չի գրանցվել որեւէ միջադեպ: «Վաղը որոշ թերթեր են լույս տեսնելու, որոնք ուղղակի ...ՋՈՒՐ ՉԻ՞ ԳՈՂԱՆՈՒՄ
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆԸստ «Հայջրմուղկոյուղու»՝ սպառած ջրի համար վճարում են Արգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում «Երեւանջուր» ընկերությունը Մասիս-Երեւան ջրատարից ջուր է մատակարարում՝ ծախսելով ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿՈՐՑՆԵԼ ՈՒՂԵՂԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆԱսում է հեռուստամեկնաբան Սուրեն Սարգսյանը Հյուսիսային պողոտայում զբոսնելիս ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել հեռուստալրագրող, հ2 հեռուստաընկերության «Մերոնք» եւ «Հին ընկերների ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 4Երեկ Մասիս քաղաքի՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի դատավճռով 3 տարվա ազատազրկման դատապարտվեց արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամավորական ...ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԱրտերկրի առաջատար բուհերում սովորող հայ ուսանողներին պետականորեն տիրություն անելու սկզբունքները ճշտվում են «Առավոտը» քանիցս անդրադարձել է արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանող հայ երիտասարդների ...ԲԱՑԱԿԱՅՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Դա արվում է կա՛մ դրամարկղում գումար մուծելով, կա՛մ կրթաթոշակից «պահելով» Այն բուհերում, որտեղ գործում է կրեդիտային համակարգը, ուսանողները պարտադրված են դասերից չբացակայել: Նրանք գիտեն, որ ...ՄԱՐԱԼԻԿՈՒՄ ԷԼ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ՓՆՏՐՈՒՄ
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 2Մի քանի օր է՝ Անիի տարածքային բաժնի ոստիկանները Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մասնակցած մարալիկցիներին հրավիրում են բաժանմունք՝ մատնահետքեր վերցնելու: Փոքրիկ Մարալիկն աշխարհին արդեն իսկ հայտնի ...ՅՈԹ ԱՆԳԱՄ ԱՆՊԱՐՏԵԼԻՆ
IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն 28-ամյա Արթուր Աբրահամը, որը չեմպիոնական տիտղոսին առաջին անգամ տիրել է 2005 թվականին, Գերմանիայի Կիլ քաղաքում շաբաթ օրը յոթերորդ անգամ անընդմեջ պաշտպանեց ...
ՍԵՒԱՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ «ՀՈՐ» ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ»
www.a1plus.am Հարցազրույցը տպագրվում է որոշ կրճատումներով:«ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՅՈՒՄ» ԱՆԴՈՐՐ Է
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
ՍԱԴՐԻՉՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ

ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

