
«ԲԻՇԱՐՅԱՆՆ ԷԼ ԴՈՇԻՑԴ ԿԱԽ»
Այս տողը գրելով Կարապետիչը ՕԵԿ փոխնախագահին նկատի է ունեցել ընդամենը որպես շքանշան
«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էր, թեման` ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Խոսելով քաղաքական զարգացումներից, բանախոսը նշեց, որ պետք չէ ամեն ինչ կապել ընտրությունների հետ: Ըստ նրա, այսօր քաղաքական համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք համալիր առումով ազդում են ներքաղաքական կյանքի ու ընդհանուր մթնոլորտի վրա: «Արդեն 16 տարի է՝ հասարակությունը ակնկալում է քաղաքական որոշումներ: Վերեւից քաղաքական կամք չի դրսեւորվում: Իսկ առաջին դեմքը չի կարողանում այնպես անել, որ մարդիկ բոլոր ոլորտներում գոհ լինեն: Նորընտիր նախագահը պետք է քաղաքական կամք դրսեւորի, ձերբազատվի օլիգարխներից եւ այն մարդկանցից, ովքեր օգտվում են պետության թուլությունից: Նա նաեւ ընդդիմության հետ պետք է նստի երկխոսության, որովհետեւ պետության մեջ ընդդիմությունը մեկուսացված չպետք է լինի. պետականությունը միայն իշխանավորների համար չէ»,- կարծում է Կարապետիչը:
ԺԿ նախագահի խոսքերով, եթե իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը կայանա, ապա ընդդիմությունը առաջ կբերի երկու հարց՝ լուծել «մեկուսացված մարդկանց խնդիրը» եւ լուծարել խորհրդարանը: Տ. Կարապետյանի համոզմամբ, նոր կառավարությունն այսպիսին պիտի լինի. «Վարչապետը ոչ մի դեպքում չպետք է լինի ՀՀԿ անդամ, որովհետեւ բոլոր ոլորտները չեն կարող պատկանել մի կուսակցության կամ էլ կոալիցիայի անդամներին... Հայաստան երկիրը միայն կոալիցիայի համար չէ»:
Դառնալով ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանի՝ օրերս արած այն հայտարարությանը, թե Տիգրան Կարապետյանը պատասխան է տալու ՕԵԿ-ի մասին ծաղրական բանաստեղծություն գրելու համար, բանախոսն ասաց. «Ասուլիսի ժամանակ հարգարժան Հեղինե Բիշարյանի պահվածքը ոչ թե ԱԺ պատգամավորի էր հատուկ, այլ ԺԵԿ-ի աշխատողի: Եթե նրանք (նկատի ունի «Օրինաց երկիրը»- Ե.Հ.) ցանկանան ինձ հետ դատավարության մեջ մտնել, շատ շնորհակալ կլինեմ, որովհետեւ պարծանք է չարի դեմ պայքարելը... Իսկ գրելով «Բիշարյանը Արթուրի դոշից է կախ»՝ նկատի եմ ունեցել ոչ սեռական պատկանելությունը, այլ Բիշարյանին՝ իբրեւ շքանշան: «Դոշից կախ» ասվածը պետք է հասկանալ քաղաքական առումով, ոչ թե ընդունել յուրովի: Չգիտեմ, թե ով ում դոշից է կախ կամ թե՝ ով ինչից է գրգռվել, կրկնում եմ՝ ասվածի մեջ միայն քաղաքական ենթատեքստ կա, այնպես որ՝ թող ոչ ոք իրեն վատ չզգա»:
Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ՝ արդյո՞ք Տ. Կարապետյանը տարօրինակ չի համարում, որ Հ. Բիշարյանը պատասխանատվություն չի պահանջում ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանից, որն ազգային դավաճան էր որակել ՕԵԿ-ի ղեկավարին, Կարապետիչն ասաց. «Այս մասին Սերժ Սարգսյանը ասել էր, որ ինքը համակարծիք չէ նախագահի հետ, բացի այդ, ՕԵԿ նախագահն իր ապագան կապել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ նորընտիր նախագահի հետ»: Տ. Կարապետյանի խոսքերով՝ ինքն ակնկալում է, որ նորընտիր նախագահը, հասկանալով իրավիճակի լրջությունը, կտրուկ քայլեր կձեռնարկի. «Գալուստ Սահակյանը, որը միշտ առաջին աղավնին է այդ խնդիրներում, ասաց, որ վարչապետը չի լինելու ՀՀԿ անդամ, դա արդեն ուրախալի է: Կարծում եմ, որ այդ պաշտոնում կլինի չեզոք դեմք: Օրինակ, ինքս երբեք չեմ համաձայնի լինել վարչապետ, կհամաձայնեմ միայն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին, որովհետեւ ես սրտով մարդկանց իրավունքների պաշտպան եմ»: Դառնալով Հյուսիսային պողոտայում անտեղի ձերբակալվածներին, բանախոսն ասաց. «Ես չեմ կարող կոմպետենտ օրգանների փոխարեն խոսել... գուցե կա ինչ-ինչ լարվածութուն, որը երեւի այդ միջոցներով փորձում են կանխել»: Խոսելով քաղաքական դաշտի եւ որոշ հանձնաժողովների նախագահներին փոխելու մասին, բանախոսը հայտնեց, որ եթե, օրինակ, իր կարծիքը հաշվի առնվեր, ապա. «Ես խնդիր կբարձրացնեի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին: Այն բոլոր հանձնաժողովներից ամենաանբարոյականն է»:
Տ. Կարապետյանը երեկ հայտնեց, որ մայիսին լույս կտեսնի իր երկրորդ գիրքը՝ նվիրված քաղաքականությանը, որի շնորհանդեսին սիրով հրավիրեց լրագրողներին. «Իսկ այն պերսոնաժները, որոնք ներառված կլինեն իմ տողերում, նույնիսկ առանց հրավերի իրավունք ունեն ներկա գտնվելու գրքիս շնորհանդեսին»: Նա նաեւ հավելեց, որ իր հերոսները դառնալու «հերթի մեջ» են ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Կարապետիչը երեկ իր բանաստեղծություններից մեկից մեջբերելով «Իսկ սատարող գորտն ու օձը նորից մտան ԱԺՄ-ի ծոցը» տողը՝ ասաց, որ այն էլ նվիրված է Վազգեն Մանուկյանին:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՑԱԴՈՒԼ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ
4
Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտ» գնդի հրամանատար Գեւորգ Գեւորգյանը երեկ միացավ Վանատուր թաղամասի բնակիչ, ազատամարտիկ Արշալույս Բոզինյանի հացադուլին՝ ...«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 7Արա Սահակյանի մտորումները նորաստեղծ կոալիցիայի մասին - Երեկվա հարցազրույցը Դուք ամփոփեցիք Հայաստանը գետտո չդարձնելու կոչով, բայց մի՞թե ստեղծված քառանդամ կոալիցիան այդպիսի նպատակ է հռչակել: - Նախ, վատ ...ԹԱՓՎԱԾ ԱՐՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ 6Այդ կարծիքին է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը - Դաշնակցության նախընտրական կարգախոսներից է. «Ոչ՝ առնետավազքի վրա հիմնված ներկա եւ նախկին իշխանություններին», սակայն այսօր դուք դարձյալ ...ՎՐԱԵՐԹ ՉԻ ԵՂԵԼ
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 1
Համոզվել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը
«Ժառանգություն» խմբակցությունը մարտի 18-ին նամակ էր հղել գլխավոր դատախազին՝ կցելով DVD սկավառակ, որում պատկերված էր մարտի ...ԸՍՏ ՓԵՆԻՆԳՏՈՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԱՌԱՋ ԷԼ ՎԱՏ ԷՐ
Սեփ. լր. 1ԱՄՆ-ը մտահոգված է վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ երեկ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: ...HUMAN RIGHTS WATCH-Ի ԿԱՐԾԻՔՈՎ
1ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը: Այդ մասին այսօր հայտարարել է Human ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2
Այսպես է գնահատում իրենց աշխատանքից ազատելը ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը
Փետրվարի 24-ին արտգործնախարարության 6 պաշտոնյաներ՝ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, միջազգային ...ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՔԱՄՈՒՄ» ԵՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Հայաստանում տոնական օրերին ծաղիկները, էժանացնելու փոխարեն, արհեստականորեն թանկացնում են ու գերշահույթներ ստանում:
Կանանց միամսյակին, հատկապես՝ մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին, ծաղիկների գները Հայաստանում կտրուկ ...ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՒԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Չնայած խոչընդոտներին՝ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությանը հաջողվեց քննարկել ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը: Երեկ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական ...ԶԲՈՍՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Համբուրվելը իրավակա՞ն, թե՞ քաղաքական կատեգորիա է
Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ գործող օրենքում: Այն ...ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 5«Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, նախագահական ընտրություններում իշխանություններին չհնազանդվելու եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու պատճառով, հայրենի ...Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԲԼԵՖԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ ՄԿՈՒԿ-ի ավագ գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. թեկնածուԲաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին, ԿԳ նախարար Լ. Մկրտչյանին, ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանին եւ ՀՀ գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանին: Հանրապետության գիտության համակարգի խնդիրների ...«ԲԻՇԱՐՅԱՆՆ ԷԼ ԴՈՇԻՑԴ ԿԱԽ»
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱյս տողը գրելով Կարապետիչը ՕԵԿ փոխնախագահին նկատի է ունեցել ընդամենը որպես շքանշան «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էր, թեման` ընտրություններից հետո ստեղծված ...ԵՐԲ ԴԵՌ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐ ՈՒՆԵՆՔ ՄՂԵԼՈՒ
ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ 3
Այս խոսքը գրելու պատճառը Սասուն Միքայելյանն է
Մենք Հեթում Ա անունով մի թագավոր ենք ունեցել, տասներեքերորդ դարում՝ 1254 թվականին գնացել է Մոնղոլիա՝ Բաթու խանի հետ մահմեդականության դեմ դաշինք ստեղծելու ...ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ԱՅՍ ՏԱՐԻ ԿՄԻԱՎՈՐԵՄ ԲՈԼՈՐ ԳՈՏԻՆԵՐԸ»
Զրուցեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸՊրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը մի քանի օր է, ինչ Հայաստանում է: Նա եկել է՝ նախապատրաստվելու ամռանը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի ...ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ
ԼՅՈՒԴՎԻԳ ԽԱՉԱՏՐՅԱՆԵվրախորհրդի հանդեպ ստանձնած պարտավորություններին համապատասխան Պարտադրված եւ ընտրակաշառքներով քվեարկությունների վերաբերյալ լրատվամիջոցներում, տարբեր կազմակերպությունների կողմից, եղել են բազմաթիվ հայտարարություններ: ...«ՇՈՊԵՆԸ ՀԱՐԱԶԱՏ Է ՀՈԳԵՎԻՃԱԿԻՍ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ«Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 7-ին նախատեսված համերգը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան, որը հետաձգվել էր արտակարգ դրության պատճառով, կայացավ երեկ: Դեռեւս փետրվարի կեսերից այս համերգի ...ՏԵՐՅԱՆՑԻՆԵՐԻՆ ԷԼ ԿՎՏԱՐԵՆ
Ն. Բ.Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ-ը մինչեւ ապրիլի 1-ը Տերյան 127 եւ 131 շենքի բնակիչներին ժամանակ է տվել պայմանագրեր կնքել «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի հետ, հակառակ դեպքում՝ իրենց բնակարաններից կվտարվեն: ...ՅՈԹ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ
Ա. Ի.«Արմավիրի մարզի ոստիկաններից մեկը, որը մարտի 1-ին եղել էր հանրահավաքում՝ ցուցմունք է տվել, որ հեռվից՝ 150 մետրից, երբ ինքը կասկայով էր՝ տեսել է նրան,- իրավագետ Հովակիմ Բաբայանն այսպես ներկայացրեց ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՌԵ
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«ՈՐՏԵՂ ԲԱՐԳԱՎԱՃԸ՝ ԱՅՆՏԵՂ ԷԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԵԵՒ ԵԿՄ-ՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ...
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԸՆԴՀԱՐՈ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛’ ԴԱՐՁՐԵՔ»
Շարունակելի ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶՐՈ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆՈՐԻՑ ԲԱՆՏԵՐԸ ԼՑՎԵԼ ԵՆ ԼՈՒՅՍՈՎ

ԶԲՈՍԱՆ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

